Ինձ թվում է, թե ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ի՞նչ տեսանկյուն ունենք հարցի վերաբերյալ: Եթե խոսում ենք ծնող-զավակ փոխհարաբերության մասին, ապա լրիվ արդարացված է Ամելիի միտքը. յուրաքանչյուր հիվանդ փոքրիկ ունի մեծ հավատ, որ ծնողներն իրեն կբուժեն: Բայց դու իհարկե, ճիշտ ես, Տիգ ջան. Ամմէի այս հավատը բոլորովին կապ չունի՝ հավատու՞մ է արդյոք երեխան իր ծնողների գոյությանը, որովհետև երեխան այդ հավատի կարիքը, ճիշտն ասած, չունի էլ: Նա ուղղակի գիտի, որ ծնողները կան /խոսքս որբանոցի երեխայի մասին չէ, իհարկե/:
Ընդհանուր առմամբ, Ձմեռ Պապ է, բայց քո մտքի առումով՝ ուղղակի օգնական է:Հիվանդությունը մարդու համար փորձություն է: Եվ եթե մարդ կամեցել է անցնել այդ փորձության միջով ուրեմն պիտի անցնի: Մենք Աստծո դերը շատ կոնկրետ ենք պատկերացնում, Աստված Ձմեռ պապի չի...
Եթե դու այս կյանքում որոշել ես ապրել Հիսուս Քրիստոսի փորձը, դա քո որոշումն է և ոչ ոք չի օգնի քեզ, քանզի Աստված քեզ կամքի ազատություն է տվել և երբեք հետ չի վերցնի իր՝ քեզ տված այդ նվերը: Բայց քո փորձն ավարտին հասցնել դու անկարող կլինես, եթե Նա չօգնի քեզ մի հարցում. քո փորձի համար քեզ անհրաժեշտ է… Հուդա: Հուդան՝ Նրա օգնությունն է քեզ: Համաձա՞յն ես:
Իհարկե: Նույնիսկ հակառակը. այդ մենք ենք ամեն ինչ անում Նրա համար: Մենք հենց դրա համար էլ ստեղծված ենք. իրականացնել Նրա գաղափարները ֆիզիկական փորձով: Եվ ամեն անգամ նոր կյանք ենք գալիս Նրա մի նոր գաղափար նոր փորձով ապրելու համար: Ընդ որում, լրիվ ինքնուրույն: Բայց եղել և լինում են դեպքեր, /և ասեմ, որ վերջին ժամանակների էներգիաների մեջ մենք բոլորս էլ ունենք նման հնարավորություն/, - երբ մարդ ժամանակից շուտ է ապրում այն փորձը, որը մտադրվել էր ապրել ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե դու, ասենք, արդեն ապրել ես քո փորձը, արդեն գերազանց սերտել ես այդ փորձի՝ քեզ տված դասերը, - չէ՞ որ դու կարող ես արդեն մի այլ փորձ սկսել: Եվ չանել այդ, չէ՞ր նշանակի արդյոք՝ ուղղակի քարշ տալ գոյությունդ… Ուրեմն, ժամանակը չի՞ արդյոք Աստծո օգնությանը դիմել: Քանզի, քեզ տված խոստման համաձայն, Նա երբեք ինքնակամորեն չի օգնի քեզ, որովհետև դա կնշանակեր հետ խլել քեզանից Իր նվերը՝ քո կամքի ազատությունը:Չեմ կարծում թե նա կոնկրետ ինչոր բան է անում մեզ համար:
Կարծում եմ, յուրաքանչյուր հավատացյալ կհամաձայնվի ինձ հետ, որ Հիսուս, եթե ցանկանար, միանգամից կբուժեր բոլոր հիվանդներին:
Ուրեմն, ինչու՞ նա չարեց այդ:
Մի՞թե ոչ այն պատճառով, որ նա կարող էր բուժել միայն նրանց, ովքեր կխնդրեին իրեն, նրանց, ովքեր կորոշեին, որ արդեն ապրել են իրենց հիվանդ լինելու փորձը…
Հ.Գ. Մոռացա ասել, որ եթե իրոք ճիշտ ես ըմբռնում "ծնող-զավակ" փոխհարաբերությունն Աստծո հետ, ինչպես նաև քո միասնականությունը, քո ամբողջականությունն Աստծո հետ, - Տիգի ասած. "Մենք մի ենք` մեկս մեկով, մեկս մեկից ու մեկս մեկում", - ուրեմն Աստծո նկատմամբ վստահությունից կարող ես մեծ օգուտ քաղել նույնիսկ առօրեա կյանքում: Սա Աստծո գաղտնի պարգևն է քեզ. պատկերացրու, երբ մութ սենյակում անսպասելիորեն լույսը վառվում է և բոլորը գոչում են քեզ. "սյուրպրա՜յզ"… Պարզեմ:
Քո փոքրիկ երեխաները երբևիցէ մտահոգվա՞ծ են նրանով, թե ի՞նչ են ուտելու այսօր, կամ ի՞նչ են հագնելու: Իհարկե ո՛չ: Նրանք շատ լավ գիտեն, որ ունեն հոգատար ու սիրող ծնող, ով կմտածի այդ մասին: Եվ միակ բանը, որ անում են քո երեխաները՝ նրանք վստահում են քեզ:
Ինչու՞ մենք էլ մեր Ծնող-Աստծոն չենք վերաբերվում այնպես, ինչպես մեր երեխաները վերաբերվում են մեզ… Ինչու՞ մենք էլ նույն կերպ Նրա՛ն չենք վստահում: Մի՞թե Նա մեզանից ավելի վատ ծնող է…
Եվ միգուցէ հենց այդ չը-վստահե՞լն է մեր անհոգ ու երջանիկ չլինելու պատճառը…
Էջանիշներ