User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 122 184-ից ԱռաջինԱռաջին ... 2272112118119120121122123124125126132172 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,816 համարից մինչև 1,830 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #1816
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան , Լևոնի տարբերությունը Րաֆֆուց են ա, որ Լևոնը ուներ մեծ թիմ,որի մեջ մտնում էին իրա նախկին վարչախումբը,պատկերացրու մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` իրանց բարեկամներով, հարազատներով, հարևաններով , ընկերներով, միայն դա բավական է ունենալ հսկայական նվիրված բանակ, Րաֆֆին ով ունի ստեղ ?
    Ոչ մեկին, որբ, անտեր երեխայա:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.03.2013), keyboard (04.03.2013), Moonwalker (04.03.2013), Tig (04.03.2013), Գալաթեա (05.03.2013), Ձայնալար (04.03.2013), Շինարար (04.03.2013)

  3. #1817
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ քաղաքացիներ, պատրա՞ստ եք ձեր ամուսնական պարտականությունների իրականացնելու: Դե սկսում ենք՝

    «Րաֆֆուն եք ընտրել, թող նա էլ ձեր գազն անցկացնի»

    Այսօր Արարատի մարզի Ջրաշեն գյուղից տարել են նախքան նախագահի ընտրությունը գյուղ բերված գազի խողովակները: Գյուղացիները փորձել են թույլ չտալ եւ փակել են մեքենաների ճանապարհը, սակայն նրանց ասել են, թե Րաֆֆուն եք ընտրել, թող նա էլ ձեր գազն անցկացնի: Այսպիսով, Ջրաշեն գյուղն այս անգամ էլ չգազաֆիկացվեց: Նշենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքում, ըստ պաշտոնական տվյալի, Ջրաշեն գյուղում, 16/45 ընտատեղամաս, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 410, Սերժ Սարգսյանը՝ 298 ձայն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.03.2013)

  5. #1818
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերժը , Րաֆին, Գագոն, Լևոնը, Դաշնակնեը- սաղ պերերիվի նստած բլոտ են խաղում, մարդիկ էլ շշմած են մնացել էս ցիռկից.

  6. #1819
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆիի տրամադրած հարթակից ահագին մարդիկ խոսքի պրակտիկա են անցնում... Մի կողմից լավ ա՝ նոր հռետորներ են ձևավորվում... Մյուս կողմից՝ ժողովրդի ներվերի հաշվին... Բայց դե ոչինչ, հույս ունենանք, որ թեկուզ այսպես, նոր որակի ավելի լավ լիդերներ կձևավորվեն...

    հ.գ. ուֆ աման եսիմ է...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. #1820
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ քաղաքացիներ, պատրա՞ստ եք ձեր ամուսնական պարտականությունների իրականացնելու: Դե սկսում ենք՝

    «Րաֆֆուն եք ընտրել, թող նա էլ ձեր գազն անցկացնի»
    Շատ էլ լավ են արել, պտի ջուրն էլ փակեն, էդ գյուղացիներին էլ քշեն էդ գյուղից:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (05.03.2013)

  9. #1821
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնել ջան, ՀԱԿ հանրահավաքներին (դու դա նկատի ունես), չի եղել, որ քվեարկածին հակառակ որոշում կայացվի: Թե դա ոնց են արել (նախօրոխ ագիտացիա, իսկապես կարծիքի հաշվի առնում, նենց հարց տալ, որ պատասխանն ակնհայտ ա, թե ուրիշ բան) մի կողմ թողնենք: Չի եղել, որ քվեարկեն մի բան, արվի ուրիշ բան: Րաֆֆիի էդ արածը նոուհաու ա ու էշություն:




    Հիմա գամ սահմադրական դիմելու հարցին: Ինչի եմ ճիշտ համարում: Երկար չեմ գրի, կարճ մի քանի կետ.
    1. Չդիմելը բավական լայն մասաներ դիտարկելու են որպես փաստեր չունենալ (իշխանական քարոզչություն դրան կնպաստի), ինչը կբերի բացասական հետևանքների,
    2. Եթե ունես փաստեր, ապա եթե ոչ էսօրվ, ապա պատմության համար դիմել պետք ա (50 տարի հետո սահմանադրական մտած թղթերն ավելի մեծ նշանակություն ունեն վերլուծության ու քննության համար, քան մամուլը, ֆեյսբուքում ու ակումբում գրվածը),
    3. Լրացուցիչ մեթոդը հրապարակն ակտիվ պահելու, սպասելիք ունենալու, տեսակետդ բարձրաձայնելու համար:

    Երևի էս 3 կետով սահմանափակվես: Հավելեմ, որ մի վայրյկայն անգամ չեմ կասկածում սահմանադրականի որոշման մեջ՝ անկախ փաստերի ու դիմումի հիմնավորվածությունից:
    ՀԱԿի հանրահավաքների ժամանակ թքած են ունեցել ժողովրդի քվեարկել չքվեակրլեու վրա, չես հիշում ոնց էինք հարյուրավոր հարցեր ուղղում, որոնց մինչ օրս էլ պատասխան չհնչեցվեց...

  10. #1822
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա հանրահավաքը շատ լավ անցավ: Արմեն Ռուստամյանն ասեց, որ պիտի հաջորդ ընտրություններում Երևանը գրավենք: Րաֆֆին էլ էլի ընգավ ռայոններով տուրիզմը զարգացնելու:

    Հ.Գ. Էպոսագետին էլ ոնց որ տարան:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (05.03.2013), Mephistopheles (05.03.2013), Tig (05.03.2013), Արէա (05.03.2013)

  12. #1823
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա հանրահավաքը շատ լավ անցավ: Արմեն Ռուստամյանն ասեց, որ պիտի հաջորդ ընտրություններում Երևանը գրավենք: Րաֆֆին էլ էլի ընգավ ռայոններով տուրիզմը զարգացնելու:

    Հ.Գ. Էպոսագետին էլ ոնց որ տարան:
    Էդ Գեղարքունիքի մարզի հետ չունի՞...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #1824
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ Գեղարքունիքի մարզի հետ չունի՞...

    Տիգ, ակումբում հայհոյել չի կարելի
    Էս մարզի անունը ոնց եմ սիրում, իսկական մեր երկրին սազական անուն ա, մնացած մարզերն էլ կարելիա նախշել նմանատիպ արտահայտություններով:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.03.2013)

  15. #1825
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի ՀԿ-ների հայտարարությունը նախագահական ընտրությունների խախտումների բացահայտման ձախողումների մասին

    16:59 • 05.03.13


    «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նկարագրվում է, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվել դիտորդ Նարինե Էսմաելիի (ով, ի դեպ ԱՄՆ քաղաքացի է) ու նրա փաստաբանի նկատմամբ, երբ վերջիններս ներկայացել են ՀՔԾ՝ ընտրախախտումների մասին ցուցմունք տալու։ Սույն հայտարարությամբ ՀԿ-ների ներկայացուցիչները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուշադրությունն են հրավիրում Հայաստանի իրավապահ մարմինների` ընտրախախտումները քննելու և բացահայտելուն ուղղված գործողությունների վրա, ու նաև կոչ են անում Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը միջամտել և ՀՀ կառավարությունից իրենց քաղաքացի Նարինե Էսմաելիի անվտանգության ապահովումը պահանջել:


    Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։




    2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին կոպիտ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ: Այս կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ իրավապահ մարմինների` քրեական գործերը բացահայտելու դժկամության և հանցագործությունների քողարկմանը միտված անօրինական գործողությունների առնչությամբ:


    2013թ. փետրվարի 18-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 17 ընտրատարածքի շուրջ 14 տեղամասերում, որոնք տեղակայված են եղել Արտաշատ քաղաքում և հարակից մի շարք գյուղերում: «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդական թիմն այդ տեղամասերում աշխատել է կազմակերպության կողմից հրավիրված լրագրողների հետ միասին: Դիտորդական առաքելության ընթացքում «Իրավունքի Եվրոպա միավորման» թիմը հայտնաբերել է մի շարք ընտրախախտումներ, մասնավորապես` քվեատուփի լցոնման, կրկնակի քվեարկության, վարչական ռեսուրսի չարաշահման, դիտորդների և լրագրողների ահաբեկման և ճնշման դեպքեր: Քվեարկության օրը և դրանից հետո «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդական թիմը մի շարք հաղորդումներ է ներկայացրել ոստիկանություն: Արտաշատի ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործեր են հարուցել «Իրավունքի Եվրոպա միավորման» դիմումներից մի քանիսի հիման վրա:


    Այդ գործերի շարքից է Արտաշատի 17/5 տեղամասում քվեատուփի լցոնման փաստով հարուցված քրեական գործը: Սույն գործով վկաներ են հանդիսանում դիտորդ Նարինե Էսմաելին և լրագրող Արտակ Համբարձումյանը: Նարինեն ծագումով հայ Ամերիկայի քաղաքացի է: Նա Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի միջոցով և ներկայումս պրակտիկա է անցնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում: Դիտորդի և լրագրողի վկայությամբ լցոնումը տեղի է ունեցել, երբ 25-30 տղամարդ ներխուժել են տեղամաս, պահել դիտորդի և լրագրողի ձեռքերը, որի ընթացքում հանձնաժողովի քարտուղարը բացել է քվեատուփը մի երիտասարդի համար, որն էլ լցոնել է շուրջ 400-500 քվեաթերթիկ:


    Այս գործով վարույթն իրականացնում է ՀՔԾ-ի քննիչ Գորիկ Հովակիմյանը: Նրա հրավերով Նարինե Էսմաելին ներկայացել է ցուցմունք տալու իր ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ: Քննչական գործողության ընթացքում քննիչի կողմից պարբերաբար ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ, փոփոխել վերջինիս ցուցմունքը` փորձելով թույլ չտալ վկային ներկայացնելու 17/5 տեղամասում ընտրության օրը տեղի ունեցածի ճիշտ պատկերը:


    Քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` փաստաբանն իրավունք ունի ձեռք բերելու իր վստահորդի շահերից բխող ապացույցներ` օգտագործելով նաև տեխնիկական միջոցներ և անհրաժեշտ էր ձեռք բերել ապացույցներ ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ, Տիգրան Եգորյանը ձայնագրել է հիշյալ քննչական գործողությունները:


    2013-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննիչ Հովակիմյանը քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության և օրինականության շուրջ վիճաբանություն է սկսել Տիգրան Եգորյանի հետ: Նարինեի ներկայացուցիչը հիմնավորել է իր իրավունքը` հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը, մինչդեռ քննիչը չի կարողացել ապացուցել նման իրավունքի բացակայությունը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս եկել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով արգելել է ներկայացուցչին ձայնագրություն կատարել շատ կոպիտ ձևով` կարգադրելով քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել 5 քննիչ), որ նետի ձայնագրիչը զուգարանը: Այնուհետև, չսպասելով անգամ իր կարգադրության կատարմանը, խլել է ձայնագրիչը Տիգրան Եգորյանի ձեռքից և նետել այն պահարանի մեջ: Ավելի ուշ քննիչներից մեկն այն գաղտնի վերցրել է և ջնջել ձայնագրությունը: Այնուամենայնիվ, այդ ձայնագրությունների մի մասը «Իրավունքի Եվրոպա միավորման» տրամադրության տակ է:


    Այս գործի քննության ընթացքը ցույց է տալիս ՀՔԾ-ի դժկամությունը բացահայտելու ընտրախախտումը և պատժելու հանցագործության իրական մեղավորներին: Փոխարենը` այս մարմնի ներկայացուցիչները ներգրավված են անօրինական գործընթացների մեջ, ինչը խոչընդոտներ է առաջացնում արդյունավետ քննություն անցկացնելու համար, ինչպես նաև ճնշում գործադրում վկայի վրա և պաշտպանություն ցույց տալիս հնարավոր կասկածյալին:


    «Իրավունքի Եվրոպա միավորումը» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դատապարտում են ՀՔԾ-ի քննիչների, մասնավորապես` ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի անօրինական գործողությունները:


    Մենք կոչ ենք անում Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը միջամտելու և հավաստիացում պահանջելու ՀՀ կառավարությունից իր քաղաքացի Նարինե Էսմաելիի անվտանգության համար:


    Մենք նաև կոչ ենք անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին` հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի իրավապահ մարմինների` ընտրախախտումները քննելուն և բացահայտելուն ուղղված գործողությունների վրա:


    Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել, որ բոլոր ընտրախախտումները քննության առնվեն թափանցիկ, արդյունավետ և օրինական ճանապարհով, և որ հայ հասարակությունը պարբերաբար իրազեկվի դրանց զարգացումների մասին:


    «Իրավունքի Եվրոպա միավորում»


    «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  16. #1826
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ էլ լավ են արել, պտի ջուրն էլ փակեն, էդ գյուղացիներին էլ քշեն էդ գյուղից:
    ընդամենը էտ գյուղի գյուղացիք օգտվում են Սերժի ողորմածությունից, որ իրանց տնահան չի անում... այ Քոչը պետք ա լիներ, որ սաղին սիբիր../ըը. չէ, հիմա սիբիրը մեր համար չէ,.../ կեսին Աբարանի բարձրավանդակ, կեսին էլ Լաչինի ժայռավանդակ քշեր...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (05.03.2013)

  18. #1827
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խի էտ Ջրաշենը ի՞նչ ա արել, որ սենց գազ տվիք վրները: Խաբար չեմ:

  19. #1828
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    խի էտ Ջրաշենը ի՞նչ ա արել, որ սենց գազ տվիք վրները: Խաբար չեմ:
    Որ Սերժը առաջիկա 5 տարիներն էլ կառավարի, կարծում եմ կհասկանաս ինչ են արել

  20. #1829
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն են արել, որ համ հարսին են ուզեցել անել, համ էլ փեսին... բայց ու՞մ .ռով:
    չեն հսականում որ կողմորոշվել ա պետք... աշխարհ/հոլանդիա/ տենալ ու կողմնորոշվել...

  21. #1830
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էն են արել, որ համ հարսին են ուզեցել անել, համ էլ փեսին... բայց ու՞մ .ռով:
    չեն հսականում որ կողմորոշվել ա պետք... աշխարհ/հոլանդիա/ տենալ ու կողմնորոշվել...
    ցավն են ա, որ վստահ եմ, որ էս վերջին գրառումներդ ո՛չ սարկազմ ա պարունակում, ո՛չ իրոնիա, ո՛չ կատակ, այլ լրիվ լուրջ դեմքով ես գրում: Ուստի կասեմ միայն.... տուֆտում ես մի այլ կարգի:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (05.03.2013), Rammstein (05.03.2013), Արէա (06.03.2013), Ներսես_AM (06.03.2013)

Էջ 122 184-ից ԱռաջինԱռաջին ... 2272112118119120121122123124125126132172 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •