1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Alphaone (16.05.2015)
10–րդ տարբերակ. «Շարունակություն»
Էս ինչ տարած գործ էր...
Հը՞ն: Հաստատ սկզբից կյանքը՞...Այդ գրողի տարածն էր ինձնից խլել կյանքս, և հետո էլ կուսությունս էր խլելու:
Կախվեց ուղեղս էս գործը կարդալուց... Հատկապես որ էդ հալին, այսինքն՝ մեռած-մեռած, նա երեխա ունեցավ:
Ուֆ աման, մարդ չգիտի էլ ծիծաղի, թե լացի: Համ ծիծաղալու էր, համ տխուր...
Շատ համարձակ գործ էր, բան չունեմ ասելու![]()
Ես էլի հետ եմ ընգնում քննարկումներից![]()
Բայց էս ով ա էէ՜ վերադարձել![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
14-րդ տարբերակ-«Դևական»
Իրոք, դևական գործ էր:
Չգիտեմ, թե ում համար ոնց, բայց իմ համար ծանր կարդացվեց:
15-րդ տարբերակ-«Թերզը»
Երևի կզարմանայի, եթե գուշակության վերաբերյալ էս մրցույթին պատմվածք չլիներ:
Գուշակը և նրա գուշակությունները ինչ-որ անցած թեմա լինի ինձ համար...
Վոլտերա (16.07.2013)
16-րդ տարբերակ-«Այրվող ծղոտների տունը»
Սկիզբը հետաքրքիր սկսվեց, բայց վերջը դուրս չեկավ:
17-րդ տարբերակ-«Քաղաքը ճահճի մեջ»
Գրագետ, կարճ գրված, հասարակ սյուժեով պատմվածք:
Ընդհանուր վատ չէր: Իր կարճության և պարզության մեջ գրավիչ բան կա:
18-րդ տարբերակ- «Խորհուրդ»
Ես էս պատմվածքը երևի «Արմենակ պապը» կանվանեի:
Ինչևէ: Հեղինակի գործն է:
Հավանեցի, չնայած մի քիչ տխրեցի Արմենակ պապի համար:
Լավն էր:
,,Չկորցնել,, պատմվածքը դուրս շատ էկավ:,,Խորհուրդ,,ն էլ էր լավը, ,,Քաղաք ճահճի մեջ,,ն էլ, ,,Կճեպները,,ն էլ,բայց էս մեկը ուրիշ էր:
19–րդ տարբերակ- «Նախագահը»
Նույնիսկ Արմենակ պապի պատմությունից հետո, էս պատմվածքը ստիպեց ծիծաղել:
Թմրամոլ նախագահ, խաշ ուտող, կյանքը վայելող առաջին տիկին...Ես երևի հենց հիմա իրերս հավաքեմ ու թռնեմ էս երկրից
Իսկ եթե լուրջ, որպես մրցակից պատմվածք, այս մրցույթի համար, չհավանեցի...
20-րդ տարբերակ- «Դառնահամ»
Շնորհակալություն հեղինակին:
Հոյակապ գործ է:
Ոճը, միտքը...![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 16.04.2013, 21:00:
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար»
Հեղինակը փորձառու գրողներից է, ով ներկայացրել է, ասյպես ասած, ժամանակակից կյանքը:
Մի կողմից գրավեց իր հստակ մտքերով և սահուն շարադրանքով, մյուս կողմից էլ՝ այն պատմվածքը չի, որ ես կուզենայի էլի կարդալ:
Որ ասեմ հեղինակը լավ է պատմում, շատ քիչ բան ասած կլինեմ, որովհետև շատ լավ է պատմում, ինձ դուր եկավ ոճը, շատ սիրուն, թեթև, գրագետ էր, բայց չհղկված: Առանց էն էլ կոմպով կարդալը դժվար է, մի հատ էլ ուրիշի խոսքերը դրել է չակերտների մեջ ու իրար կողքի շարել, երկրորդ տողից արդեն խառնում ես ով ինչ ասաց: Մի տեսակ ինձ չի սազում էդ մասին խոսել, որովհետև ինձնից ավելի մի շնչում երկուհազար տողանոց անվերջակետ տեքստ ասող չկա երևի, բայց երբ իմ տեքստն ա, ինձ շատ ա դուր գալիս ու չեմ հասկանում, երբ ասում են՝ հարմար չի կարդալը, երբ ուրիշինն ա, արդեն ինձ չի հարմար կարդալը: Ինձ թվում ա՝ նորմալ, մարդկային, սուբյեկտիվ վերաբերմունք ա, ներող եղեք: Պատմությունը որպես էդպիսին ինձ համար եսմինչ չէր, կամ գուցե եթե կարդալու էդ դժվարությունները չլիներ, ավելի հեշտ լիներ ընկալելը, բացի էդ ինձ համար սա մոգական ռեալիզմ չէր, ինձ թվաց՝ նույնիսկ հերոսի համար չէր էդքան էլ ռեալիզմ, թե չէ Աղասը խի տեր կասկածի՝ աշխարհը կա՞, թե՞ սուտ ա: Չեմ քվեարկի: Բայց ինձ էս գրողի պատմելը հատկապես դուր եկավ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.04.2013, 21:16:
Տարբերակ 22- «Գունատ Ձիու Ստվերը»
Տպավորիչ էին նկարագրությունները:
Լավն էր, բայց վերջը ոնց որ կիսատ էր...
Կարդացի բոլոր տարբերակները:
Ընդհանուր հաճույքով եմ կարդացել:
Շնորհակալություն հեղինակներին:
Քվեարկելն էլ վաղը![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ