User Tag List

Էջ 76 79-ից ԱռաջինԱռաջին ... 26667273747576777879 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #1126
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախկինում սիրելի երգեն էլ դուրս չեն գալիս, նախկինում կարդացած գրքերն անհետաքրքիր են թվում, նախկինում դիտած ֆիլմերը ՝ ժամանակի վատնում, նախկինում թանկ մարդիկ՝ անհետաքրքիր ու նախկին... O_o Քաչալ ու բեղավոր հրեայի եմ լսում. ծերանում ե՞մ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (18.01.2013), Smokie (06.02.2013), Yevuk (11.02.2013), Այբ (03.04.2013), Գալաթեա (18.01.2013), Նիկեա (03.04.2013)

  3. #1127
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերենի հետ լուրջ խնդիրներ ունեմ: Չէի ասի, թե նախկինում հայերենս անթերի էր, բայց եթե մի քիչ լարվեի, գոնե մի նորմալ նախադասութուն կարող էի կազմել, իսկ հիմա ի վիճակի եմ նորմալ հայերեն միտք կազմել միայն շաբաթ-կիրակի օրերին, երբ չեմ լսել ու խոսել տարբեր լեզուներով: 4 տարբեր լեզուների անընդհատ միահյուսումը իմ միակ գլխի համար անհաղթահարելի ա

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.02.2013), Jarre (23.08.2013), Katka (09.02.2013), murmushka (09.02.2013), Smokie (11.02.2013), Yevuk (11.02.2013), Նաիրուհի (05.03.2013), Շինարար (09.02.2013)

  5. #1128
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան երևույթներ, որոնք քեզնից ուժեղ են՝ ինչքան էլ գլուխդ պատեպատ տաս: Լրիվ մոռացության մեջ քո համաև խախանդ սթրված ես ՝ սև ջհանդամի տակ ՝ 4 օր անդադար տեղած ձյան տակ, մեկ էլ միամիտ մի բան ես կարդում ու հերիք ա մի բառ ու նույն հին աջափսանդալը գլխիդ ա թափվում:

    Կրադալ ա պետք, շատ կարդալ ու հավատալ, որ ուրիշները ճիշտ էին

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (14.02.2013), Katka (15.02.2013), Mephistopheles (05.03.2013), Yevuk (14.02.2013), Նաիրուհի (05.03.2013), Շինարար (14.02.2013)

  7. #1129
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօրվա երկար «բանակցությունների» արդյունքում ծնված goal-ը. պիտի աշխատեմ քիչ խոսել

  8. #1130
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքը կամաց-կամաց ծածկվում էր սպիտակով: Մերիդի հյուրանոցի բակը նման էր մանկությանս մոնոպոլիայի տախտակին, որ ինքս էի գծել սպիտակ ստվարաթղթի վրա, սև մատիտով ներկելով «անցուղիները»: Քայլ երկու... Ձմռան գալուստը նման էր սպիտակ բվի, որ կռկռում էր ամբողջ գիշեր, ինչպես միսիս Սթյուարդի քայլերը ՝ մեր բակի թարմ ձյան շերտի վրա քայլելիս:Միսիս Սթյուարդը մեր առաջին և դեռևս միակ տանտիրուհին է: Բնակարանը, որ մենք վարձում էինք, գտնվում էր քաղաքի արևմտյան հատվծում, մի եռահարկ շինություն էր, սպիտակ ներկված ու կանաչ տանիքով, որի երկրորդ հարկի պատշգամբին փակցված էր «Սթյուարթների հյուրանոց» ցուցանակը:Նախասրահի մուտքի դուռը ածուխի պես սև էր, ու պարոն Սեն Լյուին՝ մի ծեր ազնվական, ով տարիների ընթացքում վերածվել էր նախկին ազնվականի ու ներկա ցնցոտիավոր անտունի հին խրտվիլակի, անվանում էր «42-ի հրդեհի զավակ»:
    Նոր գտա էս: Ես եմ գրել: Երբ և ինչու, լավ չեմ հասկանում: Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ինչ-որ մեկն ունի իմ բլոգների ծածկագրերը, ու ժամանակ առ ժամանակ մտնում ինչ-որ բաներ ա «դրաֆթ» թողնում, որ ես շարունակեմ, որովհետև ինչքան էլ ուղեղս լարում եմ, չեմ կարողանում հիշել, թե երբ ու ինչի եմ գրել ինչ-որ կիսատ-պռատ բաներ, ինչ եմ ուզել ասել, ինչ կա տողատակերում, ու ոչինչ չեմ հասկանում: Չեմ էլ խմում, անտերը, որ ասեմ հարբած ժամանակ եմ գրել: Բա լավ, էդ «բոտն» ո՞վ ա, որ տենց բլոգներիս «մուտք» ունի (ոնց փորձեցի access կամ доступ բառերը հայերեն թարգմանել, չստացվեց, իսկ ես հայերենը մոռացել եմ ):
    Վերջին խմբագրող՝ Dayana: 17.03.2013, 02:51:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (18.03.2013)

  10. #1131
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ փոքր էի, ինձ սովորեցնում էին, որ լեդին, ա լյա աղջիկը, պիտի խոսի միայն անհրաժեշտության դեպքում, երբ հարցն ուղղված է նրան, բայց էն գլխից էլ ուշքս իմը չէր շատախոսելու համար, ու էդպես էլ չսովորեցի էդ քչախոսության կանոնը, ի հավելոմն էն բոլոր կաոնների, ըստ որոնց պետք է ուղիղ նստել, ձայնն անհարկի չբարձրացնել և այլն, որոնք իհարկե հետագայում խնդիրներ առաջացրեցին ինձ համար, որոնցից են թույլ նյարդերը, հաճախ ափերից դուրս գալը, կուզիկությունն ու ողնաշարի ցավը, բայց էդ բոլորը սպորտով ու այլ էնթերթեյնմընթներով կարելի է շտկել, բայց այ շատախոսելու դեմ ոչինչ անել չեմ կարող ու բոլոր մեծագույն խնդիրներս իհարկե առաջանում են լեզվիս վրա չկարողանալու պատճառով․ ասում եմ բաներ, որոնց մասին պետք էր լռել, շատ եմ խոսում ու հարցեր տալիս՝ գուցե հոգնեցնելու աստճան, նույնիսկ եթե էդ բոլոր խոսակցություններս ու հարցերս ունեն բարի նպատակ և ոչ մի փորփրում։ Երբեմն չեմ գտնում ճիշտ մարդկանց որոշակի հարցի շուրջ խոսելու համար ու ինքս ինձ հետ եմ շատ երկար խոսում, քննարկում, բայց սա էլ լոկալ նշանակության խնդիր է, իսկ այ լուրջ ու կարևոր խնդիր է ինձ համար ուրիշների լռելը։ Օրինակ ակումբում կան գրանցված անդամներ, ովքեր ակտիվ են, հանդիպումների են գնում, բոլորից ու ամեն ինչից տեղյակ են, բավականին գրառումներ ունեն, սակայն խոսում են միայն ըստ անհրաժեշտության ու լռում են շատ հաճախ։ Էդ տեսակի մարդկանց հետ ինձ շատ անհարմար ա, ես վախենում եմ էդ տեսակի մարդկանցից, ովքեր երկար չափ ու ձև են անում, հետո մի նախադասություն ասում կամ գրում, ու նենց չի, որ իմ շատախոսության մեջ ես խոսքի արժեքը կորցրել եմ կամ չեմ գնահատում ուրիշի խոսքը, ավելին, ես էդ բոլոր խոսքերին շատ մեծ կարևորություն եմ տալիս, ու բոլոր ասելիքներիս վրա էլ մտածում եմ, գոնե մի քանի վայրկյան բայց յուրաքանչյուր լռելուս համար շատ ավելի երկար եմ մտածում ու շատ ավելի կարևոր եմ համարում էդ լռելը, ու երբ կան շրջակայքում մարդիկ, ովքեր շատ ավելի լռում են, քան խոսում, իրենցից ինչ-որ թաքնված վտանգ եմ զգում։

  11. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (03.04.2013), einnA (03.04.2013), John (03.04.2013), Kita (04.04.2013), murmushka (03.04.2013), My World My Space (03.04.2013), Ruby Rue (03.04.2013), Smokie (03.04.2013), Valentina (03.04.2013), Այբ (03.04.2013), ԱնԱիդա (16.05.2013), Արևհատիկ (05.04.2013), Գալաթեա (03.04.2013), Նիկեա (03.04.2013), Շինարար (03.04.2013)

  12. #1132
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր լրացավ իմ իմիգրացիայի մի տարին։ Ակումբում մի թեմա կա ՝ վերջին վեց ամիսը։ Նախկինում, երբ էդ թեմայի կողքով անցնում էի, մտածում էի, թե ինչ ակտիվ ու լիքն ա ուրիշների կյանքն ու ինչ տաղտուկ ու անփոփոխ ա ՝ իմը, իսկ էսօր, եթե հետ հայացք գցեմ վերջին մի տարվա վրա, էնքան լիքն ա ու բազմազան, որ կարծես գնչուական տոնավաճառ լինի։ Չսիրեցի վերջին մի տարին ՝ տանը չլինելու, կորուստների, մեծանալու տարին։ Միշտ զարմանում էի, թե ինչի՞ էն մարդիկ հլը ձվից դուրս չեկած ուզում ծնողներից առանձին ապրել, ու երբ ինքս ստիպված եղա առանձնանալ, զգացի, թե ինչ ճիշտ էի նախկինում։ Չկա ավելի անհեթեթ բան, քան սեփական արմատներից պռճոկվելը․ միշտ վտանգ կա, որ չես «կպնի»։ Ես էստեղ չեմ կպնում, ու քանի գնում, էնքան ավելի հստակ եմ պատկերացնում, թե ոնց եմ մի օր հայհոյելու էս դարչնագույն ժողովրդին ու հետ գնալու դեպի իմ արևը, բայց էս տեղական արևները ՝ հայերը ստիպում են հիշել էն բոլորին, ովքեր իմ հողը պառազիտի պես խժռում են։

    Ուրեմն որ նոր էի եկել, լրիվ կանաչ էի, անընդհատ պատուհանից դուրս էի նայում, ու մտածում էի, որ էնտեղ լինելու ա ինչ-որ մեկը, ով ասելու ա․ «վեր կաց, բալ, գնում ենք տուն», ու ես իրերս ժողվելու էի ու հայդա, հետո սկսեցի զգալ, որ ոչ ոք չի գալիս ՝ բացառությամբ անդադար անձրևի, հետո սկսեցի դրսում մարդիկ տեսնել, ովքեր էստեղ չպիտի լինեին։ Էստեղ մայիսի վերջին հրավառություններ են լինում, նույնիսկ հրավառության մրցույթ, ու էդ մարդաշատ վայրերում մեկ-մեկ քարանում էի, երբ ինչ-որ մեկին տեսնում էի, մինչև կողքից ուշադրությունս հետ էին հավաքում։ Հետո եկավ հետաքրքրության շրջանը, երբ ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր ՝ աշխատանք, մարդիկ, կյանքի ռիթմ, իսկ հետո եկավ մերժման, հրաժարվելու էտապը ՝ ոչինչ դուր չի գալիս, ամեն ինչ ազդում ա վրաս․․․
    Էսօր կամանդիրիս կոմպլեմենտին ի պատասխան ասեցի, որ վզինս ընկերներս են իմ համար պատրաստել, ու ավելի շատ կարոտեցի տունս, ընկերներիս, նույնիսկ գրողի տարած նախկին աշխատանքս, որտեղ մի քանի «ոչ նորմատիվային բառապաշարի» մարդիկ անընդհատ կյանքս ու շրջակա աշխարհս թունավորում էին։

  13. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.05.2013), Chilly (15.05.2013), einnA (17.05.2013), erexa (15.05.2013), Katka (22.05.2013), My World My Space (15.05.2013), Peace (15.05.2013), Smokie (15.05.2013), StrangeLittleGirl (15.05.2013), Valentina (15.05.2013), Yevuk (22.07.2013), Այբ (15.05.2013), ԱնԱիդա (16.05.2013), Արևհատիկ (18.05.2013), Դատարկություն (15.05.2013), Մարկիզ (15.05.2013), Ներսես_AM (15.05.2013), Շինարար (15.05.2013), Ուլուանա (17.05.2013)

  14. #1133
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոգայի դասատուս դուրս ա եկել էն սպորտ․ ակումբից, որտեղ ես եմ հաճախում ՝ հենց մեր տան կողքին։ Հիմա ընկել եմ դեսուդեն, փորձում եմ գտնել իրեն։ Ընկերներս հետաքրքրվում են, թե էդ ինչո՞վ ա Ռադկան տենց աչքիս լույսը դառել, որ ուզում եմ անպայման իրա մոտ գնալ, ու ես իմ սև արևին փորձում եմ դա բացատրել։ Մի քանի ժամ փորձեցի բացատրել, թե ինչ ճիշտ վարժություններ ենք անում, թե ինչ ուշադիր ա մեջքիս հանդեպ, թե ինչքան լավ եմ քնում իր պարապմունքներից հետո, որովհետև մեջս ընդհանրապես չի ցավում, իսկ 12 ժամ անդադար նստողի մեջը միշտ ցավում ա, ու տեսնելով, որ արդյունքի չեմ հասնում, որոշեցի դասատուիս նկարներով կիսվել, որ տեսնեն, թե ինչ ճկուն ու լավ մարզիկ ա։ Էն էլ թարսի պես ես էդ աղջկա մենակ մերկ նկարներն ունեմ։ Այսինքն ես չէ, ֆեյսբուքը, որտեղ ինքը ինչ-որ սուպեր-ֆանտաստիկ մարմնամարզական դիրքերով նկարվել ա, ու ակումբի էջում տեղադրել։ Ու դա մեծ բացթողում էր հայերի մոտ։

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.06.2013), Smokie (19.06.2013), StrangeLittleGirl (01.07.2013), Stranger_Friend (19.06.2013), Այբ (19.06.2013), Շինարար (19.06.2013), Ռուֆուս (19.06.2013)

  16. #1134
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ եկել էի Ռեդ Հաթ, ինձ թվում էր էլ երբեք աշխատանքա-ներվային վիճակներ չեմ ունենալու, մինչև չհայտնվեց իմ չեխ ինտերնը․
    բութ, շատակեր, չաղ, վերջին հազարամյակում չլողացած, ծույլ մի տղա, որ ոչինչ չի ուզում անի ՝ մեկ ա փողը ստանում ա, ինչի՞ իրան նեղություն տա, անընդհատ դոդ դեմքով նայում ա երեսիս ու ինչքան խոսում եմ, բացատրում, մեկ ա վերջում հասկանալի էր հարցիս ձեռքով քիչ-միչ տեսակի պատասխան ա տալիս, ու արդյունքում ոչինչ չի հասկանում։ Ու ոչ միայն չի հասկանում անգլերեն, ոչ միայն չի հասկանում թե ինչ եմ խոսում, ոչ միայն ծույլ աշակերտի պես ընթացքում մտքում ոչխար ա հաշվում կամ ֆուտբոլ խաղում, այլ ընթացքում անընդհատ ջրի մի մեծ կում ա բերանն առնում ու սկսում ղլղլացնել: Ես մի ամիս դիմացա, ոչ մեկին չբողոքեցի, բոլոր մենեջերներին դրական «ֆիդբեք» տվեցի իր մասին, բայց էլ չեմ դիմանում։ Հնդիկ ինտերնս մի քանի տասնյակ անգամ ավելի լավն ա, եթե մի բան ասում եմ, սովորում ա, չհասկացածը հարցնում ա, մի քանի անգամ կրկնել ա տալիս, ու պահում ա գիտելիքը, իսկ սա ասածներիցս մի տող անգամ չի հասկանում ու գրածներս էլ նեղություն չի քաշում կարդա, առանց կարդալու քոփի-փասթ ա անում տեքստըվի ֆայլի մեջ ու դոդ դեմքով նայում դեմքիս։ Բի2-ն վերադառնում ա կամաց-կամաց ու ես էլի չեմ կարողանալու բացասական բան ասել մարդու մասին, հերթական անգամ չեմ կարող իմ վրա էնքան պատասխանատվություն վերցնեմ, որ ֆիդբեքիս պատճառով մարդուն գործից հանեն ու հերթական հոգեառի հետս քարշ եմ տալու։ Կամաց-կամաց հոգեխանգարմունք եմ ստանում։

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (27.06.2013), Smokie (27.06.2013), Valentina (27.06.2013), Ռուֆուս (01.07.2013), Վոլտերա (27.06.2013)

  18. #1135
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ, սառույցը շարժվեց, առաջին սկրիպտը պատրաստ ա, առաջին առաջադրանքները կատարվում են։ (sun) Անցյալ շաբաթ հիստերիկ-պանիկայի մեջ էի, որ ինտերնիցս ոչինչ դուրս չի գա, իսկ էսօր կամաց-կամաց առաջ ա գնում, ոնց որ թե։ Ինձ ինչ-որ պահերի բնացնում եմ նրա վրա, որ ինտերնի մասին խոսելիս «մենք»-ով եմ խոսում, էն ծնողների պես, որ երեխայի ամեն քայլին ասում են` «մենք քայլում ենք», «մենք արդեն ատամ ունենք» ...

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.07.2013), keyboard (01.07.2013), Stranger_Friend (02.07.2013), Valentina (01.07.2013), yerevanci (19.07.2013), Այբ (01.07.2013), Շինարար (01.07.2013), Ռուֆուս (01.07.2013), Վոլտերա (01.07.2013)

  20. #1136
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մի պահից Հայաստանում սկսեց չհերիքել, դուր չգալ հայկական հեռուստատեսությունը, որից առաջ ռուսական հանրամատչելի հեռուստատեսությունն էր հոգնեցրել ՝ անդադար աղմուկ աղաղակներով, կռիվներով, հայհոյանքներով, ու ընտանիքով որոշեցինք փորձել արբանյակային ալեհավաք տեղադրել, փորձել մեծ քանակի հեռուստատեսությունների ցանկում գտնել մի քանի հետաքրքիր հաղորդումներ, ֆիլմեր և այլն։ Հետո էդ էլ սկսեց չերիքել ՝ ծովի հատակի ու բնության երևույթների մասին բոլոր հաղորդումներն անգիր էինք արել, ու էդ ժամանակ մեծ թափով մեջ ընկան ինտերնետային լրատվական կայքերն ու հաղորդումները։ Դրանք պետական ճանապարհով հեռուստատեսություն չխցկված մի մեծ բազմություն են, մի քանի բացառություններով, ովքեր սերիալային սկզբունքներով մի օր լրիվ կուլ կգնան։ Հիմա հայկական ինֆորմացիոն ալիքները ողողված են բացարձակ նույն նյութով ՝ տարբեր, իրարից ու թեմայից մի քանի կիլոմետր հեռու գտնվող վերնագրերով, իսկ տեսա-հաղորդումներն ուղղակի անգրագետ բազարներ են, ու դրա պատճառը ոչ միայն վատ հեռուստատեսությունն ա, այլ էդ վատ հեռուստատեսության դեմ ավելի վատ օնլայն պայքարը։ Պաստառները, ֆեյսբության ու թվիթերյան էջերն ու հղում-տեգերը, որոնցով իբր պիտի պայքարեն(ք) հեռուստաեթերի աղբի դեմ, իրենցից ներկայացնում են ավելի մեծ ագրեսիա, ավելի մեծ ծաղր, ավելի մեծ վտանգ ապագայի հանդեպ։ Բա լավ, հիմա ի՞նչ պիտի անենք, սովետական հանրագիրտարան կադա՞նք։
    Ես չգիտեմ թե ովքեր են հիմնական մեղավորներն էդ ամենի, էդ սուր ագրեսիայի, որ անընդհատ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, էդ փողոցային խոսակցությունների անդադար շարանի, բայց իրենք իրենց միսիան էնքան լավ են կատարել, որ հիմա չկա մի տիրույթ՝ այդ թվում նաև առցանց, որտեղ ագրեսիա ու լկտի ծաղր չլինի։

    Էն նարցիս-հանդեսն էլ տարին 12 ամիս տեխնիկական խնդիրներով հասանելի չի։

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.07.2013), Smokie (21.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), yerevanci (19.07.2013), Արևհատիկ (20.07.2013), Դատարկություն (19.07.2013), Շինարար (19.07.2013), Ռուֆուս (19.07.2013), Վոլտերա (19.07.2013)

  22. #1137
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս չեխերը դեմք են:
    Մի երկու օր առաջ ինձ արձակուրդ էի տվել, աշխատնաքին կեսօրին մոտ էի գնում, տրամվայում մի կին էր ՝ փոքրիկ աղջկա հետ: Երեխան կլիներ մի 3-4 տարեկան, ու ամբողջ ճանապարհին ձայնարկություններ էր հանում, կանգառների անուններն էր կրկնում, դրսում տեսած ամեն բան կրկնում էր: Էն ընթացքում, երբ տրամվայը կանգնել էր կարմիր լույսի տակ, մայրը որոշեց ցուցանակներից մեկի վրայի եղած-չեղածը երեխին արտասանել տա, ու էդտեղ մեծ սխալ գործեց: Երեխան նայում ա նրբերշիկին ու կրկնում ՝ պառեկ, հացին ՝ ռոհլիկ, մեկ էլ մի գավաթ տեսավ, ու մոր հարցին, թե դա ինչ ա առանց մտածելու ասեց ՝ պիվո: Հիմա մայրն ուզում ա երեխին համոզի, որ դա պիվո չի ու ասում ա ՝ «մենք երեկ դրանից խմել ենք, երեկոյան, դա ի՞նչ ա», ու էս երեխեն մի քանի վայրկյան մտածելուց հետո ասեց՝ «պիվո՞»:
    Էդ էր ու էդ, էս կինն էլ ոչ մի խոսք չտարավ ցուցափեղկի մնացած նկարների մասին:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.07.2013, 23:11:

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.07.2013), Smokie (21.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Valentina (21.07.2013), Արևհատիկ (22.07.2013), Դատարկություն (20.07.2013), Նաիրուհի (25.07.2013), Շինարար (21.07.2013), Ռուֆուս (20.07.2013)

  24. #1138
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս մեր դեպարտամենտով քաղաքից դուրս էինք գնացել ՝ մի քանի օրով, ու նենց ստացվեց, մի ֆինլանդիայում ապրող ռուսի հետ ծանոթացա ՝ մեր դեպարտամենտի դեմքերից ա, ու սա հենց առաջին իսկ պահից ասեց, որ ես հաստատ հայ եմ ու նկատելով, որ իմ ազգի ու պատմության մասին եմ պատմում ամերիկացի թիմ լիդիս, պամեց, որ իր հետ վարձով բնակարան է կիսել ինչ-որ հայ ՝ Կարապետյան ազգանունով, որը էնքան էլ լավ մարդ չի եղել։ Ինքնասիրությանս կպավ, բայց ես իրան բացատրեցի, որ մենք միջակներ չունենք, մենք կարող ենք ունենալ մի-երկու վատ հայ, բայց դրա կողքին ունենք շատ լավ հայեր, ու էդ շատ լավերի նման ուրիշ ոչ մի ազգում չկա։
    Հիմա ՝ տեսնելով մեր երիտասարդներին, բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել փողոց, ովքեր իրենց սեփական մեքենաներով մեր բոլորի համար ապագա են ստեղծում, ուզում եմ Նիկոյին գրեմ, ասեմ, որ էդ իրա ճանաչած հայն ուղղակի բացառություն ա եղել, ու որ ես հպարտ եմ, որ ես այսօրվա հայերի սերնդից եմ, այսօրվա երիտասարդներից։ Շատ եմ նեղվում, որ հիմա ես էլ Հայաստանում չեմ ՝ իրենց կողքին, բայց էդ շատ կարճ ժամանակին խնդիր ա, քանի գնում, ավելի եմ համոզվում դրանում։

  25. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.07.2013), Chilly (25.07.2013), einnA (27.07.2013), Katka (26.07.2013), Srtik (20.10.2013), StrangeLittleGirl (25.07.2013), Valentina (25.07.2013), Արևհատիկ (26.07.2013), Լուսաբեր (25.07.2013), Նաիրուհի (25.07.2013), Նիկեա (26.07.2013), Ռուֆուս (25.07.2013)

  26. #1139
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջիգարխանյանի հարցազրույցներից էի լսում ՝ ժամանակավորապես հասանելի է հաղորդման շրջանակներում։ Վերջերս հաճախ են իր հարցազրույցները ինտերնետներում աչքի տակ ընկնում, հուսամ էդ վատ նշան չի։
    Ինչ էր հետաքրքիր՝ քանի դեռ Դիբրովն իրեն կորցրած, հիացած նայում էր Ջիգարխանյանին, մյուս հաղորդավարը ՝ Դմիտրի Գուբինը, փորձում էր խցկվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ՝ սեփական հոնքերի պես թավ ու խուճուճ անձնական կյանք ու զգացմունքներ, ու մի պահ ուղղակի լեզվից մի արտահայտություն պոկեց։ Ջիգարխանյանն ասեց․ «Եթե Ասված գոյություն ունի, ապա իր ստեղղծածներից լավագույնն էդ սերն ա, մնացածը կարևոր չեն դրա կողքին», ու հետո սկսեցին փորձել անել էն, ինչ մենք չորրորդ դասարանում էինք անում ՝ քննարկել ու փորձել սահմանել, թե ինչ ասած է սիրել ու սեր։

    Մենք դպրոցում ՝ չոորորդ դասարանում, երբ մեզ լրիվ մեծ էինք զգացել ՝ աղջիկները չոլկա էին կտրել, իսկ տղերքի շուրթին մի երկու աղվամազ էր ծլել, ազատ ժամերին նստում էինք վառարանի կողքին (իմ դպրոցական կյանքում ամենից շատ տպավորվել են էդ նավթահոտ ձմեռային զրույցները, երբ ոչ դասամիջոցին, ոչ էլ առավել ևս ազատ դասաժամերին վառարանից մի մետր հեռու չէինք գնում, որ չցրտահարվենք) ու մեր արևին քննարկում էինք ինչ-որ բարդ թեմաներ ՝ սեր, հայրենիք, բանակ, Տիգրան Մեծ Էդ էն տարիքն էր, որ բոլորը բոլորին սիրում էին, անընդհատ ինչ-որ ինտրիգներ էին, դպրոցական սեղաններին ու օրագրերում տարբեր տեսակի սրտիկներ էին նկարում, քառատողեր էին իրար ձոնվում, որոնց մեծ մասը հիմա մեծ հիթեր են դառել։ (Գրողը տանի։) Էդ քննարկումները տենց էլ չավարտվեցին ու պարզվում ա, ոչ միայն մեր դասարանում, մեծ աշխարհն էլ ա փորձում ինչ-որ սահմանումներ տալ բարդ-բարդ երևույթներին ու հատկապես զգացմունքներին։ Յանի ի՞նչ․ առանց սահմանումների ապրելը զապադլո ա, հա՞։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 23.08.2013, 14:51:

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Smokie (23.08.2013), Srtik (20.10.2013), Դատարկություն (25.08.2013), Լեո (23.08.2013), Նաիրուհի (23.08.2013)

  28. #1140
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մեր ամառը վերջացել ու աշունն ա սկսել ՝ մթնել ա ու հեսա-հեսա անձրևա գալու, ու վաղն արդեն աշնանային կոշիկ ու վերարկու ենք հագնելու: Ես էլ որոշեցի տրամադրությունս բարձրացնել չեխերեն էն բառերի կրկնությամբ, որոնք ռուսերեն լեզվից ծանոթ են բացարձակ ուրիշ իմաստով կամ ուղղակի անհեթեթ են հնչում ռուսերեն:

    Պոզոր - ուշադրություն
    պոզոր սլեվա - ուշադրություն՝ զեղչ
    լետուշկա - նավամատուցողուհի՞ (стюардесса)
    զմռզլինա - պաղպաղակ
    ուժասնի - հրաշալի
    կռասնի - գեղեցիկ
    ժիվոտ - կյանք
    պոհանկա - հնդկաձավար


    Պատկերացրեք, որ մարդը նոր գալիս ա Չեխիա, ու կարճ հաղորդագրություն ա ստանում հեռախոսային օպերատորից «ժիվոտ յե կռասնի» տեքստով

    Էլի կան: Կավելացնեմ:

    Բա որ հայերից մեկը գնացել ա բժշկի ու ասել ՝ «բոլի մնե ժիվոտ», էս խեղճ թերապևտը խառնվել ա իրար
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.08.2013, 16:50:

  29. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.08.2013), Cassiopeia (28.08.2013), einnA (28.08.2013), Freeman (25.08.2013), Ruby Rue (25.08.2013), Srtik (20.10.2013), Yevuk (26.08.2013), Արևհատիկ (27.08.2013), Դատարկություն (28.08.2013), Նաիրուհի (06.09.2013), Նարե91 (25.08.2013), Շինարար (25.08.2013), Ուլուանա (25.08.2013), Ռուֆուս (26.08.2013), Վոլտերա (25.08.2013)

Էջ 76 79-ից ԱռաջինԱռաջին ... 26667273747576777879 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •