1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.
2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև
3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան
4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան
5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան
6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան
7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան
8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան
9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան
10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան
11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան
12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա
13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան
14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան
15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի
16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե
17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան
Ժող, բայց խի՞ 17 հատ… մի քիչ շատ չի՞…
Mephistopheles (24.11.2012)
Դեռ առաջին երեքն եմ կարդացել։ Դրանց մասին գրեմ, մնացածն էլ՝ ընթացքում քիչ–քիչ։
1. «Մի կիլո լոլիկի պատմությունը»
Համաձայն եմ Մեֆի հետ, որ պատմվածքը պոտենցիալ ուներ, բայց... Էստեղ լիքը բայցեր կան։ Նախ, ինչպես արդեն նշեցին, խոսակցությունը բնական ու համոզիչ չէր։ Տիկնոջ կերպարը մի տեսակ չափազանցված, դզված–փչված էր։ Տեղ–տեղ հաջողված դիպուկ նկարագրություններ կային, ինչն ուղղակի ցույց էր տալիս, որ հեղինակը լավ ստեղծագործելու ունակ է։ Պատմվածքի հանգուցալուծումն էլ չհավանեցի. ինչ–որ շատ աչք մտցվող «արդարացի զուգադիպություն» ստացվեց, ընթերցողին հատուկ ցնցելու միտում էր նկատվում։
2. Անվերնագիր–1
Մեֆի ասած քնելու վախից մինչև վերջ չկարդացի։ Չնայած Մեֆը ոնց որ թե ուրիշ պատմվածքների ժամանակ էր քնել, բայց ես էս մեկի սկիզբը մի քիչ կարդալուց արդեն զգացի, որ քունը նենգորեն մոտենում է, ու մտածեցի, որ չարժե դա թույլ տալ։ Ենթադրում եմ, որ ասելիք ուներ, բայց անհասկանալի կետադրական նշանները մի կողմից, շարադրանքի ձգձգվածությունը՝ մյուս կողմից, չթողեցին, որ բան հասկանամ։ Բայց ինձ թվում է՝ էդ տարօրինակ կետադրության պատճառով էս գործն ավելի շատ փնովվեց, քան արժանի էր։ Ինչևէ, թող սա դաս լինի բոլոր ստեղծագործողների համար, որ գրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն բովանդակությանը, այլև տեքստը հավաքելու ձևին։ Գործող անձանց անունների դիմաց դրված էդ գծիկներն ու փակագծի փոխարեն թեք գծերը բավական դժվարընթեռնելի էին դարձնում գրվածքը։
Ի դեպ, հանուն արդարության պիտի ասեմ, որ տվյալ տարբերակի բնօրինակ տեքստը, որը պատճենել եմ այստեղ, շատ ավելի ընթեռնելի տեսք ուներ՝ ըստ երևույթին՝ ձեռքով դրված բազմաթիվ բացատների շնորհիվ, որոնք, սակայն, պատճենելիս չէին կարող պահպանվել, իսկ նորից հատիկ–հատիկ էդքան բացատներ շարելն առանց չափազանցության ահռելի գործ է, ու չարժեր ակնկալել, որ տեղադրողը պիտի էդքան ժամանակ ծախսի տեքստի գեղարվեստական ձևավորման վրա։ Նման բաները պետք է հաշվի առնել։ Բայց մարդիկ էնքան բողոքեցին սխալ կետադրական նշաններից, որ մտածեցի՝ մի քիչ անարդարացի կլինի, եթե դրա պատճառով շատերը չկարդան։ Հենց նոր գործող անձանց անունները թավատառ դարձրի ու լիքը բացատներ ջնջեցի։ Հուսով եմ՝ դրանից հետո ավելի լավ կկարդացվի։ Էս գործում կետադրության հետ կապված ինչ–որ նկատելի անգրագիտություն չկար իրականում, ավելի շուտ տեսողական առումով էր տեքստը դժվարընթեռնելի։
3. Քարահունջ
Հետաքրքիր պատկերներ, նկարագրություններ կային, բայց մեծ մասամբ շատ էին ծանրաբեռնված ածականներով և այլ նկարագրական բառերով։ Ավելի շուտ արձակ բանաստեղծություն էր հիշեցնում։ Նաև համաձայն եմ, որ սահյանական ինչ–որ բան կար, էն տարբերությամբ, որ Սահյանն ավելի պարզ ու անպաճույճ է գրում։ Հետո էդ բնույթի գրվածքի համար մի քիչ շատ էր երկար։ Կարելի էր ավելի կարճ կապել. ես որ կեսից արդեն զոռով էի կարդում։ Բայց ընդհանուր վատը չէր։
ի դեպ, ոնց հասկացա, չնայած ծավալային սահմանափակում ա դրվել, բայց տեղադրելուց չի ստուգվել՝ բոլոր գործերը տեղավորվու՞մ են 7500 նիշ սահմանափակման մեջ, թե՞ ոչ: առաքյալներն ակնհայտորեն խախտում ա էդ սահմանափակումը: դրա համար առանց խղճի խայթ զգալու մինչև վերջ չեմ կարդում ու չեմ քվեարկում էս մեկի օգտին:
Ժող, կարող ա՞ կարդում եք… ինձ ասեք որն եք ուզում, ես կասեմ արժե կարդալ թե չէ…
Ի դեպ, կարդացածներիցս դեռ միայն Գագոն եմ հավանել
Չի բացառվում, որ հեղինակին գիտեմ: Երկու հոգու հիշեցրեց ոճը, հումորը: Բայց տարբեր տողեր կարդալիս երկուսից մեկը աչքիս առաջ էր գալիս, նենց որ հաստատ չգիտեմ: Ի դեպ, էդ աչքիս առաջ եկողներիցս մեկը կարա մի երկու տող վերջերում ինադու ավելացրած լինի, որ այ սենց ինձ թողի շիվարած
Բնականությունն էր շատ հավես շարադրածի: Ինձ Տեխասում էի զգում, սեղաններից մեկի մոտ նստած: Էդ ամենին հետևելիս: Չէի պարում բայց կոտրտվելով: Եքա կնիկ եմ, հետն էլ ամուսնացած:
Գագոյի համբույրից բոլորովին վատ չզգացի: Թեև գրեթե գլխի էի ընկել, որ տենց մի բան լինելու ա: Էլի "American Beauty"-ն հիշեցի:
Ստեղ ինչ-որ կարծիք էր հնչել ավանդույթների պահպանման հետ կապվածՍիրտս չամիչ ուզեց:
Վերջում ինձուինձ ժպտում էի էկրանին՝ ևս մեկ անգամ օֆիսում ամրապնդելով գժի իմ համբավը:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 24.11.2012, 02:30:
չբռնե՞մ Ատունեի Կկործանումը կարդամ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ