User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռամշը որպես մոդերատոր մեկ-մեկ կարող ա Կտուլհուից էլ ահարկու լինի, բայց իրական կյանքում սպիտակ ա ու փափկամազ. շատ հաճելի մարդ ա

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.04.2013), CactuSoul (26.04.2013), erexa (25.04.2013), Rammstein (26.04.2013), Smokie (26.04.2013), Աթեիստ (28.04.2013), Դատարկություն (28.04.2013), Մինա (01.05.2013), Նաիրուհի (28.04.2013), Ներսես_AM (27.04.2013), Ռուֆուս (25.04.2013), Վոլտերա (26.04.2013)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երևույթի մասին վաղուց եմ ուզում գրել։ Որոշ ժամանակ առաջ ակումբում շատերն էին խոսում իր մասին ու լիքը լավ բան ասում...
    Իմ էս Րյամը, ասել է թե՝ Արամը, տեղով դրական էներգիա ա։ Հերիք ա Րյամիկի հետ խոսես մի քիչ, ու ընկճվածությունդ միանգամից կանցնի։ Էս տղեն մի՜շտ պատրաստ ա օգնելու, ու պարտադիր չի որ օգնության կարիք ունեցողն իր ընկերը կամ ծանոթը լինի։ Ինքը նե՜նց բավականություն ա ստանում մարդկանց օգնելուց , որ դու էլ ես ուրախանում, որ իրեն բան էիր խնդրել։ Րյամի հետ ջրիկանալը հավես ա, բայց իր հետ լուրջ խոսակցություններն էլ են հետաքրքիր։
    Ինքը սենց թեթև ու հեշտ մարդ ա, բայց մյուս կողմից էլ մարդկանց ու երևույթները լավ անալիզ ա կարողանում անի։
    Էս Րյամը ոնց որ ես լինեմ, բայց միջիցս մի քանի հրեշիկ պակաս ու ավելի բարի, շատ ավելի բարի։
    Րյամ, ընգեր, ապրես, որ վերադարձար Ակումբ ու որ ճանաչեցի քեզ։ Ոչի՞նչ, չէ՞, որ փաբլիք խոստովանություն եմ անում։
    Հ. Գ. Էն գարեջրամաղարիչն էլ չեմ մոռանալու։


  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.03.2014), CactuSoul (19.03.2014), Cassiopeia (18.03.2014), Lílium (19.03.2014), Smokie (19.03.2014), Արամ (18.03.2014), մարիօ (18.03.2014), Ուլուանա (19.03.2014), Ռուֆուս (18.03.2014)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս երևույթի մասին վաղուց եմ ուզում գրել։ Որոշ ժամանակ առաջ ակումբում շատերն էին խոսում իր մասին ու լիքը լավ բան ասում...
    Իմ էս Րյամը, ասել է թե՝ Արամը, տեղով դրական էներգիա ա։ Հերիք ա Րյամիկի հետ խոսես մի քիչ, ու ընկճվածությունդ միանգամից կանցնի։ Էս տղեն մի՜շտ պատրաստ ա օգնելու, ու պարտադիր չի որ օգնության կարիք ունեցողն իր ընկերը կամ ծանոթը լինի։ Ինքը նե՜նց բավականություն ա ստանում մարդկանց օգնելուց , որ դու էլ ես ուրախանում, որ իրեն բան էիր խնդրել։ Րյամի հետ ջրիկանալը հավես ա, բայց իր հետ լուրջ խոսակցություններն էլ են հետաքրքիր։
    Ինքը սենց թեթև ու հեշտ մարդ ա, բայց մյուս կողմից էլ մարդկանց ու երևույթները լավ անալիզ ա կարողանում անի։
    Էս Րյամը ոնց որ ես լինեմ, բայց միջիցս մի քանի հրեշիկ պակաս ու ավելի բարի, շատ ավելի բարի։
    Րյամ, ընգեր, ապրես, որ վերադարձար Ակումբ ու որ ճանաչեցի քեզ։ Ոչի՞նչ, չէ՞, որ փաբլիք խոստովանություն եմ անում։
    Հ. Գ. Էն գարեջրամաղարիչն էլ չեմ մոռանալու։
    Ռուբ, էդ կերպարին ես էլ եմ շատ սիրում, առաջ գլուխ էի գովում, թե իմ ալտեր էգոն ա, բայց մարդն էնքան արագ ա աճում, որ արդեն կասկածներ ունեմ, որ իմ մոդիֆիկացված վերսիան ա
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 19.03.2014, 00:10:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.03.2014), Lílium (19.03.2014), Արամ (19.03.2014)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել ու կխոսեմ

    Ուլուանան.
    Առանց մի փոքր անգամ կասկածելու ու չափազանցնելու, կասեմ, որ ինքը ամենաբազմակողմանի զարգացած ակումբցին ա: Իմ համար անչափ հետաքրքիր են իր երկար ու իմաստալի գրառումները, որոնցից հումորը միշտ անպակաս ա: Շատ թեմաների շուրջ կարող է երկա՜ր խոսել, քննարկել, պատմել: Միշտ որևէ ասելիք ունի՝ բառիս բուն իմաստով աշխարհ տեսած է ու անչափ խելացի: Դեռ ավելին՝ իր դեպքում սովորաբար երկու երնեկ մի տեղ են լինում, (գուցեև երկուսից ավելի ) Ուլուանան այնքան հետաքրքիր ու ճիշտ ա ձևակերպում իր մտքերը` ամենագրագետ, հետաքրքիր, գեղեցիկ գրելաոճով Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչերի է տիրապետում, արվեստի քանի ճյուղերի ու որքան սիրով է մոտենում այդ ամենին, դրա համար էլ իր մոտ ամեն ինչ գեղեցիկ է ստացվում, կրեատիվ ու բնականին շատ մոտ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), Cassiopeia (30.04.2014), E-la Via (30.04.2014), erexa (12.12.2023), Jarre (06.06.2014), Sambitbaba (30.04.2014), Vardik! (30.04.2014), Աբելյան (11.07.2014), Այբ (02.05.2014), Գորտուկ (07.06.2014), Նաիրուհի (30.04.2014), Ուլուանա (30.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (30.04.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել Stranger_Friend -ի մասին:
    Բոլորը նրան Անծանոթ են ասում, բայց ես նրա Բարեկամ եմ ասում:
    Նա իմ սիրելի ակումբցիներից է՝ խելացի, հավասարակշռված, խորը դատողություններ անող, սեփական կարծիքը ունեցող:
    Նրա հետ շատ հեշտ է լեզու գտնել:
    Stranger_Friend նաև շատ լավ ընկեր է, ում վրա կարելի է հույս դնել՝ վստահ լինելով, որ ինքը ամեն ինչ կանի իր ընկերոջը օգնելու համար:
    Stranger_Friend -ի հետ արի՛ ակումբ...ու՞ր ես կորել:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.05.2014), Stranger_Friend (02.05.2014), Vardik! (02.05.2014)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովսեփի մասին «Իմ վերևի մարդը» թեմայում էի գրել, էն էլ մինչև գրեցի–վերջացրի, արդեն ուշ էր։ Մեկ էլ եսիմ երբ կհայտնվի իմ վերևում, դրա համար որոշեցի էստեղ դնել .

    John

    Հովսեփն էն ակումբցիներից է, որոնց նկատմամբ մի տեսակ մամայական զգացումներ եմ տածում (հա, տենց առնվազն մի քանի հոգի կան Ակումբում)։ Թեև արդեն վաղուց դուրս է եկել Ակումբի պուճուրների շարքից, ինքն ինձ համար երևի միշտ էլ կմնա պուճուր Հովսեփը, որի մասին հոգ էինք տանում տասնչորս տարեկանում, հետևում, որ քննություններին պատրաստվի, ծուլություն չանի, հիանում իր տարիքին ոչ բնորոշ հասունությամբ ու լրջությամբ, ուրախանում հաջողություններով։ Էսօրվա պես հիշում եմ, թե քննությունների շրջանում ոնց էինք Ակումբից քշում՝ «գոռալով». «Հովսե՛փ, գնա պարապի՛ » ։

    Չնայած վերջին տարիներին համարյա չենք շփվում, բայց էդ հարազատության զգացումը կա, ես իրեն հեռվից հետևում եմ միշտ ։
    Ինձ համար մի քանի կարևոր հատկանիշ կա, որ Հովսեփն ունի։ Իր մեջ երևի ամենաշատը գնահատում եմ իր ներքին արգելակներ ունենալը։ Բաներ կան, որ գիտես՝ ինքը, անկախ ամեն ինչից, երբեք թույլ չի տա իրեն, ու դա, իմ կարծիքով, ոչ թե ձեռքբերովի է, այլ իր տեսակին բնորոշ, կարելի է ասել՝ իր ներքին առանցքը կազմող գծերից է։

    Հովսեփը նաև բավական հավասարակշռված է ու, ինձ թվում է՝ ազդեցության տակ ընկնող չի։ Ճիշտ է, ամեն հարցում չի, որ հետը համաձայն եմ, բայց ինքը կարողանում է վեճերում, քննարկումներում մնալ որոշակի սահմաններում՝ անկախ դիմացինի պահվածքից, այսինքն՝ իրավիճակը չի որոշում իր՝ ինչպիսին լինելը։

    Շատ պարզ ու շիտակ մարդ է։ Իրեն չեմ պատկերացնում որևէ տափուկ բան անելիս կամ հետևից խոսելիս։ Ինչ ասում ու անում է, գիտես, որ իր մտածածն ու զգացածն է հաստատ, ու պատրաստ է պատասխան տալ դրա համար՝ ում էլ լինի։

    Վիրավորանքների ու ծաղրի դեմ Հովսեփի վերաբերմունքն էլ եմ սիրում շատ։ Էլի միշտ չի, որ տեղին եմ համարում իր միջամտությունները նման դեպքերում, բայց զուտ էդ ձգտումը, դիմացինի մասին մտածելու, հալածվողին, թույլին պաշտպանելու իր ներքին պահանջը ամեն ինչ արժեն։ Ու շատ ուրախ եմ, որ ի դեմս Հովսեփի՝ էդպիսի մարդիկ կան Ակումբում ու ընդհանրապես աշխարհում։

    Մի քիչ էլ վատ բաներ ասեմ ու վերջացնեմ ։
    Տարիների ընթացքում Հովսեփը մի քիչ մեծամտություն է ձեռք բերել, որ դուրս չի գալիս։ Ճիշտ է, իր դեպքում, ելնելով իր մի շարք արժանիքներից՝ դա մյուսներին ցածրացնելու հաշվին չի լինում, բայց ամեն դեպքում հաճելի չեն դրա դրսևորումները։

    Մի բան էլ. իր ունակություններն ու արժանիքները հաշվի առնելով՝ ես Հովսեփից միշտ ավելին եմ սպասում. կուզենայի, որ ուսման հարցում նպատակասլացություն ու աշխատասիրություն մի քիչ ավելի շատ ունենար։ Ու, ճիշտն ասած, դեռ հույսս չեմ կորցնում, որ կունենա ։

    Ինչևէ, լավն է Հովսեփը ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.06.2014, 01:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.06.2014), Chuk (06.06.2014), E-la Via (06.06.2014), impression (06.06.2014), Jarre (06.06.2014), John (06.06.2014), Norton (14.06.2014), Quyr Qery (01.09.2016), Ruby Rue (06.06.2014), Smokie (06.06.2014), Աթեիստ (06.06.2014), Արամ (06.06.2014), Գորտուկ (07.06.2014), Նաիրուհի (06.06.2014), Շինարար (06.06.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովսեփին ես էլ եմ շառ սիրում մերաչքի առաջ մեծացած երեխա:

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.12.2016), Apsara (22.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (22.12.2016), insider (23.12.2016), John (22.12.2016), kitty (22.12.2016), Quyr Qery (22.12.2016), Smokie (22.12.2016), Աթեիստ (22.12.2016), Մուշու (22.12.2016), Նաիրուհի (23.12.2016), Նիկեա (22.12.2016), Ուլուանա (22.12.2016)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտ արթնացել էի ու ուզում էի իրենց մասին պատմել ինչ-որ մեկին, որ մարդիկ հասկանան թե ինչքան բախտավոր եմ ես, որ ունեմ իրանց ու իրանց մասին խոսալով մի քիչ կարոտս առնեի: Հետո որոշեցի, որ պետք է գրեմ:

    Իրենք 2015 թվականի իմ մեծագույն, լավագույն, կարևորագույն ձեռքբերումներն էին: Մեկին հոկտեմբերի վերջին գտա, լրիվ պատահական ու չկանխամտածված, մյուսին՝ նոյեմբերին, բայց էս մեկը արդեն պլանավորված հանդիպում էր:

    Իրանք էն մարդիկ են, որոնք կողքիս են եղել վերջին 430 օրերի ընթացքում: Իրանք վերջին տարին էնքան լիքը ու հագեցած են դարձրել, որ մի տարում երեք տարի եմ ապրել: Իրանք էն մարդիկ են, որոնց կարող եմ զանգել ու խնդրել, որ չանջատեն հեռախոսը, թեկուզ չխոսեն, մենակ ես իմանամ, որ իրանք հետս են: Իրանք էն մարդիկ են, որոնց առաջինն եմ զանգում, երբ հանկարծ ինչ-որ լավ բան է լինում: Իրանք էն մարդիկ են, որոնց հետ ես կարող եմ խմել գիշերը ժամը երկուսին դաշնամուր նվագելու չափ շատ: Իրանք էն մարդիկ են, որոնց հետ ես տանն եմ զգում ինձ, անգամ եթե էդ պահին դրսում թափառում ենք ու սառել են մեր ոտքերը ու սարսափելի հաճելի է տանը լինելու զգացողությունը: Իրանց ես ուղարկում եմ իմ սիրած երգերը, պատմում իմ սիրած կինոներից սիրած հատվածները, ստիպում որ նայեն իմ նայած անիմեները: Դեպրեսված ժամանակ ես բռնաբարում եմ իրանց ուղեղները իմ ծայրահեղ տափակ մտքերով, ջրիկանալուց էլ անցնում եմ բոլոր սահմանները, բայց իրանք սիրում են ինձ: Ու ես սիրում եմ իրանց: Իրոք չգիտեմ ոնց են իրենք հանդուրժում ինձ, որովհետև եթե ես լինեի իրանց փոխարեն, ինձ վաղուց վառած կլինեի: Իրենք կողքիս են արածս բոլոր էշություններից հետո: Էնքան տարօրինակ է թվում էն, որ երկու տարի առաջ ես իրանց չէի ճանաչում: Ախր չէր կարող նման բան լինել, ախր մենք իրար գիտենք ժամանակների սկզբից: Ինձ թվում է, թե ես իրանց լրիվ ու ամբողջությամբ ճանաչում եմ, բայց մեկ էլ տեսար նենց բան կանեն կամ կասեն, որ ես սկսում եմ մտածել՝ ո՞նց չեմ տեսել, որ դուք էս աստիճանի լավն եք: Իրանք էնքան լավն են, որ իրենց կողքին ես էլ եմ լավը դառնում: Իրանցից մեկը հոբիտ է, մյուսը՝ էլֆ ու ես իրանց հետ ինձ կախարդական եմ զգում Իրանցից մեկը ինձ ֆիզիկա է բացատրում, մյուսը՝ բժշկություն ու արդյունքում ես մի քիչ օպտիկա գիտեմ, մի քիչ էլ տեսականորեն ճողվածք վիրահատել ու եթե մի օր ես խելացի դառնամ, էդ կլինի նաև իրանց շնորհիվ: Հավես ա ունենալ մարդիկ, որոնց հետ կարող ես խոսել ինչ ուզես առանց մտածելու թե իրանք քեզ ոնց կհասկանան, որովհետև հաստատ կհասկանան քեզ: Հավես ա Անժելենց բազմոցին վեր ընկնելը ու տարածքային հիմնախնդիրներ քննարկելը Հավես ա իրար հետ մնացած ակումբցիներից բամբասելը

    Մինչև իրանց հանդիպելը ես մտածում էի, որ իմ դեպրեսիաները իմ դեպրեսիաներն են ու կարիք չկա դրանք ուրիշների վզին փաթաթել, արդյունքում մարդկանց հետ չէի շփվում էնքան ժամանակ մինչև շատ թե քիչ դեպրեսիաս չէր անցնում: Բայց իրանք սովորեցրեցին, որ չէէէ, մեր դեպրեսիաները մենակ մերը չեն, որ երբ կան մարդիկ, որոնց հետ կիսում ես ունեցածդ բոլոր լավ բաները, որոնց պատմում ես քո հեքիաթները, դեպրեսիաներդ էլ պետք ա կիսես: Ու հիմա մի տեսակ իմ դեպրեիաները ավելի թեթև եմ տանում ու դեպրեսվում եմ իրանց դեպրեսվելուց:

    Ես իրենց սիրում եմ առանձին-առանձին, ամեն մեկին յուրովի, բայց երկուսին իրար հետ էլ լրիվ ուրիշ ձևի եմ սիրում: Չգիտեմ ոնց ասեմ: Էդ նույնն է ինչ «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը», «Հարի Փոթերն ու գաղտնիքների սենյակը» «Հարի Փոթերն ու ...» ու մնացած գրքերը առանձին-առանձին սիրելը ու Հարիի պատմությունը ամբողջությամբ սիրելը:

    Mr. Annoying, laro, կներեք արածս բոլոր հիմարությունների, հեռախոսս անջատած ու կորած բոլոր անգամների, (Անժելի հարևանները թող ներեն ինձ գիշերը համերգներ կազմակերպելու, Վարդանի հեռախոսը՝ բազմիցս իմ ձեռքով վնասվածքներ ստանալու համար), էն բոլոր անգամների, որ գիտակից կամ անգիտակից ցավեցրել եմ ձեզ, որ բավականաչափ ձեր կողքին չեմ եղել: Ես սիրում եմ ձեզ:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 04.01.2017, 16:27:

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (04.01.2017), Areg ak (05.01.2017), CactuSoul (05.01.2017), laro (04.01.2017), Mr. Annoying (04.01.2017), Quyr Qery (08.01.2017), Sambitbaba (04.01.2017), Smokie (04.01.2017), Աթեիստ (05.01.2017), Զաքար (04.01.2017), մարիօ (05.01.2017), Մուշու (05.01.2017), Նաիրուհի (05.01.2017), Շինարար (04.01.2017), Ուլուանա (04.01.2017)

  17. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտքով հետ գնամ անցյալ հազարամյակի վերջ, երբ Հայաստանում մարդիկ դեռ ոչ ինտերնետով էին շփվով, ոչ էլ դեռ անգամ բջջայիններով: Ուսանողական կյանքը լի էր կենդանի շփումով, պարզ ու անմեղ հանդիպումներով, անդարդ զրույցներով ու հավես առօրյայով: Մենք էլ մեր ընկերական խումբն ունեինք ու լիքը ժամանակ էինք անցկացնում միասին:
    Ինքը տարբերվող էր խմբում: Թե արտաքինով, թե էությամբ, թե իր աշխարհայացքով, թե արտահայտած մտքերով ու խոսքով: Մարդկանց հետ հարաբերությունների մեջ էլ էր տարբերվող՝ կատարյալ սառնությունից արագ փոխարկվող ջերմությամբ ու դրանց անկանխատեսելի հերթափոխություններով: Շատ հետաքրքիր էր ինքը՝ իր ամբողջ անձով հանդերձ. ինչքան էլ բացում էիր իրեն, էլի լիքը շերտեր էին մնում: Ու հետն էլ ահագին հակասական էր ու փոփոխվող, ինչը դեռ ավելի հետաքրքրիր դարձնում ամբողջ պատկերը: Բացի դրանից, շատ խելոք էր: Ու մինչև հիմա էլ իմ ճանաչած ամենախելոք մարդկանցից մեկն է (եթե ոչ ամենախելոքը), որ ինչ էլ ասի, եթե անգամ համաձայն չեմ, միևնույն է գիտեմ, որ կշիռ ունի: Բայց էդ (երբեմն սառը ու կտրուկ թվացող) ինտելեկտի հետ միասին նաև շատ զգացմունքային է, որը սովորաբար լավ կոծկված է, բայց դե ժամանակ առ ժամանակ «բաց է թողնում իրեն» Նաև ահագին սուր անկյուններ ունի, բայց բնույթով կոնֆլիկտային չի, ավելի շուտ՝ պոֆիգիստ է, երբեմն էլ համեմված մի պտղունց զվարճանքով: Իրենը կասի, կհիմնավորի, կանցնի մի կողմ, վիճել չի ուզում, բայց դեմ չի կրկին բացատրել: Կարող ես լավագույն դեպքում հետ գալ, փորձել հասկանալ՝ ինչ էր ասում, ու քեզ համար նոր բաներ բացահայտել: Կամ էլ կարող ես զայրանալ ասածներից ու վրան չստիկներ շպրտել: Բայց դրանից բան չի փոխվի:

    Համարյա երկու տասնամյակի միջով անցած մտերմության ընթացքում ինչ ասես, որ չի եղել: Ու ինչքան որ մենք ենք էսքան տարվա մեջ շփվել իրար հետ, պիտի որ իրար անգիր իմանայինք, բայց չէ: Ես էդպես էլ բոլոր շերտերին չեմ հասնում, ոչ էլ անգամ գիտեմ՝ դեռ ինչքան է դրանց խորքը:
    Բայց մի բան գոնե հաստատ գիտեմ. որտեղ էլ ինչ գրի, միանգամից կիմանամ, որ ինքն է: «Լաչառ հեռախոսը» հենց տեսա, արդեն համոզված էի՝ հետևում ով է:
    Հետաքրքրությամբ հետևում եմ իրեն ակումբային միջավայրում. նոր դաշտ՝ նոր շերտեր բացելու համար:
    Մեկ-մեկ էլ հետը կռիվ եմ անում (թեկուզ մենակ մտքում), հա, պատահում է՝ չստիկներ էլ եմ շպրտում, լավ եմ անում

    Սիրում եմ իրեն

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2017), boooooooom (18.02.2017), CactuSoul (21.02.2017), Cassiopeia (18.02.2017), LisBeth (18.02.2017), Sambitbaba (18.02.2017), Smokie (20.02.2017), Tiger29 (18.02.2017), Արշակ (27.08.2017), Նաիրուհի (18.02.2017), Շինարար (18.02.2017), Ռուֆուս (18.02.2017)

  19. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ ասել, որ Դիլիջանի quest-ին հաղթողը շատ, ախր շաաաատ վտանգավոր մրցակից ա: Ահուսարսափ:

    Ուրբաթ օրը գնացել ենք music quiz-ի : Զգում էի, որ որևէ ակումբցու տեսնելու եմ էնտեղ: Դեռ խաղը չէր սկսել, մի տղա գիթար էր նվագում ու երգում: Ավելի մոտեցա որ լսեմ, մեկ էլ տեսա` Yellow raven-Վահեն կողքս կանգնած, բարևում ա: Խոսացինք, շփվեցինք: Ասեց, որ խաղացողներից մեկը` անգլիացի ա (թե՞ ամերիկացի) ու շատ ուժեղ ա: Մի անգամ էդ տղան մենակով էր եկել, Վահեենց թիմը հինգով ու իրանց հաղթեց: Ու էդքանից հետո Վահեն ինձ ասում էր "լավ կլինի, դուխով": Էդ տղայի թիմում էլ մարդիկ ավելացան: Իսկ Վահեենց թիմը երկու միավորով հաղթեց վերջիվերջո: Հուսով էի հաջորդ quiz-ը իրանք կվարեն ու կպատրաստեն, որպես հաղթող, բայց ասեց "դժվար թե":
    Հաջորդ օրն էլ գնում ենք movie quiz-ի: Դահլիճ մտնելուց տեսնում եմ հենց դռան մոտ, => quiz-ի էկրանից ամենամեծ հեռավորության վրա, նստած ա Վահեն իր թիմի հետ: Իսկ դահլիճում ժողովուրդը շատ ա` 13 թիմ, յուրաքանչյուրում ըստ երևույթին ամենաքիչը չորս հոգի: Ու Վահեենք էլի հաղթեցին: Շնորհավոր Raven, շնորհավոր անպարտելի ընկեր:

    Եկա տուն, մտա ակումբ ու ի՞նչ տեսնեմ: Դեղին մուկիկը (վայ... էլի նույն` իմ ամենասիրած գույնը) մի երկու-երեք ժամ առաջ ինձ գրել ա "Սմոքի ջան, դու հիմա կինոների խաղին ես չէ՞": Իսկ ես տանից դուրս ինտերնետ չեմ օգտագործում: Շատ հաճելի էր մուկիկ ջան:

    Բա, այսպիսի բաներ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.09.2020), Progart (19.04.2019), Yellow Raven (19.04.2019), Դեղին մուկիկ (30.07.2017)

  21. #11
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ես էլ Yellow raven-ի մասին գրեմ։
    Մինչև ակոււմբ գրանցվելս,իմ ամենասիրելի ֆբի ընկերների քոմենթներում շուտ -շուտ էի տեսնում։Դե տենց արդեն դրական վերաբերմունք ունեի։Հետո եկա ակումբ ու կինոյի բաժնում ահագին ակտիվ էր ու ահագին լավ կինոճաշակ ունի,դե արդեն շատ լավ էի վերաբերվում Yellow raven ախպորը։Հետո բանակից եկա ու մի քանի անգամ movie quiz֊ի գնացի,Վահեի թիմը մեղմ ասած շատ ուժեղա մի քանի ամիս առաջ էլ իրա կազմակերպածին էի գնացե ու ասեմ,որ էդ իմ համար ամենալավ movie quiz֊ն էր։Եթե չեմ սխալվում մի անգամ մի թեթև էլ խոսացել ենք,բայց դե պաշոնապես չենք ծանոթացել։
    Կենացդ Վահե ջան
    Հ.Գ բայց վռոձի իրա մասին բան չեմ գրել ։Դ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.07.2017), Yellow Raven (19.04.2019)

  23. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորական ուկրաինական ազգանունա ))
    Նենց ներկայացրիք, ինձ թվաց, թե ինչա եղել..

    Այ մի օր մի հնդկուհու հետ ծանոթացա՝ Պուպուլ ազգանունով: Այ դա շոկ էր..
    Տենց էլ չհասկացավ, թե ինչի էդքան ուրախացա մեր ծանոթությանը:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (07.09.2017), GriFFin (29.08.2017)

  25. #13
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորական ուկրաինական ազգանունա ))
    Նենց ներկայացրիք, ինձ թվաց, թե ինչա եղել..

    Այ մի օր մի հնդկուհու հետ ծանոթացա՝ Պուպուլ ազգանունով: Այ դա շոկ էր..
    Տենց էլ չհասկացավ, թե ինչի էդքան ուրախացա մեր ծանոթությանը:
    Կոնկրետ Մուսյուկի դեպքում անսովոր ա, որտև անգամ իմացողները, որ դա (սովորական ուկրաինական) ազգանուն ա անհամբեր սպասել են իրա հետ ծանոթությանը Լիլը կարա գիրք գրի, որը լի կլինի զվարճալի պատմություններով իրա ազգանվան հետ կապված։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Vitam regit fortuna, non sapientia.

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (01.09.2017), Մուշու (29.08.2017)

  27. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ Մուսյուկի դեպքում անսովոր ա, որտև անգամ իմացողները, որ դա (սովորական ուկրաինական) ազգանուն ա անհամբեր սպասել են իրա հետ ծանոթությանը Լիլը կարա գիրք գրի, որը լի կլինի զվարճալի պատմություններով իրա ազգանվան հետ կապված։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Հա, ինքը հետաքրքիր ու յուրահատուկ մարդու տպավորությունա թողնում:
    Հետն էլ՝ չեմ հասկանում, թե ինչիա արտաքնապես էդքան նման ամենափոքր քրոջս: Բայց դա չէի ասում ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. #15
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ինքը հետաքրքիր ու յուրահատուկ մարդու տպավորությունա թողնում:
    Հետն էլ՝ չեմ հասկանում, թե ինչիա արտաքնապես էդքան նման ամենափոքր քրոջս: Բայց դա չէի ասում ))
    Հա բա ինչ ա?))) Բայց կոնկրետ իմ համար ամենախոխմը էն էր, որ բոլորը ստերիոտիպային ուկրաինուհու են սպասում)) Տենց դասախոս չենք ունեցել, որ իրա ազգանվան շուրջ չխոսվի։ Բայց կոնկրետ մեր սերունդը քիչ մը դեբիլ ա կամ անգլերեն ասած` ignorant ա, որտև դասախոսների մեծ մասը գիտի, որ ուկրաինական ա, իսկ մեր կուրսի 99% գիտեր ածականն ա ու հլը մի հատ էլ չէի հավատում, որ ազգանունն ա))

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Vitam regit fortuna, non sapientia.

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2017), Smokie (01.09.2017), Գաղթական (29.08.2017), Մուշու (29.08.2017)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •