«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
Chuk (27.04.2013)
Chuk (27.04.2013)
Ambrosine (27.04.2013)
Երկու կեղծ ընդդիմադիր կայք էլ՝ հայելի.ամ, հենարան.ամ:
Այս վիդեոյում խոսացող մարդկանց ինքներդ կարող եք նայել ու գնահատել, թե որքան լուսավոր են, համեստ ու գրագետ:
Ասեմ, որ այդ աղջկան շատ կուզենայի ճանաչել: Բայց դե էդքան բախտ մեզ որտեղի՞ց:)
Իսկ Արթուր Գրիգորյանին գիտեմ բավականին մոտիկից: Ու ասեմ, որ ընտիր քաղաքացի է, լավ մարդ ու շատ գրագետ իրավաբան:
Chuk (27.04.2013)
Էս էլ սենց, ի միջի այլոց - ուրեմն մեր քուչեքում ինչքան բոսյակ կա կամ ՀՀԿ ա քարոզում, կամ ԲՀԿ, ու ակտիվորեն ընդգրկված են հանձնաժողովներում, մի քանի հոգի հանձնաժողովի նախագահ բան ունենք: Դե վստահաված անձանց մասին խոսք չկաԴմբլդոխն ու թարս խիյարը Երևանի հարցերը լուծել են արդեն: Իսկ մեր ոչխար ընդդիմությունը քյանդրբազություն ա անում:
Ինձ լսեք սաղդ դաշնակներին ձայն կտաք:![]()
Zodiac (28.04.2013)
Բայց խի՞ ընկեր: Մեֆը մեկը իրա վրա չի կարանալու:
Աղոթելը հեչ, մեկը կարա ասի, բա Մոսկվա գնաց որ ի՞նչ անի:![]()
Րաֆֆիի քայլերը լուրջ վերլուծության պիտի ենթարկվեն, քանի որ բաներ կա որ կարող ա մենք չենք հասկանում: Էսօր ռադիոյով նախընտրական գովազդ էր ու Րաֆֆին էր խոսում. «փետրվարի 18-ին սահմանից սահման հաղթեցինք»Խոսքի որ սահմանները կամ ու հետ սահմանները ի նկատի ունի պարզ չի, բայց Րաֆֆիի ռազմախով որ նայենք Լիոնի գծած յոթերորդ կայսրության սահմանները պիտի լինեն: Հետո «հիմա մայիսի հինգին պիտի ամրագրենք մեր հաղթանակը», ու ստեղ ես ավտոյից դուրս էի ընկնում
Զորավար ըլնեմ, ես ամեն ձև Րաֆֆիի ու Բարևի հասցեին բան չեմ ուզում ասեմ, զուտ էն կանխավարկածից ելնելով, որ իրանք էլ են էլի ընդդիմություն, ու վերջին ընտրություններից հետո ծիպա թարմ ընդդիմություն են, ու թիրախը մենակ պիտի իշխանությունը լինի, բայց դաժե ես վրես չեմ կարում էլ:
ԱղբյուրԱրսենյանը խոսեց հատկապես արտագաղթի տեմպերից եւ անընդհատ անկում գնացող տնտեսական իրավիճակից` պատկերավոր համեմատություն անելով. «Երկիրը գնում է անդուդ, ժողովուրդն էլ` Կրասնոդար»: ԲՀԿ-ական պատգամավորը «երևանցիներին ձեռ առնելու ու չափալախ տալու նման է» համարում Երևանի մասին օրենքի այն դրույթը, որ, եթե ավագանու ընտրություններում կուսակցություններից մեկը հավաքում է 40 տոկոս + 1 ձայն, նրան տրվում է 10 տոկոս բոնուս և քաղաքապետ ընտրվում է այդ կուսակցությունից:
Ուրեմն էս «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ԱԺ կողմից ընդունվել ա 2008թ. դեկտեմբերի 26-ին, ու էն ժամանակ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն ծերից ծեր կողմ ա քվերակել օրենքին: Հիմա էս նորաթուխ «ընդդիմադիրը» մեզ համոզում ա, որ էս դրույթը լավը չի - յաթո:
Սաղ հեչ, բայց ես էդ օրենքից շոկի մեջ եմ: Ո՞վ գիտի, նման ուրիշ օրենք որևէ տեղ կա՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էլ չես իմանում էտ օերնքի որ մասի վրա ղժժաս: Գրողը նաև մաթեմատիկայից ա հեռու եղել. 50%+1 ձայնը սիրունության համար տենց չեն գրում, էտ նշանակում ա, որ մրցակիցներից ոչ մեկ էտ թվից ավել կամ հավասար ձայն չի կարող հավաքել: իսկ 40%+1 ձայն մթոմ ի՞նչ, որն ա դրա տարբերությունը ուղղակի 40%-ից:
Տարոն Մարգարյանը՝ իր ունեցվածքի, Երեւանի «մսխված» բյուջեի, պատգամավոր աներորդու եւ Անաստասիա Վոլոչկովայի մասին:
http://www.aravot.am/2013/04/30/237545/............Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ձեր հայտարարագրված եւ չհայտարարագրված ունեցվածքի մասին: Դուք որեւէ կերպ չարձագանքեցիք: Ձեր չհայտարարագրված ունեցվածքի մասին հրապարակված ցանկում եղած «օբյեկտները» իսկապե՞ս Ձեզ են պատկանում: Ի դեպ, Ձեր հայտարարագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կուտակել, մանավանդ, որ գործարարությամբ չեք զբաղվել. եղել եք Ավան համայնքի ղեկավար, փոխքաղաքապետ եւ քաղաքապետ:
- Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի թաղապետ՝ սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաեւ իմ հայրը՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երեւանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները եւս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետեւ երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջեւ մեծ խզում է լինում: ..................
Այսինքն- ոչ մի բան էլ չպատասխանեց, մենակ ասեց- Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները...
...............
Բայց ամենաբոցը էս ա-Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաեւ իմ հայրը՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:- նույնպես խոշոր պաշտոնյա:
Պաաապայի տղեն ա, է՛...
Բա՜,դե դավայտե ստուց, էլ չշահարկեք, էլավ, արա...![]()
Վերջին խմբագրող՝ Zodiac: 30.04.2013, 17:48:
ՈՒղղակի զարմանալ կարելի ա, թե ինչի են մարդիկ տգիտությանը էդքան տեղ տալիս։ Լավ, միթե էդքան դժվար ա բացել օրենքն ու փորձել գոնե 3-րդ դասարանի ընթերցանության մակարդակով կարդալ։
Ապշելու բան ա։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 40+1-ը վերաբերում ա արդեն ընտրված ավագանու կողմից անցկացված քվեարկությանը, որտեղ 50%+1 ընտրողների ձայներ հավաքած կուսակցություն չկա, և ընտրված ԲՈԼՈՐ կուսակցություններից քաղաքապետի թեկնածու առաջադրվել ա ընդամենը ՄԵԿ (ոչ թե մեկական) թեկնածու։Հոդված 44. Քաղաքապետի ընտրության անցկացումը
2. Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
3. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին:
5. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:
Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
6. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Սրանից մի երկու ամիս առաջ մի հատ հիմար լրագրող գրեց էս 40%-ի անհեթեթությունը ու գնաց կաշան...
Վերջին խմբագրող՝ davidus: 01.05.2013, 11:33:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ