User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 141 184-ից ԱռաջինԱռաջին ... 4191131137138139140141142143144145151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,101 համարից մինչև 2,115 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #2101
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը



    շատ բան… մեակ էն որ պարելու համար ճամփա են փակել արդեն հերիք ա…
    Էտ քեզ ո՞վ ա ասել, չլինի՞ Լևոն Զուրաբյանը: Ե՞րբ էին փակել, Ազատության հրապարակը վարդանաց երկրորդ ճակատամարտից հետո գրոհով վերցնելու՞ց

  2. #2102
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.facebook.com/events/438723716209004/

    շատ ճիշտ գաղափար ա: Թող հլը մի քանի հարյուր հազար մարդ հավաքվի ու շատ բան անել պետք չի, ուղղակի միասին քայլի դեպի նախագահի նստավայր... ուզում ա Րաֆֆի լինի, ուզում ա Սերժ լինի, ուզում ա Լևոն լինի, կամ վայրկյանական քաղաքական լուծում կգտնեն, կամ իրանք կլուծվեն ասֆալտի հետ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (13.03.2013), Տրիբուն (13.03.2013)

  4. #2103
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ քեզ ո՞վ ա ասել, չլինի՞ Լևոն Զուրաբյանը: Ե՞րբ էին փակել, Ազատության հրապարակը վարդանաց երկրորդ ճակատամարտից հետո գրոհով վերցնելու՞ց
    ազատություն ռ/կ-ն

  5. #2104
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ազատություն ռ/կ-ն
    Գլուխը պատին ա տվել, մենք էլ մեզ շլանգի տեղ էինք դրել, որ հավատում ենք քանի որ դրա մեջ էինք .. չնայած վերջին երկու տարում էտ բարբաջանքին արդեն ոչ մեկը լուրջ չէր վերաբերվում ..

    Խորացի, մի քանի գայիշնիկը փակել էին ժողովրդական լայն զանգվածների հոսքը դեպի Ազատության Հրապարակ ... Րաֆֆիի միտինգներին էլ հիմա մարդուց շատ մենթ ես տեսնում ...

  6. #2105
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    աբեր, էտ գռդոն չհելածներից որևիցէ մեկը- էտ ընդիմություն կոչված լիդեռներից որևիցէ մեկը կարաս՞ ասես թե ոնց ա ապրում: որտեղ ա աշխատում, ինչ աշխատավարձ ա ստանում, ով ա իրան վճարում էտ աշխատավարջը...
    ընենց սաղ ոնց որ թե ողջ առողջ, չախ ուրախ բախտավոր ֆռֆռում են.. օրինակ, էտ Ռաֆայելը իրա հրեշտակախմբով -- Զարուհի և այլն, ինչ՞ փողեր են ստանում, ու՞մից ես ստանում
    dvgray ախպեր, ես կոնկրետ ոչ մեկի մասին ներսից ինֆորմացիայի չեմ տիրապետում, իսկ մամուլից գիտեմ միայն, որ կոնկրետ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ մասով ոչ մի կոռուպցիոն կամ քրեաօլիգարխիկ կապերի մասով հիշատակման չեմ հանդիպել, մեծամասամբ կիրթ ու բավականին համեստ ապրող մասսա է, մանր- մունր բիզնեսով, Րաֆֆին էլ լսել եմ, ունեվոր է, բայց ամերիկյան հոր գծով, ոչ մի հայկական մաֆիական կեղտի հետ կապ չի հիշատակվել...
    Բայց դու և Գորիկ Գուրգենիչը երևի լիքը ասելիք կունենաք, ով գիտի...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (13.03.2013), Տրիբուն (13.03.2013)

  8. #2106
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլուխը պատին ա տվել, մենք էլ մեզ շլանգի տեղ էինք դրել, որ հավատում ենք քանի որ դրա մեջ էինք .. չնայած վերջին երկու տարում էտ բարբաջանքին արդեն ոչ մեկը լուրջ չէր վերաբերվում ..

    Խորացի, մի քանի գայիշնիկը փակել էին ժողովրդական լայն զանգվածների հոսքը դեպի Ազատության Հրապարակ ... Րաֆֆիի միտինգներին էլ հիմա մարդուց շատ մենթ ես տեսնում ...
    բա ինչի՞ն լսենք ապեր… Շանթի՞ն թե Հ1-ին

  9. #2107
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    dvgray ախպեր, դե, ՀՀԿ ից -չգրեմ, մի բան էլ ՄԻՇՏ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԲՀԿ Այլընտրանք ՍՊԸ-ից նոր աչքիս ընկավ-
    Աենահարուստը ԲՀԿ պատգամավորներն են: ԱԺ-ում կա 20 միլիոնատեր
    Մարտի 12-ին «Մեդիա կենտրոնում» կայանավ «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի քննարկում-ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին երկու նստաշրջանների գործունեության դիտարկման արդյունքները:
    Parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրով մշակված տվյալները առատ նյութ են դարձել ուշագրավ եզրահանգումների համար, ինչպես, օրինակ՝ «Օրինաստեղծ աշխատանքում, ինչպես նաև քաղաքական որոշումների վրա ներգործության տեսանկյունից խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդի համեմատ նվազել է: Եթե չորրորդ գումարման խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների կառավարություն-ԱԺ տոկոսային հարաբերակցությունը 86/14 էր, ապա այս Ազգային ժողովում, երկու նստաշրջանների կտրվածքով, 94/6 է»:
    «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ մոնիթորինգն ունեցել է որոշակի ազդեցություն, և այս նոր խորհրդարանում դրականորեն փոխվել է ՀՀԿ-ական պատգամավորների վարքը:
    Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ 5-րդ գումարման խորհրդարանում ամենամեծ ֆինանսական կարողություններն ունեն ԲՀԿ-ի պատգամավորները, իսկ «20 պատգամավոր, ըստ հայտարարագրած միջոցների, դոլարային միլիոնատեր են»:
    «Հարուստների առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին»,- ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
    http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/79961

  10. #2108
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray ախպեր, ես կոնկրետ ոչ մեկի մասին ներսից ինֆորմացիայի չեմ տիրապետում, իսկ մամուլից գիտեմ միայն, որ կոնկրետ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ մասով ոչ մի կոռուպցիոն կամ քրեաօլիգարխիկ կապերի մասով հիշատակման չեմ հանդիպել, մեծամասամբ կիրթ ու բավականին համեստ ապրող մասսա է, մանր- մունր բիզնեսով, Րաֆֆին էլ լսել եմ, ունեվոր է, բայց ամերիկյան հոր գծով, ոչ մի հայկական մաֆիական կեղտի հետ կապ չի հիշատակվել...
    Baradi ախպեր
    ուրեմն: մի հատ քեզ հարց տուր, ու փորձիր պատասխան ստանաս: էտ իրա ամերիկյան հաստությունը որտեղից՞՞՞ աբեր
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու և Գորիկ Գուրգենիչը երևի լիքը ասելիք կունենաք, ով գիտի...
    ոնց՞ մերկացրիր , ուղղակի սարսափելի մարդ ես... դիտողունակ, ընկալիչ, փակիչ ու մաղարիչ...

  11. #2109
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ովա խաբար?
    1. Րաֆֆին գրիսեն գվախնա, թե գրիսը Րաֆֆիեն?
    2. Եթե Թատերական հրապարակից երևակայական ուղիղ տանենք երկրագնդի կենտրոնով անցնող, ապա երկրագնդի մակերևույթի հետ հատման մյուս կետում ինչ կա?
    3. Սերժիկին Պուտինը ինչա հրամայել խուրհուրդ տվել?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. #2110
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, Մուկուչյանը դեմդ գլուխը պատին ա տվել: Սերժի գլուխը մի կապեկի խելք լիներ, դու մինչև կյանքիդ վերջը ԿԸՀ նախագահ կաշխատեիր Էս ի՞նչ մի հատ մանիպուլյացիաներ ես անում թվերով:

    Նախ, դու լավ գիտես, թե ինչքան անճշտություն կա ԿԸՀ թվերի բոլոր տարիների համար: Վիճակագրական սխալը երևի 98% ա:

    Երկրորդ, սաղ տարիներին ընդդիամդիր բոլոր թեկնածուների ստացած թվերն ուզում ես համեմատես մի հատ խեղճ ու կրակ Րաֆիի թվերի հետ, լավ իմանալով որ կանխավ էս ընտրություններին, որպես այդպիսին, սուր ընդդիմադիր թեկնածուներ չկային էլ: Բայց էս սաղ էական չի, մաթեմատիկոս ջան, խնդրում եմ թվերով զահլես չտանել: Հայաստանում ընտրական թվերից խոսալը նույն բանն ա, ինչ որ խաշ ուտելուց հոթդոգից խոսանք:

    Բեկումին պետք ա նայել ոչ թե թվերով, այլ էն իրավիճակով, որ կար ընտրություններից առաջ, ու եղավ ընտրություններից հետո: Ընտրություններից առաջ խորագույն ապատիա էր, ընտրություններից հետո՝ որոշակի զարթոնք ու ակտիվություն: Ու հաշվի առ մի բան, որ եթե նույնիսկ Րաֆֆիին գնացել ա ողջ բողոքավոր ընտրազանգվածի ձայները, ապա ընտրություններից հետո էտ բողոքավոր զանգվածի «փաստացի տերերը», խոսքի ՀԱԿ, Դաշնակներ, մի քիչ էլ ԲՀԿ ասենք, Րաֆֆիին փաստացի թողել են մենակ, ու բացարձակապես ոչ մի կոնկրետ քայլ չեն արել, բացի արդեն սովորական հավայի հայտարարություններից «մենք ժողովրդի կողքին ենք, սիրում ենք, հարգում ենք, երգում-պարում ենք, օրակարգում ենք, համատեղում ենք .... »:

    Դու գիտես, ես չեմ հասկանու՞մ, որ Րաֆֆին մենկով պոտենցիալ չունի: Ու ի՞նչ են ուզում անել մնացած քաղաքական ուժերը: Րաֆֆիին թողնում են մենակ, որ մենակով ապացուցի որ ինքը պոտենցիալ չունի՞: Ի՞նչ են շահում դրանից: Էն որ մի հատ ընդդիմադիր է՞լ են չեզոքացնում: Սրան ի՞նչ անուն դնենք, եսամոլությու՞ն, անտարբերությու՞ն, թքած ունենա՞լ, սեփական անձերից բացի ուրիշ բան չտեսնե՞լ: Կարելի ա հազար ու մի ձևի Րաֆֆիի ամեն արածին կպնել ու դուռակություն անվանել, գիտես խելքս իմս չի դրա համար: Բայց մեկը ես, Րաֆիի հայրենասիորության, ու որևէ բան իրոք փոխելու անկեղծության վրա ոչ մի գրամ կասկածելու պատճառ չեմ տեսնում:

    Հիմա, եթե գլխավոր նպատակը իրոք երկրում որևէ բան փոխելն ա, ապա, ոնց որ դու ես հազար անգամ ասել, անձերը կապ չունեն: Եթե մեր «ընդդիամդիրների» մեջ գոնե մի գրամ, կես գրամ մարդկություն ա մնացել, պետք ա ուժերի գերլարումով ու բոլոր ամբիցիաները մի կողմ դրած մի բան ասեն «Մենք՝, Ժառանգությունս, ՀԱԿս, դաշնակներս, հանրապետությունս, սարդարապատս, ազատ դեմոկրատներս .. ու մնացած զիբիլներս, հայտարարում ենք համատեղ համապետական հանրահավաք: Ժողովուրդ, եկեք ու կտեսնենք ինչ ենք անում»: Ու դու կտենաս էտ անգամ հանրահավաքի չափն ու ձևը:

    Իսկ ինչի՞ չեն անում, Չուկ: Շատ պարզ, ապեր: Քանի որ ՀՀԿ-ին քցելը դժվար ու վտանգավոր գործ ա, սրանք սաղ կպած են մենակ իրար քցելուն, քանի որ իրար չեզոքացնելով ավելացնում են իրենց պոտենցիալ փայբաժինը՝ արդեն ֆիքսված քվոտայի մեջ: Տեղի ա ունենում էն ինչ տեղի ունեցավ ԱԺ ընտրությունների ժամանակ - փաստացի ընդդիմադիրներն իրար էնքան կերան, որ ԱԺ-ում իտոգում ՀՀԿ-ն մեծամասնություն ա, ԲՀԿ-ն երկրորդն ա, տակի մնացած թուլափայը երկու ընդդիմադիրի՝ Ժառանգության ու դաշնակների փոխարեն, բաժանված ա երեք ընդդիմադիրի մեջ՝ Ժառանգություն, ՀԱԿ, դաշնակներ: Դու ջոգու՞մ ես, որ սրանք արդեն ՀՀԿ-ի քվոտաները ընդունում են for granted, ու բազար են անում մնացած քվոտայի մեջ իրանց տեղն ավելացնելու համար: Ու կարծում եմ, որ ԱԺ վերջին ընտրությունները ու նախագահականին չմասնակցելը դրա այնքան վառ ապացույցն են, որ նույնիսկ երկար-բարակ քննարելու իմաստ էլ չկա:

    Հիմա, ապեր, Րաֆֆիին ես ոչ մի դեպքում չեմ մեղադրում. անում ա էն, ինչը ինքը կարում ա անի, բայց անում ա անկեղծ: Չեմ բացառում, որ Րաֆֆին էլ ունի հիվանդ ամբիցիներ ու ստացած կես միլիոն ձայնը համարում ա բացառապես իրանը, ու կարծում ա, որ սաղ պիտի գնան իր ոտքը, ու ինքը գնալու տեղ չունի: Բայց սրանք սաղ սուբյեկտիվ ենթադրություններ են: Օվյեկտիվորեն իրավիճակը բնութագրվում ա կոնկրետ քայլերով: Իսկ իմ համար կա մի կոնկրետ քայլ, որը կապացուցի, որ ընդդիմություն կոչվածի մեջ կա ցանկություն ու մարդկություն: Ոնց որ մի անգամ ասել եմ մի քանի ամիս աառաջ (երբ համբալները նախագահականից առաջ էին համատեղ օրակարգ ձևավորում курам на смех), դա համատեղ հանրահավաքի կոչով հանդես գալն ա:

    Եթե սա տեղի չի ունենում, ապա, մեր մեջ ասած, իմ համար մեկ ա, անունը Րաֆֆի կլինի, Լևոն կլինի, պողոս-պեդրոս կլինի, սև ջհանդամուգյոռ կլինի, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ ընդդիմություն կոչվածի իրական նպատակները ոչ մի աղերս չունեն ժողովրդի նպատակների հետ: Սաղ հայտարարությունները, կույսի դեմքով ձևեր թափելը, համատեղ օրակարգերը, հարցազրույցները իմ համար կոպեկի արժեք չունեն:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնել ջան, արի կլինի առանց իրար կպնելու՞, լավ: Ես դիտմամբ նախորդ գրառումս շատ սուր գրեցի, որ տեսնես, որ պետք եկած տեղը ես էլ կանցնեմ անձնականին ու չար ու թաց չեմ նայի, մտքիս եկածը կասեմ: Բայց ստեղ քննարկում ենք ոչ թե իրար, այլ իրավիճակը: Ուրեմն ինձ Մուկուչյանի կամ ուրիշի հետ համեմատելուց զերծ մնա, թե չէ եթե հերթը հասնի հակադարձելուն, հավատա, կգտնեմ թե քեզ ում հետ համեմատեմ:

    Սա որպես «բարևի մեջ նախաբան», Րաֆֆիից եմ սովորել՝ իրար հարգելով լինենք նաև էս քննարկման մեջ:

    Հիմա գանք թվերին: Ես իմ գրառման մեջ հստակ գրել էի. ըստ պաշտոնական տվյալների (իրականի մասին չեմ խոսում, բնականաբ, իրականի պատկերը տարբերվում ա):

    Էն, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն համապատասխանում իրական պատկերին, բոլորս գիտենք, ու բնականաբար ես մանիպուլյացիա չէի անի պաշտոնական տվյալներով: Դրա համար մի հատ էլ մեկնաբանեմ, թե ինչի եմ էդ արդյունքներով խոսել: Դու գրել էիր, որ Րաֆֆին մենակով ապացուցեց, որ ժողովրդի փորում դեռ շունչ կա: Իմ առարկությունը քո էդ մտքին ա վերաբերում, որտև ես էս պահին ճիշտ հակառակ կարծիքն ունեմ, որ ժողովուրդն ուզում ա ապացուցի, որ իր փորում շունչ կա, Րաֆֆին էդ պրոցեսը քնացնում ա: Էստեղ հետագա որոշ բաներից խուսափելու համար ասեմ, որ հա, ընդունում եմ, որ իսկապես մինչ ընտրությունները քնած վիճակ էր, հիշում եմ քո մեկնաբանությունը, թե ինչի ենք եկել էդ քնած վիճակին ու էս պահին դրան չեմ անդրադառնում, չեմ առարկում, բան չեմ անում, որովհետև խոսում ենք առկա վիճակից:

    Քո տեսակետը, որ Րաֆֆին ապացուցե, երկու բանով կարող ա հիմնավորվի.
    1. նախընտրական քարոզչության ժամանակ կարողացավ ոգևորություն արթնացնել,
    2. հետընտրական շրջանում կարողացավ մարդկանց ոտի հանել:

    Իմ գրառումը էս երկու կետերին էլ անդրադառնում էր:

    Իմ հիմնական ասելիքը նախընտրականի մասին սա էր. հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ, մասնակցությունը մոտավորապես նույն կարգի է եղել, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Մենք գիտենք, որ բոլոր ընտրություններում

    ա) ներկայացվել է ընդհանուր մասնակիցների շատ ավելի մեծ թիվ, քան եղել է իրականում,
    բ) ընտրողների զգալի հատված եկել է ընտրելու պարտադրանքով, քվեարկել է նրա համար (իշխանության թեկնածուի), ում իրեն հրահանգել են (փողի դիմաց, կամ մեկ այլ պատճարով)
    գ) հաշվարկի ժամանակ ընդդիմադիր թեկնածուների քվեների մի ինչ-որ մաս դարձվել է անվավեր, ինչ-որ մաս դրվել է իշխանական թեկնածուի տրցակին:

    Ուրեմն նախ նկատեմ, որ իմ աղյուսակում բերել էի մի կողմից իշխանական թեկնածուի առջև նկարված վերջնական «մաքուր» թիվը, մյուս կողմից մնացած բոլոր քվեաթերթիկները, այդ թվում՝ անվավերները: Այսինքն նաև նրանք, ովքեր քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին, իսկ թուղթը դրվել է անվավերների մեջ:

    Էսպիսով իմ գրած թվերից մեզ ամենաշատը հետաքրքրում է, թե քանի քվեաթերթիկ է դրվել իշխանության թեկնածուի տրցակի վրա, բայց եղել է ընտրած ընդդիմադիրին: Որտև այ էն N թվով մարդիկ, ովքեր գնացել են ընտրության ու ընտրել են ընդդիմադիր թեկնածուի կամ անվավեր են սարքել, դա ա ցուցիչը, թե ինչքանով ա իիշխանությունից զզված ժողովրդի համար հետաքրքիր եղել ընտրությունը: Ենթադրենք 20% քվեաթերթիկ էդպես կորել է, այսինքն էս անգամ 660.553 քաղաքացու փոխարեն, ովքեր «թքել են իշխանության երեսին» եղել է 792.663 քաղաքացի: Բայց հավատա, իհարկե ապացուցել չեմ կարող, բայց եթե հիմա է 20% քվեաթերթիկ էդ ճակատագրին արժանացել, ապա մոտ նույն կարգին էլ արժանացած կլինի նախորդ անգամ:

    Եթե ուզում ես իմանալ իմ իրական պատկերացրածը, ապա ես պատկերացնում եմ, որ ընտրություններին մասնակիցների իրական թիվը եղել է 1.521.931-ի փոխարեն մոտավորապես 1.200.000, իսկ իշխանության ձեները մոտավորապես դրանից հանած էն ասածս 792.663-ը, այսինքն մոտ 410.000 (դրանց մեջ բանակը, փողով ընտրածները և այլն) ու աներկբա է, որ իշխանական թեկնածուն պարտվել է: Սա թվերի մասին կարծիքս:

    Բայց դրանից էն կողմ, մեկ ա տեսնում ենք, որ իշխանությունից դժգոհ քաղաքացիների քանակը մոտ նույնն է, ինչ բոլոր նախորդ ընտրություններին, իսկ իրականում ավելի քիչ (սրա պատճառների մեջ էլ կարող ենք ասել, որ կան թե՛ արտագաղթը, թե ինչ-որ քանակի՝ ընտրությունները գիտակցված բոյկոտողները): Թվի նույն կարգ լինելը ցույց ա տալիս ընդամենը մի բան, նախընտրական շրջանում որևէ ընդդիմադիր թեկնածու չկարողացավ ավելի մեծ քանակով մարդկանց հետաքրքրի, այդ թվում Րաֆֆին: Սա մասնակցության մշտական թիվն ա՝ մոտավորապես: Չլիներ Րաֆֆին, էլի էսքան մարդ լինելու էր:

    Էսքանով ես ձևակերպածս առաջին կետը համարում եմ փակված:




    Հիմա տեսնենք, երկրորդ փուլում, ետընտրական շրջանում Րաֆֆի՞ն էր ցույց տվողը, որ ժողովրդի փորում շունչ կա:
    Չէ՛, ու մեկ անգամ էլ չէ:
    Ժողովուրդը տեսնում է նորից կեղծված ընտրություններ, նորից իր իրավունքի ոտնահարում ու ուտքի է կանգնում:
    Ընդհանրապես բոլոր նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը ոտքի կանգնել է, որովհետև ունի որոշակի հետաքրքրություն, հատուկ վերաբերմունք հենց հատկապես նախագահական ընտրությունների նկատմամբ: Ընտրությունների հաջորդ պահից ժողովուրդը սկսում է սպասել ազդակի, որ գնա իր բողոքն արտահայտելու: Ցանկացած հաջորոդող միջոցառում, որպես կանոն հանրհավաք, ինքն անմիջապես ընդունում է ի գիտություն ու գնում մասնակցելու:

    Ես վստահ եմ, որ բոլոր նախագահական ընտրություններից հետո էլ ժողովրդի ոտի կանգնելու ԱՌԱՋԻՆ ալիքը ոչ թե թեկնածուի շնորհքն է, այլ իր ներքին պոռթկումն արտահայտելու համար ինքնաբուխ է ստացվում: Այդ թվում նույն 2008-ին, հիշեցնեմ որ էդ ժամանակ առաջին շարքերում անգամ անմիջապես հայտնվեցին նույնիսկ մոլի հակալևոնականներ, ու հետևաբար դա չէր կարող Լևոնի շնորհքը լինել: Հիմա էլ առաջին շարքերում հայտնվեցին մարդիկ, ովքեր ընտրություններից մեկ օր առաջ Րաֆֆիին ծաղրում էին, ուրեմն սա էլ Րաֆֆիի շնորհքը չէր:

    Ընդդիմադիր ֆավորիտ թեկնածուի շնորհքը, հունարը պետք է լինի հետո էդ ժողովրդին «կառավարելը», այդ ալիքը այլ մակարդակի հասցնելը, դրա դինամիկան:

    Ուրեմն ինձ բացարձակ չի հետաքրքրում, էս քննարկման համատեքստում, թե առաջին ու անգամ երկրորդ միտինգին քանի մարդ կար: Բավական շատ էին: Ոգևորիչ էր, նույնիսկ ես, Րաֆֆիի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք ունեցողս ոգևորվել էի:

    Բայց այսօր ունենք փաստ, որ այդ ալիքը մարվում ու տարվում է մի հոգու պայքարի:
    Յուրաքանչյուր հաջորդ հանրահավաքն ավելի քիչ մարդով է լինում, ու անկումը սկսվեց մի քանի բանից.
    ա) Րաֆֆիի հանդիպում Սերժի հետ, կասկածելի քննարկում, մանրամասների մինչև այժմ հայտնի չլինելը,
    բ) Հոխորտում, որ թեկուզ չարտոնված հանրահավաք անելու է, ժողովրդի ոգևորված հավաքում, տուն գնացեք, որտև արտոնված չի,
    գ) Առաջին հայացքից դրական քայլ, մարզային հանդիպումներ, բայց որը էդպես էլ չունեցավ ձնագնդի էֆեկտ դառնալու պոտենցիալ, որովհետև չկար կոնկրետ ասելիք, բացի բարևից, ավելի շատ հիշեցնում էր բլից հանդիպումներ: Ամեն դեպքում սա լավ քայլ էր, որովհետև մարզերի ժողովուրդն իրենց ուշադրության կենտրոնում զգացին, բայց ընդհանուր պրոցեսի վրա ազդեցություն չունեցավ:
    դ) Միջոցառումները հետևողական մեկ մարդու միջոցառում սարքել, կենտրոնացնելով իր անձի շուրջը:

    Երկար գրեցի, դրա համար ընդմիջեմ, հաջորդ գրառումներումս կփորձեմ ցույց տալ, որ էս վերջին դ կետը ինքն շատ հետևողական է անում, ամեն ինչ անելով, որ իրան միացող քաղաքական ուժեր չլինեն ու հատկապես ՀԱԿ-ն իրեն չմիանա, միացողներն էլ մնան ձևական հայտարարության մակարդակում: Էս վերջին մտքիս խնդրում եմ ԴԵՌ չարձագանքել, քանի դեռ հիմնավորումները չեմ բերել, թե չէ լավ հասկանում եմ, որ դա դեռ նմանվում է մերկապարանոց հայտարարության:
    այ ձեր յուրդը չբլի /տատս էր ասում/, դուք խիղճ ունե՞ք... էս երկու գրառումը քցեմ էն "to read" գրքերիս ցուցակը:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.03.2013), Արէա (13.03.2013)

  14. #2111
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ կառավարություն

    Տարածքային կառավարման նախարարություն
    ՀՀ փոխվարչապետ, Նախարար` Արմեն Ռուստամյան

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
    Նախարար` Արտակ Ղազարյան

    Առողջապահության նախարարություն
    Նախարար` Ռամելա Մարգարյան

    Արդարադատության նախարարություն
    Նախարար` Զարե Սինանյան

    Արտակարգ իրավիճակների նախարարություն
    Նախարար` Ստեփան Սաֆարյան

    Արտաքին գործերի նախարարություն
    Նախարար`Թերեզա Յերիմյան

    Բնապահպանության նախարարություն
    Նախարար` Մարիամ Սուխուդյան

    Գյուղատնտեսության նախարարություն
    Նախարար` Գագիկ Խաչատրյան

    Էկոնոմիկայի նախարարություն
    Նախարար` Սամվել Աբրահամյան

    Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
    Նախարար` Արծվիկ Մինասյան

    Կրթության եւ գիտության նախարարություն
    Նախարար` Խաչիկ Գևորգյան

    Մշակույթի նախարարություն
    Նախարար` Տիգրան Խզմալյան

    Պաշտպանության նախարարություն
    Նախարար` Ժիրայր Սեֆիլյան

    Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
    Նախարար` Արմեն Մարտիրոսյան

    Սփյուռքի նախարարություն
    Նախարար` Սերժ Թանկյան

    Տրանսպորտի եւ կապի նախարարություն
    Նախարար` Հովիկ Մուսաելյան

    Քաղաքաշինության նախարարություն
    Նախարար` Զարուհի Փոստանջյան

    Ֆինանսների նախարարություն
    Նախարար`Բագրատ Ասատրյան
    այ էս տեսակի մաստուրբացիայով ա զբաղված ազատության հրապարակում նորին սուրբ օծություն տեր տեր Րաֆֆի երանելին…

  15. #2112
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    այ էս տեսակի մաստուրբացիայով ա զբաղված ազատության հրապարակում նորին սուրբ օծություն տեր տեր Րաֆֆի երանելին…
    Մեֆ, չեմ ասում, որ վատ գործով են զբաղված, բայց էսի ինչքան գիտեմ հերքվել էր:

  16. #2113
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    այ էս տեսակի մաստուրբացիայով ա զբաղված ազատության հրապարակում նորին սուրբ օծություն տեր տեր Րաֆֆի երանելին…
    Բա Բախչյան էր խաղացնու՞մ: Մեջքը տրորում, ասում էր` մեր ապագա նախարարը չմրսի՞:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  17. #2114
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, չեմ ասում, որ վատ գործով են զբաղված, բայց էսի ինչքան գիտեմ հերքվել էր:
    wow!!! ուրիշն էլ կա՞… սրանից ավելի լավն ունե՞ն…

  18. #2115
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Բախչյան էր խաղացնու՞մ: Մեջքը տրորում, ասում էր` մեր ապագա նախարարը չմրսի՞:
    ասում են հետո ոռին ա ձեռ տվել, կնիկը տեսել ա ասել ա բախշյանին ոչ մի նախարար…

Էջ 141 184-ից ԱռաջինԱռաջին ... 4191131137138139140141142143144145151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •