«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
Նրա համար չի, որ ՀԱԿ-ն ա ու կոնգրեսականներ են, լրիվ անկեղծ, անվազն մեծ մասը շատ պատրաստված, զիլ դեմքեր են: Գայանեն էլ ա շատ զիլ դեմք: Հետո մյուսներին էլ կներկայացնեմ (ոչ բոլորին, բոլորի ինֆոն չի, որ ձեռիս տակ կա, դեռ գոնե): Ուղղակի չուզեցի միանգամից: Հետո կփորձեմ նաև իրանց հարցազրույցները, բաներն էլ ներկայացնեմ: Էն օրը Ուստա Հրանտն էր գրել, լրիվ համաձայն եմ. դժվար ա գտնել ուրիշ ցուցակ, որի ասենք 39 համարի թեկնածուն կարող ա հոդաբաշխ ու լուրջ հարցազրույց տա, բանավեճի մասնակցի և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (18.04.2013)
Կոնգրեսի ավագանու թեկնածուներից ևս մեկը՝ Ելենա Նալբանդյանը
Մասնագիտությունը`ֆինանսիստ,
Աշխատում է `"Փոթիկյան էդվրթայզինգ" ՍՊԸ-ում, փոխտնօրեն,
Ավարտել է`Միջազգային Ակադեմիական Ինստիտուտը,
Երիտասարդ առաջնորդների դպրոցը,
Պերուջայի արտասահմանցիների համալսարանը,
Տիրապետում է՝ հայերեն, ռուսերեն,անգլերեն, իտալերեն լեզուների,
Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ:
Աղբյուր՝ ilur.amԵլենա Նալբանդյան. Երեւանցուց վարկով վստահություն ենք վերցնելու՝ քաղաքը բարեփոխելու համար
iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնաաածու Ելենա Նալբանդյանը: Ելենան Կոնգրեսի երիտասար սերնդի թեկնածուներից է, մասնագիտությամբ ֆինանսիստ է, «Փոթիկյան էդվրթայզինգ» ՍՊԸ-ում փոխտնօրեն է,վերջերս ավարտել է ուսումը Իտալիայի Պերուջա քաղաքում:
Ելենա, ինչպե՞ս ես հայտնվել Հայ ազգային կոնգրեսի ցուցակում:
Ես օդից չեմ հայտնվել Կոնգերսի ցուցակում, ինչպես և մնացած թեկնածուները: Դա ստացվել է շատ սահուն կերպով: 2007 թվականի հոկտեմբերից ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանում կատարվող քաղաքական բոլոր միջոցառումներին: Վեց տարվա ընթացքում ձեռք եմ բերել մեծ փորձ: Կոնգրեսի կողմից կայացվել է որոշում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվեն երիտասարդներ և ընտրվել են առավել ակտիվները: Այդպես նաև ես եմ հայտնվել այդ ցուցակում:
Իսկ ինչո՞ւ հենց երիտասարդները:
Քանի որ Երևանին պետք են նորարար մտքեր, գաղափարներ, թարմ մոտեցումներ, որոնցով նոր շունչ կհաղորդվի Երևանին, իսկ այդ դեպքում քաղաքային իշխանությունների գործելաոճը կլինի ավելի դինամիկ: Նշեմ, որ մենք կազմում են մեր թեկնածուների ընդհանուր հավաքական կենսագրականը, երբ ընթերցեք, պարզ կդառնա, որ մենք ունենք տարբեր մասնագետներ՝ մարքետոլոգներ, իրավաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, այսինքն մեր կազմում կան ամեն ոլորտի պրոֆեսիոնալներ, ավելին՝ տիրապետում ենք 10-ից ավել օտար լեզուների, իսկ մեծամասնությունը բարձրագույն կրթությունը ստացել է արտերկրում: Ամենակարևորը մենք էներգիայով ու եռանդով լի ենք: Այս գործում այդպիսի մարդիկ են պետք, ովքեր կարողանան ակտիվ գործունեություն ծավալել, անմիջականորեն շփվել բնակիչների հետ և ծախսել իրենց եռանդը ի օգուտ քաղաքի ու քաղաքացու:
Ելենա, ի՞նչ հրատապ խնդիրներ ես տեսնում Երևանում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:
Նախ և առաջ հրատապ հարց եմ համարում իշխանափոխությունը: Երևանում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, կան բազմաթիվ խնդիրներ և դրա լուծումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ՝ վերադարձնելով իշխանությունը ՀՀ քաղաքացիներին: Իսկ եթե անդրադառնանք միայն Երևան քաղաքին, ապա հրատապ եմ համարում բնապահպանական խնդիրները: Քաղաքային իշխանությունները, ծաղիկ տնկելով, ներկայացնում եմ բնակչությանը կանաչապատման ծրագիր, սակայն դա ընդամենը դեկորացիա է: Սարսափելի վիճակում է գտնվում նաև քաղաքային տրանսպորտը, քանի որ երթևեկությունը ըստ արժանվույն կազմակերպված չէ՝ առաջացնելով անհարմարություններ:
Առաջնային լուծում պահանջող խնդիր եմ համարում նաև կոմունալ ծառայությունը: Եթե այցելեք հատկապես Երևանի ծայրամասերը, ապա կտեսնեք, թե ինչպիսի կոմունալ խնդիրների հետ են բախվում բնակիչները՝ սկսած չգործող կամ կիսախարխուլ վերելակներից մինչև կաթող տանիքներ, այսինքն՝ պայմանները պարզապես անմարդկային են: Որպես վառ օրինակ՝ Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքն է, որը բառացիորեն ճոճվում է, իսկ մարդիկ ստիպված են ապրել այդտեղ: Բերեմ նաև այլ տիպիկ օրինակ, երբ քաղաքային իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում կամարանցումները գունազարդելու համար, այն դեպքում, երբ այդ շենքը վթարային է, իսկ վերելակն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Ավելին՝ եթե քաղաքային իշխանությունները վերանորոգում են ինչ-որ մի բան, ապա դա ներկայացնում են որպես մեծագույն երևույթ ու մեծ ջանք ու եռանդ պահանջող ինչ-որ բան՝ մոռանալով, որ դրանք ընդամենը մտնում են իրենց պարտականությունների մեջ:
Ինչո՞ւ երևանցին պետք է ընտրի Կոնգրեսի ցուցակը:
Երբ մենք հանդիպումներ ենք ունենում բանկիչների հետ, բոլորը պնդում են, որ պետք են նոր դեմքեր, այժմ Կոնգրեսը դա առաջարկում է: Երկրորդը՝ Կոնգրեսն իսկապես այն ուժն է, որը միշտ բաց է եղել քաղաքացու համար, հաշվետու է եղել նրան: Իսկ այժմ առաջարկում են, որպեսզի Երևանի բնակիչները վարկով իրենց վստահությունը մեզ տան, իսկ դրա դիմաց մենք փոխենք քաղաքը, հետագայում նաև՝ ամբողջ երկիրը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (18.04.2013), Sagittarius (18.04.2013)
Հըլը մտածում եմ:
![]()
Աթեիստ (19.04.2013)
Գայանեի ևս մեկ լավ հարցազրույց.
Աղբյուր՝ chi.am«Հասարակության ազատ կամարտահայտման մերժումը զրկում է մեր պետականության գոյությունը լեգիտիմությունից»
Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցության կողմից ներկայացրած ցուցակում ի թիվս մի շարք ակտիվ երիտասարդների եւ փորձառու գործիչների ներառված է նաեւ Գայանե Ղազարյանը։ Գայանե Ղազարյանը սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, նաեւ՝ ասպիրանտուրայում, մասնագիտությամբ սոցիոլոգ է։
- Գայանե, ինչքանո՞վ ես կարեւորում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրական գործընթացներին։
- Ընտրական գործընթացներին մասնակցությունը ժողովրդավարական հասարակարգերում քաղաքացու իշխանության իրացման ամենահիմնարար մեխանիզմն է, որով հասարակությունը պետության կառավարումը որոշ ժամանակով վստահում է առավել նախընտրելի ուժին։ Սակայն ընտրություններին մասնակցությունն ի սկզբանե ենթադրում է հասարակության անդամի ազատ եւ անկաշկանդ կամարտահայտում։ Ուստի ընտրություններին «զուտ» մասնակցությունը միշտ չէ, որ կարող է իշխանության իրացում դիտվել, քանի որ մասնակցության հիմքում կարող են առկա լինել ուղղակի կամ անուղղակի ճնշումներ։ Այս իմաստով քաղաքացիներին ստիպողական ընտրության տանելը, սպառնալիքների կամ ճնշումների գործադրմամբ ընտրելու դրդելը, ինչպես նաեւ նրանց անօգնական վիճակից օգտվելով՝ ընտրակաշառքով շահագրգռելը չի կարող ընտրության ժողովրդավարական դրսեւորում համարվել։ Այնպես որ, հարկ է ճշտել, որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ընտրություններին կարեւոր է միայն ազատ կամքով ընտրություն կատարելու պարագայում։ Հակառակ դեպքում դա ոչ թե ժողովրդավարություն է, այլ ինքնավերարտադրվող բռնապետություն, որում ընտրական գործընթացը քաղաքացու հանդեպ տոտալ վերահսկողությունը ժամանակ առ ժամանակ քաղաքացուն հիշեցնող եւ նրա հանդեպ դա վերահաստատող մեխանիզմ է։
- Ինչպե՞ս ես վերաբերում այն մոտեցմանը, որ ինչքան քաղաքացիները ակտիվ մասնակցեն ընտրություններին, այնքան ավելի դժվար կլինի կեղծել դրանց արդյունքները։
- Ինչքան քաղաքացիներն ավելի ակտիվ դրսեւորեն իրենց սեփակա՛ն կամքը, այլ ոչ պարտադրանքը (ուղղակի թե անուղղակի՝ ընտրակաշառքի միջոցով), այնքան ավելի դժվար կլինի հետին թվով «ինչքան ուզել, այնքան խփելը»։ Սակայն այստեղ արդեն կարեւոր է ոչ միայն քաղաքացիների ազատ կամարտահայտումը, այլ նաեւ հանձնաժողովների աշխատանքը, որոնք պարտավոր են արձանագրել խախտումները եւ հատկապես՝ չստորագրել կեղծված արձանագրությունները։
- Արդեն տեղեկություններ են ստացվում իշխանական կուսակցությունների կողմից սննդի կամ ռեստորան այցելության տեսքով ընտրակաշառքի մասին։ Ինչպե՞ս ես վերաբերում նման երեւույթներին։
- Դա ժողովրդավարության վերացման քայլերից մեկն է։ Ցանկանում եմ շեշտել, որ նրանք, ովքեր համառորեն քանդում են ընտրական մեխանիզմները՝ ժողովրդավարությունը, ուղղակիորեն քանդում են մեր պետականության հիմքերը, քանի որ մեր անկախությունը ձեռք է բերվել հասարակության հանրաքվեի միջոցով։ Հասարակության ազատ կամարտահայտման մերժումը զրկում է մեր պետականության գոյությունը լեգիտիմությունից։ Բացի այդ՝ ժողովրդավարության մերժմամբ անհնար է դառնում նաեւ Ղարաբաղի անկախության արծարծումը միջազգային ատյաններում՝ որպես Ղարաբաղի հասարակության ինքնորոշման հարց, եւ հարցականի տակ է դնում ԼՂՀ-ի գոյությունը, որը նույնպես ձեռք է բերվել հանրաքվեով։
- Երեւանում առկա ո՞ր խնդրի լուծումն ես համարում առաջնային։
- Երեւանում լուծելիք կարեւոր խնդիրներից են հանրային տարածքները մեծահարուստների ապօրինի տնօրինությունից քաղաքացուն վերադարձնելն ու բարեկարգելը, պատմական հուշարձան շենքերի (որոնց մեծ մասն արդեն ոչնչացված է) վերականգնումն ու պահպանությունը, մետրոպոլիտենի հավելյալ հատվածների կառուցումը, կանաչապատ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը եւ այլն։ Սակայն կարեւորագույն խնդիրն օրինականության եւ քաղաքացու՛ իշխանության հաստատումն է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության։
- Ինչպիսի՞ Երեւանում ես ցանկանում ապրել։
- Նույնպիսի, ինչպիսի Հայաստանում եմ ցանկանում ապրել. որտեղ կա օրենքի գերակայություն, չկա անպատժելիություն, «բեսպրեդել», եւ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
http://www.yerkir.am/am/news/48779.htmԿասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը
«Հրապարակի» հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օգտագործելով իր վարչական ռեսուրսը, Երևանի բոլոր անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայող, բայց ընտրական ցուցակներում ընդգրկված մարդկանց անունները, որպեսզի ՏԻՄ ընտրության օրը տվյալ մարդկանց անուններով իրենց իսկ ստեղծած շրջիկ խումբը քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին:
Սակայն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները տեղեկացել են այդ մասին, գրում է թերթը, նրանք արդեն ունեն իրենց սեփական ցուցակը, որտեղ նշված են երկրից բացակայող ընտրողների անունները: Մայիսի 5-ին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեղամաս առ տեղամաս ունենալու են տվյալ մարդկանց անուններով ցուցակներ, հետևելու են ընտրական պրոցեսին, կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը և պահանջելու են խիստ պատժել տվյալ հանձնաժողովի նախագահին՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների արդար ընտրություններ անցկացնելու շուրջ նման համախմբվածությունը հույս է ծնում, նշում է «Ժողովուրդը», որ հետագայում էլ համախմբում կընթանա:
.....................
Գոնե էս մի անգամ նորմալ դրա դեմն առնեն:
Ոնց որ էս անգամ ԲՀԿ-ի մասով ընտրակաշառքներից խոսք չկա:
ՀՀԿ-ից էլ առայժմ մենակ բամբասանքներ են...
Ամենազավեշտալին կլինի, եթե առանց լցոնումների Տարոնը հաղթի:
Ի՞նչ կասեն էդժամ ընդդիմադիրները, լրիվ հիմարի վիճակում կհայտնվեն:
Երևանյան ընտրություններում կա երկու քարոզարշավ....
Մեկը շատ փող ծախսելով ՀՀԿ ու ԲՀԿ «քարոզարշավ» են անում ցուցակ հավաքելով, փող, կաթ, միս բաժանելով, ստրուկներին բերման ենթարկելն են նախապատրաստում
Իսկ դրան զուգահեռ գնում է ՀԱԿ, Բարև ու Օսկանյանի ելույթներով ժողովրդի ժամանցի համար խեղկատակություն...
Համոզված եմ, որ 60 տոկոս ստրուկ, մեռել, պոռնիկ են բերելու Հավայի Հայերի Կուսակցությունն ու բարգավորոճողներն ու խեղդելու են ամեն տեսակ ազնիվ ձայն կեղծիքների մեջ...
Արդյունքում հաշվելու են տեսնեն, ով ա ամենաշատ ձայն հավաքել, նա քաղաքապետի թեկնածու կդնի մյուսն էլ կկոալիցվի նրա հետ ու ՊՐԾ...
Եվս մեկ, բավական հետաքրքիր հարցազրույց: Այս անգամ Կոնգրեսի ավագանու ցուցակի մեկ այլ անդամի՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ.
Աղբյուր՝ ilur.amՏիգրան Տեր-Պետրոսյան. Եթե Երեւանի քաղաքային իշխանությունները, կամ ՀՀԿ վերնախավը ավելացնում են «կանաչ»-ը, ապա միայն կանաչ դոլարների տեսքով
iLur.am-ի հետ զրույցում ասում է Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Տեր-Պետրոսյանը
-Տիգրան, հայտնի է, որ ինքդ ժամանակին 2 անգամ եղել ես ավագանու անդամ, ասել է, թե՝ ներսից ես պատկերացնում ավագանիների աշխատանքը: Այսօր, օրինակ, երբ խոսում ենք Երեւանի քաղաքային իշխանությունների աշխատանքի մասին, խոսվում է հիմնականում քաղաքապետի մասին, իսկ ավագանիներն ու մյուս չինովնիկները կարծես՝ այնքան էլ ուշադրության կենտրոնում չեն: Որպես այդ համակարգին ներսից ծանոթ մարդ, ի՞նչ կասեք, այն դժգոհությունները, որոնք այսօր կան քաղաքային իշխանություններից, որքանո՞վ են առնչվում նաեւ ավագանու անդամների եւ մյուս չինովնիկների աշխատանքին:
-Նախ, պետք է շեշտել, որ Երեւանի իշխանությունը մի համակարգ է, որը ըստ էության, ոչնչով չի տարբերվում Հայաստանի իշխանություններից: Այսինքն, այն, ինչ հատուկ է Հայաստանի իշխանություններին ընդհանրապես, հատուկ է նաեւ Երեւանի քաղաքային իշխանություններին մասնավորապես: Եթե ասում ենք, որ Հայաստանում կա կոռուպցիա, ապա դրա մի մասնիկն է նաեւ քաղաքային իշխանությունը: Չնայած այն բանին, որ արտաքնապես փորձ է արվում ցույց տալ, թե մայրաքաղաքային իշխանությունները զերծ են այդ կոռուպցիայից, սակայն, այդ իշխանությունները եւս ամբողջությամբ կոռումպացված են՝ սկսած համատիրություններից, մինչեւ՝ վարչական շրջանների ղեկավարներ, եւ այդպես մինչեւ քաղաքապետարան եւ քաղաքապետ: Իսկ ավագանիները այս պարագայում ընդամենը անօրինականությունները հաստատողներն են: Ընդ որում, այս համակարգի կոռումպացվածության ամենավատ կողմն այն է, որ այն ուղղակիորեն առնչվում է Երեւանում ապրող սոցիալապես անապահով խավին:
-Ինչպե՞ս է առնչվում: Ո՞ր ոլորտներում:
-Սկսենք հենց համատիրությունից: Ի՞նչ է իրենից ներկայացնում համատիրությունը: Համատիրությունը դրամահավաքի արդյունքում հավաքագրում է գումարներ, որոնք պետք է ծախսվեն շենքերի բարեկարգման համար: Հասարակ մի օրինակ, մարդը գալիս է որեւէ տեղեկանք վերցնելու համատիրությունից, (ընդ որում, նման բան յուրաքանչյուրի հետ կարող է պատահած լինել), ասենք՝ ապառիկ հեռուստացույց գնելու համար: Առանց 1000-2000 դրամ վճարելու, նրան որեւէ մեկը այդ տեղեկանքը չի տրամադրի: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեղեկանքը՝ ընդամենը մի թուղթ, որ այդ մարդը վճարել է իր բոլոր կոմունալ վճարները: Այսինքն, անվճար տեղեկանքի համար մարդը ստիպված է լինելում վճարել: Ընդ որում, ամենակարեւորն այն է, որ այդ գումարը վերցնում են ոչ թե ապահովված խավից, այլ՝ հիմնականում անապահով խավից: Հիմա, կասեք, թե ի՞նչ կապ ունի այստեղ քաղաքապետը: Թվում է, թե կոռումպացվածը համատիրությունն է այս պարագայում: Սակայն, իրականում՝ այդ հավաքված գումարները յուրաքանչյուր ամսվա վերջում կազմում են բավականին կլորիկ գումար, եւ համատիրության ղեկավարի կողմից հանձնվում են վարչական շրջանի ղեկավարին, վերջինս էլ իր հերթին՝ այն հասցնում է մինչեւ քաղաքապետ:
-Կարծում եք՝ միայն ա՞յս ոլորտն է կոռումպացված:
-Ոչ, իհարկե: Մեկ այլ օրինակ բերենք: Այսօր քաղաքապետարանը բնակարանաշինության, բնակարանների վերանորոգման եւ սեփական սեկտորի բարեկարգման հարցում թիվ մեկ խոչընդոտողն է: Այսինքն, մարդկանց խրախուսելու փոխարեն, ամեն ինչ անում են, որպեսզի մարդը զզվի այս համակարգից եւ թողնի ու հեռանա:
-Բայց ինչպե՞ս կարող են նրանք խոչընդոտել, եթե օրենքով՝ նման բան անելու իրավունք չունեն:
-Ճիշտ է, օրենքով այդպես է: Բայց ո՞վ ասաց, որ խոսքը օրինական գործողությունների մասին է: Խնդիրն էլ հենց այն է, որ նրանք ապօրինաբար, ըստ էության, թալանում են մարդկանց: Մարդը, ինչ-որ կերպ գումար է հայթհայթում՝ իր սեփական տունը բարեկարգելու համար: Ընդ որում, խոսքը կարող է լինել հաճախ այնպիսի դեպքերի մասին, երբ տունը փլուզման եզրին է: Եւ ահա, մարդը, ձեռք է բերում անհրաժեշտ շինարարական նյութերը, եւ հենց առաջին օրը՝ դրանք գնելուց հետո, երբ այդ ամենը տեղափոխում է իր բակ, չգիտես որտեղից եւ ինչպես, (երեւի չար լեզուներն են հասցնում, եւ այդ չար լեզուներն էլ, ի դեպ, ասում են՝ այն մարդիկ են, ովքեր ընտրական շրջանում ակտիվորեն մասնակցում են ընտրակաշառք բաժանելու գործին) հայտնվում են թաղայինը եւ վարչական շրջանի շենք եւ շինությունների բաժնի տեսուչը: Եւ ի՞նչ են ասում: Զարմանալի մի բան. ասենք՝ «ի՞նչ իրավունքով եք «սվաղ» անում»: Եւ մարդուն հասցնում են այնպիսի վիճակի, որ նա իր տան բարեկարգումը սկսելու կամ շարունակելու համար՝ ստիպված է լինում որոշակի գումար վճարել նրանց՝ առձեռն: Սա ընդամենը մեկ օրինակ: Հիմա բերենք այլ օրինակ՝ այլ ոլորտից: Քաղաքային սեփականություն հանդիսացող հողերը վարչական շրջանները ներկայացնում են աճուրդի՝ քաղաքապետարան: Սակայն, աճուրդ, որպես այդպիսին տեղի չի ունենում: Աճուրդը գիտենք՝ որն է: Դա այն է, երբ մասնակցում են մի քանի պոտենցիալ գնորդներ, եւ գնորդ է դառնում նա, ով ամենաշատ գումարն է պատրաստակամություն հայտնում վճարել: Սակայն, այս պարագայում տեղի է ունենում լիովին այլ բան, ընդ որում՝ մեծամասամբ, կարելի է ասել՝ հողերի 95 տոկոսը վաճառվում են այդ եղանակով՝ աճուրդի մեկ քայլով: Ի՞նչ ասել է աճուրդի մեկ այլ: Դա այն է, երբ հողի գնորդը նախօրոք գիտի, որ հենց ինքն է լինելու գնորդը:
-Բայց ինչպե՞ս է դա կազմակերպվում:
-Վարչական շրջանի ղեկավարը ներկայացնում է ինչ-որ հողատարածք` ասելով, որ այդ տարածքը ցանկանում է ձեռք բերել այսինչ մարդը: Պայմանավորվում են, որ այդ մարդը մի իքս գումար է նախօրոք վճարում իրենց, եւ այդ հողատարածքը ներկայացվում է քաղաքապետարան եւ դրվում է աճուրդի: Եւ այդ մարդը մեկ քայլով ձեռք է բերում այդ հողը: Իմիջիայլոց, եթե ուշադրություն դարձնենք՝ այդ հողերի գները շուկայականից մոտ 60 տոկոսով ցածր են: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ ինչ-որ այլ մարդ եւս ցանկանում է գնել այդ աճուրդի հանված հողատարածքը: Սակայն, այդ ժամանակ նա սկսում է խոչընդոտների հանդիպել՝ սկսած քաղաքապետարանից, վերջացրած՝ թաղային խուժաններով: Մարդը մտնում է քաղաքապետարան եւ ասում, որ ցանկանում է մասնակցել այսինչ հողի աճուրդին, եւ խնդրում է հաշվեհամարը, որպեսզի մուծի աճուրդին մասնակցելու համար օրենքով նախատեսված 5 տոկոս գումարը: Առաջին հարցը, որ նրան տալիս են, այն է լինում, թե ո՞ր հողն է ցանկանում ձեռք բերել: Դա այն դեպքում, երբ օրենքը չի պարտադրում մարդուն ասել, թե ինքը կոնկրետ որն հողակտորն է ցանկանում գնել: Նա օրենքով պարտավոր է միայն ներկայացնել անձնագրի պատճենը եւ 5 տոկոս գումարը վճարելու մասին անդորագիրը: Սակայն, այս պարագայում ապօրինաբար փորձ է արվում տեղեկանալ գնորդի մտադրությունների մասին, որպեսզի մինչեւ աճուրդի օրը այդ մարդուն սպառնալով այնպես անեն, որ վերջինս չմասնակցի այդ աճուրդին: Մի քանի ամիս առաջ ինքս ականատես եմ եղել նման միջադեպի: Բայց եթե մարդը այդուհանդերձ չի վախենում սպառնալիքներից, եւ գնում ու մասնակցում է աճուրդին, ապա հողի գինը այնպես են բարձրացնում, որպեսզի ոչ մեկ չկարողանա այն գնել: Արդյունքում այնպես են անում, որ հողը չվաճառվի, մի որոշ ժամանակ անց նորից ներկայացվի աճուրդի՝ հույսով, որ այդ անգամ հնարավոր կլինի մեկ քայլով այն վաճառել կոնկրետ մարդկանց: Երբեմն էլ, հողը երկրորդ անգամ աճուրդի հանելուց՝ փոխում են հասցեն, (ինչը նորից անօրինական է) որպեսզի մարդը ապակողմնորոշվի:
-Ի դեպ, քաղաքային իշխանությունների կոռումպացված լինելու վերաբերյալ խոսակցություններում շատ է հիշատակվում «Երեւան» հիմնադրամը: Ի՞նչ կասեք այդ հիմնադրամի գործունեության մասին, որի վերաբերյալ, ի դեպ, զարմանալիորեն շատ սահմանափակ տեղեկություններ կան:
-Նախ հասկանանք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում հիմնադրամը: Մուտքեր, այսինքն, թե որտեղից են գոյանում գումարները, եւ ելքեր, այսինքն՝ թե ինչ նպատակներով եւ որքան են ծախսվում այդ գումարները: Առաջին դեպքում հստակ երեւում է միայն այն, թե որքան գումար է հիմնադրամին փոխանցվել Երեւանի քաղաքային բյուջեից: Այս դեպքում՝ նախորդ տարի հիմնադրամի ընդհանուր՝ ավելի քան 3 մլրդ 700 մլն դրամ բյուջեից մոտ 2.5 մլրդ դրամը: Մնացած մոտ 1.2 մլրդ դրամ գումարը ստացվել է կազմակերպություններից եւ անհատներից: Ընդ որում, ֆինանսական հաշվետվության մեջ որեւէ խոսք չկա այն մասին, թե կոնկրետ որ անհատներից եւ կազմակերպություններից են ստացվել այդ գումարը: Ինչո՞ւ չեն գրում: Շատ պարզ պատճառով, անհատներից եւ երբեմն նաեւ կազմակերպություններից այդ գումարները ուղղակիորեն շորթվում են: Որեւէ գործա՞րք ես կատարում, որն առնչվում է քաղաքապետարանի հետ, ուրեմն, քեզ ստիպում են, որ դու վճարում կատարես «Երեւան» հիմնադրամին, որպեսզի քեզ տրամադրեն վերջնական փաստաթղթերը: Հիմա ելքերի մասին: Գրված են ընդհանուր ձեւակերպումներ՝ «բարեկարգում, կանաչապատում, կառուցապատում, սպորտային, մշակութային ծրագրերի իրականացում, կրթական, մշակութային եւ այլ կազմակերպություններին, անհատներին օժանդակության տրամադրում»: Հիմա ինձ մոտ հարց է ծագում՝ այդ ի՞նչ «այլ կազմակերպությունների է» իմ վճարած հարկերի հաշվին օժանդակություն տրամադրվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կազմակերպություններ են, ո՞վ է որոշել, որ դրանք օժանդակության կարիք ունեն, ո՞ւմ են պատկանում այդ կազմակերպությունները եւ այլն: Եթե այս հարցերի պատասխանները փակ են պահվում, եթե որեւէ տեղեկատվություն չեն տրամադրվում, ուրեմն, ես հիմնավոր կասկածներ կարող եմ ունենալ, որ այստեղ գործում է կոռուպցիոն մեխանիզմ: Ավելին ասեմ, ես վստահ եմ, որ եթե այդ գումարները տրամադրվեին անհատների կամ անհատ տնտեսվարողների, ապա նրանք 5 անգամ ավելի արդյունավետ եւ ավելի թափանցիկ կօգտագործեին այդ գումարները: Այստեղից էլ՝ հետեւություն, որ այդ գումարների զգալի մասն իրականում գրպանվում են: Կասեն՝ այդպես չէ՞: Լավ, ուրեմն, թող կետ առ կետ ներկայացնեն հաշվետվություն: Ի դեպ, այդ կապակցությամբ մի բան էլ հավելեմ. ծախսերի մեջ նշվում է նաեւ կանաչապատումը: Այնինչ, բոլորիս աչքի առաջ քանդվում են այգիներ, հատվում են ծառերը, ոչնչանվում են կանաչ տարածքները: Այնպես որ, ասում են, թե Երեւանի քաղաքային իշխանությունները, կամ ՀՀԿ վերնախավը ավելացնում են «կանաչ»-ը, ապա միայն կանաչ դոլարների տեսքով, այն էլ՝ միայն իրենց գրպաններում եւ նկուղներում:
-Դուք բավականին մռայլ երանգներով ներկայացրեցիք իրականությունը, հիմա, ինչպե՞ս եք տեսնում այդ խնդիրների լուծումը:
-Խնդրի առաջին լուծումը այն է, որ ոչ իշխանական ուժերը Երեւանի քաղաքային իշխանությունը վերցնեն ՀՀԿ-ից: Դա առաջին քայլը պետք է լինի: Դրանից հետո, պետք է միասնաբար փոփոխություններ իրականացնեն ողջ այդ համակարգում: Կոռուպցիան վերացնելու առաջին քայլն այն կլինի, որ քաղաքային իշխանության կառուցվածքը միատարր չլինի՝ այսինքն, ներգրավված լինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Վստահ եմ, որ այս դեպքում կոռուպցիան զգալիորեն կնվազի, իսկ գուցե նաեւ՝ կվերանա, քանի որ կլինի փոխադարձ վերահսկողություն: Ի դեպ, այս ձեւաչափը նոր չէ եւ ես չէ, որ հորինել եմ այն: Այն ժամանակին արդյունավետ կերպով գործել է՝ 1992-96 թվականներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ այդ ժամանակ քաղաքապետը, (այդ պաշտոնն այն ժամանակ կոչվում էր քաղաքային խորհրդի նախագահ) մեր ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն էր, ով ընդդիմության թեկնածուն էր, եւ ընտրություններում հաղթել էր իշխող ՀՀՇ-ի թեկնածուին: Ի դեպ, այն ժամանակ, եթե չեմ սխալվում, կար գույքի եւ հողերի օտարման վարչություն, որը ղեկավարում էին միայն ու միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ ԱԻՄ, ԱԺՄ, ՍԻՄ եւ այլն: Այդ վերը նշված փոխադարձ վերահսկման մեխանիզմը գործում էր այն ժամանակ, ինչի արդյունքում իշխող քաղաքական ուժն ուղղակի չէր կարող որեւէ կամայական որոշում կայացներ այդ հարցերում: Դրա վառ օրինակներից մեկ էլ այն է, որ այս իշխանությունները որքան էլ որ ջանացին թեկուզ մեկ սեւ բիծ գտնեն Վահագն Խաչատրյանի այն ժամանակվա գործունեության հետ կապված, սակայն, որեւէ արդյունքի այդպես էլ չհասան: Պատկերացրեք՝ եթե մեկ փաստ անգամ գտած լինեին, հիմա ինչ մեծ հակաքարոզչություն սկսած կլինեին մեր թեկնածուի դեմ: Ուրեմն, եթե այս մեխանիզմն այն ժամանակ աշխատել է, եւ աշխատել է բավականին արդյունավետ, ապա նույն ձեւ կարող է աշխատել նաեւ հիմա: Դրա համար պետք է ընդամենը, որպեսզի ոչ իշխանական ուժերը միավորեն իրենց ջանքերը, որպեսզի ՀՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում չունենա մեծամասնություն: Այս հնարավորությունը կա, քաղաքացին ունի հնարավորություն ազատվել այս կոռումպացված համակարգից, դրա համար մայիսի 5-ին գնում է տեղամաս եւ առաջին պայմանը, ինչը, որ չպետք է անի՝ չի ենթարկվում ՀՀԿ-ի ներկայացուցիչների հորդորներին, խնդրանքներին, հրահանգներին, եւ ուղղակի չի քվեարկում ՀՀԿ-ի օգտին: ՀՀԿ-ն Հայաստանում քվե չունի, եւ ընտրությունների օրը այդ փաստը պետք է արձանագրվի փաստաթղթերով:
Զրուցեց Քրիստինե Խանումյանը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, թեման սարքել ես ՀԱԿ-ի քարոզչության գործիք, ու ստիպում ես որ հակաքարոզչություն անենք:
Բլին ... հակաքարոզչություն, նույն բան ա, ոնց որ ՀԱԿաքարոզչություն .... նոր ջոգեցիՎոբշեմ, հակաՀԱԿաքարոզչություն անենք ....
Ախպերություն-երկխոսություն, Ուլնեցի-Դավիթ Անհաղթ խաչմերուկում:
keyboard (19.04.2013), Sagittarius (19.04.2013), Zodiac (19.04.2013)
Գիտեի, որ սենց «մեղադրանք» լինելու ա: Նայի հարցման արդյունքները, ինչքան ժառանգների համախոհ կա: Այսինքն առնվազն իրանց համախոհ կա, թող իրանք էլ իրանց նյութերը, թիմը, ներկայացնեն, որ չստացվի ՀԱԿ-ի քարոզչության թեման ա: Իսկ եթե ուրիշ թիմերից էլ մարդիկ կան, թող իրանք էլ իրանցը ներկայացնեն:
հ.գ. Բերածդ օրինակի հումորն անգամ չտեսա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ