Քանի որ սենց անկեղծ զրույց բացվեց, ես էլ միանամ, հա՞։
One_Way_Ticket ջան, ես էլ հո արդեն քանի տարի է՝ գնացած եմ, ու հոգուս խորքում նման տաքուկ երազանքներ փայփայելու խնդիր չունեմ (չնայած՝ ունեմ՝ երազում եմ վերադառնալ Հայաստան), բայց վատանում եմ էս թեման տեսնելուց, վատանում եմ, որ մարդիկ անընդհատ գնում են կամ ուզում են գնալ, որ Հայաստանը դատարկվում ա, ու հատկապես՝ որ հիմնականում լավերն են գնում... Ու սա ոչ մեղադրանք ա, ոչ կշտամբանք (հատկապես որ հեռացած մարդն ընդհանրապես բարոյական իրավունք չունի ուրիշ հեռացողներին մեղադրելու)։ Ընդամենը տխրություն ա, ցավ ա, որ մարդկանց մեծ մասը երազում ա հնարավորինս շուտ հեռանալ մեր երկրից, որ լավացնելն էդ աստիճանի անիրական ա թվում...
Մարդ էլ կա՝ ոչ ուզում էր, ոչ էլ կարողացավ հաղթահարել (մինչև հիմա էլ չի հաղթահարել), որոշումը կայացվեց առանց դրա, որովհետև էդ պահին այլ կերպ հնարավոր չէր։ «Փախավ», բայց չփրկվեց. կարոտից փրկվել հնարավոր չի։
Էջանիշներ