Ամմէ ջան, հավատալ, որ լավանալու ես, հավատալ որ Աստծո շնորհիվ ես լավանալու, և հավատալ Աստծո գոյությանը, այս երեք վիճակները իրարից շատ տարբեր են:
Իհարկե հավատը մեծ ուժ ու ներշնչանք է, բայց իմ կարծիքով Աստծուն հավատալը ոչ մի կապ չունի մեր հիվանդանալու կամ լավանալու հետ, այլ այն, որ մենք ուզում ենք և հավատում ենք, որ լավանալու ենք: Ինչպես նաև այն, որ հիվանդությունը մարդու համար փորձություն է: Եվ եթե մարդ կամեցել է անցնել այդ փորձության միջով ուրեմն պիտի անցնի: Մենք Աստծո դերը շատ կոնկրետ ենք պատկերացնում, Աստված Ձմեռ պապի չի... Չեմ կարծում թե նա կոնկրետ ինչոր բան է անում մեզ համար: Նա ուղղակի կա, ու մեր գոյությունը նրա ինքնադրսևորման մասնավոր դեպք է, ու մեր գոյությունը նրա թույլատրության և մեր ցանկության հանրագումար է: Ավելի ճիշտ մենք մի ենք` մեկս մեկով, մեկս մեկից ու մեկս մեկում![]()
Էջանիշներ