Շնորհակալություն ինչպես կոլեգաներին, հավանողներին, այնպես էլ քննադատներին

Ներողություն խնդրելու կարիք չկա, ես սիրում եմ լսել տարբեր կարծիքներ:
Աչքիս շատ էի խորացել, այնքան, որ գրածիս իմաստը չի հասկացվել: Եթե տպավորություն է ստեղծվել, որ կեղծ բան կա մեջը, ուրեմն մի բան այն չեմ արել հաստատ: Ուղղակի մեկնաբանեմ գրածս ոնց եմ հասկանում, լավ
1.Մարդկանց հերթ էի գրել, քանի որ ուզում էի ցույց տալ, որ մեղավոր մարդիկ շատ կան աշխարհում ու իրանցից յուրաքանչյուրը մի օր հաշվի է նստում սեփական խղճի առջեւ: Այս դեպքում խիղճը երազի տեսք էր ստացել` ինձ համար իհարկե:
2.Իսկ խնձոր կտրողին այդքան սարսափելի բնութագրություն էի տվել, քանի որ նրան նույնացրել էի սատանայի կամ այն չար ուժի հետ: Չէի ուզում գրել օձի մասին, որը նստած է խնձորի ծառի վրա, որ շատ պրիմիտիվ չստացվի, ես ուղղակի սիրում եմ այլաբանություն, բայց փաստորեն չկարողացա այնպես ներկայացնել, որ այն հասկանալի լինի բոլորին: Իսկ Զապպայի մուլտիկը ցավոք չեմ տեսել
3.Աշխարհի վերջն էլ նրա հետ կապ ունի, որ երբ մարդ վերանում է որպես մարդ ու սկսում է առաջնորդվել անզգացմունքային գաղափարներով, արդեն իսկ վերջ է դնում իր կյանքին: Ինձ համար հիմա աշխարհի վերջը սկսվել է, քանի որ իմ շրջապատում ավելանում է նման մարդկանց թիվը, ես հենց դա էլ ուզում էի ցույց տալ, քանի որ երբ մտածեցի Լիլի գրածի շուրջ, միանգամից այդ միտքը եկավ:
4.Աշխարհի սկիզբն էլ ուզում էի Էինան դներ, այսինքն առաջարկեր լուծման տարբերակներ

Էջանիշներ