Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Ingrid (19.02.2013)
Մի խելքը գլխին մարդ լիներ, էս ժողովրդին տեր կանգներ: Դաժը Րաֆֆիի նախագահ լինելուն են համաձայն, մենակ թե պրծնեն սրանցից: Բա որ խելքը գլխին մարդ լիներ Րաֆֆիի փոխարեն ինչ կլիներ:
StrangeLittleGirl (19.02.2013)
keyboard (19.02.2013), Mono (19.02.2013), StrangeLittleGirl (19.02.2013), Tig (19.02.2013), Varzor (19.02.2013)
Varzor (19.02.2013)
ստե մեկը կասկածում է՞ր, որ նախագահս էլի նախագահ ա դառնալու
Սրտանց շնորհավորում եմ հարգարժան նախագահ,ցանկանում եմ, որ առաջիկա հարյուամյակում էլ ղեկավարես իրան կենդանուց չջոգող ժողովրդի, էնքան առողջություն ու եռանդ ունենաս, որ կարողանաս էլ ավելի ավելացնես ու ստրկացնես մեզ, որ ամեն առավոտ կոշիկներդ պաչենք, նոր սկսենք մեր օրը, ուզում եմ, որ դառնաս իմ Աստվածը և ես երկրպագեմ քեզ ու բոլոր եկեղեցիները սարքեմ քո սուրբ անունով:
Կեցցե՛ նախագահս, կեցցե՛ պետությունս ու ժողովուրդս, ուռա՛, ուռա՛, ուռա՛…
Bruno (19.02.2013)
Խի՞ ես տենց մտածում: Րաֆֆիի փոխարեն ավելի խելացի, ավելի հարգանք վայելող, ավելի մեծ ռեսուրսներ ունեցող մեկը ավելի քի՞չ ձայն կհավաքեր: Ուղղակի մեծ-մեծ խոսալ պետք չի: Բոլորից էլ ինչ-որ բան սովորել պետք ա: Թող տեսնեն Րաֆֆին իր Րաֆֆի հալով ոնց հաղթեց, թող տեսնեն, սովորեն: Մի քիչ ավելի խելացի աշխատեր, մի քիչ ավելի ճիշտ կենտրոնացներ ուժերը, կողքից էլ մի քիչ ավելի քիչ խանգարեին, հարյուր տոկոսով սերոժենք բան չէին կարողանալու անել:
Hda (19.02.2013)
Ամբողջ օրն ժողովրդին համոզում էին բոլոր կանալներով, թէ սախ նույնն ա, ծախված են, առնված են էլ մի գնացեք ընտրության....
Բայց նույնիսկ ծախվածներն գնացին ու ընտրեցին Րաֆֆիին ու կաշառողներին քցեցին...
Հիմա մնաում է անհնազանդությունն կազմակերպել, գործադուլ, դասադուլ, հացադուլ, որ իրանց նկարած թվերն մնա բգներին երևա, որ այդքան 800 հազար մարդ չունեն ու չեն կարող ունենալ իսկ իրենց դեմ կանգնած են միլլիոներն ամեն ուր ամեն գյուղում ու ամեն քաղաքում...
Մարզերում եթե ճանապարհներն փակեն, չթողնեն գալ կամ չստացվի այսօրվա միտինգին մասնակցել, ոչինչ պետք է տեղում հավաքվել ու ինքնաբուխ միտինգներ անել, անպայման չի հասնել Ազատության հրապարակ, Հայաստանն մենակ Երևանը չէ, մենք ամեն քաղաքում, գյուղում ազատության հարապարակ պիտի ունենանք...
Դեռ ամեն ինչ ՀՆԱՐԱՎՈՐ Է, չկասկածեք որ կինոն նոր ա սկսվում...
Ingrid (19.02.2013), StrangeLittleGirl (19.02.2013), Win Wolf (19.02.2013)
Davit Gevorgyan
https://www.facebook.com/davitgevork...78311535600362
Ես եղել եմ հանձնաժողովի անդամ Ավանում ՀԱԿ-ից` 1/14 ընտրատեղամաս: Նախ ներկայացնեմ թվերը, հետո ասեմ ասելիքս հհկ-ական էժանագին թատրոնի մասին:
Րաֆֆի Հովհաննիսյան - 395 ձայն
Սերժ Սարգսյան - 418 ձայն
Հրանտ Բագրատյան - 37 ձայն
Պարույր Հայրիկյան - 25 ձայն
Անդրեաս Ղուկասյան - 13 ձայն
Վարդան Սեդրակյան - 10 ձայն
Արվան Մելիքյան - 3 ձայն
Հիմա ասեմ ասելիքս: Ասեմ` քվերակության ամբողջ օրը անցավ առանց որևէ միջադեպի: Ամեն ինչ իդելական էր: Ու ես մարդկանց դեմքից հասկանում էի, որ Րաֆֆին հաղթումա ու սկսեցի պատրաստվել թեժ գիշերվան: Բոլորին վստահելիներին աեցի << Ժողովուրդ սրանք չեն հասկացել ինչա լինում: Պատրաստ եղեք ամեն ինչի>>: հհկաները ուրախ էին, սկսեցին հաշվարկը: Կեսին էինք հասել Րաֆֆին ջարդում էր Սերժին: Ու հհկաները ապուշացած ու թղթի պես սպիտակած իրար էին նայում: Ու այստեղ սկսվեց շոուն: Անվավեր քվեաթերթիկները սկսեց հաշվել հհկականը ու ի՞նչ եք կարծում, դրանից հետո ի՞նչ էր դուրս գալիս՝ ՍՍ ու ԱՆՎԱՎԵՐ: Րաֆֆին սկսեց ձայներ չհավա քել: Իրականում Րաֆֆիի ճիշտ քվեաթերթիկները գնում էին անվավեր: Բայց ես հո լավ էի հասկանում: Հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը վերցրեց, որ հաշվի իբր անվավեր քվեաթերթիկները ու սկսեց դրանք անվավեր դարձնել` վրաները գծեր քաշելով: Բառի բուն իմաստով խլել եմ ու ասել եմ. << Ձայն չի գողացվելու>>: Դրանից հետո 3 ժամ կռիվ եմ արել: 3 ժամ հետո (արդեն <<տնօրենը>> փչացչել էր 70-80 քվեաթերթիկ) Րաֆֆիի ձայները ավելացրել եմ 157 ձայնով, Սերժինը պակասացրել եմ 25-ով: Այսինքն իրականում Րաֆֆիին հաղթել էր, եթե հասցնեի մյուս 80-նն էլ փրկել: Ուղղակի էս ընտրատեղամասում Ժառանգության մարդիկ մի քիչ անփորձ էին ու մի շատ անուշադիր: Իրականում Րաֆֆին ոչ թե մի քանի ձայնով պարտվելէր, այլ զգալի առավելությամբ հաղթել էր: Րաֆֆիին հարգել եմ որպես մարդ, բայց չեմ համակրել որպես քաղաքական գործիչ, ԲԱՅՑ այսօր ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ և ես ու ԴՈՒ պետք է տեր լինենք հայ ժողովրդի ընտրությանը:
Hda (19.02.2013)
Բացատրեմ, թե ինչու եմ էդպես մտածում:
Որովհետև, եթե լինեմ շատ կոնկրետ, իշխանությունը Րաֆֆիի համար նույնքան քարոզ արեց, որքան Րաֆֆին:
Հիմա կոնկրետ օրինակներով:
1. Ինտերնետային հարցումներ
Սրանցում հաղթում էր Րաֆֆին: Մինչդեռ ընդամենը ամիսուկես, երկու ամիս առաջ նույն հարցումներում, որոնցում կային այլ՝ հավանական թեկնածուներ, հաղթում էր Սերժը: Հիմա ուշադրություն. այդ հարցումներում Սերժը հավաքում էր մի քանի անգամ ավելի շատ ձայն, քան վերջիններում, նրա մրցակիցները ևս հավաքում էին ավելի շատ ձայն, քան վերջիններում Րաֆֆին: Ի՞նչ փոխվեց: Փոխվեց մի բան. ինչ-որ պահից ՀՀԿ-ի բազմահազար ֆեյքերը սկսեցին չքվեարկել, ինչ-որ պահից էդ քվեարկությունները սկսեցին չկեղծվել: Ինչու՞: Իմ պատասխանը հստակ է, աճեցնում էին «ուժեղ» ընդդիմադիր:
Նույնը կանեին ավելի ուժեղ թեկնածուի դեպքում: Ո՛չ: Մենք դրանով արդեն անցել ենք, տեսել ենք այդ հարցումները ոնց էին կեղծում՝ ընդհանուր պատկեր ստանալու համար:
2. Հեռուստատեսային եթեր, քարոզչական տեսահոլովակներ, քարոզչություն
Գնանք նախորդ նախագահական ընտրություններին: Բոլոր թեկնածուները, այդ թվում Սերժ Ազատիչը, իրենց քարոզչական նյութերը սարքում էին Տեր-Պետրոսյան թեկնածուի դեմ, կատարվում էր ուժեղ հակափիառ: Այս անգամ դիտվում էր ճիշտ հակառակ պատկերը. մի կողմից խիստ բարի-դրացիական հարաբերություններ, մյուս կողմից անձամբ Սերժը զբաղված էր ձեռի հետ նաև Րաֆֆիի գովերգով: Հեռուստաեթերում չկար բացասական երանգով լուսաբանում, ավելին, ըստ որոշ դիտարկումների՝ հեռուստաեթերն ուսումնասիրող կազմակերպությունների, Րաֆֆիին ավելի շատ էին լուսաբանում ԲՈԼՈՐ լրատվամիջոցներով (հեռուստատեսային, տպագիր, ինտերնետային), քան մնացած բոլոր թեկնածուներին, ընդ որում՝ մեծ մասամբ դրական լույսի ներքո:
Ի՞նչ կլիներ, եթե թեկնածուն լիներ ավելի ուժեղ: Կլիներ նույնն, ինչ 2008-ին:
3. Մասնակցություն
Տարբեր տեղերից տեղեկություն կա, որ հիմնական խնդիր է դրված եղել քաղաքացուն տեղամաս բերելու: Անգամ կան տվյալներ, որ օրինակ Գյումրիում մարդկանց փող է տրվել ոչ թե Սերժին ընտրելու, այլ պարզապես մասնակցելու համար: Ընդ որում դա փիառի ֆոնի վրա. Րաֆֆին ինքը լավ քարոզարշավ է արել, բայց կողքից ահագին նպաստել են դրան, երբևէ չի խոչընդոտվել իր քարոզչությունը (ի տարբերություն նախորդ ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների քարոզչությանը):
Ի՞նչ կլիներ ուժեղ թեկնածուի դեպքում: Շատ պարզ, խնդիր կդրվեր խոչընդոտել քարոզչությանը, խնդիր կդրվեր մարդկանց հենց կոնկրետ Սերժին ընտրել տալու, ու նման լիքը բաներ:
Կարճ ասած, ուժեղ թեկնածուի առաջ կդրվեին էնպիսի խոչընդոտներ, կգնար սևացման այնպիսի պրոցես, ինչին մենք բազմիցս ականատես եղել ենք: Էս անգամ իշխանության առաջ դրված էր ճիշտ հակառակ խնդիրը: Դրա համար էլ վստահ եմ, որ ավելի ուժեղ թեկնածուն ավելի քիչ ձայն կհավաքեր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բայց դե խոստովանեմ, որ ստեղծվել է բավական նպաստավոր իրավիճակ, որից անշուշտ կարելի է օգուտ քաղել: Հուսամ, որ ճիշտ պայքար կկազմակերպեն, ես որ կլինեմ էդ պայքարի մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ingrid (19.02.2013), StrangeLittleGirl (19.02.2013), VisTolog (19.02.2013), Արէա (19.02.2013)
Տնից դուրս չգաս, թե չէ կգամ ականջներդ կպոկեմ:
Եթե ինչ-որ բան լինելույա էսօր կամ վաղը փողուցում, էտ ցիրքի երկրորդ արարն ա լինելու, որ եվրոգոմիկներին ցույց տան, որ իրանց չհավանած ընտրությունները լավ էլ մրցակցային էին: Տեսեք-տեսեք, ինչքան մարդ ա Րաֆֆին հավաքում փողոցում, համարյա էնքան ինչքան 2008-ին, կամ նույնիսկ ավելի, քանի որ 200.000-ով ավելի շատ ձայն ա ստացել, քան նախորդ ընտրությունների ընդդիմադիր թեկնածուն: Մրցակցային ֆոն ա պետք վռազ ապահովել, ու մենք մեր ձեռով ապահովելու ենք էտ ֆոնը:
Րաֆֆին բան չի անելու: Հավաքելույա լիքը մարդու փողոցում, ելույթ ա ունենալու «Հայասդան», «Քրիսդոս», «Օրհնություն», «Զադիգի ձու» թեմաներով, ու ցրի տներով: Ու ֆինիտա լա կոմեդիյա .. հերթական հիասթափությունն ու էներգիայի հավայի վատնում:
Հ.Գ. Չեմ զարմանա, եթե միշիկական լրատվամիջոցները սկսեն կոչերով հանդես գալ, որ էսօր պետք ա գնալ Ազատության հրապարակ միտինգի: Նույ կերպ, ոնց որ սաղին ընտրության էին քշում ու Րաֆֆի օգտին քարոզչություն էին անում:
Չէ, ձյաձ: Ես մի քիչ ուրիշ ձևի եմ պատկերացնում:
Եթե Րաֆֆին մինչև մարտի 1-ը ասածդ արեց, ժողովուրդը մեծ քանակով գալու ա ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին:
Իսկ իրանց էդ ձեռ չի տալու:
Նենց որ կոնկրետ ես ավելի հավանական եմ համարում, որ դեռ ձգելու ա Րաֆֆին: Մանավանդ որ ասում են, որ Րաֆֆին դեռ մինչև ընտրությունները երեք տարբեր օրերի համար հանրահավաք կազմակերպելու հայտ ա ներկայացրել: Էնպես որ, կարծում եմ, շոուն մի քիչ կերկարի:
Դե իսկ ով կարծում ա շոու չի, էդ էլ ասեմ: Օք: Կտեսնենք, էդ շատ արագ կերևա: Թող շոու չլինի, սխալվածը ես լինեմ, մենակ ուրախ կլինեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (19.02.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ