Էս քանի օրը ես էլ էի դրա մասին մտածում: Հիմա ոչ մեկ հաստատ չի կարող ասել, թե Րաֆֆին իրական կամ կեղծ ընդդիմություն ա, բայց ամեն դեպքում ինքը էսքան մարդու ա համախմբել, դրա համար եթե իշխանափոխության շանս էլ կա, ապա հիմա թերեւս միայն իրա միջոցով դա կարա լինի: Դրա համար անձամբ ես, անկախ ամեն ինչից, միանում եմ պայքարին: Ափսոս էլ ինստիտուտ գնալ չկա (դիպլոմայինի վրա եմ), թե չէ դասադուլին էլ կմիանայի:
Եթե հիմա ժողովուրդը իրավիճակը իրա ձեռքը վերցնի, հրահանգ տվողը ինքը լինի, ոչ թե մեկ ուրիշը, այդ թվում ՀՀ 4-րդ նախագահը, ապա կարծում եմ, որ հիմա ինչ-որ բան փոխելու շանսերը ավելի մեծ կլինեն, քան 2008-ին էին, պարզ պատճառով, քանի որ 2008-ին, բացի ընդդիմությանը սատարողներից ու իշխանությանը ծախված պոռնիկներից, կար ժողովրդի մի ստվար զանգված, ովքեր համ իշխանությանն էին դեմ, համ էլ ընդդիմությանը (ավելի կոնկրետ` Լեւոնին): Իսկ հիմա` Րաֆֆիի դեպքում էս վերջին կատեգորիային պատկանող մարդիկ գրեթե չկան:



Մեջբերել
որտև դասերը վերջանում էին, էլի չէին թողում դուրս գալ, դասամիջոցներին չէին կարում դուրս գային մի բան ուտեին, իսկ բուֆետից ոչ բոլորն էին օգտվում։ Լավ էլ դասադուլ էր, հիմա էդքան էլ որ լինի, ցենտր ա։

Էջանիշներ