Հարցս փոքրիիկսա վերաբերվում, ճիշտն ասած մանուկների բաժնում չգտա համապատասխան թեմա.
Տղաս 2 տարեկան 3 ամսեկանա, այլանդակ վախենումա լույսերից ու բարձր երաժշտությունից,բժիշկն ասաց ,որ դա հիմնականում թթվածնաքաղցով ծնված երեխաների մոտա լինում և 4 տարեկանից կանցնի, բայց երկրորդ կարծիքն էլ չէր խանգարի, միգուցե ինչ որ հնարքներ կան ,որոնց միջոցով կարելի է նվազեցել էդ վախը
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ես բժիշկ չեմ, բայց որպես ծնող կարող եմ իմ փորձով կիսվել:
Երբեք պետք չէ համառորեն երեխային հրամցնել այն, ինչից ինքը վախենում է: Նա դեռ շատ փոքր է: Էդպիսով միայն կամրապնդեք նրա վախն ու տագնապը: Ընդհանրապես, իր տարիքի համար նորմալ է նման բաներից վախենալ: Բայց դե ձայն էլ կա, ձայն էլ: Նայած, թե ինչից է վախենում: Ամեն դեպքում, զերծ պահեք նրան այդ ամենից:
երբ ես 4-5 տարեկան էի, դրսում խաղալուց հենց ինքնաթիռ էի տեսնում ու ձայնն էլ ուժեղ լսվում էր, սկսում էի լաց լինել... ինձ համոզեցին, որ տատս կարա էտ վախը հանի մեջիցս, տարան իրանց տուն, տատս մոմ վառեց, պահեց գլխիս վերևը մի քանի րոպե ու ասեց ֆսյո, դու էլ չես վախենա ինքնաթիռներից... դրանից հետո իրոք էտ վախն անցավ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
SSS (03.06.2014)
մի աղջիկ ա մոտս գալիս 6 տարեկան ա ունի էսպիսի մի վատ թերություն, ինքը թույլ չի տալիս, որ իր եղունգները կտրեն , վախենում ա ,որ կցավի : Ստիպված են կտրում , լացեցնելով կարելի է ասել: Ինքը կրծում է իր եղունգները ՝ դա են ժամանակ երբ շատ ոգևորված է լինում կամ նյարդայնանում է: Ես սկզբից ասացի իրեն , որ էդպես չի կարելի , բացատրեցի, որ դա տգեղ է նայվում , հետո էդպես դու կրծելով շատ հիվանդություններ ձեռք կբերես , մի փոքր պատմեցի մակաբույծ որդերի մասին , որ կարա ինքը վարակվի դրանից հենց իր իսկ եղունգների տակ հավաքված կեղտի պատճառով, նկարեցինք իրա թաթիկները, եղունգները տակը կեղտերըմ, հետո կողքին տարբեր տեսակի զզվելի մակաբույծ որդեր : Ասացի ,որ եթե հանկարծ ավելի սրվի գուցե և փորիկում ուժեղ ցավեր ունենա: խոսք տվեց էլ չի անի: Հաջորդ պարապմունքին մայրը ասում է նույնն է: Ասացի եղունգներ կպցրեք, մանիկյուր քցեք , որ չկրծի: Անցավ մի քանի շաբաթ եկավ ասում ա մի որոշ ժամանկ լավ էր , հիմա էլի նույնն է անում : էլ ի՞նչ ասեմ ու խորհուրդ տամ իրեն ես հոգեբաններ:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Միջամտելու աննշան փորձ էլ չեմ արել, պարզապես երբեմն իրավիճակներ կան որոնցից խուսափել չի լինում դա կարա լինի երգող խաղալիք որը նրան նվիրելա բոլորովին անտեղյակ մարդ, մի քանի օր առաջ կառուսելում ( ի դեպ էնպիսին էինք ընտրել որից ոչ ձայն էր գալիս ոչ լույեր ուներ) պատահական ինչ որ կնոպկայի էր սեղմել ,որը սկսել էր երգել ,իր պատճառով կանգնեցրեցին կառուսելը ու նմանատիպ լիքը ուրիշ իրավիճակներ...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Rhayader (03.06.2014)
6 Տարեկան երեխային եղունգ կպցնել? Չեմ կարծում թե կարելիյա
Տղաս էլ էր կրծում ու էլի մուլտ նայելիս, ասացի հենց ուզում ես կրծես արի մամային ասա կկտրի, հիմա էլ չի կրծում ,բայց ամեն օր եղունգ եմ կտրում
լսել եմ որ ինչ որ դեղեր կան հատուկ դառը համով մանիկյուրի պես են ,քսում ես մատներին էդ համից զզվում են էլ չեն կրծում
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Cassiopeia (03.06.2014)
Անհանգստանալու պատճառ չկա հաստատ, իմ աղջիկը մուլտհերոսներից էնպես էր վախենում, որ անգամ եթե հակառակ մայթին տեսնում էր, ողջ մարմնով դողում ու թռնում էր գիրկս: Ծննդյան առիթներին մանկական սրճարան գնալը մի աննկարագրելի տանջանք էր, բոլոր մուլտհերոսներին ուղարկում էինք, երեխաների քեֆը հարամվում էր, բայց դե այլ տարբերակ չունեինք:
Հիմա էլ վեջն էլ չի, գնում, խաղում, քաշում, լկստվում ահետները: Ըդամենը տարիքի հետ անցավ, մենք էլ շատ տանջվեցինք, բայց անցավ, կարծում եմ համանման դեպք ա:
Ես չեմ տանում էդ մանկական խնջույքներին, որովհետև մեր պատճառով հարամա լինում, համ էլ երեխանա ավելորդ սթրեսսի ենթարկվում, երբեմն կողքից ինձ ասում են որ կապրիզա անում շատ եմ նազ ու տուզը տանում, բայց ինքնագլուխ քայլերի չեմ ուզում նախընտրում եմ բժշկի կարծիքին հետեևել, բայց չեմ կարողանում հասկանամ թթվածնաքաղցը դրա հետ ինչովա առնչվում
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Սոն ջան, թթվածնաքաղցը, ըստ իս, հեչ էլ կապ չունի։ Ուղղակի պատճառ են գտել դրա մեջ։ Ինչ չեն հասկանում, միանգամից էդ են մեյդան բերում։ Ժամանակի ընթացքում կանցնի հաստատ։ Բարձր երաժշտությունն իմ երեխեքի հետ էլ ա պատահել, որ լացացրել ա։ Հիմա աղջկաս ականջի տակ մեկը գոռա, լացում ա (հեսա 2 տարեկան կդառնա)։ Իսկ լույսերը համար՝ հետը լույսերով խաղ կազմակերպի ու խաղա։ Ասենք մի հատ լամպոչկա վառի, վրան գունավոր թաղանթներ դիր, թող տեսնի ոնց ա գույնը փոխվում։ Տենց կամաց-կամաց կսովորի։
Հ.Գ. Համ էլ բարի վերադարձ։
SSS (03.06.2014)
Կարող ա՞ ծնողներն իսկականից կտրելուց ցավեցրել/ ցավեցնում են
Համաձայն եմ, որ դժվար կապ ունենա թթվածնաքաղցը, մեկ-մեկ նենց բաներ եմ լսում, որ ասում են դրանից ա) Ամեն դեպքում ես փոքր ժամանակ ավելի վախկոտ էի, վրոդի անցավ)
էսօր կաշխատեմ հոդվածներ գտնել:
Մեջբերումները սխալ եմ դրել, հավես չունեմ ուղղեմ :դ
ՏՏՏ-ի փոխարեն Գորտուկինը պիտի լինի:
Վերջին խմբագրող՝ Freeman: 03.06.2014, 13:09:
The cake is a lie.
Cassiopeia (03.06.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ