Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ingrid (01.04.2013)
Չգիտեմ, զառ ջան, չգիտեմ… Ահագին կարդացի, ահագին բան իմացա մոգական ռեալիզմից: Ինչ մեղքս թաքցնեմ «Հարյուր տարվա մենությունը» չեմ կարդացել: Բայց Բուլգակովին սիրել եմ միշտ: Ու դեռ էն ժամանակ, երբ ես կարդում էի Վարպետն ու Մարգարիտան, հասկանում էի, որ նորմալ ու սովորական երևակայություն ունեցող մարդու համար մի քիչ անհնար կլիներ նման բան գրելը: Առաջին անգամը նույնիսկ չստացվեց կարդալ: Գիշերներն էի կարդում ու վախեցա էն սատանայատիպ աղջկանից, դադարեցրի: Բայց մի որոշ ժամանակ անց կարդացի, ավարտեցի… Հետո որ տարիներ անցան, իմացա, որ Բուլգակովը կախվածություն է ունեցել մորֆինից ու նաև քիչ առաջ կարդացի, որ նա տասնչորս տարի ստացել է բժիշկների կողմից իրեն նշանակված մորֆինի սուլֆատը:Մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է Մարկեսը, իսկ նրա «Հարյուր տարվա մենությունը» համարվում է այս ժանրի լավագույն գործերից մեկը:
Որպես մեկ այլ օրինակ՝ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»
Սենց խորացա մի քիչ ու
պարզեցի, որ կոլումբիացի Մարկեսը վերջերս, պատճառաբանելով, թե թմրաբիզնեսը մեծ վնասներ է հասցնում բնակչությանը, կոչ է արել թմրամիջոցները լեգալիզացնել (ի դեպ, սա բացարձակ ոչ էֆեկտիվ կլինի, ինչպես օրինակ՝ Աֆղանստանում, որտեղ հիմա ոչ ոքի չեն պատժում, բայց գործածողների քանակն ավելանում աղետալի չափերով): Հիմա... Բոլորս էլ գիտենք՝ Կոլումբիայում է արտադրվում Եվրոպա և ԱՄՆ «արտահանվող» կոկաինը: Սա առնվազն ինձ հիմք է տալիս կարծելու (կասկածելու), որ Մարկեսն էլ մեկ-մեկ կոկաին փորձած կլինի ու ինձ թվում է՝ հատկապես էն ամենահետաքրքիր, գունեղ ու աննկարագրելի խորը իմաստ արտահայտող գլուխները գրելու ժամանակաշրջանում:)))))))))
Պարզ է, որ էս մարդիկ առանց դրա էլ են հանճարեղ եղել: Ուղղակի հենց նոր իմացա, ասի կիսվեմ…
Զգուշացում: Թմրադեղը չի, որ մարդուն նպատակներին է հասցնում, այլ առողջ ու ճիշտ կենսակերպը:
Հա ու վերջում ասեմ, որ երևի էս մրցույթին ես էլ մասնակցեմ, ոնց հասկացա հոգեհարազատ ա… Ու ինձ հիմա արդեն պարզ է, որ հաղթելու ամենամեծ շանսերն ինձ ունեմ…![]()
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 02.04.2013, 02:38:
CactuSoul (02.04.2013), ivy (02.04.2013), Lusntag Lusine (02.04.2013), Դավիթ (02.04.2013)
Առաջարկում եմ էս մրցանակը որպես խրախուսական տալ Չուկին, որ "Բոբիկը" վերջացնի:
Կանոնների մեջ նշված չէր, բայց ուզում եմ ճշտել՝ ամեն մեկը ընդամենը մի՞ տարբերակ կարա ուղարկի:
SWTS
Alphaone (02.04.2013)
LisBeth (02.04.2013)
Ժող, իսկ, օրինակ, «Դորիան Գրեյի դիմանկարը» մոգական ռեալմիզմ համարվու՞մ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այն համարվում է փիլիսոփայական վեպ՝ դեկադանսի ոճով: Դա, ոնց ասած, պաշտոնական անվանումն է:
Ան ջան, ըստ իս, այդ վեպն էլ մոգական չէ, որովհետև ինքը այլաբանություն է իր մեջ պարունակում: Հա, եթե վերցնենք այն փաստը, որ "Ֆաուստը" համարեն մոգական ռեալիզմի նախահիմքերից կամ Ռաբլեի "Գարգանտյուա և Պանտագրյուելը"(իհարկե, համարողներ կան), ապա Դորյան Գրեյն էլ կարող ենք համարել:
Բայց, իմ կարծիքով, այդտեղ մաքուր մոգական ռեալիզմ չկա:
Ահա մոգական ռեալիզմին բնորոշ հիմնական կետերը.
· անիրական երևույթները չեն մեկնաբանվում
· գործող անձինք ընդունում են «մոգական ռեալիզմ»-ին բնորոշ առանձնահատկությունները
· զգայական ընկալման մանրամասներ
· հաճախ օգտագործվում են պատկերներ ու խորհրդանիշներ
· մարդու` որպես սոցիալական էակի, գրավչությունն ու զգացմունքները շատ հաճախ մանրամասն են նկարագրվում
· աղավաղված ժամանակի ընթացք, այնպես որ այն ցիկլային է կամ թվում է, թե բացակայում է
· պատճառը և հետևանքը փոխվում են տեղերով
· ժողովրդական բանահյուսական տարրերի առկայություն
· գործողությունները ներկայացվում են հետաքրքիր ձևով, այսինքն` պատմողը երրորդ դեմքից կարող է անցնել առաջին դեմքի
· անցյալը միահյուսվում է ներկային, կերպարներն էլ` միմյանց
· ստեղծագործության «բաց» վերջաբանը թույլ է տալիս ընթերցողին որոշել, թե որն է ավելի իրական և համապատասխան իրական կյանքին` անիրականը, թե ամենօրյան:
Այս նշված կետերից մեծ մասը բացակայում են Դորյան Գրեյից:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Նիկեա (02.04.2013)
Ուֆ, սենց որ գիտականացնում եք, սաղ համ ու հոտը կորչում ա: Կետ մեկ, կետ երկու, կետ երեք: Տողի երկարությունը 17 սմ, լայնությունը՝ 11 սմ: Ատեք ինձ, բայց չեմ կարծում վատ գրականություն ստեղծելու համար ավելի նպաստավոր պայմաններ կարող են լինել, քան նստել ու հատուկ գրել որևէ ուղղության մեջ:
CactuSoul (02.04.2013), Lusntag Lusine (02.04.2013), Sambitbaba (03.04.2013), StrangeLittleGirl (03.04.2013), Արէա (02.04.2013), Գալաթեա (02.04.2013), Նիկեա (02.04.2013)
Lusntag Lusine (02.04.2013), Sambitbaba (03.04.2013)
Ինձ թվում ա՝ ուղղակի կարելի ա ներառել մոգական ռեալիզմի ինչ-որ տարրեր էնպես, ինչպես ամենքս դա պատկերացնում ենք ու վերջ, կլինի հավես: Ռաբլեն չի գրել մոգական ռեալիզմ, բայց էպոսը էնքան շատ ա իր գրածում, որ էնտեղ տեսնում ենք մի ուղղություն, որը դարեր հետո ա հնարվել: Ուղղակի մի քիչ էպոս, մի քիչ մոգականություն ու ընտիր կլինի, էս սանտիմետրերին նայել պետք չի: Դա էն գրականությունն ա, որտեղ ամենաշատերից մեկն ա զգացմունքը, մենք էլ էդ զգացմունքով պետք ա քվեարկենք նրան, ում մոգությունը մեզ ավելի կկախարդի:
Ingrid (02.04.2013), Lusntag Lusine (02.04.2013), Sambitbaba (03.04.2013), Նիկեա (02.04.2013)
Հայե՛ր, ներող եղեք, եթե անհամություն արեցի:![]()
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Ingrid (02.04.2013)
Lusntag Lusine (02.04.2013), Շինարար (02.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ