User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    16 25.00%
  • Բացասական

    9 14.06%
  • Խիստ դրական

    4 6.25%
  • Խիստ բացասական

    26 40.63%
  • Չեզոք

    9 14.06%
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: "Բարգավաճ Հայաստան"

  1. #61
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր կարդացի ամբողջ հարցազրույցը։ Բավականին լավ տպավորություն իմ վրա թոցեց։ Նաև ստուգեցի «դոդ» բառը Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանում։ Իրոք «դոդ» բառը միայն մեկ իմաստ ունի «մեծ կավե աման»։ Արդեն ավելացրեցի վիքիբառարանում՝ http://hy.wiktionary.org/wiki/դոդ
    Ի՞նչ առումով՝ լավ տպավորություն. նրա ինտելեկտը քեզ գերե՞ց, անկեղծությու՞նը, թե՞ այն, որ պարզ ու հասանելի ձևակերպումներով պատասխանում է այն հարցերին, որոնց այդպես պատասխանելը ու դրանցից այդքան հեշտ պրծնելը նորմալ երկրում, մեղմ ասած, խիստ դժվար կլիներ։ Ի դեպ, քանի որ դու ԱՄՆ–ում ես, այս հարցը կարծում եմ քեզ էլ կարելի է ուղղել.
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է՝ որևէ ամերիկացու մտքով կանցնե՞ր ասել. ճիշտ է՝ Ալ Կապոնեն հանցագործ է, բայց դե քանի որ արդեն հարուստ է, թող բերի իր հարստությունները ծառայեցնի ժողովրդին, տարբեր բարիքներ բաժանի, մենք էլ նրան ընտրենք ԱՄՆ–ի նախագահ, թե փրկի ԱՄՆ–ին՝ կփրկի Ալ Կապոնեն։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.04.2007, 13:06:

  2. #62
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր կարդացի ամբողջ հարցազրույցը։ Բավականին լավ տպավորություն իմ վրա թոցեց։ Նաև ստուգեցի «դոդ» բառը Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանում։ Իրոք «դոդ» բառը միայն մեկ իմաստ ունի «մեծ կավե աման»։ Արդեն ավելացրեցի վիքիբառարանում՝ http://hy.wiktionary.org/wiki/դոդ
    Մի մոռացի, որ հայերենից բացի ուրիշ լեզու էլ կա, օրինակ՝ ռուսերեն: Մականուն դնողները Աղայանի բառարանի գոյության մասին անգամ տեղյակ չեն, ուր մնաց «դոդ» բառի հայերեն բացատրությունը իմանան: Մնում է 1 տարբերակ: «Մականունը» ընտրված է ռուսերենի բառապաշարից:

  3. #63
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ առումով՝ լավ տպավորություն. նրա ինտելեկտը քեզ գերե՞ց, անկեղծությու՞նը, թե՞ այն, որ պարզ ու հասանելի ձևակերպումներով պատասխանում է այն հարցերին, որոնց այդպես պատասխանելը ու դրանցից այդքան հեշտ պրծնելը նորմալ երկրում, մեղմ ասած, խիստ դժվար կլիներ։
    Առաջին հերթին իր անկեղծությունը ու անմիջականությունը։ Նաև ի տարբերություն շատ որիշ ընդդիմության ներկայացուցիչների իր խոսելուց զգացվում էր որ ինքը ոչ մեկի վրա «նեղացած» չի ու ոչ մեկից ոչ մի բան չի ուզում։
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Հետաքրքիր է՝ որևէ ամերիկացու մտքով կանցնե՞ր ասել. ճիշտ է՝ Ալ Կապոնեն հանցագործ է, բայց դե քանի որ արդեն հարուստ է, թող բերի իր հարստությունները ծառայեցնի ժողովրդին, տարբեր բարիքներ բաժանի, մենք էլ նրան ընտրենք ԱՄՆ–ի նախագահ, թե փրկի ԱՄՆ–ին՝ կփրկի Ալ Կապոնեն։
    Նախ և առաջ Ամերիկայի բոլոր քաղաքական մարդիկ, սկսած երկրի հիմնադիրներից և վերջացրած ներկա Նյու Յորքի մերով՝ Մայքլ Բլումբերգ(բիլլիոնատեր), շատ մեծահարուստ գործարարներ են։ Երկրորդը՝ Ամերիկայում ցանկացած մարդ համարվում է անմեղ մինչև որ ինքը չդատապարտվի դատարանում։ Եվ այդ նույն Ալ Կապոնեն՝ Ամերիկայի ամենամեծ հանցագործը, համարյա իր ամբողջ կյանքի ընթացքում համարվել է անմեղ և շատ մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի քաղաքականության վրա։
    Հիմա բացատրեմ թե խի՞ եմ համարում որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն մեծահարուստ գործարարները։ Մեծահարուստի տակ հասկանում եմ բիզնեսով զբաղվող մարդիկ, և ոչ թե մեկը որ կազինոյում փողա կրել, կամ բանկա թալանել։
    1. Փողը դա ուղղակի թղթի կտոր է որ դու փոխանակում ես ինչ որ ապրանքի համար: Ինչքան մեծ արժեք ունի քո համար այդ ապրանքը այնքան շատ փող դու կտաս դրա համար։ Հետևաբար հարուստ մարդը դա նա է ով շատ արժեքներ է ստեղծել իր ժողովրդի համար, և ժողովուրդը որպես երախտապարտության նշան այդ մարդուն տվել են այդ թղթի կտորները որոնք կոչվում են փող։
    2. Ի տարբերություն ֆիզիկայի որտեղ կան էներգիայի կամ իմպուլսի պահպանման օրենքներ, էկոնոմիկայում չկա փողի պահպանման օրենք։ Փողը դա արժեք է, և այն կարելի է ստեղծել ոչ մի բանից։ Օրինակ վերցրու փողոցում մի քարի կտոր։ Այդ քարից հնարավոր է ստեղծել շատ բարդ և թանկանոց միկրոպրոցեսոր։ Երբ որ այդ քարը ընկած էր փողոցում նա արժեք չուներ, երբ որ ես այդ քարից սարքեցի պրոցեսոր իր գինը դառավ $1000: Այս պարզ օրինակով ուզում եմ ցույց տալ որ փողի պահպանման օրենք չկա։ Փողը կարելի է ստեղծել ամեն ինչից, և ինչքան շատ ես դու փող վաստակում, այնքան շատ արժեքներ ես ստեղծում ուրիշների համար։
    3. Քանի որ իր աշխատանքով հարստացած մարդը արդեն իսկ շատ մեծ ներդրում է կատարել իր ազգի շինության համար հույս կա որ նա կշարունակի դա անել քաղաքանության ոլորտում նաև։ Հարուստ գործարարը չի ունենա փող գողանալու գայթակղությունը։ Գործարարը ունի շատ մեծ փորձ գործը ավարտին հասցնելու, ռեալ արդյունքներ ստանալու, հուսալի մարդկանց վարձելու մեջ։ Այս բոլոր հմտությունները շատ անհրաժեշտ են քաղաքանության մեջ։ Ցավոք սրտի աղքատ, ինտելեկտուալ մտավորականը այդ հարցերում զրո է։
    4. Ազնիվ և հարուստ գործարարը ավելի լավ կծառայի իր ազգին և ժողովրդին քան թե անհաջողակ, աբիժնիկ բոսյակը։

  4. #64
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հերթին իր անկեղծությունը ու անմիջականությունը։ Նաև ի տարբերություն շատ որիշ ընդդիմության ներկայացուցիչների իր խոսելուց զգացվում էր որ ինքը ոչ մեկի վրա «նեղացած» չի ու ոչ մեկից ոչ մի բան չի ուզում։
    Սահակ, որևէ բան վերլուծելու համար նախ՝ պետք է իմանալ այդ երևույթը՝ իր մանրամասների ու իր կոնտեքստի մեջ։ Միայն քո "ուրիշ ընդդիմության ներկայացուցիչների..." արտահայտությունից երևում է, որ այդ կոնտեքստին այնքան էլ կամ գոնե անհրաժեշտ խորությամբ չես տիրապետում, ինչը, իհարկե, քո երջանկությունն է, սակայն Հայաստանում բնակվող որևէ մարդու, այդ թվում՝ հենց իր՝ Գագիկ Ծառուկյանի մտքով չի անցնի իրեն կոչել ընդդիմադիր։ Այս հարցը քննարկման կարիք չունի. Գագիկ Ծառուկյանը և "Բարգավաճ Հայաստանը" ընդդիմադիր չեն, սա, այսպես ասած, բժշկական փաստ է։

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ և առաջ Ամերիկայի բոլոր քաղաքական մարդիկ, սկսած երկրի հիմնադիրներից և վերջացրած ներկա Նյու Յորքի մերով՝ Մայքլ Բլումբերգ(բիլլիոնատեր), շատ մեծահարուստ գործարարներ են։ Երկրորդը՝ Ամերիկայում ցանկացած մարդ համարվում է անմեղ մինչև որ ինքը չդատապարտվի դատարանում։ Եվ այդ նույն Ալ Կապոնեն՝ Ամերիկայի ամենամեծ հանցագործը, համարյա իր ամբողջ կյանքի ընթացքում համարվել է անմեղ և շատ մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի քաղաքականության վրա։
    Հիմա բացատրեմ թե խի՞ եմ համարում որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն մեծահարուստ գործարարները։ Մեծահարուստի տակ հասկանում եմ բիզնեսով զբաղվող մարդիկ, և ոչ թե մեկը որ կազինոյում փողա կրել, կամ բանկա թալանել։
    1. Փողը դա ուղղակի թղթի կտոր է որ դու փոխանակում ես ինչ որ ապրանքի համար: Ինչքան մեծ արժեք ունի քո համար այդ ապրանքը այնքան շատ փող դու կտաս դրա համար։ Հետևաբար հարուստ մարդը դա նա է ով շատ արժեքներ է ստեղծել իր ժողովրդի համար, և ժողովուրդը որպես երախտապարտության նշան այդ մարդուն տվել են այդ թղթի կտորները որոնք կոչվում են փող։
    2. Ի տարբերություն ֆիզիկայի որտեղ կան էներգիայի կամ իմպուլսի պահպանման օրենքներ, էկոնոմիկայում չկա փողի պահպանման օրենք։ Փողը դա արժեք է, և այն կարելի է ստեղծել ոչ մի բանից։ Օրինակ վերցրու փողոցում մի քարի կտոր։ Այդ քարից հնարավոր է ստեղծել շատ բարդ և թանկանոց միկրոպրոցեսոր։ Երբ որ այդ քարը ընկած էր փողոցում նա արժեք չուներ, երբ որ ես այդ քարից սարքեցի պրոցեսոր իր գինը դառավ $1000: Այս պարզ օրինակով ուզում եմ ցույց տալ որ փողի պահպանման օրենք չկա։ Փողը կարելի է ստեղծել ամեն ինչից, և ինչքան շատ ես դու փող վաստակում, այնքան շատ արժեքներ ես ստեղծում ուրիշների համար։
    3. Քանի որ իր աշխատանքով հարստացած մարդը արդեն իսկ շատ մեծ ներդրում է կատարել իր ազգի շինության համար հույս կա որ նա կշարունակի դա անել քաղաքանության ոլորտում նաև։ Հարուստ գործարարը չի ունենա փող գողանալու գայթակղությունը։ Գործարարը ունի շատ մեծ փորձ գործը ավարտին հասցնելու, ռեալ արդյունքներ ստանալու, հուսալի մարդկանց վարձելու մեջ։ Այս բոլոր հմտությունները շատ անհրաժեշտ են քաղաքանության մեջ։ Ցավոք սրտի աղքատ, ինտելեկտուալ մտավորականը այդ հարցերում զրո է։
    4. Ազնիվ և հարուստ գործարարը ավելի լավ կծառայի իր ազգին և ժողովրդին քան թե անհաջողակ, աբիժնիկ բոսյակը։
    Քո ողջ վերլուծության հետ համաձայն եմ, սակայն խնդիրն այն է, որ քո նկարագրած գործարարների նման գործարարներ Հայաստանում չափազանց քիչ են և նրանց նկատմամբ սովորաբար հետապնդումներ են իրականացվում։ Քո վերլուծությունը չի կարող վերաբերել, ըստ էության, ետխորհրդային որևէ երկրի, բացառությամբ թերևս Մերթբալթյան երկների։ "Իր ժողովրդի համար արժեք ստեղծել", "իր աշխատանքով հարստանալ" և այլն, այս արտահայտությունները որևէ կերպ չեն համապատասխանում այն իրական վիճակին, որը կա կապիտալի նախնական կուտակման փուլում գտնվող Հայաստանում, որտեղ առանց կոռուպցիայի նույնիսկ որևէ փոքր կրպակ ունենալ չի կարելի, ուր մնաց մեծ բիզնես ու այդ բիզնեսին ծառայող՝ քաղաքական կուսակցություն։ Սրանք փաստեր են, որոնք լրացուցիչ ապացույցների կարիք չունեն և չարժե դրանց մասին երկար բանավիճել։ Առավել լավ կլիներ, եթե կայացած դեմոկրատական երկրների փորձը և այդ փորձը իմացողները, ինչպես ասենք դու, մեզ օգներ լրջագույնս գնահատել ժամանակակից Հայաստանի գործընթացները և փորձել դրանք ճիշտ ուղու բերել։ Կարծում եմ՝ այս խնդրում ավելի պրոդուկտիվ կլինի մեր խոսակցությունը, այլապես ո՛չ իմ, ոչ՛չ քո ընդունակությունները առանձին–առանձին և միասին վերցրած չեն կարող ապացուցել, որ "Բարգավաճ Հայաստանը" ընդդիմադիր կուսակցություն է, որը բարոյական ճանապարհներով ձևավորված ազգային կապիտալը օգտագործում է հզոր Հայաստանի ստեղծման համար։ Սա անապացուցելի իլյուզիա է։ Ցավալի է, իհարկե, բայց այդպես է։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.04.2007, 20:18:

  5. #65
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Что примечательно, համ Բարգավաճ Հայաստանին ստեղ ճնշող մեծամասնությունը դեմ (ինչպես և ես) կամ խիստ դեմ ա , համ ընտրությունների մասին թեմայի քվեարկության մեջ իրանք առաջին տեղում են..

    Мда...

  6. #66
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Պայթեցվել են Բարգավաճ Հայաստանի երկու գրասենյակները: Երբ կարդացի, շատ զարմացա...Ով կարող է պայթեցնել գրասենյակ, երբ պայթուցիկն էլ ու պայթեցնողն էլ նույն գրասենյակում են...

    Ինչ են կարծում ֆորումի մասնակիցները: Իմ կարծիքով սա հետսքրքիր սոցիալական շարժման նոր ձև է, երբ ժողովուրդը իշխանության դեմ պայքարում է նրա իսկ մեթոդներով...Այսինքն, հանցագործ ու խուլիգան կուսակցության դեմ միայն խուլիգանությամբ կարելի է սաստել...

    Հասկանում եմ սա ծայրահեղ ու ոչ խրախուսելի մեթոդ է, բայց մյուս կողմից, էլ ինչ անել...

  7. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ և առաջ Ամերիկայի բոլոր քաղաքական մարդիկ, սկսած երկրի հիմնադիրներից և վերջացրած ներկա Նյու Յորքի մերով՝ Մայքլ Բլումբերգ(բիլլիոնատեր), շատ մեծահարուստ գործարարներ են։ Երկրորդը՝ Ամերիկայում ցանկացած մարդ համարվում է անմեղ մինչև որ ինքը չդատապարտվի դատարանում։ Եվ այդ նույն Ալ Կապոնեն՝ Ամերիկայի ամենամեծ հանցագործը, համարյա իր ամբողջ կյանքի ընթացքում համարվել է անմեղ և շատ մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի քաղաքականության վրա։
    ............
    Հիմա բացատրեմ թե խի՞ եմ համարում որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն մեծահարուստ գործարարները։
    Հարգելիս
    Դու խառնում ես տարբեր բաներ մի ընդհանուր կաշայի մեջ:
    Քաղաքականություն - դա մասնագիտություն է, եվ ոչ թե հոբբի:
    Ինչպես նշեցիր, "Ալ Կապոնեն ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի քաղաքականության վրա։"
    Ազդել - դա ուրիշ բան է, որպես մասնագիտություն զբաղվելը ուրիշ: Անգամ աշխարհի /լեգալ/ ամենահարուստ մարդը, Բիլ Գեյտսը, չի զբաղբում քաղաքականությամբ, այսինքն չի առաջադրվում ԱՄՆ պրեզիդենտ կամ կուսակցության լիդեր: Այլ միայն "ազդում է" :

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Փողը դա ուղղակի թղթի կտոր է որ դու փոխանակում ես ինչ որ ապրանքի համար: Ինչքան մեծ արժեք ունի քո համար այդ ապրանքը այնքան շատ փող դու կտաս դրա համար։ Հետևաբար հարուստ մարդը դա նա է ով շատ արժեքներ է ստեղծել իր ժողովրդի համար, և ժողովուրդը որպես երախտապարտության նշան այդ մարդուն տվել են այդ թղթի կտորները որոնք կոչվում են փող։
    Սա 17-18-երորդ դարերի Անգլիայում էլի մի կերպ կուտվեր:
    Իսկ քեզ ծանոթ ե՞ն էնպիսի բաներ, ինչպեսիք են մոնոպոլիա, ուզուրպացիա, ահաբեկում ... եվ վերջում ել հզոր PR.
    Եվ հետո դու համոզված ե՞ս, որ Ծառուկյանը իսկապես էտքան հարուստ է, ինչպես ժողովրդի մեջ տարածում են իր ծառաները: Այսինքն էդ ամեն ինչը իրենն է կամ այլ խոսքով ասած տնօրինում է ինքը:

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ի տարբերություն ֆիզիկայի որտեղ կան էներգիայի կամ իմպուլսի պահպանման օրենքներ, էկոնոմիկայում չկա փողի պահպանման օրենք։ Փողը դա արժեք է, և այն կարելի է ստեղծել ոչ մի բանից։ Օրինակ վերցրու փողոցում մի քարի կտոր։ Այդ քարից հնարավոր է ստեղծել շատ բարդ և թանկանոց միկրոպրոցեսոր։ Երբ որ այդ քարը ընկած էր փողոցում նա արժեք չուներ, երբ որ ես այդ քարից սարքեցի պրոցեսոր իր գինը դառավ ծ1000: Այս պարզ օրինակով ուզում եմ ցույց տալ որ փողի պահպանման օրենք չկա։ Փողը կարելի է ստեղծել ամեն ինչից, և ինչքան շատ ես դու փող վաստակում, այնքան շատ արժեքներ ես ստեղծում ուրիշների համար։
    Էլի ստիպված եմ չհամաձայնել : Ասեմ միայն , որ փողը դա թուղթ չէ, ու ինչպես և ամեն մի պետական ռեսուրս սահմանափակ քանակի է :

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Քանի որ իր աշխատանքով հարստացած մարդը արդեն իսկ շատ մեծ ներդրում է կատարել իր ազգի շինության համար հույս կա որ նա կշարունակի դա անել քաղաքանության ոլորտում նաև։ Հարուստ գործարարը չի ունենա փող գողանալու գայթակղությունը։ Գործարարը ունի շատ մեծ փորձ գործը ավարտին հասցնելու, ռեալ արդյունքներ ստանալու, հուսալի մարդկանց վարձելու մեջ։ Այս բոլոր հմտությունները շատ անհրաժեշտ են քաղաքանության մեջ։ Ցավոք սրտի աղքատ, ինտելեկտուալ մտավորականը այդ հարցերում զրո է։
    4. Ազնիվ և հարուստ գործարարը ավելի լավ կծառայի իր ազգին և ժողովրդին քան թե անհաջողակ, աբիժնիկ բոսյակը։
    Դու պատկերացնում ե՞ս քո գովաբանած մարդուն , արտաքին քաղաքական կոնֆերանսներում եվ հանդիպումներում :
    Ցավոք , աշխարհը միջնադարյան ասիական ֆեադալիզմից / որտեղ հարցերը լուծվում էին բլակների ուժով ու ոսկու սնդուկների ունեցած քանակով/ դուրս է եկել արդեն 500-300 տարի առաջ: Ի՞նչ է լինելու մեր երկրի վիճակը: Լավ, մենք ջհանդամ : Դու օտար երկրում քեզ լավ ե՞ս զգալու, եթե Հայաստանի ղեկավարի ընդհանուր մարդկային մակարդակը ԱՄՆ-ի 100 հոգանոց գյուղի "գյուղապետի" մակարդակից ցածր է լինելու:

  8. #68
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազդել - դա ուրիշ բան է, որպես մասնագիտություն զբաղվելը ուրիշ: Անգամ աշխարհի /լեգալ/ ամենահարուստ մարդը, Բիլ Գեյտսը, չի զբաղբում քաղաքականությամբ, այսինքն չի առաջադրվում ԱՄՆ պրեզիդենտ կամ կուսակցության լիդեր: Այլ միայն "ազդում է" :
    ԱՄՆ-ում գրեթե բոլոր քաղաքականությամբ զբաղբող մարդիկ մասնագիտությամբ բիզնեսմեններ են։ Օրինակ՝ Ջորջ Բուշ (http://en.wikipedia.org/wiki/Profess...George_W._Bush), Մայքլ Բլումբերգ (http://en.wikipedia.org/wiki/Michael_Bloomberg), Առնոլդ Շվարցենեգեր (http://en.wikipedia.org/wiki/Arnold_...usiness_career)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ ծանոթ ե՞ն էնպիսի բաներ, ինչպեսիք են մոնոպոլիա, ուզուրպացիա, ահաբեկում ... եվ վերջում ել հզոր PR.
    Եվ հետո դու համոզված ե՞ս, որ Ծառուկյանը իսկապես էտքան հարուստ է, ինչպես ժողովրդի մեջ տարածում են իր ծառաները: Այսինքն էդ ամեն ինչը իրենն է կամ այլ խոսքով ասած տնօրինում է ինքը:
    Մոնոպոլիան՝ Բիլլ Գէյթսի հարստանալու միջոցը, լեգալ հարստանալու միջոց չէ։ Մայքրոսոֆթը տարբեր երկրների(ԱՄՆ-ի ու Եվրամիության) դատարաններում չանաչվել է որպես մոնոպոլիստ։ Ինչպես ես վերը նշեցի ես խոսում էի լեգալ ձևով հարստացած մարդկանց մասին։ Հարուստների մասին իմ գրած մասը կոնկրետ չի վերաբերվում Ծառուկյանին, այլ ցանկացած հարուստ և ազնիվ գործարարին։
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ միայն, որ փողը դա թուղթ չէ, ու ինչպես և ամեն մի պետական ռեսուրս սահմանափակ քանակի է :
    Պետությունը տպում է այնքան փող, ինչքան որ ժողովուրդը ներքին արտադրանք է արտադրել։ Դա արվում է գների կայունության համար։ Այդ տեսակետից պետության տպած փողը սահմանափակ է։ Բայց ժողովրդի ներքին արտադրանքը սահմանափակ չէ։ Եթե վաղը օրինակ Հայաստանում բացվեն Ինթել-ներ, կամ Մայքրոսոֆտ-ներ ու սկսեն միլլիարդավոր դոլլարների արտադրանք արտադրեն, ապա պետություննել ստիպված է լինելու ավելի շատ փող տպել որպեսզի դրամի գինը նորից չբարձրանա։ Այդ երկրորդ իմաստով փողը սահմանափակ է միայն իր ժողովրդի գործարարությամբ և ոչ թե փող տպելու մեքենաներով։
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու պատկերացնում ե՞ս քո գովաբանած մարդուն , արտաքին քաղաքական կոնֆերանսներում եվ հանդիպումներում :
    Ցավոք , աշխարհը միջնադարյան ասիական ֆեադալիզմից / որտեղ հարցերը լուծվում էին բլակների ուժով ու ոսկու սնդուկների ունեցած քանակով/ դուրս է եկել արդեն 500-300 տարի առաջ:
    Ես սրա հետ համաձայն չեմ։ Որ հետևես միջազգային քաղաքականությանը կտեսնես որ համարյա ոչ մի բան չի փոխվել։ Ամեն ինչ որոշվում է երեք բանով՝
    1. Ինչքան հզոր բանակ ունես։
    2. Ինչքան փող ունես։
    3. Ինչքան հզոր երկրներ ունես քո մեջքին կանգնած։
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է լինելու մեր երկրի վիճակը: Լավ, մենք ջհանդամ : Դու օտար երկրում քեզ լավ ե՞ս զգալու, եթե Հայաստանի ղեկավարի ընդհանուր մարդկային մակարդակը ԱՄՆ-ի 100 հոգանոց գյուղի "գյուղապետի" մակարդակից ցածր է լինելու:
    dvgray ջան, Ծառուկյանի հարցազրույցի մեջ ինքը ասում է որ ո՛չ նախագահի, ո՛չ էլ ոչ մի ուրիշ պետական պաշտոն ինքը չի ուզում զբաղեցնի։

    Ու էլի եմ ուզում կրկնեմ հարուստների մասին իմ գրած կտորը կոնկրետ Ծառուկյանի գովաբանություն չէր, այլ ցանկացած ազնիվ, հարուստ և հայրենասեր գործարարի մասին։

  9. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ում գրեթե բոլոր քաղաքականությամբ զբաղբող մարդիկ մասնագիտությամբ բիզնեսմեններ են։ Օրինակ՝ Ջորջ Բուշ (http://en.wikipedia.org/wiki/Profess...George_W._Bush), Մայքլ Բլումբերգ (http://en.wikipedia.org/wiki/Michael_Bloomberg), Առնոլդ Շվարցենեգեր (http://en.wikipedia.org/wiki/Arnold_...usiness_career)
    Չեմ ուզում վիճեմ, մեկ է, էս հարցում երեվում է իրար չէնք հասկանալու:

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սրա հետ համաձայն չեմ։ Որ հետևես միջազգային քաղաքականությանը կտեսնես որ համարյա ոչ մի բան չի փոխվել։ Ամեն ինչ որոշվում է երեք բանով՝
    1. Ինչքան հզոր բանակ ունես։
    2. Ինչքան փող ունես։
    3. Ինչքան հզոր երկրներ ունես քո մեջքին կանգնած։
    Իսկ "հին ու բարի" Անգլիան: Բա Շվեցարիան: Բա Ավստրիան: Շարունակե՞մ:
    Կարծես սրանք բոլորը միասին ունեն ավելի քիչ բանակ ու սպառազինություն, քան ասենք Թուրքիան, ավելի քիչ փող, քան Էմիրաթների շեյխերը:
    Դու էլի մոռանում ու թերագնահատում էս էնպիսի զենքը, ինչպեսին է քաղաքական ինստիտուտները - իր գործիչներով հանդերձ:
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray ջան, Ծառուկյանի հարցազրույցի մեջ ինքը ասում է որ ո՛չ նախագահի, ո՛չ էլ ոչ մի ուրիշ պետական պաշտոն ինքը չի ուզում զբաղեցնի։
    Հարգելիս, կարծում ես, որ "Բարգավաճ Հայաստան"-ը Ծառուկյանը իր ուզելով բացե՞ց: Նրա շատ պետքն է՞ր էս կուսակցություն-մուսակցությունները : Կամ Սերժը իր կամքով դարձավ վարչապե՞տ: Նրանք արդեն էնքան են պոկվել հողից, որ "վերեվներում" իրենց հետ ինչ ասեն անում են, ոնց ուզում "պտտում" են: Ու գնալով հետդարձի ճանապարհը դառնում է ավելի ու ավելի անհասանելի:
    Ընենց որ, եթե կարգադրեն, Ծառուկյանը պրեզիդենտ էլ կդառնա, ՄԱԿ-ի գլքավոր քարտուղար էլ
    Տղան գնալով ավելի ու ավելի ա խրվում:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 14.04.2007, 01:10:

  10. #70
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Երեկ Բարգավաճ Հայաստանի նախընտրական գովազդային պաստառներից մեկն եմ տեսել, ոնց որ քֆուր անեին . բովանդակությունը սենց էր.

    "Բարգավաճ Հայաստան,
    որովհետև դու արժանի ես:

    Լավ ա չէին գրել, որովհետեվ էդ հլը քեզ քիչ ա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (24.01.2011)

  12. #71
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ Բարգավաճ Հայաստանի նախընտրական գովազդային պաստառներից մեկն եմ տեսել, ոնց որ քֆուր անեին . բովանդակությունը սենց էր.

    "Բարգավաճ Հայաստան,
    որովհետև դու արժանի ես:

    Լավ ա չէին գրել, որովհետեվ էդ հլը քեզ քիչ ա
    Տարբերակ երկրորդ.
    "Բարգավաճ Հայաստան,
    որովհետև դու չգիտես էլ, թե ինչի ես արժանի"

  13. #72
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. "Բարգավաճ Հայաստան"

    Տարբերակ երկրորդ.
    "Բարգավաճ Հայաստան,
    որովհետև դու չգիտես էլ, թե ինչի ես արժանի"
    [/QUOTE
    Հարգելիս իմաստը նրանում է որ դու և բոլորս պետք է կերտենք մեր ապագան ու ստեղծենք մեր երազած ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ-Ը,քանի որ բոլորս էլ արժանի ենք դրան....

  14. #73
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Styop-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ երկրորդ.
    "Բարգավաճ Հայաստան,
    որովհետև դու չգիտես էլ, թե ինչի ես արժանի"
    [/QUOTE
    Հարգելիս իմաստը նրանում է որ դու և բոլորս պետք է կերտենք մեր ապագան ու ստեղծենք մեր երազած ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ-Ը,քանի որ բոլորս էլ արժանի ենք դրան....
    Ես գիտեմ, թե ինչ ի նկատի ունեն "Բարգավաճ Հայաստանի" PR–ով զբաղվողները, բայց նաև, ի տարբերություն նրանց հավատացողների, գիտեմ, թե ինչ ի նկատի ունեն այդ մարդկանց ֆինանսավորողները։ Եվ, իսկապես, և "Բարգավաճ Հայաստանը", և՛ մյուս նմանատիպ կուսակցությունները մեզ ապացուցում են, որ մենք դեռ էլի շատ բաների ենք արժանի, ուղղակի անասնաֆերմայի քաղաքական էսթաբլիշմենթը դեռ չի հասել այն մակարդակին, որ մենք լովին ճանաչենք մեզ։ Բայց ցավոք կհասնի, եթե ներկա երկնիշ տեմպերը պահպանվեն, իսկ որ կպահպանվեն, ապացուցում են տարբեր տեսակի ու տարիքի տատիկներն ու պապիկները, որոնք օրը նվազագույնը մի թեկնածուի կամ կուսակցության առաջնորդի նվիրում են իրենց համբույրները, երևի մտածելով, որ դա բավականին պատվաբեր գործ է։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 01.05.2007, 10:03:

  15. #74
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Այսօր առավոտյան գնացի գործի և իմ գործնկերը ինձ ասաց.
    - Ուզու՞մ ես 20000 դրամ հենց-նենց աշխատես:
    - Եթե անելու բան չկա և ընդամենը 1 օր կծախսեմ, ինչու՞ ոչ:
    - Հա հենց 1 օր ես ծախսելու՝ շաբաթ օրը:
    - Բայց մենք շաբաթ օրերը չենք աշխատում :
    - Է՜, տենց գործ չէ:
    - Բա ո՞նց:
    - Դե ընտրությունների հետ կապված:
    - Չեմ հասկանում
    - Ուրեմն նայի, մեր թաղում ԲՀԿ-ի կողմից մարդա 20000 դրամ են տալիս ու անձնագիրդ պահում են իրենց մոտ…
    Միանգամից խոսքը կտրեցի և ասացի
    - Ես ընտրելու իրավունք չունեմ՝ ՀՀ քաղաքացի չեմ:
    - Արա դե բախտդ չի բերում:

    Հետո սկսեցի հարցեր տալ, թե իսկ եթե ես ընտրելու իրավունք ունենայի, բայց ես քո ընտրատեղամասից չէի լինի: Ինքը պատասխանեց, որ դա կապ չունի: Զարմացա
    Հետո հարցրեցի իսկ եթե 20000 դրամը ինչ-որ մեկը վերցնի ու գնա ուրիշին քվեարկի, ապա ինչ կլինի: Նա պատասխանեց, «Եթե կյանքից ձեռ ա քաշել, թող անի»: Ես շարունակեցի և հարցրեցի, իսկ այդ դեպքում ինչպե՞ս են իմանում դու ում ես ընտրել, չէ՞ որ ընտրում էս քվեախցիկում, որը 4 կողմից փակ է և ըստ օրենքի ոչ ոք չի կարող իմանա թե ով ում է քվեարկել: Նա ինձ պատասխանեց «Ու՞ր ա ստե օրենք, վիզ դնողից ա, պետք ըլնի կարա իմանա… համ էլ թափանցիկ ընտրություններ են»
    Այսքանից հետո ավելորդ էի գտնում զրույցն ու ասացի «էղավ »

    Հիմա ասացեք խնդրեմ, արդյո՞ք ԲՀԿ-ն արդար ընտրություններ է պատրաստվում անել, թե՞ ոչ:

  16. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր առավոտյան գնացի գործի և իմ գործնկերը ինձ ասաց.
    - Ուզու՞մ ես 20000 դրամ հենց-նենց աշխատես:
    - Եթե անելու բան չկա և ընդամենը 1 օր կծախսեմ, ինչու՞ ոչ:
    - Հա հենց 1 օր ես ծախսելու՝ շաբաթ օրը:
    - Բայց մենք շաբաթ օրերը չենք աշխատում :
    - Է՜, տենց գործ չէ:
    - Բա ո՞նց:
    - Դե ընտրությունների հետ կապված:
    - Չեմ հասկանում
    - Ուրեմն նայի, մեր թաղում ԲՀԿ-ի կողմից մարդա 20000 դրամ են տալիս ու անձնագիրդ պահում են իրենց մոտ…
    Միանգամից խոսքը կտրեցի և ասացի
    - Ես ընտրելու իրավունք չունեմ՝ ՀՀ քաղաքացի չեմ:
    - Արա դե բախտդ չի բերում:

    Հետո սկսեցի հարցեր տալ, թե իսկ եթե ես ընտրելու իրավունք ունենայի, բայց ես քո ընտրատեղամասից չէի լինի: Ինքը պատասխանեց, որ դա կապ չունի: Զարմացա
    Հետո հարցրեցի իսկ եթե 20000 դրամը ինչ-որ մեկը վերցնի ու գնա ուրիշին քվեարկի, ապա ինչ կլինի: Նա պատասխանեց, «Եթե կյանքից ձեռ ա քաշել, թող անի»: Ես շարունակեցի և հարցրեցի, իսկ այդ դեպքում ինչպե՞ս են իմանում դու ում ես ընտրել, չէ՞ որ ընտրում էս քվեախցիկում, որը 4 կողմից փակ է և ըստ օրենքի ոչ ոք չի կարող իմանա թե ով ում է քվեարկել: Նա ինձ պատասխանեց «Ու՞ր ա ստե օրենք, վիզ դնողից ա, պետք ըլնի կարա իմանա… համ էլ թափանցիկ ընտրություններ են»
    Այսքանից հետո ավելորդ էի գտնում զրույցն ու ասացի «էղավ »

    Հիմա ասացեք խնդրեմ, արդյո՞ք ԲՀԿ-ն արդար ընտրություններ է պատրաստվում անել, թե՞ ոչ:
    Քաղաքացի ոնց նայում եմ իրոք բախտդ չի բերում .... հերիք չի իրավունք չունես մի հատել 20000 են առաջարկել ... ես 30 000 ով տեղ գիտեմ ...

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Միացել են "Բարգավաճ Հայաստան" Կուսակցությանը
    Հեղինակ՝ Partagenoce, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 31.01.2011, 22:49
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.05.2009, 17:59
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •