User Tag List

Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #91
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի մտքերը գալիս են, գրեմ, թե չէ հետո էլ չեմ գրի երևի...

    Էս Հայաստանում ամեն ինչ ավելի գունավոր է, ավելի թունդ, ավելի կենդանի ու ավելի իսկական։ Միգուցե մենակ ես եմ էսպես ընկալում, չգիտեմ, ու միգուցե ուրիշների համար ճիշտ հակառակն է, բայց ինձ համար էդպես է։ Մարդիկ ավելի կենդանի են, ավելի էմոցիոնալ, ավելի իսկական՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։ Ուտելիքն ավելի համով է, ավելի բուրավետ, ավելի իսկական՝ էս մեկը միայն լավ իմաստով ։ Նույնիսկ քաղաքն է ավելի իսկական ու շնչող։ Ոչինչ, որ շնչածը հիմնականում փոշի է. էստեղի փոշին էլ է ավելի իսկական ։

    Նյու Յորքում, որը հայտնի է որպես ամենաակտիվ քաղաքներից մեկը, եթե ոչ ամենաակտիվը, ակտիվությունը լրիվ այլ բնույթի է՝ ռոբոտային։ Էնտեղ բոլորը զբաղված գնում–գալիս են՝ արագ–արագ, գործնական, բայց ամեն մեկն իր համար, մնացած ամեն ինչին անհաղորդ, անկենդան, անէմոցիա։ Իսկ էստեղ փողոցով քայլելիս մի տեսակ կյանք կա. գուցե էդ կյանքը ոչ միշտ ու ոչ բոլորի համար է լավը, բայց կյանք է՝ էդ բառի իմ պատկերացրած իմաստով։

    Երբ Հայաստանում էի, թեև հեռանալու ցանկություն ու մտադրություն երբևէ չեմ ունեցել, բայց միշտ սրտիս ինչ–որ անկյունում ծվարած միտք է եղել, որ Հայաստանն իմ երկիրը չի, որ որևէ այլ երկրում ես ավելի շատ ինձ իմ տեղում կզգամ։ Չգիտեմ՝ ուրիշ երկրներում ոնց կլիներ, ուրիշ տեղեր չեմ եղել, բայց ԱՄՆ–ում ապրելով՝ զգում եմ, որ ԱՄՆ–ն հաստատ իմ երկիրը չի, ու չնայած այն մի երկիր է, որտեղ բոլորն էլ սկզբում հյուր են լինում, հետո տանտեր դառնում, ես էնտեղ դժվար թե երբևէ ինձ տանտեր զգամ։ Նույնիսկ փողոցում քայլելիս ինձ հյուր եմ զգում։ Իսկ էստեղ՝ ճիշտ հակառակը։

    Տեսնես՝ էս անգամվա լիցքավորու՞մս ինչքան կհերիքի, որ էնտեղ կարոտից չցնդեմ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2011, 12:21:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.07.2011), Ariadna (22.07.2011), CactuSoul (22.07.2011), Claudia Mori (22.07.2011), Kita (22.07.2011), Nadine (22.07.2011), Sambitbaba (22.06.2014), Արևածագ (05.08.2011), Արևհատիկ (23.07.2011), Էլիզե (22.07.2011), Ժունդիայի (23.07.2011), Լուսաբեր (22.07.2011), Նաիրուհի (22.07.2011), Շինարար (22.07.2011), Ուրվական (22.07.2011), Ռուֆուս (22.07.2011), Ֆոտոն (05.08.2011)

  3. #92
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տխուր գրառումներ անելու հետ կապված լուրջ բարդույթ եմ ձեռք բերել...
    Հա, էստեղ պիտի լիներ մի հատ տխուր, ներվայնացած, դեպրեսված գրառում։ Բովանդակությունը ցանկության դեպքում թող ամեն մեկն իր համար հորինի...


    Հ. Գ. Աչքիս՝ թղթե օրագիր պահելու վաղեմի սովորույթս վերականգնելու ժամանակն է. էն որ ամեն օրվա հետաքրքիր ու հատկապես անհետաքրքիր իրադարձությունների մասին մեջը նվնվում ես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.08.2011), Inna (31.07.2011), Sambitbaba (23.06.2014), StrangeLittleGirl (27.07.2011), Նաիրուհի (27.07.2011), Ֆոտոն (05.08.2011)

  5. #93
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզվում է՝ Դիլիջանի «Դղյակ» հանգստյան տանը «ժարիտ արած կարտոֆիլ» ասելով՝ հասկանում են ֆրի, իսկ, այ, «տապակած կարտոֆիլ» ասելով՝ պյուրե... Երբ տապակած կարտոֆիլի քանակի հետ կապված երկարատև թյուրիմացություններից հետո ի վերջո պատվիրածս տապակած կարտոֆիլի փոխարեն պյուրե բերեցին, իմ բողոքին ի պատասխան ասացին, որ ես տապակած եմ ուզել, ոչ թե ժարիտ արած, ու եթե ժարիտ արած էի ուզում, պիտի հենց էդպես էլ ասեի։ Դեռ մի բան էլ ինձ մեղադրեցին սխալ պատվեր տալու մեջ, իբր ես էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, ու իզուր տեղն իրենց եմ մեղադրում։ Ահագին նյարդայնացել էի, իրենք էլ, ըստ երևույթին, ինձնից ոչ պակաս, քանի որ նույնքան համոզված էին իրենց իրավացիության մեջ, որքան որ ես՝ իմ։ Ցավոք, պուրեիս՝ տապակած կարտոֆիլի վերածվելու հույսն արդեն չքացել էր, բայց, համենայնդեպս, որոշեցի էդ մարդկանց բացատրել ու մեկընդմիշտ հասկացնել, որ պյուրեն պյուրե է, իսկ տապակած կարտոֆիլը նույն «ժարիտ արածն» է, ուղղակի հայերեն, ու որ գոնե հետագայի համար հաշվի առնեն ու մարդկանց թյուրիմացության մեջ չգցեն իրենց տգիտությամբ։ Հաշվի առնելով, որ իրականում էդ աշխատողներն ամեն կերպ ջանում էի մեզ գոհացնել, ու սխալը ոչ թե անփութության, այլ չիմացության հետևանք էր, որոշեցի տգիտության մասին դատողություններս մեջս պահել ու բավական համբերատար ու խաղաղարար տոնով խոսակցություն բացեցի։ Բացատրական աշխատանքի ընթացքում պարզվեց, որ «տապակած» բառն էս մարդկանց համար նույնանում է «տափակած» բառի հետ, այսինքն՝ պյուրեն իրենց ընկալմամբ նշանակում է տափակած կարտոֆիլ։ Հենց էդպես էլ բացատրեցին։
    Պարզապես էդ դեպքում էլ հարց է առաջանում. եթե դրանք նույն բանն են, ինչու՞ եք ճաշացանկում կարտոֆիլի դիմաց երեք տարբերակ գրել՝ ֆրի, տապակած, պյուրե ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.08.2011, 12:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.08.2011), Ariadna (05.08.2011), CactuSoul (05.08.2011), Chuk (05.08.2011), helium (27.08.2011), Kita (05.08.2011), Lionne_en_Chasse (06.08.2011), Moonwalker (05.08.2011), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (22.06.2014), Smokie (06.08.2011), StrangeLittleGirl (05.08.2011), Արէա (05.08.2011), Արևածագ (05.08.2011), Արևհատիկ (05.08.2011), Դեկադա (05.08.2011), Էլիզե (05.08.2011), Մանուլ (30.08.2011), Նաիրուհի (02.09.2011), Ռուֆուս (05.08.2011), Ֆոտոն (05.08.2011)

  7. #94
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մոտ կիրակի օրը սարսափելի ավերիչ փոթորիկ է սպասվում... Ներքևներից մոտենում է, ու կիրակի հասնելու է Նյու Յորք։ Զգուշացրել են, որ ուտելիքի պաշարներ հավաքենք, որովհետև կարող է մի երկու օր տնից դուրս գալու հնարավորություն չլինի։ Տանն էլ խորհուրդ է տրվում պատուհանների վրա ներսից տախտակներ մեխել ապահովության համար, բայց դե էս նեղ մաջալին որտեղի՞ց գտնենք էդպիսի տախտակներ։ Էդ դեռ լավագույն դեպքում։ Իսկ վատագույն դեպքում էվակուացիա է նախատեսվում։ Պետք է մի ճամպրուկ առաջին անհրաժեշտության իրեր հավաքած ունենալ, որպեսզի էվակուացիայի դեպքում առնենք ու թռնենք։

    Ակամա մանկությանս երազանքն եմ հիշում. էն որ շատ էի ուզում էսպիսի մի բնական աղետ կամ բան լիներ, անօթևան մնայինք, որ, իբր, գնայինք «ճանապարհորդելու»։ Հիմա մտածում եմ՝ չլինի՞ թե մանկությանս տխմար երազանքն է ուշացումով ի կատար ածվում։ Չկշռադատված երազանքները լրիվ անպատեհ ժամանակ իրականանալու հիմար սովորություն ունեն... Ճիշտ են ասում, էլի, որ զգույշ ա պետք երազել...
    Վախենում եմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.08.2011), erexa (26.08.2011), Lusinamara (10.09.2011), Sambitbaba (22.06.2014), Արևածագ (26.08.2011), Ժունդիայի (26.08.2011), Ռուֆուս (31.08.2011)

  9. #95
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիմիայի դասախոսը.
    – Որ հարց եմ տալիս, առանց վախենալու պատասխանեք. ես շատ վատ հիշողություն ունեմ, ու եթե սխալ պատասխաններ տաք, միևնույն է, հաջորդ պահին բացարձակապես չեմ հիշելու, թե ով ինչ էր ասել։

    Պետք է խոստովանել, որ տվյալ առարկայի համար բավական լուրջ մխիթարանք է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.09.2011), E-la Via (20.09.2011), Freeman (10.09.2011), Katka (10.09.2011), Kita (13.09.2011), Lusinamara (10.09.2011), Meme (10.09.2011), Sambitbaba (22.06.2014), StrangeLittleGirl (11.09.2011), Նաիրուհի (12.09.2011), Ռուֆուս (11.09.2011)

  11. #96
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես գիտեք, մարդիկ լինում են ֆոտոգենիկ, տելեգենիկ, վերջին տարիներին բացահայտեցի, որ՝ նաև ծաղրանկարագենիկ։ Բայց պարզվում է՝ լինում են նաև երազագենիկ մարդիկ, այսինքն՝ մարդիկ, որոնք երազներում, որպես կանոն, շատ ավելի լավն են լինում, քան իրականում։ Դե, համենայնդեպս, իմ երազներում։ Ես մի քանի էդպիսի ծանոթ ունեմ։ Բայց մարդիկ կան, որոնք ոչ միայն ինձ մոտ են երազագենիկ։ Ուրեմն երևի դրա մեջ, այնուամենայնիվ, ինչ–որ բան կա... Հատկապես մեկը կա, որ երազներում մի այլ կարգի լավ է «դուրս գալիս»։ Քիչ է մնում մարդ հարցնի. քեզ երբևէ երազներում նկարահանվելու առաջարկ չե՞ն արել։ Չէ՞... Իզուր։ Արժե, հաստատ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.09.2011), ivy (20.09.2011), Jarre (21.09.2011), Kita (20.09.2011), Meme (23.09.2011), Sambitbaba (22.06.2014), StrangeLittleGirl (21.09.2011), Yevuk (26.09.2011), Արևհատիկ (20.09.2011), Դեկադա (20.09.2011), Մանուլ (20.09.2011), Նաիրուհի (20.09.2011)

  13. #97
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ Ակումբում որևէ մեկի ծնունդի շնորհավորանքը գրելիս մտածում եմ. «Կարո՞ղ է՝ անցած տարի էլ էի նույն բանը գրել... »։ Մեկ–մեկ՝ շատ կասկածելու ու հավես ունենալու դեպքում նույնիսկ մտնում, ստուգում եմ նախորդ տարվա թեման, որ համոզվեմ՝ մաղթանքս ու կարծիքս չեմ կրկնում ։ Բայց մեծ մասամբ ալարում եմ։ Ոչինչ, նույնիսկ եթե կրկնում եմ արդեն ասածս, թող էդ մարդն իմանա, որ վերաբերմունքս իր նկատմամբ չի փոխվել, դե հիմա, ոչինչ, որ շատերը կմտածեն, թե էս մարդը երևակայություն չունի մի նոր միտք երկնելու ։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, կրկնության դեպքեր շա՞տ են եղել...

    Հ. Գ. Վերջին ամիսներին զբաղվածության պատճառով սկսել եմ ուշ–ուշ մտնել Ակումբ, ինչի հետևանքով շատերի ծնունդները չեմ հասցնում շնորհավորել... Սկզբում մտնելիս հերթով մտնում էի շնորհավորանքների թեմաներն ու, թեև ամաչելով, բայց բոլորին ուշացած շնորհավորում։ Բայց հետո, երբ սկսեցի ավելի ուշ–ուշ մտնել, ընթացքում էնքան ծնունդներ կուտակվեցին, որ արդեն նույնիսկ ամաչելով շնորհավորելուց էլ եմ ամաչում։ Ու էդպես լիքը մարդկանց ծնունդներ չեմ շնորհավորել, ինչի համար ներողություն եմ խնդրում բոլոր հոբելյարներից։ Ուղղակի ուզում եմ՝ իմանաք, որ չշնորհավորելուս պատճառը բնավ արհամարհանքը կամ անտարբերությունը չի, այլ զուտ նշածս հանգամանքը ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.09.2011), Claudia Mori (27.09.2011), erexa (25.09.2011), Freeman (25.09.2011), Kita (26.09.2011), Meme (25.09.2011), Moonwalker (25.09.2011), Sambitbaba (22.06.2014), Smokie (04.11.2011), Yevuk (26.09.2011), Լուսաբեր (26.09.2011), Մանուլ (26.09.2011), Նաիրուհի (25.09.2011), Շինարար (25.09.2011)

  15. #98
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինտերնետում մի բան ես որոնում, կրակն ես ընկնում. որոնածդ սկսում է ուրվականի պես հետապնդել քեզ։ Մեկ էլ այցելածդ կայքերում տարբեր տեղերից ծիկրակում են ինչ–որ գովազդներ էն ոլորտներից, որոնց հետ կապված որոնումներ ես արել։ Սկզբում կարծում ես՝ պատահականություն է, հետո զգում, որ չէ, բոլորովին։ Էն որ կինոների մեջ մարդիկ մեկ էլ զգում են, որ էսինչ մարդն ինչ–որ շատ է երևում աչքներին. ուր գնում են, միշտ էնտեղ է, ու հանկարծ հասկանում են, որ իրենց հետևում են։ Լրիվ ոնց որ էդ վիճակը լինի, ուղղակի էստեղ հետևողը մեկը չի, շատ են։ Ընդ որում՝ հետապնդումը դրանով չի ավարտվում. մեկ էլ տեսար՝ փոստով գովազդային ամսագրեր եմ ստանում համապատասխան թեմաներով։
    Մի տեսակ վախենալու է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.09.2011), CactuSoul (27.09.2011), Claudia Mori (27.09.2011), E-la Via (26.09.2011), Freeman (27.09.2011), Jarre (26.09.2011), Kita (27.09.2011), Moonwalker (26.09.2011), My World My Space (26.09.2011), Nadine (26.09.2011), Renata (27.09.2011), Sambitbaba (22.06.2014), Դեկադա (26.09.2011), Ժունդիայի (27.09.2011), Նաիրուհի (26.09.2011), Շինարար (26.09.2011)

  17. #99
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ց է, որ երբ քո մասին մոռանում են, որպես կանոն, բոլորը միասին են դա անում։ Նախանձելի կազմակերպվածությամբ կարծես պայմանավորված լինեն, որ տվյալ ժամանակահատվածում քեզ պիտի անուշադրության մատնեն։ Բոլորը մի մարդու պես։
    Մըրֆիի օրենքն անխափան գործում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2011), CactuSoul (27.09.2011), Claudia Mori (27.09.2011), cold skin (26.10.2011), einnA (11.10.2011), Freeman (28.09.2011), Katka (28.08.2012), Kita (27.09.2011), Lionne_en_Chasse (11.10.2011), Lusinamara (22.10.2011), Meme (27.09.2011), Nadine (29.09.2011), Nare-M (22.10.2011), Renata (27.09.2011), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (22.06.2014), StrangeLittleGirl (28.09.2011), unknown (27.09.2011), Արևհատիկ (27.09.2011), Դեկադա (27.09.2011), Էլիզե (29.09.2011), Ժունդիայի (27.09.2011), Լուսաբեր (27.09.2011), Մանուլ (27.09.2011), Նաիրուհի (27.09.2011)

  19. #100
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մինիմալիզմը սկսել է հետաքրքրել ու գրավել ինձ։ Հիմա որ մտածում եմ, երևի միշտ էլ գրավել է՝ թե՛ արվեստում ու դիզայնում, թե՛ կենցաղում ու որպես ապրելակերպ։ Բայց հատկապես վերջինի առումով, ցավոք, միշտ շատ հեռու եմ եղել դրանից. կողքից միշտ դուր է եկել, բայց որպես ապրելակերպ որդեգրել երբեք չեմ կարողացել։ Տունս կամ անկյունս միշտ եղել է իրերով ու զանազան աքսեսուարներով հագեցած, միշտ սովորություն եմ ունեցել ու հատկապես հիմա ունեմ զանազան ոչ անհրաժեշտ, բայց հավես մանր–մունր իրեր, սիրուն–միրուն բաներ գնելու, որոնք էդ պահին կամ թեկուզ հետո էլ ինչ–որ առումով հոգեկան բավարարվածություն պարգևելով՝ միաժամանակ տխուր կերպով խտացրել են միջավայրի՝ առանց այդ էլ հագեցած տեսքը, էլ չեմ խոսում տեղի խնդրի մասին, երբ մի օր հասկանում ես, որ իրերը դնելու տեղ ուղղակի չունես, ցավոք, դրանցից ազատվելու ցանկություն՝ նույնպես։ Իրեր դեն նետելն ինձ համար միշտ խնդիր է եղել. բա որ դեն գցեմ, ու հանկարծ պետք գա։ Նման անպիտան իրերն էլ, Մըրֆիի օրենքի համաձայն, դեն գցելուց հետո պետք են գալիս՝ ստիպելով ինքդ քեզ մեղադրել անհեռատեսության մեջ, իսկ չգցելու դեպքում երբեք պետք չեն գալիս ու թափոնի պես անիմաստ ծանրանում են բնակարանումդ ու շնչիդ։ Իհարկե, մեկ–մեկ արդեն էնքան ես զզվում, որ ասում ես՝ տո ջհանդամ, թե պետք չի գա. էս պահին խանգարում ա, ուրեմն վերջ. ռադ եմ անում՝ գնա, էլ ներվ չկա։ Բայց դրանք, ցավոք, ավելի շուտ բացառություն կազմող դեպքեր են, քան օրինաչափություն։

    Միշտ հավեսս գալիս է թեթև, պարզ ձևավորված, քիչ իրերով, բայց հարմարավետ բնակարաններ տեսնելիս, ու մտածում եմ՝ տեսնես՝ ես երբևէ կկարողանա՞մ էսպիսի միջավայր ստեղծել իմ տանը։ Ու նախանձում եմ էն մարդկանց, ովքեր առանց ափսոսալու, «թեթև ձեռքով» դեն են նետում բոլոր անպիտան իրերն ու հանգիստ շնչում։

    Արվեստում ու դիզայնում էլ սկսել եմ ավելի շատ պարզության, ավելի անպաճույճ ու ավելի «հանգիստ» տեսարանների պահանջ զգալ։ Թեև էդ առումով, ճիշտն ասած, առանձնապես բարդ ու զարդարուն ոճերի սիրահար երբեք էլ չեմ եղել, բայց հիմա մի տեսակ ավելի շատ եմ դրա պահանջն զգում։ Դրա համար էլ սկսել եմ ուսումնասիրել մինիմալիզմը ինձ հայտնի բոլոր ոլորտներում։

    Որոշել եմ փորձել մինիմալիստ դառնալ։ Տեսնես՝ կստացվի՞...

    Միգուցե դրա համար պետք է նախ և առաջ ավելորդ, հնացած ու անպիտան մտքերից ազատվել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.10.2011, 03:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2011), cold skin (26.10.2011), E-la Via (10.10.2011), einnA (11.10.2011), Freeman (11.10.2011), Sambitbaba (22.06.2014), Էլիզե (10.10.2011), Մանուլ (10.10.2011), Նաիրուհի (10.10.2011), Ռուֆուս (10.10.2011), Ֆոտոն (11.10.2011)

  21. #101
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ԱՄՆ–ում էնքան հաճախ են պատահում, այսպես ասած, անհայտ սեռի ներկայացուցիչներ. էն որ նայում, նայում ես, ու էդպես էլ ոչ մի կերպ տեղը չես բերում՝ էս մարդն արական սեռի է, թե իգական։ Խոսքը բնավ տրանսվեստիտների մասին չէ, ինձ թվում է՝ ոչ էլ տրանսսեքսուալների, թեև վերջիններիս հաշվով լրիվ վստահ չեմ։ Իմ ասած տիպի մարդիկ սովորաբար խիստ չեզոք տեսք են ունենում՝ բավական թույլ արտահայտված թե՛ կանացի, թե՛ տղամարդկային գծերով։ Հաճախ ո՛չ հագուստից կարելի է հասկանալ, ո՛չ դիմագծերից, ո՛չ սանրվածքից, երբեմն՝ ո՛չ էլ զարդեղենի առկայությունից կամ բացակայությունից։ Էն օրն, օրինակ, քիմիայի դասին էդպիսի մի ուսանողի տեսա։ Ես իրեն առաջին անգամ էի տեսնում, չգիտեմ՝ ինքն էր առաջին անգամ գալիս, թե ուղղակի ես նախկինում չէի նկատել։ Էդ դասը պրեզենտացիայի դաս էր. յուրաքանչյուրս ինչ–որ թեմա պիտի պատրաստեինք, որ ներկայացնեինք։

    Սկզբում, երբ մի քանի շարք հեռավորությունից տեսա վերոնշյալ անձնավորությանը, առաջին հայացքից չհասկացա՝ ինչ սեռի է, հեռավորությունն ու նստարանի դիրքն էլ չէին նպաստում կարգին զննելուն, մտածեցի՝ լավ, որ գնա գրատախտակի մոտ՝ ելույթ ունենալու, համ ավելի լավ կտեսնեմ, համ էլ, վերջիվերջո, ձայնը կլսեմ, երևի գոնե դրանից պարզ կլինի, թե սույն անձնավորությունն, ի վերջո, ո՛ր սեռն է զարդարում, ինչպես ասում են։ Հերթը հասավ նրան։ Անհայտ սեռի ներկայացուցիչը բավական խանդավառ դեմք էր. հավեսով ու եռանդով անցավ գործի՝ սկսեց ոգևորված խոսել։ Չէ, ձայնից էլ չի հասկացվում... Էնպիսի ձայն ունի, որ համ տղա կարող է լինել, համ աղջիկ։ Որպես տղա՝ իհարկե, բավական ղզիկային, իսկ որպես աղջիկ՝ մի քիչ կոպտավուն։ Ձայնը, փաստորեն, ոչնչով չօգնեց. դրեցինք մի կողմ։ Արտաքինը. չաղլիկ, կրծքերն էնպիսին են, որ կնոջ համար փոքր են, տղամարդու համար՝ մեծ։ Մի խոսքով՝ կարող է լինել և շատ փոքր կրծքերով աղջիկ, և՛ չաղությունից մեծացած կրծքերով տղա։ Հագուստը. ոչնչով աչքի չընկնող առօրեական սվիտեր ու տաբատ, էնպիսին, որ երկու սեռերն էլ կարող էին կրել։ Մազերը ՝ շատ կարճ՝ ներքևի մասը համարյա խուզած, դեմքին ո՛չ դիմահարդարանքի կամ խնամվածության նշույլ կա, ո՛չ մազածածկույթի։ Շարժուձևը հաստատ կանացի չես անվանի։ Մի խոսքով՝ էդպես էլ սեռը հուշող որևէ նշան չգտնելով՝ ձեռք քաշեցի գուշակելու գործից։

    Ուղղակի մտածում եմ՝ մարդ ես, մեկ էլ մի օր հանգամանքների բերումով պետք լինի էդպիսի մեկի հետ առնչվել, հանկարծ անհարմար իրավիճակ չառաջանա։ Ասենք, չիմանաս՝ ոնց դիմես, կամ ինչ–որ բան ուզենաս ասել կամ հարցնել, բայց սեռը չիմանալու պատճառով չիմանաս՝ ինչ ասես, ոնց ասես կամ՝ ընդհանրապես ասես, թե չասես...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2011), cold skin (26.10.2011), Freeman (24.10.2011), Kita (23.10.2011), Lionne_en_Chasse (09.11.2011), Sambitbaba (22.06.2014), Արևածագ (31.10.2011), Արևհատիկ (25.10.2011), Ժունդիայի (22.10.2011), Նաիրուհի (22.10.2011), Շինարար (22.10.2011)

  23. #102
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազումս, իբր, Ֆոտոնն ինչ–որ նկարչի իմ դիմանկարն էր պատվիրել, չգիտեմ էլ ինչու։ Դիմանկարն էլ ինչ–որ իրարանցում էր առաջացրել շրջապատում։ Տպած, բազմացրած՝ մարդիկ ձեռքից–ձեռք էին փոխանցում, ծիծաղում, քչփչում։ Միայն մի երկու՝ ինձ անծանոթ մարդկանցից լսեցի, որ դիմանկարն իրենց շատ է դուր եկել։ Ես էլ դեռ չէի տեսել նկարը, բայց ընդհանուր ռեակցիան տեսնելով՝ արդեն բավական ճնշվել, կոմպլեքսավորվել էի։ Ու ահագին ժամանակ չէի հաջողացնում ձեռք գցել չարաբաստիկ նկարը, որ վերջապես տեսնեմ՝ էդ ինչն է էդպիսի սկանդալային իրավիճակ առաջացրել։ Ի վերջո, դիմանկարն ինձ ցույց տվեց հենց պատվիրողը։ Պարզվեց՝ դիմանկարն այլաբանական է. նկարում ծով էր պատկերված՝ իմ դիմագծերով, ընդ որում դեմքս տարբեր անկյուններից ու տարբեր չափերի կարծեմ երեք հատ կար՝ ծովի ալիքներին միախառնված, բայց միաժամանակ խիստ հատկանշական դիմագծերով ու արտահայտիչ շտրիխներով։ Բավական տպավորիչ էր։ Ուղղակի մի բան չէի հասկանում. ինչու՞ հենց ծով։ Չեմ մտաբերում, որ երբևէ ինձ ծովի հետ ասոցիացրած լինեմ։ Ամեն դեպքում կմտածեմ էդ ուղղությամբ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.10.2011, 20:30:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (31.10.2011), Chuk (31.10.2011), Claudia Mori (08.11.2011), Freeman (08.11.2011), Meme (31.10.2011), Moonwalker (31.10.2011), Sambitbaba (22.06.2014), Smokie (04.11.2011), Արէա (31.10.2011), Արևածագ (31.10.2011), Նաիրուհի (31.10.2011), Ռուֆուս (31.10.2011)

  25. #103
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե գիշերը գլխումդ ծագած միտքն առավոտյան հիմարություն է թվում, ուրեմն այդպես էլ կա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (08.11.2011), E-la Via (07.11.2011), Freeman (08.11.2011), Inna (08.11.2011), Katka (28.08.2012), Sambitbaba (22.06.2014), Smokie (07.11.2011), Sophie (04.12.2011), StrangeLittleGirl (07.11.2011), Դեկադա (07.11.2011), Նաիրուհի (07.11.2011), Ռուֆուս (07.11.2011)

  27. #104
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի թեմաներից մեկում կոնկրետ գրառում էի փնտրում ու նկատեցի, թե նախկինում ինչքան շատ էի սմայլիկներ օգտագործում։ Հիմա որ նայում եմ, էնքան անկապ ու ավելորդ են թվում էդքան սմայլիկները։ Էնպիսի տպավորություն է, որ գրածիս մեջ առկա յուրաքանչյուր հույզ փորձել եմ նաև սմայլիկի տեսքով ամրագրել։ Ու էս պահին նայելիս մի տեսակ արհեստականություն եմ զգում։
    Ժամանակի հետ կարգին սմայլիկաթափ ենք լինում, փաստորեն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.11.2011), CactuSoul (30.11.2011), Claudia Mori (08.11.2011), E-la Via (08.11.2011), Inna (08.11.2011), ivy (09.11.2011), Meme (08.11.2011), Rammstein (23.11.2011), Sambitbaba (22.06.2014), Ժունդիայի (08.11.2011), Ռուֆուս (08.11.2011)

  29. #105
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ գրել էի, որ հանուն տղայիս սովորել եմ լրիվ անձայն փռշտալ։ Իսկ երբ տղաս արդեն սկսել էր ազատ չոչ անել, վրա հասավ ճկունանալու ժամանակը։ Ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ ես միշտ էլ շատ ճկուն եմ եղել, բայց հիմա ես ու ամուսինս ուզած–չուզած ավելի ենք ճկունանում։

    Որպեսզի մեր սնդիկ բալիկը կարողանա ազատ շրջել սենյակով, պետք էր հյուրասենյակը հնարավորինս անվտանգ ու երեխայի համար հարմար դարձնել, որպեսզի ո՛չ ինքը վնասվի, ո՛չ էլ շրջակայքին վնասի։ Բայց քանի որ ամբողջ տունը չէինք կարող իրեն հարմարեցնել, որոշեցինք միայն հյուրասենյակով սահմանափակվել, իսկ դրա համար պետք էր հյուրասենյակն առանձնացնել տան մնացած մասից։ Բացի դրանից, որոշեցինք, որ հյուրասենյակը առավել մաքուր պահելու համար էնտեղ մտնելիս հողաթափերը պիտի հանենք։ Մեր հյուրասենյակն էլ թարսի պես գտնվում է երկու միջանցքների միջև, որոնցից ոչ մեկի կողմից էլ դուռ չունի. ոչ թե դռները չկան, այլ պարզապես պրոյեկտն է էդպիսին. դռներ նախատեսված չեն, ընդ որում՝ մի կողմից ահագին լայն՝ մի երեք դռան լայնության մուտքով։ Ստիպված ցանկապատեր գնեցինք դռների բացը լրացնելու համար։ Ու հենց դրանք էլ դարձան մեր ճկունացման աղբյուրը։

    Բանն այն է, որ ցանկապատերից մեկը դուռ ունի, իսկ մյուսը՝ ոչ, այսինքն՝ անդուռ ցանկապատից այն կողմ հայտնվելու միակ ձևը դրա վրայով անցնելն է։ Էլ չեմ ասում, որ նույնիսկ դուռ ունեցողի դեպքում ենք հաճախ դիմում էդ քայլին, քանի որ դուռն արագ բացելու ձև չկա, ու հաճախ ուղղակի ալարում ենք էդ նեղությունը քաշել։

    Մեկ այլ խնդիր է ցանկապատն անցնելիս բարեհաջող ու անվրեպ կերպով հողաթափերի մեջ հանգրվանելը, ինչը հատկապես դժվար է երեխային գրկած վիճակում անդուռ ցանկապատն անցնելիս ու է՛լ ավելի դժվար՝ երբ գրկիդ երեխան քնած է։
    Ու էդպես սենյակից սենյակ յուրաքանչյուր անցումը դարձել է ֆիզիկական վարժություն։

    Հենց էսպես էլ ապրում ենք մեր ցանկապատապատ բնակարանում։ )

    Հ. Գ. Տղաս էլ արդեն մի երկու շաբաթ է՝ քայլում է, ու ինքն էլ է սկսել ցանկապատի վրայով մագլցելու փորձեր անել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.11.2011), John (05.12.2011), Kita (04.12.2011), murmushka (28.11.2011), My World My Space (26.11.2011), Nadine (29.11.2011), Ripsim (27.11.2011), Sambitbaba (22.06.2014), Smokie (27.11.2011), Արէա (27.11.2011), Արևհատիկ (26.11.2011), Դեկադա (26.11.2011), Էլիզե (27.11.2011), Ժունդիայի (26.11.2011), Լուսաբեր (26.11.2011), Նաիրուհի (26.11.2011), Շինարար (26.11.2011), Ռուֆուս (27.11.2011)

Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •