User Tag List

Էջ 28 46-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

  1. #406
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչպե՞ս ընկերանալ ծնողների հետ:

  2. #407
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում An♥-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպե՞ս ընկերանալ ծնողների հետ:
    Ամենահեշտը՝ հետմահու:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #408
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենահեշտը՝ հետմահու:
    Լավ է, աղջիկս չլսեց, թե չէ կսպաներ քեզ…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #409
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում An♥-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպե՞ս ընկերանալ ծնողների հետ:
    Կարող է ես այն մարդը չեմ ով պետք է պատասխանի, ինքս էլ նման խնդիր ունեմ.... Կարծում եմ դա ծնողից է կապված... արդյո՞ք նա ստեղծում է այն պայմանները, որ երեխան կիսվի իր հետ.... Երեխան էլ պետք է ծնողին ասի, թե նա ինչ է ուզում ստանալ իրենից.... ծնողը պետք է կարողանա նաև դուրս գալ մոր կամ հոր դերից և լինել ընկեր՝ խոսել իր երեխայի հետ հավասարը հավասարի հետ... կարծում եմ դա է կարևորը.....
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԱնԱիդա (01.02.2013)

  6. #410
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենահեշտը՝ հետմահու:
    էտ ո՞նց

  7. #411
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ancanot-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է ես այն մարդը չեմ ով պետք է պատասխանի, ինքս էլ նման խնդիր ունեմ.... Կարծում եմ դա ծնողից է կապված... արդյո՞ք նա ստեղծում է այն պայմանները, որ երեխան կիսվի իր հետ.... Երեխան էլ պետք է ծնողին ասի, թե նա ինչ է ուզում ստանալ իրենից.... ծնողը պետք է կարողանա նաև դուրս գալ մոր կամ հոր դերից և լինել ընկեր՝ խոսել իր երեխայի հետ հավասարը հավասարի հետ... կարծում եմ դա է կարևորը.....
    Հիմնականում, երևի ճիշտ ես, Անծանոթ ջան: Բայց սերն ու ազնվությունը մեկմեկու հանդեպ, կարծում եմ, հետադարձ պետք է լինի:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 01.02.2013, 02:06:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #412
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում, երևի ճիշտ ես, Անծանոթ ջան: Բայց սեռն ու ազնվությունը մեկմեկու հանդեպ, կարծում եմ, հետադարձ պետք է լինի:
    Իհարկե..... գիտեք կարծում եմ ծնողների և հիմնականում դեռահասների հարաբերությունների մեջ մի բան է սխալ... ծնողը տարված է, որ երեխան լավ սովորի, առողջ լինի, կիրթ լինի.... իսկ երեխան ուզում է հոգևոր սնունդ ստանալ, որպես մեծ ընկեր խորհուրդներ լսել....
    Վերջին խմբագրող՝ Stranger_Friend: 01.02.2013, 02:07:
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.02.2013), Ամմէ (04.02.2013)

  10. #413
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ancanot-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե..... գիտեք կարծում եմ ծնողների և հիմնականում դեռահասների հարաբերությունների մեջ մի բան է սխալ... ծնողը տարված է, որ երեխան լավ սովորի, առողջ լինի, կիրթ լինի.... իսկ երեխան ուզում է հոգևոր սնունդ ստանալ, որպես մեծ ընկեր խորհուրդներ լսել....
    Շատ ճիշտ ես, սիրելիս. Բայց գիտես, մի շատ կարևոր խնդիր կա, որին մարդիկ դեռևս քիչ են տեղյակ և շատ քիչ են անդրադառնում: Խնդիրն այն է, որ այսօրվա երեխան ավելի մեծ հոգևոր պաշար ունի, քան իր ծնողները: Ինչ խոսք, որ խոսքս կրոնական հավատամքներին չի վերաբերվում. ես խոսում եմ, ներքին, հոգևոր գիտակցականության, իր հոգին գիտակցելու, զգալու մասին, իր այս աշխարհ գալու իսկական նպատակը գիտակցելու մասին:

    Հիմնականում երեխային թվում է, թե անիմաստ է ծնողի հետ այդ ամենի մասին խոսելը, քանզի հենց ծնողի ապրած կյանքը, հենց նրա վերաբերմունքն իր երեխայի նկատմամբ, - սրանք են երեխայի մոտ ստեղծել այդ կարծիքը:

    Բայց քեզ՝ Երեխա, - ցանկանում եմ մի կարևոր բան ասել. դու քո ծնողի մասին անհամեմատելիորեն ավելի շատ բան գիտես, քան քո ծնողը գիտի քո մասին: Եթե ես սա ասեմ քո ծնողին, նա կարող է գլուխս էլ ջարդել, բայս դու՝ հուսով եմ, - հասկանում ես ինձ: Եթե այդպես է, ուրեմն…

    Այդ դու՛ ես "ծնող-երեխա" պատնեշը ոչնչացնողը: Կոտրի՛ր այդ պատնեշը: Ծանոթացրու՛ քո ծնողին քեզ հետ: Ստիպի՛ր անգամ նրան քեզ լսել, եթե անհրաժեշտ կլինի ու մի՛ խորշիր դրանից: Ապացուցի՛ր նրան քո Ով լինելը: Ցու՛յց տուր քո սերը:

    Սկզբում ծնողդ կարող է զայրանալ: Հետո, հնարավոր է՝ կվախենա: Բայց հետո՝ կլրջանա: Հետո՝ կզարմանա: Հետո՝ կուրախանա: Կերջանկանա: Շնորհակալ կլինի քեզ: Կհուզվի: Եվ այլն: Եվ այլն…

    Հետո կդառնա քո ամենամոտ ընկերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամմէ (04.02.2013), ԱնԱիդա (01.02.2013)

  12. #414
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Այդ դու՛ ես "ծնող-երեխա" պատնեշը ոչնչացնողը: Կոտրի՛ր այդ պատնեշը: Ծանոթացրու՛ քո ծնողին քեզ հետ: Ստիպի՛ր անգամ նրան քեզ լսել, եթե անհրաժեշտ կլինի ու մի՛ խորշիր դրանից: Ապացուցի՛ր նրան քո Ով լինելը: Ցու՛յց տուր քո սերը:

    Սկզբում ծնողդ կարող է զայրանալ: Հետո, հնարավոր է՝ կվախենա: Բայց հետո՝ կլրջանա: Հետո՝ կզարմանա: Հետո՝ կուրախանա: Կերջանկանա: Շնորհակալ կլինի քեզ: Կհուզվի: Եվ այլն: Եվ այլն…
    ,,,,իմ վրա զայրանում ու զարմանում են: երկար ժամանակ ա,,,, ու իմ նյարդերը չի հերիքում շատ ժամանակ ինչ որ բան բացատրելու,, համբերություն չունեմ ախր , չկա էտ իմ բնավորության մեջ էտ համբերությունը,, պետքա կենտրոնանան, տրամադրվեմ նման դեպքերում, բայ ստեղ էլ խնդիր կա, դժվար եմ կենտրոնանում ....
    հ.գ. կարողա դու՞ք եք հոգեբանը:

  13. #415
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գիտեք երեխան չի ուզում ծնողին անհանգստացնել իր խնդիրներով.... չեմ ասում, բոլոր բայց ծնողների մեծամասնությունը՝ մանավանդ մայրիկները այնքան են անհանգստանում, հսկում իրենց երեխային, որ երեխան դրանից լարվում է և չի ուզում խորացնել այդ հարաբերությունները...... Երեխան ծնողին հեռու է պահում իր խնդիրներից, իր կյանքից.... կարծում եմ դա ճիշտ է, բայց եթե.....
    1. ծնողը չափից շատ է անհանգստանում երեխայի համար...
    2. երեխայի խնդիրները այդքան էլ մեծ չեն, լուրջ չեն, ինչպես կտեսնի ծնողը....
    3. եթե այդ կապը փոքրուց չէ ստեղծված և ինչպես դուք եք ասում, երեխան ավելի շատ գիտի ծնողի մասին, քան ծնողը՝ երեխայի.....


    Հ. Գ. ճիշտն ասած ես էի ուզում հարցնեի՝ դուք հոգեբան եք?
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԱնԱիդա (01.02.2013)

  15. #416
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կամ էլ երեխան, որն էնքան էլ երեխա չէ, տեսնում է ծնողի խնդիրներն ու մտածմունքների մասին տեղյակ է,ինքը չի ուզում արդեն անհանգստացնի իրեն հուզող հարցերով,, մտածելով որ մի կերպ գլուխ կբերի բայց,,,,

  16. #417
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում An♥-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ էլ երեխան, որն էնքան էլ երեխա չէ, տեսնում է ծնողի խնդիրներն ու մտածմունքների մասին տեղյակ է,ինքը չի ուզում արդեն անհանգստացնի իրեն հուզող հարցերով,, մտածելով որ մի կերպ գլուխ կբերի բայց,,,,
    և դիմում է իր ընկերներին, փորձում է նրանց հետ լուծել իր խնդիրները, դա սխալ է....
    Բայց իրոք լինում են դեպքեր, երբ ճիշտ է ծնողին չանհանգստացնելը, ուղղակի պետք է իմանալ ինչ մաշտաբի հարց է, և ինչպես կլուծվի......
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  17. #418
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում An♥-ի խոսքերից Նայել գրառումը
    ,,,,իմ վրա զայրանում ու զարմանում են: երկար ժամանակ ա,,,, ու իմ նյարդերը չի հերիքում շատ ժամանակ ինչ որ բան բացատրելու,, համբերություն չունեմ ախր , չկա էտ իմ բնավորության մեջ էտ համբերությունը,, պետքա կենտրոնանան, տրամադրվեմ նման դեպքերում, բայ ստեղ էլ խնդիր կա, դժվար եմ կենտրոնանում ....
    հ.գ. կարողա դու՞ք եք հոգեբանը:
    Դու գիտես, չէ՞, որ դու ուրիշ ես… Դու գիտե՛ս: Իսկ նրանք չգիտեն: Նրանք համարում են, թե սերունդների տարբերությունն է իրեն սովորականից ավելի խիստ զգացնել տալիս: Բայց չէ՞ որ դու գիտես, որ այդպես չէ:
    Իսկ նյարդերդ… իսկ ինչու՞ է քեզ թվում, թե ուրիշ քսանամյաներն ավելի շատ "նյարդեր" ունեն, քան դու. քսան տարեկանում մենք բոլորս էլ անհամբեր ենք, մեզ բոլորիս էլ, ինչպես ռուսներն են ասում. "вынь, да положь"… Եվ եթե քսանամյա մեկնումեկն այդպիսին չլինի, մենք կասենք, որ նա հիվանդ է: Եվ հետո, ի՞նչ նյարդերի մասին է խոսքը. ինչ որ ցանկանում ես անել, - քո՞ համար ես անում, թե՞ ուրիշի… Ու նաև, ու՞մ հետ ես դու ցանկանում դա անել. քո ծնողների՞ հետ, թե՞ քո թշնամիների: Ճիշտ ես, քո ծնողների, և ով էլ նրանք լինեն, նրանք են քո ծնողները և դու այլընտրանք չունես:

    Կրկնում եմ, դու՝ ուրիշ ես: Դու՝ Նոր Մարդ Ես. Դու աշխարհ ես եկել այնպիսի գիտելիքներով, որոնք քո ծնողները չունեն: Բայց այդ գիտելիքները քեզ վստահված են նրա համար նաև, որ դու նրանք քո ծնողներին էլ հասցնես: Կարող է, ինչ-որ բան արդեն արթնացել է քո մեջ ու քո ինչ-որ գիտելիքները դու բացահայտել ես քեզ համար: Բայց, կարծում եմ, նրանք հիմնականում քնած են, ու կարթնանան իրենց ժամանակին:

    Բայց քո մեջ կա մի գիտելիք, որի կարիքն ունես դու հենց այս պահին: Ու եթե դու դեռևս չես բացահայտել այն քեզ համար, ես ցանկանում եմ օգնել քեզ՝ վերհիշել: Ահա այն.

    Այդ դու՛ ես ընտրել քո ծնողներին, այլ ոչ թե քո ծնողները՝ քեզ:

    Ուրեմն գնա, և տեր կանգնիր նրանց: Եվ սարքիր նրանցից, ինչ կուզես: Կուզես՝ ընկերներ: Իսկ կուզես՝ պատիժ քո գլխին…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (04.02.2013)

  19. #419
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ancanot-ի խոսքերից Նայել գրառումը
    գիտեք երեխան չի ուզում ծնողին անհանգստացնել իր խնդիրներով...
    Ինչ վերևում գրեցի հենց նոր, - քեզ համար էլ եմ գրել: Մի բան ավելացնեմ ծնող-երեխա հարաբերության մասին.

    1.Դու կարող ես օգնել քո ծնողին չափից շատ չանհանգստանալ քո մասին. դու կարող ես ցույց տալ նրան, թե Ով Ես Դու Իրականում: Ուղղակի արթնացրու՛ նրան…
    2.Երեխայի խնդիրները երեխայի համար աշխարհի ամենամեծ խնդիրնեն են և ծնողը շատ լավ գիտի դա, ուղղակի, հնարավոր է, մի պահ մոռացել է: Հիշեցրու՛ նրան…
    3.Այդ կապը՝ մի պահի համար չէ, այլ ամբողջ կյանքի: Այն կա քո ծննդից սկսած: Ուղղակի քո ծնողը, հնարավոր է, հակառակ պատկերացում ունի այդ կապի մասին: Վերականգնի՛ր իրականությունը:


    Իսկ հիմա, եկեք մի կողմ թողնենք ծնողներին, և խոսենք այն մասին, թե ինչի՞ց է կյանքը սկսվում: Իմ կյանքը, քո կյանքը՝ Անծանոթ ջան, քո կյանքը՝ սիրելի Ան…
    Քո կյանքը սկսվում է քո մտքից քո մասին: Ինչ գաղափար որ ունես դու քո մտքում քո կյանքի մասին, հենց քո այդ գաղափարը՝ իրականանում է, ֆիզիկական կերպարանք է ստանում քո կյանքի իրականության մեջ: Ուրիշ կերպ ասած, քո կյանքի իրականությաունը հենց այնպիսին է, ինչպիսին դու ինքդ ես այն պատկերացրել քեզ համար:

    Եթե համաձայն չես ինձ հետ, եթե ուզում ես ասել, թե ոչ ոք իրեն երբեք վատը չի ցանկանա, - ուրեմն եկ տեսնենք, թե որքանով ես դու ճիշտ:

    Սիրելի Ան… ջան: Արդեն երեք օր է, ինչ դու եկել ես Ակումբ ու ծանոթանում ես ակումբցիների հետ, ճի՞շտ է: Եվ ինչպե՞ս ես դա անում: Ի՞նչ ես մեզ ասում, դու՝ ո՞վ ես: Ինչպե՞ս ես դու ինքդ արտասանում քո անունը: Իմ լեզուն, օրինակ, չի պտտվում այն արտասանել. ի՞նչ պետք է ես ասեմ. Ան…սե՞ր… կամ. Ան…սի՞րտ…
    Ես ինքս, և համոզված եմ, ակումբցիների մեծամասնությունն իր ժամանակն է ծախսում Ակումբում՝ դրական լիցքեր ստանալու համար: Իսկ ի՞նչ դրական լիցքեր կարելի ստանալ Ան-սերից ու Ան-սրտից:
    Եվ ցավալիի շատ քիչ մասն է, թե ինչ կարծիք պետք է կազմենք քո մասին ես և մնացած ակումբցիները: Ամենացավալի այն է, որ այդ կարծիքը դու ես կազմելու քո մասին, հասկանու՞մ ես: Իսկ ի՞նչ, եթե ծնողներիդ հետ հարաբերություններին էլ նույն հարթությունից ես նայում…

    Հասկանում եմ, շատ ռոմանտիկ է հնչում. առանց սիրո… չհասկացված… Բայց դա քո ծնողների քսանամյա հասակի մասին է, այլ ոչ թե քո: Դու ուրիշ ծրագրեր ունես, և ավելի լավ է, փորձես վերհիշել դրանք: Ու… շատ-շատ ներող եղիր, խնդրում եմ, սիրելի Ան… ջան, բայց ես կաթիլ անգամ ցանկություն չունեմ քեզ նեղացնելու: Ես չէի գրի այս ամենը, բայց սա՝ քո հարցին պատասխանի մի մասն է, և կոնկրետ այս դեպքում, եթե ես ցանկանում եմ քեզ օգտակար լինել, ուրեմն չեմ կարող իմ հասկացած ճշմարտությունը քեզ կիսատ-պռատ ներկայացնել: Այդ դեպքում, ավելի լավ կլիներ, ոչինչ չասեի…

    Համոզված եմ, որ արդեն գիտես, որ քեզ էլ եմ դիպչելու, սիրելի Անծանոթ ջան… Բայց ինչ արած… Խաղաքարտերս արդեն բացել եմ, այնպես որ, դու էլ ներող եղիր…
    Մուտք գործել Ակումբ և ներկայանալ որպես "Մահացած"… լավագույն դեպքում կարելի է ընդունել որպես անհամեստ առաջարկ Ակումբին՝ վերանվանվել "Գերեզմանոցի": Եվ ուրեմն, ու՞մ հետ ես դու մտադրվել սպառել ազատ ժամանակդ այդ Ակումբ-Գերեզմանոցում. կմախքների՞… Եվ նորից. թքած իմ ու մյուսների վրա, բայց եթե դու քո մոտիկների առջև էլ հանդես ես գալիս որպես "մահացած…", եթե ինդ քո առջև… Դու էլ ներող եղիր, խնդրում եմ:

    Ես ձեզ սիրում եմ:


    Հ.Գ.
    Մոռացա ասել, որ ես ոչ մի հոգեբան էլ չեմ: Այնպես որ, ասածներս կարող եք ուղարկել գրողի ծոցը…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #420
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համոզված եմ, որ արդեն գիտես, որ քեզ էլ եմ դիպչելու, սիրելի Անծանոթ ջան… Բայց ինչ արած… Խաղաքարտերս արդեն բացել եմ, այնպես որ, դու էլ ներող եղիր…
    Մուտք գործել Ակումբ և ներկայանալ որպես "Մահացած"… լավագույն դեպքում կարելի է ընդունել որպես անհամեստ առաջարկ Ակումբին՝ վերանվանվել "Գերեզմանոցի": Եվ ուրեմն, ու՞մ հետ ես դու մտադրվել սպառել ազատ ժամանակդ այդ Ակումբ-Գերեզմանոցում. կմախքների՞… Եվ նորից. թքած իմ ու մյուսների վրա, բայց եթե դու քո մոտիկների առջև էլ հանդես ես գալիս որպես "մահացած…", եթե ինդ քո առջև… Դու էլ ներող եղիր, խնդրում եմ:
    Այ այստեղ թույլ տվեք նախ հարց տալ... ինչ եք հասկլանում մահացած ասելով?.... դիակ?, կմախք?... գերեզմանոցում, հողի տակ թաղված անշնչացած մարմին?.....
    Ենթադրում եմ այո, ելնելով ձեր խոսքերից...
    Իսկ ես մահացածի կերպարը այլ եմ ընկալում (կարծում եմ որոշ ժամանակ անց անձնական օրագիր կբացեմ և այնտեղ կմեկնաբանեմ, թե իմ մահացածը որն է...)..

    ԼԱվ, եթե նույնիսկ մահացածը կմախքն է, դա ես եմ ինձ վերագրել, ինչ կարիք կա ընդհանրացնելու?, ակումբը գերեզմանոց դարձնելու?, մտքովս անգամ նման բան չէր անցել
    Վերջին խմբագրող՝ Stranger_Friend: 01.02.2013, 05:48:
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



Էջ 28 46-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •