Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Զատո ինձ ա լիքը բան ասում ՀԱԿ-ի օգտին քարոզչություն մի արա, մեկ ա չենք քվեարկելու:

Ուրմեն երեք կետերից մասնակիորեն ճիշտ ա մենակ կետ 2-ը: Արդեն գրել եմ, Վահագն Խաչատրյանի 4 տարվա քաղաքապետության ժամանակ ես գոնե չեմ լսել գոնե մի դեպք, երբ իրա անունը խառը կլիներ ինչ-որ սկանդալի կամ թալանի հետ: Բայց դե, ապեր 92-96 թվականներն էլ էն տարիներն էին, որ պատերազմ էր, թալանելու բան էլ առանանձնապես քաղաքում չկար: Հիշողները կհաստատեն, որ Երևանում զարգացող միակ բիզնես դախլն էր, ու սաղ իրար հարցնում էի դախլ դրել ես, թե՞ չէ:

Կետ 1-ի մասով - Իրա փորձը վերաբերվում ա Երևանին մարզի կարգավիճակով, ոչ թե Երևանին համայնքի կարգավիճակով: Մանրամասների մեջ չխորանանք, հսկայական տարբերություն կա:

Կետ 3-ի մասով - 1980 թվին ժողն ավարտած ու դրանից հետո տնտեսագիտությամբ չզբաղված մարդը, կարա շատ խելացի մարդ լինի, բայց լավ տնտեսագետ հաստատ չի կարա լինի: Վահագն Խաչատրյանը կարգին տղայա, գրագետ ու խելացի մարդ ա, բայց տնտեսագետ չի:
Կետ 2-ի մասով քեզ հիշեցնեմ, որ արդարացի կամ անարդարացի էդ թալանելու բան չեղած տարիներին այլոց մեղադրել են թալանելու մեջ: Ու էն, որ իրա անունը խառը չի ոչ մի բանի հետ, ահագին լավ ա խոսում իրա մասին:

Կետ 1-ի մասով. տեղական ինքնակառավարման փորձ ունեցողը ավելի լավ ա պատկերացնում գործը, քան չունեցողը: Ուրիշ հարց, որ էդ չի նշանակում, որ փորձ չունեցողը չի կարող գա ու արագ «սովորի»: Եթե զուտ քաղաքապետ եղած լինել-չլինելով նայենք, ուրեմն Տարոն ու ֆսյո: Բայց իմ ասածն ուրիշ բանի մասին էր:

Կետ 3-ի մասով. էդ քո սուբյեկտիվ կարծիքն ա, իրա տնտեսագետ լինել-չլինելու մասով: Բայց ես էդ գրելուց ավելի շատ ուզում էի շեշտել իր գիտուն լինելը, ու նաև էն, որ տնտեսագետ լինելը պարտադիր չի քաղաքապետ լինելու համար, բայց որ հաստատ օգտակար ա (եթե նույնիսկ ճիշտ ես ու էսքան տարի չի զբաղվել, բայց էդ էլ ճիշտ չես):


Իսկ ինչ վերաբերում ա ընտրել չընտրելուդ, կամ մյուսների ընտրել-չընտրելուն, էդ ձեր անձանական որոշելիքն ա: Ես էլ քարոզ չեմ անում: Ուղղակի ներկայացնում եմ իմ տեսակետները ու փորձում եմ հակափաստարկներ բերել անհիմն տեսակետներին ու մեղադրանքներին:

Ես գիտեմ, որ դու եթե մասնակցես ընտրություններին, հաստատ իշխանությանը չես ընտրի, էդ ինձ համար լրիվ բոլ ա