Հա ասում եմ՝ էս թեման չմտնեմ, զզվեցի քաղաքականությունից, բայց հենց տեսնում եմ՝ վերջին գրառումը Չամիչն ա արել, չեմ դիմանում, մտնում եմ
Չամիչ ջան, չէ, էս ժողովուրդը լիքը խնդիր ունի: Բայց էս պահին հարցը նախագահական ընտրություններն են, դրա համար ա ժողովուրդը պայքարում: Եթե կոպիտ կուզես, հա, Րաֆֆու խնդիրը նախագահական ընտրություններն են, վեր ա կացել, պայքարում ա դրա համար: Բայց էդ կնիկը, որը տեղի վարձից ա բողոքում, մի օր ոտքի կանգնե՞լ ա, մի օր ասե՞լ ա՝ էս ինչ եք անում:
Մեր ժողովուրդը լուրջ պրոբլեմ ունի. մենակ բողոքում ա, մենակ փնթփնթում ա, ոչ մի բան չի անի, որ իրա վիճակը փոխվի: Նստած սպասում ա, որ պիտի Փրկիչ գա ու փրկի: Չէ, տենց չի լինում: Եթե աշխատավարձդ քիչ ա, գործադուլ արա: Եթե անարդար են քո նկատմամբ, դատի տուր: Կասեք՝ համակարգը սենց-նենց: Համակարգը երևի ավելի շուտ կարգի կբերվի անընդհատ գործի դնելով, քան հինգ տարին մեկ ընտրություններ անելով:
Էջանիշներ