ԴԵՎԱԿԱՆ
Հեղինակ ջան, նախ դևական չի, դիվական ա, եթե, իհարկե, ինչ-որ հատուկ գրական հնարք չես արել: Այնուամենայնիվ, կարդալով գործը՝ հասկացա, որ դժվար մի գործի վերնագիր գրական հնարք լինի, եթե տեքստի մեջ ոչ մի հնարք չկա: Ուրեմն էս գործը կարող է մրցել Հրացանի հետ դժվար կարդացվելու կողմից: Ֆութնոութներն էլ լրիվ անիմաստ էին: Դրանք գեղարվեստական գրականության հետ գործ չունեն, պատմական տեքստ չի, որ ֆութնոութերով ծանրաբեռնես: Էս դեպքում եթե հեղինակը վստահ չի, որ ընթերցողը կհասկանա, պիտի գործի մեջ բացատրի, իսկ եթե վստահ ա, պետք չի ընթերցողին հիմարի տեղ դնել ու տակը բացատրություն գրել: Չեմ քվեարկի:
Էջանիշներ