Մեֆ ջան, եթե անկեղծ սենց թեմաները քանի գնում էնքան ավելի շատ են դառնում ոչ սրտովս: Որտև սենց թեմաներում ավելի շատ «ջուրծեծոցի» ու գլուխգովանություն ա, քո ասած «իմ համար տեսքը կամ չունի, կարևորը խելքն ա»-ից մինչև եսիմ ուր: Ի դեպ չեմ կասկածում, որ իմ գրածներն էլ շատերը կամա թե ակամա էդ «ջուրծեծոցիի ու գլուխգովանության» պրիզմայով կանցկացնեն:
Բայց չէ, Մեֆ, ճիշտ չես ասում: Բացարձակ ճշմարտություն չես ասում:
Իհարկե դեպքերի մեծ մասում առաջինը տեսքին են ուշադրություն դարձնում, տեսքով են հրապուրվում: Ստեղ մի հատ էլ լիրիկական զեղումիցս. ամեն մեկի համար գեղեցկությունը մի ձևի ա, չկա հստակ դասակարգում, ամեն մեկը իր պատկերացրած գեղեցիկին ա ուշադրություն դարձնում: Բայց ժամանակի ընթացքում էդ գեղեցկությունը, մարդուն ճանաչելուն զուգահեռ կարող ա մղվի երկրորդ պլան: Որտև շփման արդյունքում կարող ես սկսել սիրել արդեն մարդուն, ոչ թե իրա արտաքինը: Ու կարող ա հանդիպես ինչ-որ մեկին, ում գեղեցկությունը էնքան չէր, որ դու հրապուրվեիր (ուշադրություն, ոչ թե գեշ ա, այլ էնքան սիրուն չի քո համար, որ հրապուրվեիր), բայց իրան ճանաչելուն զուգահեռ, էդ թվում խելքի պատճառով կամաց-կամաց գեղեցկությունը մղվի երկրորդ պլան (կամ էլ արդեն սկսես իրան ավելի գեղեցիկ պատկերացնել):
Ստեղ մի հատ էլ հետդարձ. գեղեցկությունն ու խելքը ընդամենը երկուսն են էն բազում հատկություններից, որոնք մի մարդուն հրապուրիչ են դարձնում մյուսի համար:
Հիմա մի ուրիշ, հետաքրքիր նյուանս: Էդ ինտերնետն ա: Որը երբեմն կամ հաճախ մարդկանց իրար ճանաչել ա տալիս (այդ թվում խելքն ու լիքը ուրիշ հատկանիշներ) ավելի շուտ, քան արտաքինը: Արտաքինը, գեղեցկությունը կարող ա ամենավերջում իմանաս: Բայց արդեն իսկ հրապուրված լինես ու անտեսես արտաքինը, դա լինի երրորդական մի բան, ու էդ ոչ թե խոսքերով, այլ ուղղակի, ակամա, անկախ քեզնից:
Մեֆ, պարզ ա, որ բոլորն էլ ուզում են լինել գեղեցիկի ու խելոքի, առաքինու ու բարիի հետ: Խոսքը դրա մասին չի: Քննարկումը ուրիշ բանի մասին էր, թե որ հատկանիշն ա, որ քո համար կարող ա երկրորդական պլան գնա՝ էն մյուսների համեմատ: Ես էդպես եմ ընկալում:
Իսկ դու եկել ես ու գլուխ ես հարթուկում, թե գեղեցկությունն ու խելքը չեն կարող համատեղելի լինեն:
Էջանիշներ