User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ-4

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավաքածու մրցույթ-4

    Հարգելի ակումբցիներ,

    Հաջորդ գրական մրցույթը կլինի ժանրային: Այս մրցույթի ժանրն է` «Մոգական Ռեալիզմ»:
    Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 15 000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով:
    Հեղինակներին կտրամադրվի 21 օր` հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին: Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության`Ապրիլի 15, 23:59, Երևանյան ժամանակով:
    Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվեն լավագույն 10-ը, որոնք կդրվեն Ակումբում՝ քվեարկության ու քննարկման:

    Առաջին տեղ-150.00
    Երկրորդ տեղ-75.00



    Նոր, չհրապարակված և սրբագրված պատմվածքները ուղարկել այս էլեկտրոնային փոստի վրա.
    [email protected]

    Մոգական ռեալիզմ ժանրի մասին պատկերացում կազմելու համար ձեզ եմ ներկայացնում Այվիի պատրաստած նյութը դրա վերաբերյալ:

    Մոգական ռեալիզմ... Դա ի՞նչ կենդանի է, քանի՞ ոտք ունի: Լավ չէի՞ն մեր անծանոթ տներն ու սկզբերն աշխարհի:
    Իրականում խուճապի կարիք չկա. այս ժանրը կարելի է ամեն հայտնի ու անհայտ թեմայի հետ էլ կապել և ցանկության դեպքում շատ հետաքրքիր ստեղծագործություններ ներկայացնել:

    Այսպիսով, մոգական ռեալիզմը գեղարվեստական ժանր է: Այս ժանրը կրող գործերում մոգական տարրերը ներգրավված են աշխարհի իրական պատկերի մեջ՝ դառնալով դրա ներդաշնակ մասնիկը: Պատմությունն այնպես է կառուցված, որ մոգական կոմպոնենտները ոչ թե ֆանտաստիկ ու անիրական են թվում, այլ ներկայացվում են լրիվ ռեալ լույսի տակ, կարծես այդպես էլ պիտի լիներ, թեև իրականում դրանք առկա չեն մեր առօրյա կյանքում:

    Մի օրինակ կարող է լինել այն, որ գրական կերպարն, ասենք, ապրում է դարերով՝ մի քանի սերունդներ տեսնելով. նա միշտ կա, բայց ոչ ոք հարցականի տակ չի դնում նրա գոյությունը: Այդ անիրական, մոգական երևույթն այստեղ ներկայացված է՝ որպես լրիվ նորմալ ու ընդունելի:
    Մոգական ռեալիզմում գլխավորն այն է, որ կարդացողն իրեն չի զգում ֆանտաստիկ իրավիճակում, այլ նկարագրությունները նրա համար ստեղծում են լրիվ ռեալիստական կյանքի պատկեր, որտեղ հաջողությամբ ինտեգրված է մոգականը:
    Այլ կերպ ասած՝ այս ժանրը ներկայացնում է իրականության մոգական հնարավորությունները և դրա շնորհիվ իր ասելիքը հաղորդում ընթերցողին:

    Ի՞նչ կարելի է ակնկալել այս ժանրի տեքստից.
    - Մոգական էլեմենտների առկայությունը չի մեկնաբանվում, չի բացատրվում, ամեն ինչ այնպես է, կարծես այդպես էլ պիտի լինի:
    - Գործող կերպարները ընդունում և չեն վիճարկում մոգական տարրերի տրամաբանությունը:
    - Ժամանակի նորմալ ընթացքը կարող է փոփոխվել այնպես, որ ստեղծագործության մեջ ժամանակի զգացողությունն ընդհանրապես կորչի կամ այնպես լինի, որ ներկան անընդհատ կրկնվի, դոփի տեղում:
    - Պատճառահետևանքային կապերը կարող են աղճատվել. ըստ այդմ, մարդ կարող է տառապել մինչև դժբախտությունը կամ այլ կերպ ասած՝ ոչ թե դժբախտությունը բերի տառապանք, այլ տառապանքը՝ դժբախտություն:
    - Կարող են առկա լինել ֆոլկլորի, լեգենդի ու սիմվոլիզմի տարրեր:
    - Իրադարձությունները կարող են ներկայացվել տարբեր կերպարների տեսանկյունից. պատմողը մեկ մի կերպարը լինի, մեկ՝ մյուսը:
    - Կերպարները կարող են ապրել երկու իրականության մեջ միաժամանակ:
    - Իրադարձությունները հաճախ երկիմաստ կարող են լինել, և տեքստի «հետևում» թաքնված տեքստ պարունակել:
    - Շատ հաճախ ներկայացված հասարակական կյանքը, սոցիումը ստեղծագործության մեջ քննադատության է ենթարկվում, եթե ոչ ուղիղ, ապա ժանրային հնարքների շնորհիվ:

    Սա իհարկե չի նշանակում, թե յուրաքանչյուր տեքստ պիտի պարունակի այս բոլոր կետերը. սրանք միայն այն հնարավորություններն են, որոնք տալիս է տվյալ ժանրը:

    Մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է Մարկեսը, իսկ նրա «Հարյուր տարվա մենությունը» համարվում է այս ժանրի լավագույն գործերից մեկը:
    Որպես մեկ այլ օրինակ՝ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» նույնպես այս ժանրի ուժեղ ազդեցությունը կրող հայտնի ստեղծագործություններից է:

    Պատմվածք կատեգորիայում այս ժանրի զարգացումը պահանջում է լավ մտածված սյուժե և կերպարներ, ճիշտ մշակում և մատուցում, ու ընդհանուր առմամբ՝ ահագին աշխատանք: Ստեղծագործել սիրող մարդկանց համար սա կարող է լինել թարմ ու հետաքրքիր փորձություն, իսկ ընթերցողի համար՝ նոր հայտնաբերություններով լի դաշտ:
    Այնպես որ, բոլորին մաղթում ենք լավ անակնկալներով լի ստեղծագործական նախագիծ:

    Ժանրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից, որոնցից մի քանիսն էլ օգտագործվել են այս փոքր ուղեցույցը գրելիս.

    http://en.wikipedia.org/wiki/Magic_realism
    http://www.themodernword.com/gabo/gabo_mr.html
    http://www.public.asu.edu/~aarios/re...k/definitions/
    http://www.enotes.com/magic-realism-.../magic-realism
    http://www.masterandmargarita.eu/est...n014_brown.pdf
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 25.03.2013, 18:44:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.03.2013), CactuSoul (25.03.2013), Chuk (25.03.2013), Ingrid (26.03.2013), ivy (25.03.2013), Lusntag Lusine (25.03.2013), Rhayader (15.04.2013), Sagittarius (28.03.2013), Smokie (26.03.2013), Այբ (25.03.2013), ԱնԱիդա (27.03.2013), Հայկօ (26.03.2013), Նաիրուհի (25.03.2013), Ուլուանա (25.03.2013), Վոլտերա (26.03.2013)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ առաջադրա՜նք, մերսումս անհանգիստ խլրտոց կա, մինչև չգրեմ, չեմ հանգստանա: Իմ առաջին արձակ ժանրն է, թեև ես չեմ իմացել ժանրն ինչ է կոչվում Շնորհակալություն

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (14.04.2013)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, մեր շուրջը հաստատ կլինեն մարդիկ, ովքեր ստեղծագործել են էդ ժանրում՝ առանց կասկածելու էլ դրա մասին... Երևի անունն է ուղղակի անծանոթ հնչում: Ալֆ, կարող է դու էլ ունես էդ ժանրի գործեր:

    Եթե պատմվածքի օրինակ եք ուզում, կարող եք նայել impression-ի գրած «Խաբվածը»: Անկախ նրանից՝ կհավանեք պատմվածքը, թե չէ, այն հենց մոգական ռեալիզմի ժանրին է պատկանում: Ի դեպ, իր սիրած ժանրն է, մեկ էլ տեսար, հավեսն էկավ, էս մրցույթին էլ մասնակցեց...

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.03.2013), CactuSoul (26.03.2013), Sambitbaba (27.03.2013), StrangeLittleGirl (25.03.2013), Այբ (26.03.2013), Հայկօ (26.03.2013), Տրիբուն (26.03.2013)

  7. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Impression-ին էնքան եմ կարոտել, դեռ ակումբ չեկած միանգամից ուշադրություն գրավեց ու անհետացավ Լավ կլինի, որ մասնակցի...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.03.2013), Sambitbaba (27.03.2013), Տրիբուն (26.03.2013)

  9. #5
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2012 թվականին գրականության ասպարեզում նոբելյան մրցանակ ստացավ չինացի արձակագիր Մո Յանը, ով ստեղծագործում է այս ժանրում: Աառվել հայտնի է իր "Մեղքի երկիրը", "Մեծ կրծքեր և լայն կոնքեր", "Կարմիր գաոլյան" վեպերով:
    Վերջին խմբագրող՝ Ingrid: 26.03.2013, 14:19:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2013), Այբ (26.03.2013)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ, հաջորդ Նոբելյանը մե՜րն ա, եղա՞վ

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (26.03.2013), Այբ (26.03.2013), Նիկեա (28.03.2013), Վոլտերա (26.03.2013)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս իսպանախոսներն իսկականից ինչքան են սիրում էս ժանրը:
    Մարկեսը, Բորխեսը, բա դեռ Սերվանտեսը՝ իր «Դոն Քիշոթ»-ով...
    Այվ, փլիզ ասա Կիխոտ, այլ ոչ թե Քիշոտ։

    Sent from my Nexus 7 using Tapatalk HD
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (29.03.2013)

  15. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, փլիզ ասա Կիխոտ, այլ ոչ թե Քիշոտ։
    Հայերենով էլ կարդացել եմ գիրքը, բայց արդեն չեմ հիշում՝ անունը ոնց էր թարգմանված...
    Կարծեմ՝ ոնց որ գրել եմ, բայց դե հա, Կիխոտ-ն ավելի լավն է

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերենով էլ կարդացել եմ գիրքը, բայց արդեն չեմ հիշում՝ անունը ոնց էր թարգմանված...
    Կարծեմ՝ ոնց որ գրել եմ, բայց դե հա, Կիխոտ-ն ավելի լավն է
    Ես չեմ կարդացել, բայց գիրքն ունեինք հայերենով, հիշում եմ՝ «Կիխոտ» էր։ Բայց գուցե ուրիշ թարգմանություն էլ կա, չգիտեմ։ Ինձ թվում է՝ ավելի ուշ են որոշել «Քիշոթ» տառադարձել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), ivy (29.03.2013)

  18. #10
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ Կիխոտ-Քիշոթ թեման զարգացավ, մեջբերում անեմ wiki-ից.
    In Old Castilian the letter x represented the sound written with sh in modern English, so the name was originally pronounced "ki-SHOT-eh "[kiˈʃote]. However as Old Castilian became modern Spanish, the pronunciation of the sh sound changed, and came to be pronounced with a voiceless velar fricative sound like the Scottish or German ch and today the Spanish pronunciation of "Quixote" is ki-HO-teh [kiˈxote]. The original pronunciation is reflected in languages such as Astur-Leonese, Galician, Catalan, French, Italian and Portuguese that pronounce it with a "sh" or "ch" sound.
    Ու քանի որ
    Miguel de Cervantes Saavedra was a Spanish novelist, poet, and playwright.
    ապա, իմ հասկանալով, պիտի որ մոտավորապես «Քիխոտե» արտասանվի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (30.03.2013)

  20. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ հասկանալով, պիտի որ մոտավորապես «Քիխոտե» արտասանվի
    Կարող ա և էդպես

  21. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    ....իմ հասկանալով, պիտի որ մոտավորապես «Քիխոտե» արտասանվի
    Բայց ինչքան գիտեմ, իսպաներենում ոչ թե ք են արտասանում, այլ կ, տենց չի՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, փլիզ ասա Կիխոտ, այլ ոչ թե Քիշոտ։

    Sent from my Nexus 7 using Tapatalk HD
    Ինչ լավ ա` գրեցիր էս մասին, մի հարց ա վաղուց հետաքրքրում ինձ, նայիր` Կամյուի "Կալիգուլա" պիեսում կերպարներից մեկը` անգլերեն` Cherea, ռուսերեն` Хереа, հայերեն` Շերեա, կարծում եմ` նույն խնդիրն է, որն է ճիշտ:

  23. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իսպաներենը "շ" չունի… ասում են Խոսե, Խորխե… չեմ հանդիպել ոչ Շոսեի ոչ էլ Շորշեի… ասում են Խեսուս ոչ թե Շեսուս…

    ԿԱՐԾԵՄ
    իսպաերենը իմ իմանալով մի ղուրուշ դիալեկտ ունի, ու տարբերությունների մի մասը հենց կապված ա խ ք ժ չ շ արտասանությունների հետ

  24. #15
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերվանտեսի ստեղծագործության մասին իսպաներեն սովորելու ժամանակ մի փոքր տեքսt ունեի, հիմա արտագրեմ այստեղ.
    Alli empezo a escribir su obra inmortal "El ingenioso Hidalgo Don Quijote de la Mancha". En 1604 sailo la primera parta de su "Don Quijote" que tuvo gran exito.
    Իմ իմանալով՝ արտասանվում է Դոն Կիխո՛տե, ո-ն է շեշտվում, կ-ով է գրվում, ե-ն էլ արտասանվում է:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23
  5. Հավաքածու մրցույթ -2 ակումբում
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.01.2013, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •