1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
Բյուր, մի պատմություն ունեիր, հորինած կերպարներին թաղելու մասին ու ասում էիր, թե դա չես սիրում, բայց դա այս մրցույթի գործից մի քանի անգամ լավ գործ էր, հիմա փնտրում եմ ինձ դուր եկած գործերը, չեմ կարողանում գտնել, հենց գտա՝ վերնագրերը կասեմ, ուղղակի ինձ համար ամբողջ խնդիրը նա է, որ որոշ գործերումդ հոգի ես դնում, կարդում եմ ու զգում, որ էդ գործերը կենդանի են, զգում եմ հերոսներին: Իսկ եստեղ շարադրանքը լավն էր, հետաքրքիր կարդացվում էր, հեքիաթի մթնոլորտը ստեղծել էիր, բայց արհեստական էր, քո ձեռագիրը կար, բայց քո շունչը չկար: Չգիտեմ, ինչքանով եմ կարողանում միտքս ճիշտ ձևակերպել, բայց Հավաքածուից դուրս իմ կարդացած գործերդ ավելի լավն են, քան մրցույթին ուղարկածները, հենց դրա համար եմ հետդ կռիվ անում: Լուրջ ես մինչև վերջ չէի հավատում, թե առաջինը քոնն է, քանի որ ես քեզ շատ լուրջ գրող եմ համարում, իսկ էնտեղ պահեր կային, որ ահավոր թույլ էին, գոնե քեզ համար թույլ էին, եթե ինչ-որ սկսնակ գրեր, ես գուցե ասեի՝ բռավո: Ես հիմա ոչ թե մրցույթի մյուս գործերի հետ եմ համեմատում, եթե 4 ձայնի իրավունք լիներ, հաստատ քո գրածի օգտին էի քվեարկելու, այլ թույլ էր քո մնացած գործերի կողքին:
Կամ ինչ եմ դրել՝ գրոհում, Բյուր, էս ամբողջ աղմուկը նրա համար էր, որ ուզում էի քեզ առաջին տեղում տեսնել, առաջին տպավորությունս քո մասին մի ժամանակ սխալ էր, դուր չիր եկել, հետո ինչքան ճանաչում էի, էնքան դուր էիր գալիս՝ ավելի ու ավելի, դրա համար էլ մի տեսակ մեղքի զգացողություն ունեմ քո հանդեպ, որ ի սկզբանե քեզ ճիշտ չեմ ընկալել....
Վերջին խմբագրող՝ Alphaone: 11.01.2013, 15:56:
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ հաղթողներին, իմ ֆավորիտները հաղթեցին, ինչի համար շատ ուրախ եմ ու նորանոր նվաճումներ եմ մաղթում թե գրական աշխարհում, թե, ընդհանրապես, ամենուր...![]()
CactuSoul (11.01.2013), ivy (11.01.2013), StrangeLittleGirl (11.01.2013)
Ախր հենց էդ թաղելու գործն ա շատ թույլ: Ոչ մի բան չկա մեջը: Հա, ուրիշ օրինակ բեր, էդ մեկով չհամոզեցիր:
Համաձայն եմ, որ էս գործիս մեջ թույլ տեղեր կային, որովհետև չէի հասցրել մի հատ նորմալ վերջնական մշակել, հա ճամփեքին էի: Բայց հոգի չկա՞ր: Ո՞նց չկար ախրԻ դեպ, դու և ցանկացած այլ ակումբցի անսահման թվով ձայներ ունի էս մրցույթուն: Մեկը ես 9 ստեղծագործության օգտին քվեարկել եմ
![]()
Խնդրում եմ՝ էլ մի փորձեք ինչ-որ բաներ բացատրել, համոզել: Սա իմ մաքսիմումն էր, լուրջ եմ ասում, սրանից էն կողմ չեմ կարա: Սրանից էն կողմ չգիտեմ՝ ուր գնամ: Դրա համար թողեք հանգիստ ինձ համար գրեմ, մեկ-մեկ էլ թաքուն կուղարկեմ կարդալու: Էլ ոչ մի մրցույթ:
Oh la la, ես գիտեի միայն երեք ձայն կարող ենք տալ, ափսոս, ևս երկու գործ կար, ինչի օգտին պիտի քվեարկեի, Բյուր էս պահին հին գործեր էի ման գալիս, գտա նորը՝ Նոր շարք արձակ, դեռ մի քիչ եմ կարդացել, դուր է գալիս, շատ տարբեր ա Կայայից, դրա համար համեմատել, ասել ավելի լավն է, քան պակաս լավն է, չեմ կարող, բայց որ էդ գործն ինձ դուր չեկավ, անկեղծ եմ ասում, իսկ որ քո գործերից ինչ կարդացել եմ, դու է եկել, նույնպես անկեղծ է, ու բացի էդ էլ, որ իմ գրական ճաշակը երբեմն մի տեսակ զիգզագվում է, սկսում եմ շատ լուրջ գլուխգործոցներ չսիրել, ու սիրել մի տեսակ անկապ բան, որ մոլորակում միայն ինձ է դուր գալիս, էլի էդպես է, էնպես որ իմ կարծիքից վատ մի զգա...
Alphaone (11.01.2013)
Շնորհավորում եմ, ժող ջան: Կեցցեք: Արէա, ivy, StrangeLittleGirl, երեքիդ գործերն էլ շատ լավն էին:
Արէա ջան, սրանից հետո մրցույթներում քեզ էլ են որոնելու, պատրաստվիր:
Փաստորեն Սոմնիումն էլ Գալաթեան չէր գրել: Մարդն ինձ ճիշտ ուղու վրա էր դնում, ասում էր՝ կարա Այվին լինի, ես ասում էի՝ չէ որ չէ, դու ես:
Բյուր, ձեռագիրդ շատ եմ սիրում ու ստեղծագործություններդ հավեսով կարդում եմ: Քո ասած՝ լավագույն ժյուրին ընթերցողն ա: Բայց տխրեցի, որ մրցույթներին էլ չես ուզում մասնակցել:
Իսկ Արփի Ոսկանյանն Ակումբում գրանցվա՞ծ ա:
Հա, մի հեղինակի համար էլ շատ տխրեցի` իմ կարծիքով վատ գործ ուղարկելու համար: Չգիտեմ՝ ինքը Ակումբում կա, թե չէ:
In consiliis nostris fatum nostrum est.
Sambitbaba (15.01.2013), Ամպ (11.01.2013), Դավիթ (12.01.2013)
StrangeLittleGirl (11.01.2013)
Շնորհավոր իրոք լավ գործ է:
Արէա ես անչափ ուրախ եմ ,որ դու ես հաղթել: Դու արժանիներից մեկն էիր:![]()
Արէա (11.01.2013)
Կարևորը, որ գործն ինքնին արժանի էր հաղթանակի:
Արէա (11.01.2013)
Բյուր ջան, ապրես շատ լավ էիր գրել… դեե, Արէայի չափ չէ, կամ նույնիսկ Այվիի, բայց էլի լավ էր… վերջաբանը մեկ ա վրեն պտի աշխատվեր, ինչ ուզում ես ասա… մեկ էլ Կայա/ճայայից անցումը պտի մի բան մտածես… անուններն էլ որ փոխես…
Ակումբային համերաշխություն, կամ շանը, որ շան կողքը կապես, կամ հաչան կդառնա, կամ կծան ... Փաստորեն առաջին չորս տեղերը ակումբցիներ են, ու մեզ էլ հենց էտ գործերն էին դուր եկել: Ես օրինակ ինձանից գոհ եմ, քանի որ իրոք արժանի գործեր էին դուրս եկել:
Արէա ջան, շնորհավորում եմ, իսկականից լավ գործ էր: Մենավ վերջաբանդ դուրս չէր եկել:
Ախչի ivi, ես քեզ անկախ ինձանից սեր եմ խոստովանելՍպասում եմ պատասխանիդ:
Իմպո, դու դեմք ես !!!!!!!!!!!!!!!!!! Քո գործը իմ համար առաջինն ա, ամեն ձև:
Բյուր ջան, քո գրածի մասին գրեթե կարծիք չէի հայտնել: Բայց որ հայտնեի, իմ ռեյտինգով հաստատ չորրորդ տեղում էր լինելուներող: Բայց հիմա մի հատ էլ աչքի անցկացրեցի: Լավն ա: Մեծացել եմ, չտո լի՞: Լավ հեքիաթների նկատմամբ անուշադիր եմ դարձել:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.01.2013, 18:51:
CactuSoul (11.01.2013), ivy (11.01.2013), Mephistopheles (11.01.2013), StrangeLittleGirl (11.01.2013), Դավիթ (12.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ