Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ եթե ավելի շատ խորանանք՝ սիլիցումը նորից կհեռանա ածխածնից, շատ էլ որ կարա չորս էլեկտրոն վերցնի՝ ինքը մի շարք ներքև ա , ավել օրբիտաներ ունի ու կարա փոխի բարդ մոլեկուլներում էլեկտրոնային ամպի բաշխվածությունը: Իսկ կենդանի օրգանիզմում էդ էլ ա շատ հավասարակշռված
Դե, դա էլ ի նկատի ունեի, երբ ասում էի «մոտենում է» մեկ էլ էս կինոն էի ակնարկում, որտեղ այլմոլորակային կյանքն ազոտի հիման վրա է.


Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ, որ եթե մեզ հայտնի մոլորակների վրա կյանք կա, ուրեմն ինքը մերինից էնքանով ա տարբերվում, որ չգիտեմ էլ կարելի ա էդ կյանք համարել, թե՞ ոչ: Ահավոր դժվար ա պատկերացնել կյանքի ձև, որը չի ունենա մերինին նման կառուցվածք:
Դրա համար պիտի նախ ձևակերպենք, թե ինչ ենք հասկանում կյանք ասելով, ու տեսնենք, արդյո՞ք դա համապատասխանում է մեր սահմանմանը: Թեչէ մեկը կբռնի ու ջրածնի ատոմն էլ կյանքի ձև կհռչակի: