Անահիտ ջան, հավատա՝ էս պահին ես, օրինակ, ուզում եմ գնացած լինեմ ու երազեմ Հայաստան գալու մasin: Ու ես դիվանին պառկած բողոքողներից չեմ, ում կարելի ա ասել, թե մի բան անենք, որ շենացնենք: Ես չգիտեմ՝ ինչ ա պետք անել, բայց գիշեր-ցերեկ ես աշխատել եմ, քանի գնացել ավելի շատ, իմ ճարած աշխատանքում, իմ ի վիճակի եղած ձևով: Ասեք՝ ինչ պետք ա անեմ, որ շենացնեմ: Ես դա չգիտեմ: Ու ես չեմ ուզում փախչեմ, փրկվեմ, ես ուզում եմ գնամ, փորձեմ իմ պոտենցիալը, որը գուցե չունեմ, բայց ստեղ ստուգելու հնարավորություն էլ չեմ ունեցել, փորձեմ ռեալիզացնել: Կարող ա՝ չհավատաս, բայց շատ փող, շքեղ ավտո, ընդհանրապես ավտw, ասաբնյակ, եսիմինչ, երբեք չեմ երազել ու հիմա էլ չեմ երազում, իրոք, բայց ուզում եմ մի բան անեմ ու արածիս արդյունքը տենամ, ի՞նչ՝ չգիտեմ, էստեղ էդ ինչը չեմ գտնում, հիմա մեղադրելո՞ւ ա, որ փորձեմ գտնեմ մի ուրիշ տեղ:
Էջանիշներ