Բառիս բուն իմաստով հարգում եմ այս մարդուն: Հարգում եմ նրա նվիրվածությունը մեր ազգային մշակույթին: Նրա խելացի մտքերը, որոնք երբեմն չափից դուրս բարդ են լինում ինձ համար, չեմ կարողանում հասկանալ՝ (այստեղ պետք է ուշադրություն դարձնել իր զարգացածության աստիճանի և իմ անտեղյակության վրա): Երբեմն ինձ չհետաքրքրող ու իմ կողմից հազարից մեկ ուսումնասիրվող բաժիններում իր գրառումներին հանդիպելիս փորձում եմ կարդալ, ըմբռնել իր միտքը: Նա նվիրված է հայրենիքին ոչ միայն խոսքով այլև գործով, գործով, որը չհարգել ու չգնահատել հնարավոր չէ: Իր գրառումներում բացի խելքից, կա բարություն, սեր ու հարգանք, իսկ երբ տեսնում եմ իր դեմքը, ժպիտով հանդերձ... նմանեցնում են Ռուբին Վիլյամսին![]()
Մի խոսքով...
••Սեղմել՝ ցույց տալու համար





Մեջբերել
) ում հետ զրուցելիս տրամադրությունս միլիոնի է հասնում:
Երբ ակումբում էր, այդքան շատ չէինք շփվում, դեռ չէի զգացել այն հաճույքը, որ հիմա հաճախակի եմ զգում Facebook-ի շնորհիվ: Մեր ամեն մի զրույցում ուրախ ծիծաղի նոտաներ են հնչում
Նա ակումբում ունի ընդամենը 556 գրառում, բայց ես ինչքան հիշում եմ այդ ակտիվ ժամանակաշրջանում բավականին աչքի էր ընկնում:
) հումորով ու կապանյան բառապաշարով հարուստ, անչափ հետաքրքիր անձնավորություն: Հաճախ է ինձ մոտ ցանկություն առաջանում զրուցել մեր կորած-մոլորած A.r.p.i-ի հետ: Ու ընդհանրապես, մեծագույն հաճույքով կկարդայի Արփիական ձեռագրով գրված, նոր հետաքրքիր գրառումներ



Էջանիշներ