Է՜հ, Շին ջան, ես լրիվ ուրի կարծիքի եմ

Լավ էլ կանեն: Ես վստահ եմ, որ իշխանությունը խնդիր ուներ ընտրությունները մրցակցային ներկայացնել ու հիմա բարեհաջող լուծեց իր խնդիրը: Մնացածը՝ սպասենք տեսնենք ինչ կլինի:
Միայն ավելացնեմ. լավ, դիցուք իսկապես Րաֆֆին իսկապես էդքան հզոր ա էս պահին: Օքեյ: Գնդակն իրանց դաշտում ա: Դե թող իսկական պայքարի ելնեն՝ վաղվանից, ձայներին տեր կանգնելու համար (կարծում եմ, ոչ մեկս էլ չենք կասկածում, որ վերջնարդյունքն այլ թվեր ա լինելու):
Ես Րաֆֆիին կյանքում չէի ընտրի նախագահ: Նույնիսկ իմ թեզը, որ փոփոխությունն ա շարժիչ ուժը, կարող ա ստորադասեի էդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքիս: Բայց եթե ժողովուրդն իսկապես ընտրել ա, եթե իրանք կարողանան պայքար կազմակերպեն, ոչ թե թուլայավարի գնան շնորհավորելու, եթե ժողովրդին ոտի հանեն, ես էլ կկանգնեմ ու կպայքարեմ ժողովրդի քվեն պահելու համար: Էնպես որ սպասենք, տեսնենք ինչքանով ա թատրոն: Թատրոն չեղավ՝ պայքարողների կողքին եմ

Էջանիշներ