User Tag List

Էջ 10 23-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #136
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ տղաս դեռ մեկ կամ երկու ամսական էր, մանկաբույժի մոտ հերթական այցելության ժամանակ ընդունարանի աշխատակցուհին մեզ հանկարծ հայտնեց, որ մենք խնդիր ունենք բուժ. ապահովագրության հետ կապված, որ, իբր, մեր բժշկի մոտ տեղերն արդեն լրացած են, ու նոր պացիենտ ընդունել չի կարող։ Ոչինչ, որ արդեն մի ամիս է՝ իր պացիենտն ենք։ Մի խոսքով՝ մի ժամ մեր հերթին սպասելուց հետո մեզ բացատրում էր, որ բժիշկը մեզ չի կարող ընդունել։

    Մի որոշ ժամանակ ամուսինս աշխատակցուհու հետ պարզաբանում էր էդ հարցը, ու էդ ընթացքում ես ապշել էի էդ կնոջ անբարյացակամությունից։ Նման դեպքերում առնվազն էստեղ աշխատողներն անպայման ափսոսանք են հայտնում, նույնիսկ ներողություն խնդրում նման անհարմար իրավիճակի համար, հատկապես որ տվյալ դեպքում հարցը նորածին երեխային էր վերաբերում, որն էդքան ժամանակ սպասել էր։ Նաև կարող էր ինչ–որ խորհուրդ տալ, թե ինչ անել իրավիճակը շտկելու համար կամ նման մի բան։ Իսկ էդ կնոջ դեմքին ու խոսելաձևում ոչ միայն ափսոսանքի նշույլ չկար, այլև ակնհայտ մուննաթ կար, ինչ–որ անհասկանալի, անբացատրելի, ԱՄՆ–ում երբևէ չտեսնված, չլսված մուննաթ։ Կարծես նույնիսկ շատ էլ գոհ էր, որ էդպես եղավ։ Էնպիսի հայացքով էր մեզ նայում, կածես դեռ մի բան էլ մենք էինք մեղավոր, որ էդ բժշկի մոտ գրանցվելիս մեզ ոչ ոք չէր տեղեկացրել, որ նման խնդիր կա։ Լրիվ ոնց որ էն «Սովետի սդաչի» տեսակի ծառայողական աշխատողուհիներից լիներ, որոնցից, ցավոք, հիմա էլ քիչ չեն մեր երկրի համապատասխան հիմնարկներում։

    Բնականաբար, շատ նյարդային վիճակում էինք, հատկապես ես։ Ամուսինս զանգեց ապահովագրական ընկերություն՝ մի անգամ էլ պարզելու, թե ինչն ինչոց է։

    Էնտեղից էլ ասեցին, որ մեր բժշկի մոտ տեղերը լրացել են, սակայն բժիշկն իրավունք ունի իր հայեցողությամբ լրացուցիչ պացիենտ ընդունելու, եթե դեմ չլինի։ Հետո հեռախոսը փոխանցեցինք աշխատակցուհուն, ու լսեցինք, թե ընթացքում ոնց էր հանգիստ ու թեթևացած պատասխանում, որ հա, եթե լրացած է՝ լրացած է, ի՞նչ կարող ենք անել, ու հարցը փակվեց։ Այսինքն՝ էն, որ բժիշկն իր հայեցողությամբ կարող է մեզ ընդունել, լրիվ հեչ, էլի, դրա մասին ոչ մի խոսք։ Ու խոսակցությունից հետո մի տեսակ գոհունակ տոնով մեզ հայտնեց, որ , դե, ի՞նչ կարող ենք անել, որ լրացել է՝ լրացել է։ Ես արդեն ներվայնությունից չգիտեի ինչ անել։ Ու ամուսնուս հետ բարձր–բարձր սկսեցի ամբողջ ջղայնությունս դուրս թափել. թե էս ինչ կռիս տիպ ա սա, ո՞վ էր սենց բան տեսել։ Մի խոսքով՝ օգտվելով առիթից, որ մենք ԱՄՆ–ում ենք, ու մեզ ոչ ոք չի հասկանում, լրիվ ազատություն տվեցի լեզվիս՝ էդ կնոջ հասցեին ինչ ասես չասելով։ Դրա չուզողական հայացքն ու մուննաթը ոչ մի կերպ չէի կարողանում մարսել։ Ուղեղումս չէր տեղավորվում ուղղակի, թե ոնց կարող է մարդն առանց պատճառի էդ աստիճանի չուզողականությամբ լցված լինել մարդկանց նկատմամբ, հատկապես իմանալով, թե էդ տարիքում ամեն մի ստուգումն ինչ նշանակություն ունի առնվազն ծնողների համար։

    Արդեն չեմ հիշում, թե ոնց հասանք էն բանին, որ բժիշկն իմացավ ու դեմ չեղավ, որ տղաս իր լրացուցիչ պացիենտը լինի, չնայած նրան, որ էդ մուննաթավորն իրենից կախված ամեն ինչ անում էր, որ խոսակցությունը բժշկին չհասնի, մենք էլ էդպես փորուփոշման թողնենք–գնանք։

    Էս ամառ էլ, երբ Հայաստան գալուց առաջ գնացել էինք հերթական ստուգման, նստած սպասում ենք մեր հերթին, մեկ էլ էս մեր մուննաթավորը հայտնվեց.
    – Ձեր բժիշկը զբաղված է, գուզե՞ք մյուս բժիշկը նայե, որ չը սպասեք։

    Մի քանի վայրկյան պետք եղավ, որ ես ու ամուսինս ուշքի գայինք էս կնոջ հայ լինելու գույժից։

    Ինքը, փաստորեն, տղայիս անուն–ազգանունից հենց սկզբից էլ իմացել էր, որ մենք հայ ենք, ու դրանով հանդերձ կամ գուցե դրա պատճառով (մարդ չգիտի էլ՝ ինչ մտածի էս դեպքում) մեզ էդ ձևով էր վերաբերվել։ Ու էդ ամբողջ ընթացքում հետներս միշտ անգլերեն էր խոսել։

    Ախր ես հենց սկզբից էլ չէի պատկերացնում, որ ուրիշ որևէ ազգի մեջ կարող է էդքան մուննաթ լինել։ Ի դեպ, ամուսնուս հետ արտաքինն էլ էինք քննարկել, այսինքն՝ որ էնպիսի արտաքին ունի, որ կարող է և հայ լինել, թեև կարող էր և չլինել։ Բայց էդ մուննաթն էլ հո մաքուր–զուլալ հայկական էր, ախր ո՞նց չէինք հասկացել։ Ու ես փորձում էի հնարավորինս մանրամասն հիշել, թե ինչ սարսափելի բառեր եմ ասել նրա հասցեին։ Բայց կոնկրետ բառերից միայն «կռիսն» եմ մտաբերում ու ինձ հույս տալիս, որ սփյուռքահայն էդ բառը դժվար թե հասկանար։ ։))) Ամեն դեպքում հաստատ հասկացած կլիներ, որ իր մասին վատ–վատ բաներ էինք ասում։ Ինչևէ, սա էն հազվագյուտ դեպքերից է, երբ հեչ էլ ինձ վատ չեմ զգում, որ կարող է հասկացած լինել։

    Երեկ էլ հենց ներս մտանք, էնպիսի պլշած թունոտ հայացք գցեց վրաներս, որ սկզբում ուրիշ բան չգտա մտածելու, քան որ ուղղակի էդ պահին հայացքը սառել էր։ Բայց երբ հետո էլ տարբեր պահերի նույն թունոտ պլշվածքին դեմ առա, արդեն պարզ էր, որ պատահականություն չի, ուղղակի որոշեցի խուսափել դրա սֆաթից։

    Ու մինչև հիմա էլ ուղեղումս չի տեղավորվում էդ մուննաթը, էդ չուզողականությունը։ Բայց ախր ինչի՞։ Էն էլ անծանոթ հայրենակցի նկատմամբ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2012, 05:15:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.12.2012), CactuSoul (05.12.2012), einnA (14.12.2012), erexa (05.12.2012), Nadine (18.12.2012), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.12.2012), StrangeLittleGirl (05.12.2012), Արէա (05.12.2012), Գալաթեա (05.12.2012), Դատարկություն (05.12.2012), Լուսաբեր (05.12.2012), Նաիրուհի (05.12.2012), Շինարար (04.12.2012), Ռուֆուս (04.12.2012)

  3. #137
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լռության մասին էի մտածում, ու մի բան մտքովս անցավ. եթե մարդ արարածն ինքն իր հետ հոգեպես լրիվ մենակ մնալու հնարավորություն կամ կարողություն ունենար, երևի երաժշտության կարիք չզգար (կամ շատ քիչ զգար)։ Նկատի ունեմ հատուկ միացվող կամ նվագվող երաժշտության, թե չէ բնության ձայներն էլ են երաժշտություն, եթե խորանանք։ Ի վերջո, ինչի՞ համար ենք երաժշտություն լսում. որոշակի հոգեվիճակի մեջ մտնելու համար, չէ՞։ Իսկ մեր քաղաքակիրթ աշխարհում շուրջբոլորն էնքան բազմազան հոգեվիճակներ, իրավիճակներ կան միաժամանակ, որ քո ուզած հոգեվիճակի, տրամադրության մեջ մտնելու համար պիտի երաժշտություն լսես, որ կարողանաս գոնե մասամբ կտրվել, մեկուսանալ շուրջդ տիրող տրամադրություն(ներ)ից ու հոգեվիճակ(ներ)ից։ Այսինքն՝ երաժշտությունը գուցե ժամանակակից մարդու համար միջավայրից կտրվելու միակ ձևն է։ Ու ինձ թվում է՝ մարդիկ հիմա ավելի շատ են երաժշտություն լսում ոչ միայն դրա հասանելիության աճի պատճառով։

    Կամ էլ ուղղակի ինչ–որ բան բաց եմ թողնում, չգիտեմ. սրանք հում մտքեր են, իսկ ես էնքան էլ սովոր չեմ մտքերս հում վիճակում հրապարակելուն։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.12.2012), Meme (21.12.2012), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.02.2013), Այբ (12.04.2013), Նաիրուհի (19.12.2012), Վոլտերա (18.12.2012)

  5. #138
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի հետաքրքիր երազ եմ տեսել։ Չգիտեմ՝ տարբեր երազներ էին, թե նույն երազի տարբեր գլուխներ, բայց մեկում, իբր, մեր քոլեջում գույների տեսության դասին եմ գնում (որը ներկայումս անցնում եմ), բայց, չգիտես ինչու, Նյու Յորքի փոխարեն այն գտնվում է Երևանում՝ մերոնց տանը շատ մոտ ինչ–որ տեղ, ու դասախոսն էլ տղայիս մանկաբույժն է ։

    Իսկ մյուս գլխում գլխավոր հերոսը Կիտան էր։ Արտասահմանում ինչ–որ տեղ միջոցառում էր կազմակերպվել կարծեմ հիսունականներին նվիրված, ու մասնակիցները պիտի ներկայանային հիսունականների հանդերձանքով, պիտի հնչեր հիսունականների երաժշտություն, ու ընդհանրապես ամեն ինչը պիտի լիներ էդ տարիների ոճով։ Կիտան էլ որոշել էր անպայման մասնակցել ու շատ ոգևորված էր։ Ամիսներով պատրաստվել էր միջոցառմանը, հատուկ շոր էր կարել տվել, բան։ Շորն էլ լավ տպավորվել է՝ բաց դեղնավուն երկար շրջազգեստ էր՝ խոշոր փայլերով պատված։ Մենք էլ ակումբցիներով ճանապարհեցինք, ինքնաթիռով գնաց եսիմ որ երկիր՝ մասնակցելու։ Հետո եկավ, ոգևորված պատմում էր հավաքույթից։ Նույնիսկ հավաքույթի տեսագրությունն էր հետը բերել , ակումբցիներով նայում, քննարկում էինք, հետն էլ ասում, թե ինչը ոնց պիտի կազմակերպած լինեին, որ ավելի լավ լիներ ։ Հիշում եմ՝ հատկապես Հայկօն էր նենց լուրջ կառուցողական առաջարկներ անում։ Կարծեմ նույնիսկ հասել էինք նրան, որ քննարկում էինք, թե ինչ դեմքի արտահայտություն պիտի ունենային մասնակիցները, որ ավելի հիսունական տեսք ունենային ։

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.12.2012), Rhayader (21.12.2012), Sambitbaba (04.07.2014), Ամմէ (21.12.2012), Արէա (21.12.2012), Կաթիլ (20.12.2012), Հայկօ (21.12.2012), Նաիրուհի (20.12.2012), Շինարար (21.12.2012), Վոլտերա (20.12.2012)

  7. #139
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի վերջը առայժմ չի երևացել, բայց սեմեստրի վերջն էսօր եկավ։
    Երեկ օրվա մեծ մասը պրոյեկտիս վրա աշխատելը չփրկեց գիշերը նստելուց, ստիպված եղա ամբողջ գիշերն էլ աշխատել։ Մտածեցի՝ ձեռի հետ էլ աշխարհի վերջը կդիմավորեմ, եթե գա։ Մեկումեջ էլ Ակումբ էի ծիկրակում, տեսնեի՝ վերջից ինչ խաբար կա։ Որոշ ժամանակ չէի մտել, մեկ էլ մտա, տեսնեմ՝ դափ–դատարկություն. ձայն–ծպտուն չկա, վերջին գրառումն էլ ավելի քան երկու ժամ առաջ է արվել... Ո՞նց թե։ Չլինի՞ թե իսկապես... Սիրտս հանգստացնելու համար մտա ֆեյսբուք, սկզբում էնտեղ էլ էր աշխարիվերջոտ լռություն տիրում, ավելի ճիշտ՝ հայաստանաբնակ ընկերներիցս ձայն–ձուն չկար... Մտածեցի՝ կարո՞ղ է, այնուամենայնիվ, Հայաստանից որոշեց սկսվել... Բայց շուտով աչքովս ընկան Ռայադերի գրառումները, սիրտս տեղն ընկավ, անցա գործիս։

    Մինչև առավոտվա վեցը դեռ նստած էի ու վերջում արդեն էնքան վատ էի, որ աչքերս փակվելուց բացի, զգացի, որ արդեն աղոտ եմ տեսնում, իսկ դա ամենաապուշ բաներից մեկն է, որ կարող է պատահել գույների տեսության պրոյեկտ անելիս։ Մի պահ համարյա աշխարհի վերջն էր, երբ պատկերացրի, որ կարող է չհասցնեմ ավարտել... Ոչինչ, որ սա ընդամենը լրացուցիչ պրոյեկտ էր, իսկ այն, ինչ պահանջվում էր, նախորդ օրն էի ավարտել։ Ես սիրում եմ ինձ պարբերաբար ապահովագրել լրացուցիչ աշխատանքներով, ու հաճախ «որ հասցնեմ՝ կանեմ»–ը վերածվում է «ամեն գնով պիտի անեմ»–ի։

    Առավոտյան վեցին մի կերպ ավարտեցի, տպելն էլ թողեցի առավոտվան, ավելի ճիշտ՝ երկու ժամ հետոյվան, քանի որ արդեն առավոտ էր, միամտորեն հավատալով, որ եղածը մեծ բան չի, հանգիստ կհասցնեմ։ Էսպիսի դեպքերում ամենազզվելին էն է, որ էդքան ժամանակ աչքերդ մի կերպ բաց պահելուց, մինչև վերջին կաթիլը քամվել–սպառվելուց հետո վերջապես մտնում ես անկողին ու գիտակցում, որ քունդ հեչ չի տանում։ Սկսում ես սարսափահար հաշվել քնելու համար մնացած խղճուկ ժամերը ու հետևում, թե ոնց են դրանք կայծակնային արագությամբ ոչնչանում։ Բայց լավ էր, էդ վիճակը շատ երկար չտևեց։

    Իսկ լուսադեմին եղանակը սկսեց աշխարհիվերջոտ երանգներ ստանալ. փոթորիկ, պատուհանները թմբկահարող ուժեղ անձրև։ Աշխարհի վերջի չէր ձգում, իհարկե, բայց նախավերջի տեղ լրիվ կանցներ։ Դե, մենք Սենդի փոթորիկ տեսած մարդիկ ենք, մեզ նույնիսկ աշխարհի վերջով հիմա առանձնապես չես զարմացնի։ Դասից չուշանալու համար գոնե ութին պիտի վեր կենայի, այսինքն՝ քնելու ընդամենը երկու ժամ ունեի։ Բայց էնքան էի վախենում քնահարամ արթնանալու տառապալի վիճակից, որ վախից իսկի չկարողացա ինձ մնացած երկու ժամը նորմալ քնել, ժամը յոթից արդեն պարբերաբար ժամն էի ստուգում։ Իսկ պատուհանից էն կողմ աշխարհի չկայացած վերջը գնալով մարում էր։ Յոթն անց կես որոշեցի, որ առնվազն անիմաստ պառկելու վերջը պիտի գա, ու անցնել գործի։ Պատկերացնում եմ՝ եթե վեր չկենայի... Պարզվեց՝ պրոյեկտիս նկարները տպելը մի իսկակսն գխացավանք է։ Լիքը տեխնիկական մանր–մունր խնդիրներ, դժվարություններ ու ամենակարևորը՝ առանց էդ էլ չեղած ժամանակի ահագին վատնում, որ չէի նախատեսել։ Մի կերպ հասցրի տպել–վերջացնել, ձեռի հետ էլ ընդամենը մի բանան ուտել ու թռնել դասի։ Կես ժամ ուշացումով։ Բայց դե չորս ժամ տևողությամբ դասի մեջ կես ժամը հեչ բան է։ Էս կիսամյակ ընդամենը երկու անգամ եմ ուշացել, երկու անգամն էլ դասախոսն ինձնից մի քանի րոպե առաջ է լսարան մտել, իսկ դա էստեղ խիստ հազվադեպ պատահող բան է։

    Աշխարհի վերջը՝ դեռ չգիտեմ, բայց կիսամյակիս վերջը կարելի է հաջողված համարել։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.01.2013), CactuSoul (21.12.2012), cold skin (14.01.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.02.2013), Արէա (22.12.2012), Նաիրուհի (26.12.2012)

  9. #140
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տարվա ամփոփում (2012)

    2012–ն ինձ համար ընդհանուր առմամբ ծանր տարի էր։ Չէի ասի՝ անհաջող, բայց ահագին բարդ ու լարված։ Լիքը ծանր հոգեվիճակներ, վախեր, մտավախություններ, խղճի խայթեր, ինքնադժգոհություն, ինքնակեղեքում, թեև ուսման ոլորտում էլ՝ աննախադեպ բավարարվածություն ու հպարտություն։

    Էս տարի առաջին անգամ քոլեջում full time ուսանող եմ եղել։ Ամեն օր դասի էի գնում, ու օրվա էն մասը, երբ դասի չէի, հիմնականում պատրաստվում էի դասերին։ Հաստատ կարող եմ ասել, որ կյանքումս դեռ երբեք էդքան զբաղված չէի եղել։ Դեռ ոչ մի անգամ չհասցնելու վախից էդքան հուսահատված, սթրեսի մեջ ընկած ու լացած չկայի, ինչքան էս տարի։ Կիսամյակի սկզբներում, երբ արդեն հստակ պատկերացում ունեի, թե որ առարկայի համար ինչքան ժամանակ ու ջանք է պահանջվում, հասցնելը, նկատի ունեմ՝ բարձր գնահատականներով, լրիվ անհնար էր թվում՝ ֆիզիկապես անհնար, իսկ ուղղակի յոլա տանելն ինձ համար տարբերակ չէր։ Երբ օրվա ժամերս բաշխում էի, ոչ մի րոպե տակը չէր մնում, որ մտածեի՝ էստեղից կրճատեմ, էսինչ բանն անեմ։ Կրճատելու բան ընդհանրապես չկար։ Ես առանց էդ էլ բացի դաս անելուց, ճաշ եփելուց ու տղայիս կերակրելուց, ուրիշ գրեթե ոչնչով չէի զբաղվում, ինտերնետ մտնում էի միայն դասերի հետ կապված, հավեսի համար՝ գրեթե երբեք (դա էլ էր ինձ համար աննախադեպ բան), ու, միևնույն է, հասցնելն անհնար էր թվում։ Հասցնում էի միայն գիշերները քիչ քնելու կամ երբեմն ընդհանրապես չքնելու գնով։ Երբեմն նույնիսկ բառացիորեն հաց ուտելու ժամանակ չէի ունենում։ Ու մինչև հիմա էլ որ մտածում եմ, ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե որտեղից մեջս էդքան ուժ ու էներգիա գտնվեց, որ պատվով դուրս եկա էդ իրավիճակից, ընդ որում՝ բոլոր հինգ առարկաներից էլ գերազանց գնահատականներ ստանալով։ Ախր լրիվ անհնար էր...

    Մյուս կողմից էլ երևի օգնում էր էն հանգամանքը, որ բոլոր առարկաներն էլ ինձ համար շատ հետաքրքիր էին ու սովորելը մեծ հաճույք էր։ Միայն չհասցնելու վախն էր հարամ անում ինչ–որ չափով։ Մտածում էի՝ բա մի քիչ ավել ժամանակ չունենայի՞, որ կարողանայի ավելի լիարժեք վայելել էս հավես առարկաները։

    Համ էլ էս տարի ինձ դասավանդել են ինձ հանդիպած երկու ամենալավ դասախոսները, ովքեր ոչ միայն որպես դասախոս, այլև որպես մարդ՝ զգալի հետք են թողել մեջս։ Բրյուսովում էդպիսի բան չեմ հիշում։

    Հիշում եմ՝ անցած տարին ամփոփելիս գրել էի, որ մարդկային շփման աննախադեպ դեֆիցիտի տարի էր։ Էս տարի ռեալ շփումը մի քիչ ավելի շատ էր, բայց բաղկացած էր հիմնականում էպիզոդիկ հանդիպումներից։ Իսկ ինտերնետային շփումների դեֆիցիտի առումով էս տարին էր աննախադեպ։

    Էս տարվա մեջ երկու անգամ հանդիպել եմ ընտանիքիս։ Մեկը տարվա սկզբին, երբ միասին Լոնդոնում դիմավորցինք Նոր տարին։ Մյուսն էլ ամռանը, երբ գնացել էինք Հայաստան։

    Էս տարվա մեջ հինգ ակումբցու եմ հանդիպել միայն ԱՄՆ–ում։ Էսպիսի բան էլ դեռ չէր եղել։ Սկզբում Նյու Յորքում Սասունին ու Գալաթեային, հետո՝ Վահեին, Լոս Անջելեսում՝ տեսիլքին, հետո՝ srtik–ին՝ առաջին անգամ (ճիշտ է, srtik–ի հետ հանդիպումն արդեն էս տարվա մեջ ընկավ, բայց դե ոչինչ, ես նախորդ տարվա մեջ եմ հաշվում, հատկապես որ ի սկզբանե էդպես էր նախատեսված

    Էս տարի վերականգնեցի մի խզված հարաբերություն, բայց որոշ ընկերների հետ էլ կապը թուլացավ։ Հուսով եմ՝ նոր տարվա մեջ կվերականգնվեն ինձ համար կարևորները։

    Ստեղծագործական առումով աննախադեպ անկման տարի էր։ Ահագին գիտելիքներ ձեռք բերեցի, բայց գործնականում շատ քիչ բան արեցի (համապատասխան տնային հանձնարարություններն ու պրոյեկտները չհաշված)՝ հիմնականում ժամանակ չունենալու պատճառով։

    2012–ին, հատկապես երկրորդ կեսերից սկսած՝ հա վախենում էի, որ ինչ–որ վատ բան կլինի։ Էս տարի ծանոթներիցս շատերի կյանքում շատ վատ բաներ եղան, ու էնպիսի զգացողություն ունեի, որ տարին նավսված է։ Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջանա։ Ու կարծեմ՝ ոչ միայն ես։ Լավ էր, գլորեցինք, գնաց։ Բարով–խերով պրծանք 2012–ից։

    Ինչպես միշտ, ուշացումով շնորհավոր բոլորի Նոր տարին ։

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.01.2013), CactuSoul (09.01.2013), einnA (07.01.2013), erexa (10.01.2013), Peace (08.01.2013), Smokie (05.02.2013), Srtik (08.01.2013), Valentina (08.01.2013), Աթեիստ (08.01.2013), Արևհատիկ (11.01.2013), Գալաթեա (07.01.2013), Նաիրուհի (08.01.2013), Ռուֆուս (08.01.2013), Վահ (08.01.2013)

  11. #141
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արվեստանոց եմ ուզում։ Ընդարձակ, լուսավոր ու միայն իմը։ Որ երբ ուզեմ, ինչ ուզեմ ու ինչքան ուզեմ փռեմ, թափեմ, շարեմ, լցնեմ ու էդպես թողնեմ, ու ոչ ոքի չխանգարի էդ ամենը. ոչ ոք չասի՝ հավաքի, էս ի՞նչ վիճակ ա, կամ՝ ամբողջ սեղանը զբաղեցրել ես, մի քիչ տեղ ազատի, ու նման բաներ։ Որ ստիպված չլինեմ ամեն անգամ մուսայիս գլխին տալով՝ լռեցնել, որովհետև ճաշի ժամն է, կամ՝ որովհետև տղաս հիմա ձեռքը կգցի, կքաշի, կթափի, կպատռի, կփչացնի... Արվեստանոց եմ ուզում, որտեղ մուսաս ոչ թե անպատեհ ժամանակ այցելած անկոչ հյուր կլինի, այլ ազատ ու անկաշկանդ տանտեր։

    Փոքր ժամանակվանից միշտ երազել եմ իմ սենյակն ունենալ, էդպես էլ երբեք չեմ ունեցել։ Վաղուց արդեն չեմ երազում դրա մասին։ Վերջերս հասկացա, որ ինձ հիմա ոչ թե առանձնասենյակ է պետք, այլ հենց արվեստանոց։ Իբր, պահանջներս փոքրացել են, էլի. ուզածս ընդամենը մի հատ պուճուրիկ ընդարձակ արվեստանոց է։ Մի հատ մեծ սեղան լինի, մի հատ էլ աթոռ, հերիք է։ Մնացածը՝ ձեռի հետ։

    Ափսոս, էնպիսի բան էլ չի, որ մարդիկ իմանան, ասենք, հաջորդ ծնունդիս կամ Նոր տարուն նվիրեն ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.01.2013), CactuSoul (11.01.2013), cold skin (14.01.2013), erexa (11.01.2013), Ruby Rue (12.01.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.02.2013), Valentina (11.01.2013), Նաիրուհի (24.01.2013)

  13. #142
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, որոնց, չգիտես ինչպես, հաջողվում է մեջդ եղած ամբողջ բացասականն արթնացնել։ Դա, անկասկած, ամենատհաճ զգացողություններից մեկն է, բայց հիմա էդպիսի շփումները դիտարկում եմ որպես դաժան, բայց օգտակար դասեր։ Առաջին անգամ էդ մասին մտածեցի էն ժամանակ, երբ որոշ շրջան ստիպված էի սերտ շփման մեջ լինել մի մարդու հետ, ում ապշեցուցիչ կերպով հաջողվում էր իմ մեջ հիմնականում բացասական գծեր արթնացնել, էն աստիճանի, որ ես ինքս ինձ համար էլ էի հաճախ տհաճ դառնում ու միաժամանակ զարմանում, որ ես կարող եմ էդքան վատը լինել։ Էդպիսի մարդկանց հետ հակառակն ապացուցելու յուրաքանչյուր ջանքդ կարծես քեզ ավելի ու ավելի խորն է ընկղմում արդեն դրսևորվածդ բացասականի մեջ։

    Հետո էլի եղավ մի իրավիճակ, երբ շփումն ինքնին տհաճ չէի անվանի ընդհանուր առմամբ, բայց ինձ համար անհասկանալի ձևով ես ինքս ինձ տվյալ մարդու աչքերով բավական բացասական լույսի տակ էի տեսնում անընդհատ ու դրանից ահավոր դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Նման իրավիճակներում հետաքրքիրն այն է, որ մի կողմից կարծես գիտես, որ դա քո նորմալ, իսկական վիճակը չի, դու սովորաբար էդպիսին չես, շատ ավելի լավն ես, բայց մյուս կողմից էլ չես կարող չգիտակցել, որ, փաստորեն, էդպիսին էլ կարող ես լինել, դա էլ է իրականում քո մի մասը։ Ու ուզում ես ամեն կերպ ազատվել էդ բացասական մասից, որ այլևս ամեն պատահած մարդ չկարողանա քեզ «վատը դարձնել»։

    Ես, իհարկե, նկատի չունեմ, թե պետք է էդպիսի մարդկանց հետ հատուկ շփում փնտրել, ավելին՝ համոզված եմ, որ երկարատև լինելու դեպքում նման շփումը կարող է մարդուն լրիվ հոգեկան հավասարակշռությունից հանել ու լուրջ վնասներ հասցնել։ Բայց ժամանակ առ ժամանակ կարճատև շփումները ինքնաբացահայտման ու ինքնավերագնահատման լավ հնարավորություն կարող են լինել։ Էսպես թե էնպես կյանքը դժվար թե որևէ մեկին լրիվ ապահովագրի էդպիսի շփումներից, էնպես որ դա ամեն դեպքում անխուսափելի է։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ես դրան նայում ու ինչ ես քաղում դրանից, բացի հասկանալի պատճառներով ստացած բացասական լիցքերից։

    Ու ընդհանրապես երբ ինչ–որ բան տհաճ է լինում, պետք է փորձես գոնե ուսանելի բան գտնել մեջը։ Հաստատ կգտնես։ Ինձ թվում է՝ հենց էնպես ոչինչ չի թափվում մեր գլխին։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.01.2013, 23:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.02.2013), cold skin (26.01.2013), erexa (24.01.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.02.2013), StrangeLittleGirl (24.01.2013), Ամպ (28.01.2013), Նաիրուհի (24.01.2013)

  15. #143
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջնաժամկետ չպահանջող խնդրանքներից զզվելի բան չկա՝ առաջին հայացքից ազատությունդ չսահմանափակող, բայց խնդրանքից մինչև դրա կատարումն ընկած ամբողջ ընթացքում շնչիդ ծանր նստած. ինչքան շատ է հետաձգելու հնարավորությունը, էնքան երկար ես տառապում։
    Էս պահին էդպիսի երկու խնդրանք կա դաժան համբերատարությամբ շնչիս նստած։ Ու կապ չունի, որ դրանցից ոչ մեկն էլ տհաճ բան չի։
    Որոշել եմ մինչև վաղը շունչս ազատել։ Տեսնես՝ կստացվի՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.01.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.02.2013), Նաիրուհի (28.01.2013)

  17. #144
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվանից սկսվել է գարնանային կիսամյակը։ Էսօր առաջին դասս էր՝ սոցիոլոգիան և արվեստները։ Էստեղ, անկախ մասնագիտությունից, պիտի առնվազն մեկ սոցիալական գիտություն առարկա վերցնես։ Դասավանդվող սոցիալական առարկաները շատ են, ու դրանցից կարող ես ընտրել ուզածդ։ Ես էլ ցուցակն ուսումնասիրել էի ու ուրախությամբ ինձ համար բացահայտել «սոցիոլոգիան և արվեստները» վերնագրով առարկան։ Ճիշտ է, սոցիոլոգիան ինքն իրենով էլ հետաքրքիր առարկա եմ համարում, առաջարկվող ցուցակում էլ ավելի նեղ ուղղվածությամբ ահագին հետաքրքիր առարկաներ կային, բայց դե արվեստից ավելի հետաքրքիր չէին ինձ համար։

    Ինչպես բոլոր դասախոսները, պրոֆեսոր Ջուլիա Ռոթենբերգն էլ է նախ և առաջ հետաքրքրվում, թե մեզանից քանիսն են արվեստի հետ կապ ունեցող մասնագիտությամբ։ Պարզվում է՝ ընդամենը չորսս՝ ես ու ևս երեք հոգի։ Մի պահ մասնագիտությունների թեմայով խորանում ենք, տղաներից մեկն ասում է, որ ինքը դաջվածքներ անող է (tattoo artist)։ Հետո դասախոսը հետաքրքրվում է, թե մեզանից քանիսը դաջվածք չունի։ Մինչ ես ապշում եմ հարցադրման ժխտական ձևից ու ձեռքս բարձրացնում, պարզվում է՝ հարցը լավ էլ տեղին էր. էստեղ ինձ նման հետամնացներին հաշվելու համար մի ձեռքի մատներն էլ շատ են։

    – Փաստորեն, դաջվածք չունենալն էսօր հազվագյուտ բա՞ն է,– զարմացած ասում եմ դասախոսին։
    – Հա, բա ի՞նչ. ես մարզադահլիճ գնալիս նույնիսկ ամաչում եմ բաց շորեր հագնել, որովհետև էնտեղ միակն եմ, ով դաջվածք չունի, պատկերացնու՞մ ես։

    Չեմ պատկերացնում։

    – Խելագար աշխարհ է– ասում եմ կիսաձայն ու միաժամանակ լսում, թե ոնց է ինձնից ձախ նստած աղջկան իրենից ձախ նստած տղան զարմացած ասում.
    –Լու՞րջ, ոչ մի դաջվածք չունե՞ս»։

    – Քանի՞ տարի է՝ ԱՄՆ–ում ես»– հարցնում է դասախոսս, որն արդեն պարզել է, որ Հայաստանից եմ։
    – Հինգից ավել։
    – Դե, իսկը ժամանակն է դաջվածք անելու,– ծիծաղում է։
    – Չեմ էլ պատրաստվում,– ես էլ եմ ծիծաղում։

    Պարզվում է՝ մենք՝ չդաջվածներս, արդեն վերացող տեսակ ենք...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.01.2013, 19:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.02.2013), cold skin (06.02.2013), Freeman (09.02.2013), Ingrid (30.01.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (05.02.2013), StrangeLittleGirl (30.01.2013), Valentina (30.01.2013), Աթեիստ (09.02.2013), Արևհատիկ (04.02.2013), Նաիրուհի (09.02.2013), Ներսես_AM (30.01.2013), Ռուֆուս (30.01.2013)

  19. #145
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազիվ էինք պրծել էն անառակ Սենդիից, հիմա էլ անհամբեր սպասում ենք Նեմո ձնաբքին... Այ սենց քամբախ երկրում ենք ապրում։
    Բնությունը չի սիրում, էլի, էս Ամերիկային, հո զոռո՞վ չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.02.2013), erexa (09.02.2013), Sambitbaba (04.07.2014), StrangeLittleGirl (09.02.2013), Աթեիստ (09.02.2013), Ամմէ (16.02.2013)

  21. #146
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ պաչիկասեր ու հյուրասեր բալիկը

    Արեգը վերջերս շատ պաչիկասեր է դարձել։ Ճիշտ է, առաջ էլ էր մեզ պաչիկ անում, հիմնականում՝ քնելուց առաջ, երբեմն էլ ուղղակի։ Բայց հիմա ոնց որ թե պաչիկ երևույթը նորովի է բացահայտել իր համար։ Բացի նրանից, որ մեզ ավելի հաճախ է պաչիկ անում, նաև իր խաղալիք կենդանիներին է պաչիկ անում։ Հերիք չի` ինքն է պաչիկ անում, դեռ մեզ էլ է պաչիկ անել տալիս իր խաղալիքներին ։ Բերում, դեմ է տալիս, որ պաչենք։ Ու մինչև չպաչես, հեռացնողը չի, ուզած–չուզած՝ պիտի պաչիկ անես, որ գլուխդ ազատես։ Հատկապես ձիուկներին է շատ սիրում, ու մենք օրվա մեջ բազմաթիվ անգամներ էդ ձիուկներին պատվերով պաչիկ ենք անում։

    Նաև սկսել է իր ուտելիքը մեզ հյուրասիրել։ Դեռ մի քիչ կերած՝ արդեն պարտադիր պիտի գդալը մեզ ուղղի, որ մենք էլ ուտենք, հետո նոր շարունակի ուտելը։ Սկզբում մտածում էինք՝ երևի էդքանն ուտելու հավես չունի, գլուխն ազատելու համար է էդպես անում, բայց հետո տեսանք, որ չէ. նախ հաճախ հենց սկզբից՝ մեկ–երկու գդալ ուտելուց հետո արդեն հյուրասիրում է, հետո՝ նույնիսկ իր ամենասիրած ուտելիքները, որոնք եթե էլի տայի, համոզված եմ, հաճույքով կուտեր, մեկ է, հյուրասիրում է։ Երեկ էլ չամիչ էր կերել, որն իր ամենասիրած ուտելիքներից է, մի ժամ կամ ավել անցել էր արդեն, ես էլ նստած եմ կոմպի դիմաց, մեկ էլ տեսնեմ՝ չգիտեմ որտեղից գտած չամչի հատիկ է բերանս խցկում։ Փաստորեն, հատակից գտած մինուճար չամչիկը մամային էր բերել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.02.2013), CactuSoul (11.02.2013), erexa (09.02.2013), Freeman (09.02.2013), Ingrid (04.04.2013), murmushka (09.02.2013), Ruby Rue (09.02.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (12.02.2013), Srtik (09.02.2013), StrangeLittleGirl (09.02.2013), Valentina (09.02.2013), Աթեիստ (09.02.2013), Ամմէ (16.02.2013), Արէա (09.02.2013), Արևհատիկ (13.02.2013), Գալաթեա (09.02.2013), Դատարկություն (09.02.2013), Լուսաբեր (09.02.2013), Նաիրուհի (09.02.2013), Ներսես_AM (09.02.2013), Շինարար (09.02.2013), Ռուֆուս (09.02.2013)

  23. #147
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարսափելին էն չի, երբ կես ճամփից հանկարծ հիշում ես, որ ինչ–որ կարևոր բան ես մոռացել հետդ վերցնել ու ստիպված պիտի հետ դառնաս։ Սարսափելին էն է, երբ կես ճամփից հիշելով, որ մոռացել ես, հետ ես դառնում ու տունը տակնուվրա անելուց ու չգտնելուց հետո ի վերջո հայտնաբերում, որ հեչ էլ չէիր մոռացել, մոտդ էր ։

    Էլ չեմ ասում էն մասին, որ մինչև էդ մի անգամ արդեն հետ դարձած ես լինում ամենակարևորը մոռացած լինելու պատճառով։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.02.2013, 03:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2013), Chuk (16.02.2013), Jarre (16.02.2013), Moonwalker (16.02.2013), Quyr Qery (16.02.2013), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (04.07.2014), StrangeLittleGirl (16.02.2013), unknown (16.02.2013), Ամմէ (16.02.2013), ԱնԱիդա (16.02.2013), Գալաթեա (16.02.2013), Լուսաբեր (16.02.2013), Մինա (18.02.2013), Նաիրուհի (16.02.2013)

  25. #148
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ֆեյսբուքում ընկերներիցս մեկի շեյր արած երկհարկանի մահճակալի նկարը տեսա, իմ մանկության երկհարկանին հիշեցի։

    Մահճակալն ի սկզբանե գնվել էր քրոջս ու եղբորս համար՝ իրենց ծնվելուց առաջ։ Բայց դե իրենք մինչև էդքան մեծանային, ինձ ուղարկեցին երկրորդ հարկում քնելու։ Ինչ–որ պահից սկսած առաջին հարկում եղբայրս էր քնում, որոշ ժամանակ հետո՝ քույրս, հետո ես մեծացա, եղբայրս գրավեց իմ տեղը։

    Էնքան էի սիրում իմ բարձրանիստ անկողինը. հավես էր «աշխարհը» վերևից տեսնելը։ Դա ննջասենյակի միակ մասն էր, որտեղից ամբողջ սենյակը երևում էր։ Ուրիշ առավելություններ էլ կային՝ պայմանավորված սենյակի դասավորությաբ, բայց դրանց մասին պատմելու համար պիտի ամբողջ սենյակը նկարագրեմ։

    Հավես էր քնից արթնանալով՝ «պատշգամբից» դուրս նայելը։ Ու համ էլ ես միակն էի, որ կարող էի առաստաղին հասնել։ Քնելու արանքներում էլ երբեմն տուն–տունիկ էինք խաղում՝ վերևի ու տակի հարևանով, իրար հյուր էինք գնում, բան։ Պատշգամբից էլ իրար խաղալիք–մաղալիք էինք փոխանցում։ Հավես էր։

    Նաև սիրում էի մահճակալի աստիճաններով անկողին բարձրանալը։ Էդ տարիներին հաճախ էի երեկոյան դեռ անկողին չմտած՝ տանը մի տեղ լխկում–քնում, ես էլ էն ժամանակ որ քնում էի, ինչպես մամաս էր ասում, մոտս զուռնա նվագեին՝ չէի արթնանա (հետաքրքիր է, որ հիմա ճիշտ հակառակն եմ)։ Մամաս շորերս հանում, գիշերանոցս հագցնում էր, չէի արթնանում։ Հետո գրկած տանում–դնում էր մահճակալի աստիճանին, ու ես էդպես քնած–քնած բարձրանում, մտնում էի անկողին. լրիվ ռեֆլեքս էր դառել։ Առավոտյան չէի էլ հիշում, որ բարձրացել եմ։

    Մեկ էլ հիշում եմ, որ էդ մահճակալի դոշակները հետն էին, երբ առանք։ Կանաչ ու սպիտակ նախշերով դոշակներ էին։ Հոտն էլ մինչև հիմա քթիս մեջ է։

    Էդ մահճակալն էլ, օղակների պես, էն բաներից էր, որ մեր ծանոթներից ոչ մեկի տանը չկար։ Ավելի ճիշտ՝ մեկը կար, բայց իրենք մենակ առաջին հարկն էին օգտագործում որպես մահճակալ, երկրորդ հարկը որպես պահեստ էր ծառայում։ Ինչ անհետաքրքիր մոտեցում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (16.02.2013), Sambitbaba (04.07.2014), Smokie (19.02.2013), Srtik (16.03.2013), StrangeLittleGirl (16.02.2013), Ամմէ (16.02.2013), ԱնԱիդա (14.03.2013), Արէա (17.02.2013), Արևհատիկ (20.02.2013), Լուսաբեր (16.02.2013), Նաիրուհի (23.02.2013)

  27. #149
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ամերիկացիներն էնքան են տարբեր սննդատեսակներ անտեղի սոյայախեղդ անում, որ արդեն հենց մի բանի մեջ սոյա խցկած չեն լինում, հանդիսավոր տեղեկացնում են դրա մասին։ Էն օրը տեսա՝ նշի կաթի տուփի վրա խոշոր տառերով գրված է՝ soy free (առանց սոյայի) ։ Հա, բա՞, մնում էր՝ էդ էլ սոյայով լիներ...

    Հ.Գ. Հիմա կասեն՝ իսկ նշի կաթը ո՞րն ա ։ Էստեղ կաթը համ նշի է լինում, համ սոյայի, համ էլ բրնձի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (23.02.2013), Sambitbaba (04.07.2014), StrangeLittleGirl (24.02.2013), Valentina (22.02.2013), Նաիրուհի (22.02.2013), Շինարար (23.02.2013)

  29. #150
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին դասն էր։ Դասախոսը միջին տարիքի, մի տեսակ անհավես դեմքով կին էր՝ լրիվ ոնց որ հայկական իրականությունից ներմուծված պատառիկ. էստեղ դասախոսները երբեք անհավես չեն լինում։ Առնվազն ինձ էդպիսիք դեռ չեն հանդիպել։ Ինչպես էստեղ հաճախ անում են առաջին դասին, առաջարկեց, որ ամեն մեկս մի քիչ խոսենք մեր մասին։ Առաջինը ես էի։ Չգիտեմ ինչի խելքիս փչեց հենց սկզբից ասել, որ Հայաստանից եմ։ ԱՄՆ–ում մարդկանց իսկի չի հետաքրքրում, թե իրենք որտեղից են, էլ ուր մնաց՝ ուրիշների ծագումը հետաքրքրի։ Ու ես էլ դեռ ոչ մի անգամ էդ հարցը շոշափած չկայի, քանի դեռ հատուկ դրա մասին չէին հարցրել։ Մեր մասին պատմել ասելով էլ հասկանում են մեր հետաքրքրությունները, նախասիրությունները, ընտրած մասնագիտությունը, այն ընտրելու դրդապատճառները և նման բաներ (քանի որ նույն առարկան կարող են տարբեր մասնագիտություններ ընտրած մարդիկ վերցնել ու հայտնվել նույն խմբում)։ Դասախոսը հենց լսեց՝ Հայաստանից եմ, մի տեսակ ձանձրույթ արտահայտող դեմքով ընդհատեց, թե՝ էդ ո՞ր երկրի քաղաքներից էր, չեմ կարողանում հիշել... Ասեցի՝ Հայաստանը երկիր է, քաղաք չի։ Սա էլ նենց ինքնավստահ տոնով, թե՝ ո՞նց, քաղաք է, լավ չգիտես։ Էստեղ ես արդեն կարգին կատաղեցի։ Ասեցի՝ ուզում եք ասել, որ ես, էնտեղ ծնված ու մեծացած լինելով, չգիտե՞մ՝ երկիր է, թե քաղաք։ Էս դասախոսն էլ իր հերթին կատաղեց։ Արդեն չեմ հիշում մանրամասները, բայց ամբողջ դասը գնաց մեր վիճաբանության վրա։ Ես փորձում էի էդ ապուշին ապացուցել, որ Հայաստանը քաղաք չի, երկիր է, նա էլ՝ հակառակը։ Վերջը որ դասն ավարտվեց, ասեցի՝ փաստորեն, ամբողջ դասն անցավ միայն իմ պատասխանի վրա, էն էլ կիսատ։ Ասեց՝ դե հա, որ մարդիկ անիմաստ հակաճառեն, տենց կլինի, էլի։ Ու էդտեղ ես կատաղությունից արթնացա ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.03.2013, 17:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.03.2013), Arpine (10.03.2013), CactuSoul (11.03.2013), einnA (15.03.2013), ivy (10.03.2013), John (11.03.2013), Moonwalker (10.03.2013), Sambitbaba (11.03.2013), Smokie (11.03.2013), StrangeLittleGirl (11.03.2013), Valentina (10.03.2013), Այբ (10.03.2013), ԱնԱիդա (10.03.2013), Անջրպետ (10.03.2013), Արէա (10.03.2013), Հայկօ (10.03.2013), Շինարար (10.03.2013)

Էջ 10 23-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •