Կամ, "Երկիր"-ի լրագրողը այդպես մատուցեց: Իսկ էս մեկը՝ այսպես.http://tert.am/am/news/2013/03/01/armen-rustamyan/
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հինգ տարի առաջ չմիացավ ընդդիմությանը կեղծված ընտրությունների դեմ դուրս եկած քաղաքական ուժերին և ավելին, կազմեց կոալիցիա, որովհետև այդ պայքարի վերջը չէր տեսնում, իսկ այսօր միացել է ընդդիմությանը, քանի որ հստակ լուծումներ տեսնում է. այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Չի կարելի մտնել մի պայքարի մեջ, որի վերջը չի երևում: 2008թ-ին, ընդհակառակը, տեսնում էինք, որ կարող է հանգեցնել արյունահեղության, և եթե հիշում եք ցույցեր էինք անում, խաղաղության կոչեր արեցինք և նշեցինք, որ այս ճանապարհը արյունահեղության ճանապարհ է. Եվ ո՞ւր տարավ: Հիմա մե՞նք էինք ճիշտ, թե ով: 2008թ-ին 10 զոհերի պատասխանն ո՞վ է տալու և ի՞նչ, դրանից մեր երկիրը շահե՞լ է … ոչ չի շահել»,-ասաց նա։
Արմեն Ռուստամյանը բացատրեց, թե այսօր ինչու են իրենք միացել Րաֆֆի Հովհաննիսյանին: Առաջին հերթին, ըստ նրա, իրենք Ազատության հրապարակում են, որովհետև ժողովրդի զգալի մասն այդտեղ է։
«Երկրորդը` սահմանադրական, օրինական ճանապարհով առաջ գնալու խնդիր է դրված և երրորդը, որ շատ կարևոր ու հստակ է, կոնկրետ օրակարգով և հեռանակարով լուծումներ ունենք, քայլ առ քայլ»,- ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե առաջ քաշված երեք կետերը կատարվեն, այսինքն՝ երկրի կառավարման կիսանախագահականից անցում կատարվի խորհրդարանականի, անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և նոր ընտրությունների անցկացում և վերահսկողության համակարգի հանձնում ընդդիմությանը՝ որպես հակակշիռ իշխանությանը, ապա երկրի յուրաքանչյուր քաղաքացի շատ լուրջ փոփոխությունների ականատես կլինի, կլինի բոլորվին նոր Հայաստան:
Անդրադառնալով փաստին, որ առ այսօր չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի սպանությունների հեղինակները, ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ դա իր համար էլ է մինչև այսօր անհասկանալի։
«Խնդիրը մնում է օրակարգում և տասը մարդկանց սպանությունները ժամանակակից դարում չբացահայտելը անհասկանալի է, կասկածանքը պահելով, այս էջը չենք կարող փակել»,-ասաց նա:
Էջանիշներ