Թոլքիենի Մատանիների տիրակալի մասին մի շատ զվարճալի, մի քիչ էլ սադոմազոխիստական պատմություն ունեմ՝ գիրքը վաղ մանոկությունից հիվանդագին սիրում էի, տասնյակ անգամ Հոբիտն ու Պահապանները կարդացել եմ, Հենդալֆի համար արցունքներով լաց եղել, բայց գիտեի, որ շարունակություն կա ու շարունակությունը չունեի: Հասել էի այն պահը, որ Սեմն ու Ֆրոդոն խմբից առանձնանում են ու այդպիսով գիրքն ավարտվում է: Անգլերեն ու ռուսերեն տարբերակները շարունակությամբ չկարողացա հայթայթել ու հանկարծ իմացա, որ ֆիլմն արդեն կա: Աննկարագրելի ոգևորությամբ, մի քանի շաբաթ սպասելով, որ ահա, վերջապես ՀԵՏՈՆ կիմանամ, նստեցի ֆիլմը նայելու ու ֆիլմի առաջ հատվածը վերջացավ հենց այնտեղ, ուր Պահապաններն էր վերջացել![]()
Էջանիշներ