Սամ ջան, իսպանագիրների վրա կենտրոնացա, որովհետև իրենց բախտի բերմամբ լավ գիտեմ, ու Sagittarius-ի մեջբերումը որ տեսա, միտս եկան

Քուրիկս երբ համալսարանի իսպանական բաժնում էր սովորում, իր հետ միասին ուսումնասիրում էի իսպանալեզու գրականությունը, որ ինքն էլ հավեսի ընկներ, կարդար: Քննություններին իրար հետ էինք պարապում, սովորում հարցաշարը: Պետականները, կարելի է ասել, միասին ենք հանձնել... Իսկ «Դոն Կիխոտ»-ով իր տեղը կուրսային եմ գրել, դրա համար էլ կարդացել եմ գիրքը, որ էդ կուրսայինը գրեմ...
Ու էս ժանրին էլ հենց էդ իսպանագիրների միջոցով եմ ծանոթացել:
Մնացածներից էս պահին մենակ Կաֆկան է մտքիս գալիս՝ իր «Մետամորֆոզով», մեկ էլ Բուլգակովը՝ «Վարպետն ու Մարգարիտա»-ով. վերջինիս մասին արդեն գրել եմ:
Մեկ էլ իմ իմացածներից գուցե Գյոթեի «Ֆաուստը» համապատասխանի ժանրին (որոշ վերապահումներով):
Թե չէ ես քո չափ կարդացած չեմ, որ մոգական ռեալիզմին պատկանող ավելի շատ գրողներ ու գործեր իմանամ...
Էջանիշներ