User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)

    4 8.89%
  • 2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)

    18 40.00%
  • 3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)

    24 53.33%
  • 4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)

    6 13.33%
  • 5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)

    5 11.11%
  • 6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)

    3 6.67%
  • 7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)

    4 8.89%
  • 8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)

    13 28.89%
  • 9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)

    3 6.67%
  • 10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)

    9 20.00%
  • 11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)

    4 8.89%
  • 12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)

    3 6.67%
  • 13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)

    16 35.56%
  • 14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)

    5 11.11%
  • 15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)

    9 20.00%
  • 16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)

    3 6.67%
  • 17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)

    4 8.89%
  • 18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)

    4 8.89%
  • 19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)

    4 8.89%
  • 20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)

    16 35.56%
  • 21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)

    24 53.33%
  • 22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)

    5 11.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 20 73-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 1091 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 4. «Մոգական ռեալիզմ» (քվեարկություն և քննարկում)

  1. #286
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ այսպես տգեղ կստացվե՞ր.

    «Ոչինչ էլ չեմ ուզում, հա՜, էնքան հանգիստ եմ, էսպես հանգիստ հեչ չեմ եղել»...

    «Անունս ի՞նչ իմացար»

    «հո օդից չբռնեցի՞»

    կարծում եմ նմանատիպ գրելը գյուղացու կերպարին չէր խանգարի...
    Երկրորդական բաների ետևից ես ընկել: «Հո ու հեչ»-ը այդքան տարբերվու՞մ են «իմ արև ու բա չէ» արտահայտություններից:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (18.04.2013)

  3. #287
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակություն

    Թաղմանս ժամանակ մարդկանց դեմքերին միայն ձանձրույթ էր կարելի նկատել և հոգնածություն, ահավոր շոգ օրեր էին սկսվել:
    Մի օր իմ ընկերներից մեկն էլ ասեց՝ արի մահանանք: Համաձայնեցի, բայց մի պայմանով, որ երկուսիս էլ նույն գերեզմանոցում են թաղելու:

    Նա իսլամ էր դավանում: Ըստ իրենց ավանդույթների թաղման արարողության ժամանակ, նախ՝ դագաղ չեն օգտագործում, հետո՝ հագուստ չեն հագցնում: Մերկ մարմինը փաթաթում եմ ճերմակ սավանի մեջ և այդքանը:

    Դե մենք էլ գիտես՝ տաբատ, վերնաշապիկ, կոշիկ, թաշկինակը բթան արանքում: Ամեն ինչը տեղը, կարճ ասած:

    Ու տանում են մեզ մեր վերջին հանգրվանատեղի:

    Մեկ շաբաթ անց, զանգեցի ծանոթիս, ասեցի՝ շուտ արա արի ինձ ստեղից տար: Ափալ-թափալ եկավ ասում ա՝ ի՞նչա եղել, կռվե՞լ ես: Ասեցի՝ վայ Տրդատ ջան, ի՞նչ կռվել, դադար չեն տալիս, ամեն րոպե մեկը գալիս ասում ա՝ գնա մեր համար տորթ բեր, ջուր բեր, դու հագնված ես:

    Նա ժպտաց ու գիտես ի՞նչ ասաց ինձ՝ էս լեն ու բոլ աշխարհում, դու ինչի՞ բռնեցիր մահվան ուղին...
    Վերջին խմբագրող՝ Peace: 18.04.2013, 16:22:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  4. #288
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Շարունակություն - հետաքրքիր էր: Մոգականն էլ կար, ռեալիզմն էլ: Գրողը շատ թեթևշունչ մարդ ա, որ սենց հանգիստ ու հեշտ նկարագրել էր սեփական մահն ու հետմահու արկածերը: էս պահի դրությամբ կքվեարկեմ էս տարբերակի օգտին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.04.2013)

  6. #289
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ոնց որ թե համարյա բոլորը կարդացի, երևի արդեն կարելի ա կամաց-կամաց մասնակցել քննարկումներին:

    Ուզում եմ հենց սկզբից մի բան ասել: Ոնց հասկացա՝ քննարկողներից-քվեարկողներից համարյա ոչ ոք կարևորություն չի տալիս մրցույթի վերնագրին՝ «Մոգական ռեալիզմ». գովում են, եթե լավն ա, չեն գովում, եթե լավը չի: Ճշտենք մի քանի բան: Հեքիաթը մոգական ռեալիզմ չի: Ֆենտզին մոգական ռեալիզմ չի: Միստիկան մոգական ռեալիզմ չի: Ֆարսը մոգական ռեալիզմ չի: Էպոսը մոգական ռեալիզմ չի: Փսիխադելիկան մոգական ռեալիզմ չի: Չէ, էլի, ժողովուրդ, էն ամեն ինչը, որ գերբնական ա ու կախարդական ու անհասկանալի ա, դեռ մոգական ռեալիզմ չի: Էս մրցույթի վերնագրի մեջ բացի «մոգական» բառից կա նաև «ռեալիզմ» շատ ավելի կարևոր բառը, ու ես հատուկենտ գործերի մեջ ռեալիզմ տեսա: Էս մրցույթի շրջանակներում գրված գործը ինչքան էլ լավը լինի, չի կարող հաղթող տարբերակ լինել, քանի դեռ չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Իսկ էդ պահանջները շատ հստակ են. խնդրում եմ խուսափել «դե ինձ համար մոգական ռեալիզմը էս ա, ուրիշի համար էն ա, ես չեմ հասկանում, էս մեկը ինձ դզեց, էս մեկը լացացրեց, էս մեկը խնդացրեց,» տեսակի կարծիքներից, մյուս ժանրային մրցույթների ժամանակ էս ոնց որ թե չկար, սարսափը սարսափ էր, ոչ թե, ասենք, շաքարաման: Մոգական ռեալիզմում էն, ինչ գերբնական ա, ներկայացվում ա որպես ամենասովորական ու կենցաղային երևույթ, որի վրա ոչ ոք առանձնապես ուշադրություն չի էլ դարձնում, ու որոնցով առանձնապես պայմանավորված չի դեպքերի զարգացումը. դրանք ուղղակի կան ու հետաքրքիր աստառ են տալիս սյուժեին՝ միայն ինչ-որ պահի գլուխ բարձրացնելով ու էլի կորելով (պարբերաբար, եթե պետք ա): Հենց պատումի գերբնական տարրը դառնում ա էդ պատումի առանցքը, գործը դադարում ա մոգական ռեալիզմ լինելուց ու դառնում ա, օրինակ, վերևում նշածներս: Էլի եմ ասում՝ ստեղ կա «ռեալիզմ» բառը, էդ հիշել ա պետք: Խնդրում եմ՝ գործերը կարդալիս մի մոռացեք մրցույթի վերնագիրը, էլի, թե չէ սենց մրցույթի ամբողջ իմաստն ու հետաքրքրությունը կորում ա: Գործը գնահատելուց առաջին հերթին գնահատվում ա դրա համապատասխանությունը մրցույթին, հետո նոր մնացած բոլոր որակները, իմ շատ համեստ կարծիքով, թե չէ ամբողջ սպորտային հետաքրքրությունը կորում ա, երբ լեռնադահուկորդները սկսում են ըմբշամարտ կպնել ջրացատկորդների հետ: Ավել-պակաս կներեք, գնացինք, էսօր պարապ եմ, գործից գնամ տուն ու խրվեմ էս թեմայի մեջ:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), enna (18.04.2013), impression (18.04.2013), ivy (18.04.2013), Sambitbaba (19.04.2013), StrangeLittleGirl (18.04.2013), Լեդի Վարդ (18.04.2013), Նաիրուհի (21.04.2013), Ուլուանա (18.04.2013), Ջուզեպե Բալզամո (18.04.2013)

  8. #290
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գծեր շեղողը. Վատը չէր, բայց ոչ էլ այդ աստիճանի հավանեցի:Սովորական էր, գծեր շեղողի գաղափարն ու գործողությունն էր, որ բավականին դուրս եկավ
    Իսկայ Շարունակությունը, շատ հավանեցի: Լավ էր նկարագրված, հեշտությամբ էր կարդացվում ու հետաքրքիր էր:

    Շ.գ.կ.պ.ձ.գ.մ.պ.ա.կ.ի.ն.ա.մ.
    օօօ՜... սպասածիս պես կարճ չտեւեց ընթերցումը: Տեղ-տեղ ձանձրանում էի մի տեսակ (կարող ա էսօր շատ կարդացի դրանից ա): Կարելի է ասել զվարճալի էր, իսկ մկան մասից սկսած հետաքրքրացավ քիչ մը: Բայց ընդհանուր առմամբ, թվաց թե պատմությունն իրենից շատ բան չի ներկայացնում իմաստալիությամբ:

    Շարունակելի
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (18.04.2013)

  10. #291
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Հրացան

    Նենց տարօրինակ գործ ա սա: Ահավոր շատ դուրըս գալիս ա միտքը, ու հեչ դուրըս չի գալիս իրականացումը, ցավոք սրտի: Շատ, մմմ, մելոդիկ ու նուրբ պատմվածք ա, իմ կարծիքով, ու երևակայական երղբոր մասին գրելը արդեն լավ ա, սիրուն ա ու հավես: Ուղղակի էդ հիմնական ասելիքը էնքան թունդ ա խեղդված ամեն տեսակ այլաբանությունների, պետքական ու անպետք մակդիրների ու ածականների ու էլի տենց բաների տակ, որ մի տեսակ կորում ա՝ սկսած հենց սկզբից: Մի հատ լավ խուզել ա պետք էս պատմվածքը, իմհկ: Դե շարադրանքն էլ ա շատ անհարթ, ես տենց բաներին առաջին հերթին եմ ուշադրություն դարձնում, ինձ համար ճիշտ կետադրությունը համարյա նույնքան կարևոր ա, ինչքան հանճարեղ հնարանքը, չեմ սիրում կարդալիս դարուփոսերի մեջ ընկնել (էլ չեմ ասում տառասխալների մասին): Կարդալիս ամենաշատը ինձ էստեղ նեղում էր, որ կուռ պատում չկար. մի տեսակ չես հասկանում սիտուացիաները, կոնկրետ օգտագործված բառի նշանակությունն ու դա օգտագործելու իմաստը (ի՞նչ փոխվեց, ի՞նչ տվեց սենց, ոչ թե նենց գրելը, ի՞նչ ավելացավ, ի՞նչ պակասեց), թեյի բաժակից հանվող մարմինները, կցկտուր պատկերների իրար հետ կապը ու տենց տրիվիալ բաներ: Մի տեսակ ռանդոմ պատմվածք ա: Կարող ա՝ ես եմ անհասկացող:

    Հա, ու բնականաբար՝ էստեղ ի սկզբանե ռեալիզմի նշույլ անգամ չկար, կարծում եմ՝ չեք ժխտի: Մոգականն էլ ոչ մի տեղ չգտա ինչ-որ: Բայց սիրուն էր գրված:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 18.04.2013, 19:19:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.04.2013), Ուլուանա (18.04.2013)

  12. #292
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20.Դառնահամ- Եթե ռոմանտիկա, ուրեմն միայն էս ձևի Չնայած որ մի քանի ղզիկական պահեր կային, որին ես կտրականապես դեմ եմ, մնացածը դուրս էկավ: Հեղինակը նենց հավես էր նկարագրում, էն կացնի պահը, դաշնամուրը, գարեջուրը, քեֆս բերեց: Ժանրը էդքան էլ չտեսա, բայց ընդհանուր հավանեցի:
    Blessed the poison which brings the end

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեդի Վարդ (18.04.2013)

  14. #293
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22.Գունատ Ձիու Ստվերը- ահավոր անկապ էր, հետն էլ բան չհասկացա ու ինչ-որ կիսատ էր թե ինչ...ուֆ էրեխեք
    Blessed the poison which brings the end

  15. #294
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ուզում եմ էն դեվականը կարդամ, բայց մեռնելս գալիսա, որ երկարությունը տեսնում եմ
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (19.04.2013)

  17. #295
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց էս նոր էրեխեքը ինչ խոխմ են
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.04.2013), CactuSoul (25.04.2013), StrangeLittleGirl (18.04.2013), Դավիթ (18.04.2013), Մինա (20.04.2013), Նաիրուհի (21.04.2013)

  19. #296
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Չկորցնել


    Էս Չկորցնելը» լավն ա: Մի տեսակ ուղղակի ահավոր ծեծված թեմա ա, մարդ-կին-գայլ-ձմեռ-երեխեք-որս-սեր-խիղճ և այլն: Դե հա, Մաթևոսյանն էր կարծեմ ասում, որ խիղճը գազանի մեջ ա սիրուն, սերն էլ երևի, հիմա սա սիրուն էր, բայց մի տեսակ կարճ էր երևի, լրիվ բացված չի թեման, էն որ ամեն պահի ուզում ես ասել «չեմ հավատում», հետո լեզուդ կծում ես, որտև դու ու՜ր, Ստանիսլավսկին ուր: Մի տեսակ չընդունեցի, օրինակ, էն պահը, որ ամբողջ գյուղը գիտեր, որ Սաթը գայլ ա դառնում ու իրանց ընտանյոք հանդերձ ուտում ա, բայց մեկ ա՝ շարունակում էին թքած ունենալ, մեկ-մեկ հետը լինել ու հետևից գոռալ «պոռնիկ»: Տենց պահեր շատ կային, դեռ հում ա սա, իմ կարծիքով: Նենց մի տեսակ շատ սիրուն այլաբանություն էր ուղղակի էդ ատամները սրելն ու մորթին ցցելը՝ կյանքին դեմ-հանդիման, հիմա դա գայլի տեսքով կլինի, թե պոռնկության՝ մեկ ա, նույնն ա իրականում, կայֆ զուգահեռներ են, բայց դե չի համոզում ինձ: Հա, մեկ էլ բազմակետախեղդ ա արված ու բացարձակապես մոգական չի, ոնց ասեմ, երազ չկա մեջը, ընդհակառակը՝ նենց մի տեսակ բռուտալ գործ ա: Էն էլ, ինչ մոգականություն ա, էնքան էլ չի «նստում» էս ժանրում, հիմա փորձեմ ասեմ՝ ինչու: Էս կին-գայլ փոխակերպությունը գերբնական բան ա, որ եզակի ա ու հստակ առանձնանում ու ընդգծվում ա մնացած՝ կատարելապես ոչ գերբնական իրականության մեջ, այսինքն՝ էն իրականությունը, որը ինձ ցույց ա տալիս պատմվածքը, գերբնականության նախադրյալներ չունի, էդ իրականության դետալներից մեկն ա գերբնական մենակ, գայլը հանենք, տակը բան չի մնա: Օրինակ՝ ոչ ոք չի վիճարկի, որ Դրակուլան մոգական ռեալիզմ չի, Ֆրանկենշտեյնը մոգական ռեալիզմ չի, դր. Ջեքիլն ու միստր Հայդը մոգական ռեալիզմ չի, չնայած՝ կարծես թե նորմալ ա, որ իրենց իրականությունում վամպիրներ ու հրեշներ կարող են լինել, ու իմաստային առումով էլ էդ գործերը շատ ավելի խորն են, քան սովորական տրիլլերները, այլաբանությունն էլ լիքն ա: Սա դրանց նման ա. ինքնին լավն ա, մրցույթում՝ չէ:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (25.04.2013)

  21. #297
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց էս նոր էրեխեքը ինչ խոխմ են
    : Ես քեզնից ուղիղ հիսուն րոպե շուտ եմ ասել .

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջն են էս էրեխեքը :
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.04.2013), CactuSoul (25.04.2013), impression (18.04.2013)

  23. #298
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    : Ես քեզնից ուղիղ հիսուն րոպե շուտ եմ ասել .
    հների մեջ էլ խոխմա տպեր կան բայց
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. #299
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաթը գայլ ա դառնում ու իրանց ընտանյոք հանդերձ ուտում ա, բայց մեկ ա՝ շարունակում էին թքած ունենալ
    Բայց Սաթը ոչ մեկին չէր ուտում. ինչքան հասկացա՝ պատմվածքի իմաստը հենց էդ էր, որ անկախ ամեն ինչից, ինքը չէր կորցնում իր մարդ լինելը` անգամ մորթու տակ

  25. #300
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Հրացանի մեջ, չգիտեմ դուք ոնց, բայց ես ռեալիզմ տեսնում եմ: Հայրը, տան ալկաշային մթնոլորտը լրիվ ռեալիստական էր:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.04.2013), Ուլուանա (18.04.2013)

Էջ 20 73-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  4. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •