User Tag List

Էջ 13 15-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Գեղեցկությո՞ւն, թե՞ խելք

  1. #181
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, էս էս միտքը հենց այնպես չի եկել: Ես իմ ծանոթների միջ ունեմ մի երկու մարդ (և աղջիկ, և տղա): Փորձելով նրանց բնութագրերը միացնել՝ ասեմ, որ երկուսն էլ իմ տեսանկյունից ոչ այնքան խելացի են, սակայն գեղեցիկ (տղան զուտ ինձ համար չէ, բայց ըստ մեծամասնության կարծիքի): Նրանք կյանքում գիրք բացած չկան, դպրոցը ավարտել են վատ, համալսրանն էլ մի կերպ (տղան դուրս մնացել): Էս պահի դրությամբ իրենք բոլորիցս երջանիկ են, վայելում են իրենց ջահելությունը, անում են էն, ինչ ուզում են, ու իրանք թքաց ունեն էն բանի վրա, թե ես (դու, ֆլանը, ֆստանը) իրենց համարում ենք հիմար: Մինչև ես ու ինձ նման շատերը փորձում են լավ կրթություն ստանալ, կարդալ, գտնել հարցերի պատասխաններ ու առաջ գնալ կյանքում, նրանք երջանիկ վայելում են իրենց կյանքը: Հիմա հարց. եթե մեր բոլորի կյանքը տևում ա գրեթե նույն չափ, վերջում մենք բոլորս մահանում ենք, այսինքն վերջնագիծը նույն ա, ո՞ր կյանքն ա ավելի լավ: Չէ՞ որ մենք բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել:

  2. #182
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, եթե անկեղծ սենց թեմաները քանի գնում էնքան ավելի շատ են դառնում ոչ սրտովս: Որտև սենց թեմաներում ավելի շատ «ջուրծեծոցի» ու գլուխգովանություն ա, քո ասած «իմ համար տեսքը կամ չունի, կարևորը խելքն ա»-ից մինչև եսիմ ուր: Ի դեպ չեմ կասկածում, որ իմ գրածներն էլ շատերը կամա թե ակամա էդ «ջուրծեծոցիի ու գլուխգովանության» պրիզմայով կանցկացնեն:

    Բայց չէ, Մեֆ, ճիշտ չես ասում: Բացարձակ ճշմարտություն չես ասում:

    Իհարկե դեպքերի մեծ մասում առաջինը տեսքին են ուշադրություն դարձնում, տեսքով են հրապուրվում: Ստեղ մի հատ էլ լիրիկական զեղումիցս. ամեն մեկի համար գեղեցկությունը մի ձևի ա, չկա հստակ դասակարգում, ամեն մեկը իր պատկերացրած գեղեցիկին ա ուշադրություն դարձնում: Բայց ժամանակի ընթացքում էդ գեղեցկությունը, մարդուն ճանաչելուն զուգահեռ կարող ա մղվի երկրորդ պլան: Որտև շփման արդյունքում կարող ես սկսել սիրել արդեն մարդուն, ոչ թե իրա արտաքինը: Ու կարող ա հանդիպես ինչ-որ մեկին, ում գեղեցկությունը էնքան չէր, որ դու հրապուրվեիր (ուշադրություն, ոչ թե գեշ ա, այլ էնքան սիրուն չի քո համար, որ հրապուրվեիր), բայց իրան ճանաչելուն զուգահեռ, էդ թվում խելքի պատճառով կամաց-կամաց գեղեցկությունը մղվի երկրորդ պլան (կամ էլ արդեն սկսես իրան ավելի գեղեցիկ պատկերացնել):

    Ստեղ մի հատ էլ հետդարձ. գեղեցկությունն ու խելքը ընդամենը երկուսն են էն բազում հատկություններից, որոնք մի մարդուն հրապուրիչ են դարձնում մյուսի համար:
    սրան ես ներքևում կանդրադառնամ… տնաքանդ ինձ ինչի՞ տեղ ես դրել որ բացարձակ ճշմարտությունն ասեմ… խի դու ասում ե՞ս…



    Հիմա մի ուրիշ, հետաքրքիր նյուանս: Էդ ինտերնետն ա: Որը երբեմն կամ հաճախ մարդկանց իրար ճանաչել ա տալիս (այդ թվում խելքն ու լիքը ուրիշ հատկանիշներ) ավելի շուտ, քան արտաքինը: Արտաքինը, գեղեցկությունը կարող ա ամենավերջում իմանաս: Բայց արդեն իսկ հրապուրված լինես ու անտեսես արտաքինը, դա լինի երրորդական մի բան, ու էդ ոչ թե խոսքերով, այլ ուղղակի, ակամա, անկախ քեզնից:
    Չէ Չուկ, երբ ինտերնետով չփվում ես ու մարդու գրառումները դուրդ գալիս ա, դու ակամայից "գեղեցկացնում" ես էդ մարդուն… պատկերը դու ես ստեղծում… ու երբ համեմատում ես քո տեսածն ու պատկերացրածը, սկսում ես կոմպրոմիսների գնալ… երբեմն էլ կոմպրոմիսն անհնար ա լինում… օրինակ չեմ ուզում բերել… չուզես… դու միշտ ավելի գեղեցիկ ես պատկերացնում քան մարդը կա… իդեալականացնում ես…

    Մեֆ, պարզ ա, որ բոլորն էլ ուզում են լինել գեղեցիկի ու խելոքի, առաքինու ու բարիի հետ: Խոսքը դրա մասին չի: Քննարկումը ուրիշ բանի մասին էր, թե որ հատկանիշն ա, որ քո համար կարող ա երկրորդական պլան գնա՝ էն մյուսների համեմատ: Ես էդպես եմ ընկալում:


    Իսկ դու եկել ես ու գլուխ ես հարթուկում, թե գեղեցկությունն ու խելքը չեն կարող համատեղելի լինեն:
    իհարկե չեն լինում Չուկ ու ոչ էլ կարող են… մենք ենք գնում կոմպրոմիսի ու ինքներս մեզ համոզում, ռեգուլիրովկա անում… ու "համատեղում" ենք ու հետո ասում "կա"…

  3. #183
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասաց, էս հարցի մասին շատ եմ մտածել, բայց դեռ վերջնական պատասխանը չեմ գտել: Իդելական տարբերակը, իհարկե, երկուսի համակցությունն ա, դա հաստատ: Ես ավելի հակված եմ էն մտքին, որ եթե մարդը խելացի ա, ուրեմն ինքը եթե ԱՆԳԱՄ ծնվել ա ոչ շատ գեղեցիկ (ըստ քո տեսանկյունի, որ երկու երնեք մի տեղ չեն լինում), տարիների ընթացքում կաշխատի, որ այն ունենա: Հուսով եմ, չես կասկածում, որ գեղեցկությունը կարելի ա ձեռք բերել:

    Ես նաև մի քիչ ավելի ուրիշ ուղղությամբ եմ մտածում: Չգիտեմ, թե ձեզ համար ինչպես, ինձ համար կյանքի իմաստը կայանում ա նրանում, որ մարդ երջանիկ լինի ու հասնի նրան, ինչ ուզում ա: Մեկ ա բոլորիս վերջն էլ նույնն ա: Ու եթե մարդը գեղեցիկ լինելով ու խելք չունենալով ապրելու ա լիարժեք կյանք ու երջանիկ ա լինելու՝ առանց մտածելու, թե կյանքի իմաստը որն ա, Աստված կա թե չէ ու նման հարցերի մասին, որոնց մասին մտածում են խելոք մարդիկ, ԿԱՄ եթե մարդը լինելու ա տգեղ բայց խելացի, ամբողջ կյանք մտածմունքներով, կյանքի իմաստի փնտրտուքներով, միգուցե երջանիկ լինելով կյանքի որոշակի հատված (անխելքները միշտ համեմատաբար ավելի երջանիկ են լինում), ապա ես կնախընտրեի առաջին տարբերակը:

    Կներես երկար ու բարակ փիլիսոփայության համար:
    կարելի ձեռ բերել իհարկե, բայց ձեռք բերածը սովորաբար նաև կորսվում ա՝ հիմնականում կորսվում ա…

    երջանկության հասնելու ճանապարհին գեղեցկությունն ու խելքն ահագին օգնում ա, ո՞նց կարա կարևոր չլինի… որ կուզես իմանալ քո երջանկությունը առաջին հերթին հենց քեզանից ա կախված ու քո պատկերացումներից գեղեցիկի ու խելքի մասին…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (12.12.2012)

  5. #184
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էս էս միտքը հենց այնպես չի եկել: Ես իմ ծանոթների միջ ունեմ մի երկու մարդ (և աղջիկ, և տղա): Փորձելով նրանց բնութագրերը միացնել՝ ասեմ, որ երկուսն էլ իմ տեսանկյունից ոչ այնքան խելացի են, սակայն գեղեցիկ (տղան զուտ ինձ համար չէ, բայց ըստ մեծամասնության կարծիքի): Նրանք կյանքում գիրք բացած չկան, դպրոցը ավարտել են վատ, համալսրանն էլ մի կերպ (տղան դուրս մնացել): Էս պահի դրությամբ իրենք բոլորիցս երջանիկ են, վայելում են իրենց ջահելությունը, անում են էն, ինչ ուզում են, ու իրանք թքաց ունեն էն բանի վրա, թե ես (դու, ֆլանը, ֆստանը) իրենց համարում ենք հիմար: Մինչև ես ու ինձ նման շատերը փորձում են լավ կրթություն ստանալ, կարդալ, գտնել հարցերի պատասխաններ ու առաջ գնալ կյանքում, նրանք երջանիկ վայելում են իրենց կյանքը: Հիմա հարց. եթե մեր բոլորի կյանքը տևում ա գրեթե նույն չափ, վերջում մենք բոլորս մահանում ենք, այսինքն վերջնագիծը նույն ա, ո՞ր կյանքն ա ավելի լավ: Չէ՞ որ մենք բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել:
    Որը քեզ դուր ա գալիս, էն էլ լավ ա, Եվուկ ջան, քանի դեռ ոչ մեկի չես վնասում: Ծեծված միտք եմ ասում, բայց տենց էլ կա: Նայած ով ինչ ա ուզում վայելել: Մեկը մեռնում ա 100 հազար հատ գիրք կարդացած, մյուսը` 2 միլիոն անգամ ..., մյուսը` ամբողջ աշխարհը շրջած, մյուսը` աղոթքների մեջ: Կարելի ա ցանկանալ բոլորը միասին կամ առնվազն երեքը մեկում, բայց անհնար ա հասցնել: Ամենքը ընտրում ա էն, ինչ իրան հարմար ա երևի: Ով ինչով ա ավելի երջանիկ, ում համար ինչն ա ամենամեծ երջանկությունը: Մի գիտնականի դասախոսության եմ ներկա եղել, պատմում էր, թե երբ ինքը որևէ միտք ա հղացել, ու հետո իր ուսումնասիրած բնագավառի հեղինակություններից որևէ մեկի մոտ էդ միտքը հանդիպել ա, ինչքաաաան երջանիկ ա եղել էդ պահին, ուղղակի տեսնեիր էդ ասելիս իրա աչքերի փայլը, անհնար էր կասկածել: Էդ մարդը խելացի ա ու երջանիկ: Ու երևի թքած ունի, թե իր մասին ինչ կասեն, չնայած սիրուն մարդ էր, բայց խոսքի, կարան ասեն` կտտցրած: Թե՞ քո ասածը չեմ հակասում:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.12.2012), erexa (12.12.2012), Yevuk (12.12.2012), Անվերնագիր (12.12.2012), Նաիրուհի (12.12.2012)

  7. #185
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Որը քեզ դուր ա գալիս, էն էլ լավ ա, Եվուկ ջան, քանի դեռ ոչ մեկի չես վնասում: Ծեծված միտք եմ ասում, բայց տենց էլ կա: Նայած ով ինչ ա ուզում վայելել: Մեկը մեռնում ա 100 հազար հատ գիրք կարդացած, մյուսը` 2 միլիոն անգամ ..., մյուսը` ամբողջ աշխարհը շրջած, մյուսը` աղոթքների մեջ: Կարելի ա ցանկանալ բոլորը միասին կամ առնվազն երեքը մեկում, բայց անհնար ա հասցնել: Ամենքը ընտրում ա էն, ինչ իրան հարմար ա երևի: Ով ինչով ա ավելի երջանիկ, ում համար ինչն ա ամենամեծ երջանկությունը: Մի գիտնականի դասախոսության եմ ներկա եղել, պատմում էր, թե երբ ինքը որևէ միտք ա հղացել, ու հետո իր ուսումնասիրած բնագավառի հեղինակություններից որևէ մեկի մոտ էդ միտքը հանդիպել ա, ինչքաաաան երջանիկ ա եղել էդ պահին, ուղղակի տեսնեիր էդ ասելիս իրա աչքերի փայլը, անհնար էր կասկածել: Էդ մարդը խելացի ա ու երջանիկ: Ու երևի թքած ունի, թե իր մասին ինչ կասեն, չնայած սիրուն մարդ էր, բայց խոսքի, կարան ասեն` կտտցրած: Թե՞ քո ասածը չեմ հակասում:
    Տնաշենը լավ օրինակ բերեց: Իմ դեպքում էլ հակառակն ա. երբ-որ ես որևէ փաստական նյութ եմ կարդում ու մտքում արդեն վերլուծում, թե` "այ սրա, դրա, նրա պատճառով ուրեմն սա ընդունեցին, ու սա նպատակ ունի...", բայց որ հաջորդ էջում չեմ կարդում նույն եզրահանգումը, վատանում եմ: Ու հակառակը, երբ ես եմ թեկուզ աննորմալ, բայց չլսված տեսություն առաջ քաշում, մեջս ուռում եմ : Ինչքան մարդ, այդքան երջանկության մեկնաբանություն ու ճանապարհ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (12.12.2012), Շինարար (12.12.2012)

  9. #186
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշենը լավ օրինակ բերեց: Իմ դեպքում էլ հակառակն ա. երբ-որ ես որևէ փաստական նյութ եմ կարդում ու մտքում արդեն վերլուծում, թե` "այ սրա, դրա, նրա պատճառով ուրեմն սա ընդունեցին, ու սա նպատակ ունի...", բայց որ հաջորդ էջում չեմ կարդում նույն եզրահանգումը, վատանում եմ: Ու հակառակը, երբ ես եմ թեկուզ աննորմալ, բայց չլսված տեսություն առաջ քաշում, մեջս ուռում եմ : Ինչքան մարդ, այդքան երջանկության մեկնաբանություն ու ճանապարհ:
    Մի խոսքով, դու խելացի ես, ոչ թե

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (12.12.2012)

  11. #187
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս գեշոները հավաքվան իրար գլխի՞, էլի…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (12.12.2012)

  13. #188
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    տղամարդունն էլ՝ ատլետիկ կազմվածքի հետ կուտվի մեկ կամ երկու անգամ հաստատ կուտվի
    Չի ուտվի:Ի տարբերություն տղամարդկանց,կանայք "ուտելուց"առաջ պիտի զգան,այսինքն զգացմունքային են,պիտի հավատան,որ սիրում են ու բլա բլա բլա:Էստեղ հաստատ տղամարդու աթլետիկ կազմվածքը դեր չի խաղում(եթե շաաատ հուսահատված ու "անքուն"կնոջ մասին չի խոսքը):Տղամարդու համար ,էլի իմ համեստ կարծիքով,նույն ուտելու համար երկար ոտքերն ու "կլոր"տեղերն են որոշիչը:Ես հաստատ նույնիսկ շատ տգեղ ու խելացի տղամարդուն գերադասում եմ գեղեցիկ դոդից:Ի դեպ մնացած գրառումները կարդալով ուզում եմ նշել,խելացի ասելով կրթությունն ու դիպլոմները նկատի չունեմ ,դրանք բավարար պայման չեն,որ տղամարդուն խելացի համարեմ,կամ բացակայության դեպքում` հիմար:
    Վերջին խմբագրող՝ Մինա: 12.12.2012, 02:29:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  14. #189
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, դու խելացի ես, ոչ թե
    Ճիշտ այդպես :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #190
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո կի՞նն ա, Մեֆ :
    չէ… Մարինե Պերոսյանը


    Սկսենք այնտեղից, որ կոնկրետ ինձ համար կոմպլիմենտը հետաքրքիր չի. ինչ-որ կեղծ բան կա դրա մեջ: Ինձ պետք չի իմ հատկանիշներից մեկը ընդգծեն, որ ես դրա մասին իմանամ, հատկապես` լավ կամ վատ զգամ: Այս կոնտեքստում երևի պետք է համեմատության մեջ դնել "կոմպլիմենտ" և "գովեստ" եզրերը:

    Բայց եթե ամեն դեպքում քեզ հստակություն է պետք, ասեմ` ես գերադասում եմ համարվել ԳԵՇ, միայն թե ոչ` մանկամիտ բլոնձինկա: Ամեն ինչ պայմանավորված է նաև շրջապատից. եթե շուրջբոլորը լուրջ մարդիկ են, նրանք երբեք չեն նշի իրենց կոլեգայի գեղեցիկ լինելը, կնշեն` խելքը, բանիմացությունը, նախաձեռնողականությունը, համարձակությունը... իսկ նման կինն էլ չի սպասի լսել իր արտաքինի մասին հաճոյախոսություններ, որովհետև դա նրան պետք չէ:

    Please… Աստը՞ղ… համոզված ե՞ս… դու գիտես չէ՞ որ լուրջ մարդկանց շրջապատում ևս գեղեցկությունը ժողովրդականություն ա վայելում ուղղակի "խելքի" քողի տակ… ու էդ խելքի հետ ինչքան են ուզում "աշխատել"

  16. #191
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ 2-իդ հետ էլ: Ամեն մարդու պատկերացրած երջանկությունը լրիվ ուրիշ ա: Ես, ոնց որ ասեցի, հակված եմ էն մտքին, որ և՛ խելքն ա կարևոր, և՛ գեղեցկությունը: Ու դրանք համատեղել կարելի ա. արդեն ուրիշ հարց ա, թե ինձ համար որ մարդն ա 2-ի համատեղություն, ու քեզ համար որ մարդը: Մեկը մյուսից քիչ չպետք ա լինի: Բայց դրանցից ավելի կարևոր բաներ կան:

    Մեֆ, ի դեպ դու քեզ հակասում ես: Մի քանի գրառում առաջ Չուկի հետ վիճում էիր, հիմա էլ ասում ես, որ ամեն մեկի պատկերացրած գեղեցկությունը ու խելքը տարբեր են:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.12.2012), Շինարար (12.12.2012)

  18. #192
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ 2-իդ հետ էլ: Ամեն մարդու պատկերացրած երջանկությունը լրիվ ուրիշ ա: Ես, ոնց որ ասեցի, հակված եմ էն մտքին, որ և՛ խելքն ա կարևոր, և՛ գեղեցկությունը: Ու դրանք համատեղել կարելի ա. արդեն ուրիշ հարց ա, թե ինձ համար որ մարդն ա 2-ի համատեղություն, ու քեզ համար որ մարդը: Մեկը մյուսից քիչ չպետք ա լինի: Բայց դրանցից ավելի կարևոր բաներ կան:

    Մեֆ, ի դեպ դու քեզ հակասում ես: Մի քանի գրառում առաջ Չուկի հետ վիճում էիր, հիմա էլ ասում ես, որ ամեն մեկի պատկերացրած գեղեցկությունը ու խելքը տարբեր են:
    երջանկությունն ա տարբեր, բայց անգամ էդտեղ կան ընդհանրացումներ ու շատ…

    երկուսը համատեղ չի լինում… մենք համատեղում ենք… այսինքն գնում ենք կոմպրոմիսների… երկուսը հավասար չեն լինում, ձեզ մի խաբեք ժողովուրդ…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 12.12.2012, 02:48:

  19. #193
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ, աման է, յա բլոնձինկա:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (12.12.2012), Նաիրուհի (12.12.2012)

  21. #194
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ… Մարինե Պերոսյանը
    Էն որ հայր Կոմիտասի վրա էր ճղճղու՞մ : Ուրեմն ես ճիշտ եմ, էլի, որ ասում եմ` ոչ մեկը, ոչ էլ` մյուսը

    Please… Աստը՞ղ… համոզված ե՞ս… դու գիտես չէ՞ որ լուրջ մարդկանց շրջապատում ևս գեղեցկությունը ժողովրդականություն ա վայելում ուղղակի "խելքի" քողի տակ… ու էդ խելքի հետ ինչքան են ուզում "աշխատել"
    Մեֆ, նրանում, որ գերադասում եմ ԳԵՇ համարվել, վստահ եմ, համոզված եմ :

    Մեֆ, ամեն ինչ մի ընդհանրացրու : Ես ինչ ասում եմ, օդից չեմ ասում: Գեղեցկությունը առաջնային ա սպասարկման ոլորտում. Հայաստանում որ այդպես ա: Բայց կան ոլորտներ, որտեղ խելքն էլ ա պետք, եթե չասենք` առաջնայինը հենց խելքն ա: Իմ տեղը հենց էդտեղ ա, ջհանդամ թե գեշ չեմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  22. #195
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    երջանկությունն ա տարբեր, բայց անգամ էդտեղ կան ընդհանրացումներ ու շատ…

    երկուսը համատեղ չի լինում… մենք համատեղում ենք… այսինքն գնում ենք կոմպրոմիսների…
    Դու երևի խելքը ու գեղեցկությունը շատ ծայրահեղացոնում ես: Երևի նկատի ունես որ մարդը լինի համ ամենագեղեցիկը ու համ ամենախելացին: Մի օրինակ բերեմ, որ պարզ լինի: Ասենք տղամարդը հանդիպում ա մի աղջկա, մտածում ա, որ ինքը սիրուն ա, բայց...Սոֆի Լորենն (ասենք), ավելի սիորուն ա: Հետևություն՝ աղջիկը սիրուն չի: Նույնը խելքի մասին: Դու երևի տենց ես մտածում: Այսինքն՝ երբ ասում ես գեղեցիկ, պատկերացնում ես իդեալական գեղեցկություն, երբ ասում ես խելք՝ իդեալական խելք:

Էջ 13 15-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •