User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)

    4 8.89%
  • 2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)

    18 40.00%
  • 3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)

    24 53.33%
  • 4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)

    6 13.33%
  • 5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)

    5 11.11%
  • 6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)

    3 6.67%
  • 7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)

    4 8.89%
  • 8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)

    13 28.89%
  • 9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)

    3 6.67%
  • 10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)

    9 20.00%
  • 11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)

    4 8.89%
  • 12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)

    3 6.67%
  • 13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)

    16 35.56%
  • 14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)

    5 11.11%
  • 15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)

    9 20.00%
  • 16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)

    3 6.67%
  • 17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)

    4 8.89%
  • 18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)

    4 8.89%
  • 19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)

    4 8.89%
  • 20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)

    16 35.56%
  • 21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)

    24 53.33%
  • 22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)

    5 11.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 21 73-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 1091 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 4. «Մոգական ռեալիզմ» (քվեարկություն և քննարկում)

  1. #301
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Կճեպները

    Ստեղ կարճ եմ գրում, որովհետև համարյա ասելու բան չունեմ. ընտիրագույն գործ ա: Մանավանդ երկու բան ա ինձ ստեղ սպանում՝ առաջինը հենց օրիգինալ գաղափարն ա (ձվից ծնվող երեխաները, մեռնես՝ չես հորինի), ու երկրորդը՝ էն պուճուր պատկերը, թե ոնց էր Դիեգոն ծնվելուց հետո գժի նման հոտոտում մորը, էդ մեկը վերջն ա լրիվ: Կարգին գրված գործ ա, սկիզբ ունի, ընթացք ունի ու վերջ ունի, հետաքրքիր ա, սիրուն ա ու մշակված, ես որ լավ պատմվածքը սենց եմ պատկերացնում, պրծ, էս էն բաներից ա, որ կարդալուց բացի տեղն եկած ժամանակ պատմել էլ ես ուզում, ես արդեն մի անգամ ուրիշին պատմել եմ երեկ, հմայված լսում էր, թե ինչ են դառնում ձվից ծնված ու մայր չտեսած երեխաները, ու թե ինչ կարող ա անել մարդու հետ նոր ծնված ժամանակ մի շունչ շնչած մոր հոտը, ու ամենակարևորը՝ հավատում էր. եթե սա մոգական ռեալիզմ չի, ուրեմն ես գետակինճ եմ, ասենք:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), impression (18.04.2013), StrangeLittleGirl (18.04.2013), Նաիրուհի (21.04.2013), Ուլուանա (18.04.2013)

  3. #302
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Սաթը ոչ մեկին չէր ուտում. ինչքան հասկացա՝ պատմվածքի իմաստը հենց էդ էր, որ անկախ ամեն ինչից, ինքը չէր կորցնում իր մարդ լինելը` անգամ մորթու տակ
    Հա՞։ Բայց ես հասկացել էի, որ ուտում էր։ Բա էն տղային որ տանում էր հեռու տեղ, իմ հասկանալով՝ տանում էր մի խուլ, մարդկանց աչքից հեռու տեղ, որ հարձակվեր վրան, համ ինքն ուտեր, համ էլ մնացածը տաներ էրեխեքին։ Ուղղակի էդ տղան որ փորձեց հետը խոսել, պլանները փոխվեցին ։ Ու էդ օրը ստիպված եղավ մանր–մունր ագռավներով յոլա գնալ ։ Ու, ինչքան հասկացա, միշտ էլ տենց էր անում. պոռնիկ ձևանալով՝ մարդկանց տանում, ուտում էր։ Փաստորեն, էդ սաղ սխա՞լ եմ հասկացել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #303
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Սաթը ոչ մեկին չէր ուտում. ինչքան հասկացա՝ պատմվածքի իմաստը հենց էդ էր, որ անկախ ամեն ինչից, ինքը չէր կորցնում իր մարդ լինելը` անգամ մորթու տակ
    Հմ, դժվար ա ասել. Սաթը բարի սամարացի չէր, շատ կոնկրետ գայլ էր ու շատ կոնկրետ ձևի կերակրում էր իր ձագերին, ու հազիվ թե ձմեռը ձմեռվա հետևից մենակ ագռավներով էին հանում, լրիվ ընդհակառակը, ինքը տղամարդկանց մենակ փողի համար չէր կպցնում փողցներում: Հա, ստեղ առանցքայինը էն ա, որ մարդկայնությունը հաղթում ա գազանին, բայց ոչ թե Սաթի միջի մարդկայնությունն ա հաղթում Սաթի միջի գազանին, այլ էն խեղճուկրակ տղայի միջի մարդն ա հաղթում Սաթի միջի գազանին: Տղան հենց կարեկցում ա նրան ու խոսում ա հետը, Սաթը հալվում ա, գազանը կորում ա: Ստեղ կարևորը էն էր, որ տղան ա մարդ տեսնում պոռնիկի/գազանի մեջ, ոչ թե որ պոռնիկն ա մարդ մնում, որտև ստիպված ա երեխա կերակրել, էդ մի քիչ շատ բանալ ա: Կարճ ասած՝ տղան չի կորցնում իր մարդկությունը, ոչ թե գայլը. գայլը վաղուց արդեն կորցրել էր ու բոլորի համար գայլ էր, բացի էդ տղուց: Մեսիջն էլ էն ա, որ «մարդիկ, մեկ-մեկ խոսեք ուրիշների հետ, մի կորցրեք ձեր մարդկությունը», ոչ թե «մարդիկ, մի կերեք ուրիշներին, մի կորցրեք ձեր մարդկությունը»: Երկրորդ տարբերակը շատ ձանձրալի ա, էլի:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), ivy (18.04.2013), Smokie (20.04.2013), Նաիրուհի (21.04.2013), Ուլուանա (18.04.2013)

  6. #304
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՞։ Բայց ես հասկացել էի, որ ուտում էր։ Բա էն տղային որ տանում էր հեռու տեղ, իմ հասկանալով՝ տանում էր մի խուլ, մարդկանց աչքից հեռու տեղ, որ հարձակվեր վրան, համ ինքն ուտեր, համ էլ մնացածը տաներ էրեխեքին։ Ուղղակի էդ տղան որ փորձեց հետը խոսել, պլանները փոխվեցին ։ Ու էդ օրը ստիպված եղավ մանր–մունր ագռավներով յոլա գնալ ։ Ու, ինչքան հասկացա, միշտ էլ տենց էր անում. պոռնիկ ձևանալով՝ մարդկանց տանում, ուտում էր։ Փաստորեն, էդ սաղ սխա՞լ եմ հասկացել ։
    Էս դարձավ Դիեգոյի՝ ձվի մեջ մեռնելը, թե սաղ մնալը
    Ես իմ հասկացածն ասեցի՝ կապելով վերնագրի հետ: Այլապես ինչու պիտի վերնագիրը լիներ «Չկորցնել»: Հիմա թե ուրիշ ով ոնց է հասկացել, չգիտեմ, կարող է և ես չափազանց լավատես եմ՝ էն Կճեպները վկա

  7. #305
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով, ես գնացի քվեարկելու՝ քանի դեռ լրիվ չեմ խճճվել էս բոլոր քննարկումների մեջ, ու քանի դեռ Հայկը էդ մի տարբերակին չի հասել

    Մենակ մեկի օգտին եմ էս անգամ քվեարկում, թե չէ որ բոլոր հավանածներս մեյդան բերեմ, տակը համարյա բան չի մնա, իսկ սենց ուզում եմ, որ մեկն առանձնանա:

  8. #306
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դարձավ Դիեգոյի՝ ձվի մեջ մեռնելը, թե սաղ մնալը
    Ես իմ հասկացածն ասեցի՝ կապելով վերնագրի հետ: Այլապես ինչու պիտի վերնագիրը լիներ «Չկորցնել»: Հիմա թե ուրիշ ով ոնց է հասկացել, չգիտեմ, կարող է և ես չափազանց լավատես եմ՝ էն Կճեպները վկա
    Դե, ես էլ եմ միշտ լավ տարբերակի կողմնակից ու էդ եմ ուզում տեսնել (Դիեգոյի կճեպները վկա ), բայց էս մեկի դեպքում, ինձ թվում ա, էդ առումով լավատեսության համար տեղ չէր մնում, եսիմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.04.2013), ivy (18.04.2013)

  10. #307
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ես էլ եմ միշտ լավ տարբերակի կողմնակից ու էդ եմ ուզում տեսնել (Դիեգոյի կճեպները վկա ), բայց էս մեկի դեպքում, ինձ թվում ա, էդ առումով լավատեսության համար տեղ չէր մնում, եսիմ։
    Անկախ ամեն ինչից՝ լավն էր էդ գործը, բայց որոշեցի մենակ «Ալիսին» ձայն տալ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (18.04.2013)

  12. #308
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Տամիբեի կրակե պարիսպը

    Օֆ օֆ, աշխարհ-աշխարհ, ես էլ էի Տամիբեն փորձում թարս կարդալ, ինչ անախորժ բան ասես՝ ստացվում էր: Նենց կիսասիրուն-կիսապարզունակ լեգենդ ա, էլի, ինչ-որ անիրական քաղաք կար, ինչ-որ անիրական գայլեր կային սարի հետևում, որ առանձնակի դաժանությամբ մարդ էին ուտում, մի շատ կասկածելի ծերուկ կար, որ հարյուրամյակներով ցորեն էր հնձում ու ծխամորճ քաշում, ատելությունից ու քֆուր-քյաֆարից ծնված անշեջ հուր կար (ականջդ կանչի, Փարվանա), լեզվական պատնեշը չհաղթահարելու պատճառով կրակե պատնեշը չհաղթահարող հազար-հազարավորներ կային, տենց միամիտ-միամիտ էլ իրար հետևից ընկան կրակը, մի խոսքով՝ ինչ ասես կար, բացի ռեալիզմից, բայց դե լեգենդում ի՞նչ ռեալիզմ, ասք-զրույց-լեգենդը հենց նրանով ա ասք-զրույց-լեգենդ, որ բնավ ռեալիստական չի: Միով բանիվ՝ էս էլ չի համապատասխանում մրցույթին:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), StrangeLittleGirl (18.04.2013), Տրիբուն (21.04.2013)

  14. #309
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկախ ամեն ինչից՝ լավն էր էդ գործը, բայց որոշեցի մենակ «Ալիսին» ձայն տալ:
    Ֆեմինիստ : Մեկ դու, մեկ Բյուրը, բանկի մեջ ճզմած տղեք եք տեսնում, ձեզ կորցնում եք :
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.04.2013), CactuSoul (25.04.2013), StrangeLittleGirl (18.04.2013), Մինա (20.04.2013), Վոլտերա (18.04.2013), Տրիբուն (19.04.2013)

  16. #310
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեմինիստ : Մեկ դու, մեկ Բյուրը, բանկի մեջ ճզմած տղեք եք տեսնում, ձեզ կորցնում եք :
    Ես տղերքից ընդհանրապես ինձ չեմ կորցնում, Հայկ ջան՝ ոչ բանկի մեջ, ոչ դրանից դուրս. սուտը մկան պոչ դառնա

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (18.04.2013)

  18. #311
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Ածելիավոր

    Էս մեկը շատ լավն էր: Սենց խանգարված երևակայություններ շատ եմ սիրում, լրիվ Gorno կամ Torture Porn տեսակի գործ էր, որ սկսեցի կարդալ, էնքան վառ ու գրաֆիկական պատկերացրեցի էդ ամեն ինչը, որ ինձ տարավ, ու ամեն ինչ եկավ աչքիս առաջ՝ սկսած Silent Hill-ի Pyramid Head-ից, վերջացրած ամեն տեսակի Ֆրեդի Կրյուգերներով ու Սուինի Թոդդերով, էն Հոսթել-մոսթելների մասին էլ չեմ խոսում: Բայց քանի գնաց՝ թուլացավ, վերջում տակը բան չմնաց: Այսինքն՝ քանի չգնաց էլ, ընդհանրապես չգնաց, ոչ մի տեղ չգնաց էս գործը: Մենակ փսիխադելիայի վրա նորմալ պատմվածք չի լինում, էլի, ես հին մարդ եմ, ինձ զարգացում ու հանգուցալուծում էլ ա պետք: Հա, մեկ էլ Tool-ի կլիպները հիշացրեց էս գործը, ասենք՝ Prison Sex-ը: Ուղղագրական ու լեզվական անհարթություններ կային, որ կարդալիս շեղում էին, օրինակ՝ «մի բրդոտ գլուխ գլորվեց հատակով մեկ», «Սևամազն ընկավ հատակին՝ մի սարսափելի ձայն արձակելով» ու էլի սենց բաներ: Եռացող սպիրտի հոտն ու դուրս ցցված թիակներն ամենաշատը հավանեցի: Հա, դե մեկ էլ՝ ի՞նչ ռեալիզմի մասին ա խոսքն ընդհանրապես, թարթիչ ըլնեմ, ինչու՞ ա «Ածելիավորը» էս մրցույթում:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), Վոլտերա (13.05.2013)

  20. #312

    Լավ, որ էդքան լավն էր, դու հասկացա՞ր, թե էդ արյուն հավաքելն ինչի համար էր, ի վերջո, որ տենց ամեն կաթիլի վրա դողդղալով հավաքում էր ու բոլորին համոզում, որ շատ կարևոր ա, շատ պետք ա և այլն։ Կամ՝ ո՞վ էր էդ Սևամազը։ Էլ չեմ ասում՝ Ածելիավորը ։ Եթե հասկացել ես, ինձ էլ լուսավորի, էլի։

    Հա, ի դեպ, թավատառ դարձրածս հատվածի մասին ես էլ եմ գրել, ուղղակի, ի տարբերություն քեզ, էդ հանգամանքը ինձ համար բավական էր, որ գործը չհավանեի .
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    5. «Ածելիավոր»

    Սրանից էլ բան չհասկացա։ Խաբուսիկ խոստումնալից սկիզբ ուներ, բայց ոնց որ ամբողջ պատմվածքը տենց էլ մնաց էդ սկզբի վրա դոփելիս։ Հա սպասում ես, որ, այ, էս ա մի բան կլինի, մի բան կպարզվի, բայց չէ, տենց էլ ոչ մի բան չեղավ, ոչ մի բան էլ չպարզվեց։ Ոչ մի զարգացում, ոչ մի բացահայտում։ Հետաքրքիր է, հեղինակի մտքով չի՞ անցել, որ ընթերցողը չի կարող էդքան չասվածը գուշակել։
    Մի խոսքով՝ չհավանեցի ու հաստատ չեմ քվեարկելու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #313
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, որ էդքան լավն էր, դու հասկացա՞ր, թե էդ արյուն հավաքելն ինչի համար էր, ի վերջո, որ տենց ամեն կաթիլի վրա դողդղալով հավաքում էր ու բոլորին համոզում, որ շատ կարևոր ա, շատ պետք ա և այլն։ Կամ՝ ո՞վ էր էդ Սևամազը։ Էլ չեմ ասում՝ Ածելիավորը ։ Եթե հասկացել ես, ինձ էլ լուսավորի, էլի։

    Հա, ի դեպ, թավատառ դարձրածս հատվածի մասին ես էլ եմ գրել, ուղղակի, ի տարբերություն քեզ, էդ հանգամանքը ինձ համար բավական էր, որ գործը չհավանեի .
    Դե ես էլ եմ էդ ասում, էլի, զարգացում չկար, տենց ինքնանպատակ լռված էին ածելիականներով իրար հետ, հետո մեկ էլ պրծավ, կամ էլ պարզվեց, որ Ջոնին էլ ա ածելիավոր դառնում կողքի սենյակում, կամ էլ պարզվեց, որ օձը կծում ա իր պոչը, կամ էլ ոչ մի բան չպարզվեց, մեկ ա: Նենց էլ չի, որ էկզիստենցիալիստական անելանելիությունից ու աբսուրդից խորանանք, փորձենք հասկանալ՝ ինչն ինչոց ա, չկար ստեղ տենց բան, ինստինկտների ու ռեֆլեքսների մակարդակի գործ էր, վերլուծությունների ու զգայությունների մակարդակի գործ չէր: Մի խոսքով՝ setting-ն ու խփնված երևակայությունը շատ հավանեցի, տոշշշշնի ես եմ (), պատմվածքը՝ չէ, որտև ստեղ պատմվածք չկար, ինձ ոչ մի բան չպատմեց սա, շատ կոպիտ ասած:
    DIXI
    carpe noctem

  22. #314
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ա՞ թվում, թե՞ իսկականից էս անգամ ակտիվությունը քիչ ա:
    DIXI
    carpe noctem

  23. #315
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես էլ եմ էդ ասում, էլի, զարգացում չկար, տենց ինքնանպատակ լռված էին ածելիականներով իրար հետ, հետո մեկ էլ պրծավ, կամ էլ պարզվեց, որ Ջոնին էլ ա ածելիավոր դառնում կողքի սենյակում, կամ էլ պարզվեց, որ օձը կծում ա իր պոչը, կամ էլ ոչ մի բան չպարզվեց, մեկ ա: Նենց էլ չի, որ էկզիստենցիալիստական անելանելիությունից ու աբսուրդից խորանանք, փորձենք հասկանալ՝ ինչն ինչոց ա, չկար ստեղ տենց բան, ինստինկտների ու ռեֆլեքսների մակարդակի գործ էր, վերլուծությունների ու զգայությունների մակարդակի գործ չէր: Մի խոսքով՝ setting-ն ու խփնված երևակայությունը շատ հավանեցի, տոշշշշնի ես եմ (), պատմվածքը՝ չէ, որտև ստեղ պատմվածք չկար, ինձ ոչ մի բան չպատմեց սա, շատ կոպիտ ասած:
    Ուղղակի որ գրել ես՝ շատ լավն էր, ես հասկացել եմ, որ հավանել ես որպես ստեղծագործություն։ Իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր հասկանալ, չգիտեմ։ Բայց պարզվեց՝ չէ, փաստորեն ։ Ընդամենը կոնկրետ գործոններ ես հավանել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 21 73-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  4. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •