1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան

StrangeLittleGirl (09.01.2013)

Մոդերատորական. Ամմէ, եթե շարունակես թեմայում ստեղծագործությունները քննարկելու փոխարեն քննարկել քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ վիրավորական պիտակներ կպցնել, ստիպված կլինեմ բաժնից արգելափակել:
Բարի՛ քննարկումներ:
հ.գ. Բոլորից պահանջում եմ այլևս չարձագանքել Ամմէ-ի՝ անձնական ուղղվածության գրառումներին: Այդպիսիք ուղղակի ջնջվելու են: Թեման մրցույթի թեմա է, նախատեսված քննարկելու համար ստեղծագործությունները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
impression (09.01.2013), StrangeLittleGirl (09.01.2013)

Ամմէ ջան, արի, ինչ կլինի, ոնց որ շատերն են էս թեմայում արել, նենց էլ դու առանձին-առանձին բոլոր տարբերակների մասին քո կարծիքն ասա: Կամ գոնե էն տարբերակների, որոնց օգտին քվեարկել ես: Անձամբ ինձ ահագին հետաքրքրում ա քո կարծիքը:

Տխուր քննարկում աԲայց մենք մեղավոր չենք: Էղած գործերի մեջ աշխարհի սկզբի նենց հետաքրքիր, նոր, մի քիչ ինտրիգային, մի քիչ խոխմա, մի քիչ նենց հավեսեին բան իսկականից չկա: Ուվալնյատն ա, որ սկզբունքորեն հետաքրքիր բաներ ա ասում, էն էլ մարդիկ ցինիզմ չեն սիրում, պադումայեշ: Սոմնիումը շատ շավ ա գրած, բայց որ խորանում ես, աշխարհի սկզբի հետ առանձնապես ոչ մի կապ: Իկարոն աշխարհի սկզբի մասին ա, բայց էտ էլ արդեն տեսել ենք: Ահագին գրողներ կախվել են կամ Ադամի ձվերից, կամ էլ լրիվ թեմայից հեռացել են, ու հետո ինչ-որ ձևով ուզեցել են կպպցնեն թեմային, բան դուրս չի եկել:
Նոր էն «Մահացած կնոջ աչքերը» մի հատ էլ կարդացի: Կարդում եմ ու մտածում եմ, թե ինչ չափանիշներով ա ժյուրին էս ստեղծագործությունը թողել, որ հասնի քվերակության փուլ:էս ի՞նչ ա, ավանգարդիզմ ա, աբստրակցիոնիզմ ա, սյուռեալիզմ ա, ի՞նչ ա:
Ապեր, էդ նրանից ա որ սուտ ենք խոսում… ամեն մակարդակում ու ոլորտում… էս էլ նույնն ա… գիտենք որ սուտ ենք ասում, բայց ասում ենք իրար աչքերի մեջ նայելով… լավագույնները հավատում են իրանց ստին… էսքան բան… նույնիսկ էն քո սիրած կամ գրած տարբերակի մեջ կաս ստի մոմենտ… էն որ ասում ա "ես էլ եմ նրանցից մեկը" … իրականում գրողի չի հավատում որ "նրանցից" մեկն ա, նույնիսկ համոզված ա որ տարբեր ա ու բարձր, բայց քանի որ գրողն անխելք չի տեսնում ա որ չոր հաշվարկով դուրս ա գալիս որ ինքն էլ ա "սրանցից մեկը"… բայց մեկ ա չի հավատում…
We lie ապեր, we just fucking lie…
Sambitbaba (10.01.2013), Ամմէ (10.01.2013)

էս ինչ լռություն ա տիրումէրեկ էս ժամին նենց ակտիվ էիք, հազիվ էի հասցնում կարդալ
Այ մարդ "ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆՈՒԿ ԷՐ"-ի համար ինչի՞ չեք քվեարկում
Ամենալավ, ամենասիրուն, ամենավարժ գրված գործն ա էս մրցույթում: Ընդամենը երկու ձայն ունի: Հեչ մտածել ե՞ք էդ անտեր խնձորը ուտելուց հետո ի՞նչ եղավ, ոնց եղավ, ի՞նչ զգացին, ի՞նչ արեցին: Աստվածաշնչում անկապ երկու տող ա գրած, կերան ու Աստված դուրս արեց: Բայց տենց չի լինում: Հեսա, կարդացեք.
Խոր լռություն տիրեց: Հրեշտակների ցնծագին ձայներն անգամ մարեցին: Ամպերին ձուլվեցին երգերի վերջին հնչյունները, արձագանքեցին ողբագին… Մինչ այդ անծանոթ մի զգացում տիրեց երկուսին էլ` անհանգստության, անորոշության ու տագնապի, որ բնավորվեց ներսում: Ի՜նչ անմեղությամբ և հույսով էին իրեն նայում Եվայի աչքերը…հրաշագեղ և չքնաղ իր Եվան: Անսովոր և ցավագին վախի նախազգացումով նրանք նայեցին միմյանց, մինչև կհնչեր աստվածային դատավճիռը…
Հետո ինքը գրկեց Եվային. ուրիշ ի՞նչ կարող էր անել: Իսկ միգուցե ոչինչ էլ տեղի չի՞ ունենա: Ամեն ինչ կարծես առաջվանն է: Բայց հենց նույն պահին, իրենք էլ չհասկանալով, թե ինչու, նայեցին իրենց մարմնին…լուսե հագուստը անհետացել էր: Մերկ էին: Մարմինն իրենցն էր, բայց այնքան տարօրինակ էին այդ նոր զգայությունները`ամոթի, անհարմարության, նաև` անսովոր, մեղավոր հաճույքի: Մի խոր անդունդ էր լցվում երկուսի մեջ` իրենցից ո՞վ էր այս ամենի մեղավորը… իսկ միգուցե երկուսն էլ մեղավո՞ր էին: Լռությունն ավելի խորացավ, թափանցեց մարմնի յուրաքանչյուր բջիջի մեջ:
Հիշեց, թե ինչպես Եվան ավելի սեղմվեց իրեն: Զգում էր նրա մարմնի ջերմությունը: Չէր ցանկանում, որ տխրեր իր Եվան, ինչքան էլ որ մեղավոր զգա իրեն:
Էս ի՜նչ լավն ա
Սիրում եմ հեղինակին:
Ամմէ (10.01.2013)
Sambitbaba (10.01.2013)
Sambitbaba (10.01.2013), Ամմէ (10.01.2013)
Հա տեսա: Ժողովուրդ, չեմ հասկանում, ի՞նչ էիք սպասում մրցույթից, որը թեմատիկ ա և միայն 3-4 շաբաթ ժամանակա տրված հեղինակներին:
Մեֆ, ասեցիր Զահրատ ես սիրում, չէ՞: Մի հատ Զահրատի ամենա սիրած գործդ դիր ստեղ:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Mephistopheles (09.01.2013), StrangeLittleGirl (09.01.2013), Ուլուանա (09.01.2013)
ապեր մեծ հաճույքով, բոլորն էլ սիրում եմ, բայց ինչքան էլ էս մարդիկ վատ գրած լինեն անհարմար եմ զգում իրանց գործերի քննարկման ընթացքում Զահրատի գործը դնեմ…
Դավ ջան, հասկանում ենք ապեր, ու ոչ մեկին չենք մեղադրում, համենայն դեպս ես… երբեմն կոպիտ ա ստացվում քննարկումը, որի համար անձամբ ես զղջում եմ…
ու մի բան էլ Դավ... you've done a great job, you put your precious time... Thank you
Sambitbaba (10.01.2013), Արէա (09.01.2013)

Malxas (09.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ