User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ամանդա Տոդդի պատմությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հետաքրքիր քննարկում էր Ես ձեր մեծ մասին պատկերացրեցի ամենայն մանրամասնությամբ ու եկա այն կարծիքին, որ ձեր հետ դժվար թե ուզենայի հանդիպել երբևէ իրական կյանքում:
    Ճիշտն ասած ես զբաղվում եմ "Social engineering" -ի հետզոտությամբ ու ձեր քննարկումը ինձ շատ պետք եկավ:
    Ինչպես և ակնկալվում էր, հայ հասրակությունը ներկայացավ ծայրահեղ մուսուլմանական իր կերպարով՝ "աղջիկը չադրա հագած պիտի ման գա ու պետք ա հետևել երեխու ամեն քայլին": Ես երբեք չեմ հասկանա, թե ինչի հայերը դեռ կրոնափոխ չեն եղել: Մտածողությամբ բացարձակապես չեք տարբերվում մուսուլմաններից: Հայաստանում էլ է այսպիսի դեպքեր շատ են լինում: Այնպես է ընդուված, որ միշտ զոհին են մեղադրում հանցանքի մեջ հիասքանչ տակտիկա է: Խոսքեր չունեմ:
    Բոլոր հանցագործություններում միշտ ամբոխն է մեղավոր: Ամբոխն է միշտ արդարացնում հանցագործներին ու դատում անմեղներին: Ամբոխն է վարքի կանոնները սահմանում ու հետո դրանք իսկ դատապարտում: Ամբոխն է ուժեղներին ամեն ինչ թույլ տալիս ու թույլերին ամեն ինչ արգելում: Առանց ամբոխի ոչ մի սիրկայություն երբևէ չի կատարվել: Միշտ այդպես է եղել ու միշտ այդպես է լինելու, որովհետև ամբոխը թույլ է, միշտ կառավարվում է սիրկաների կողմից ու ամբոխը միշտ պսեվդե-բարոյական է: Ամբոխը ժողովրդի արատավոր մտածողության մարմանցումն է: Իսկ դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում Ատենակալների Դատարանը (որ կազմվում է ոչ իրավաբան, սովորական "փողոցի մարդկանցից") 90% դեպքերում արդարացնում է ռասսայական հողի վրա սպանությունների մեղավորներին: Այո ռուսական ամբոխը կարծում է, որ 9 տարեկան ոչ ռուս աղջկան սպանելը հանցագործություն չէ ու դրա համար մարդուն պատիժ չի հասնում: Դուք հիմա այդ ատենակալներից շատ քիչ եք տարբերվում: Դուք ամբոխ եք: Այս աղջիկը ձեր ձեռքերում շատ ավելի արագ կմեռներ: Դուք մեծ հաճույքով կքաշեիք նրա աթոռը կախվելիս: Դուք դժվար թե հասկանաք, բայց դուք 15 տարեկան երեխա եք սպանել: Դուք մարդասպան եք:
    Իմ, ոչ մասնագիտական ու սուբյեկտիվ, կարծիքով այս աղջկան մի շատ կարևոր բան չեն սովորոցրել՝ փախուստ լուժում չէ: Կյանքը լի է պրոբլեմներով, ամենատարբեր խնդիրներով ու սիրկաներով: Պետք է ուժեղ լինել: Պետք չէ փախնել պրոբլեմներից ուրիշ դպրոց կամ քաղաք, որովհետև պրոբլեմներից հնարավոր չի փախնել: Պրոբլեմները քո մեջ են ու դրանք պետք է լուծել: Դու պետք է ուժեղ լինես ու կարողանաս հասնել նրան, որ քեզ հարգեն ու համապատասխան կերպով վերաբերվեն: Կամ էլ այնքան ուժեղ լինես, որ անտարբերության մատնես ամբողջ հասարակությունը: Քո հանդեպ վերաբերմունքը ի սկզբանե վատն է, դու ես վաստակում լավ վերաբերմունք: Հոգեբանի մոտ ուղարկելու փոխարեն պետք էր ուղղակի նրան բացատրել նման տրվիալ բաներ: Ամեն անգամ նրան "փրկելով" պրոբլեմը չի լուծվի: Հարցը ոչ հագուկապն է, ոչ շպարը ոչ էր որևէ ուրիշ բան, հարցը մարդու թուլությունն է: Նա մեղավոր է այնքանով, որ ինքնասպանությունից բացի ուրիշ լուծում չի գտել: Դա բնական ավարտ էր այն փախուստի, որ նա ընտրել էր իր համար: Ամեն դպրոցում ու դասարանում անպայման կան այնպիսի մարդիկ, որոնց անընդհատ նեղացնում ու ճնշում են ամեն հարմար առիթով, այս աղջիկը այդպիսի կերպարի վառ ներկայացուցիչ է: Երեխաները անհավանական դաժան են ու կարող են առանց խղճի խայթի ինքնասպանության հասցնել ում ասես:
    Ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել բարոյական նորմերը պահպանել համացանցում կամ կյանքում, դա անհնար է: Չկան օրենքներ, որ արգելեն որևէ մեկի սխալները ծաղրել կամ հիմարություններ գրել սոցիալական կայքերում ու չեն կարող լինել: Չկան նաև օրենքներ որ արգելեն այդպես խոսել կամ մտածել: Ես ինքս աղջիկ լինելով հասկանում եմ Ամանդային ու անկեղծորեն կարեկցում եմ նրան: Չգիտեմ թե ինչպես եք դուք հոլովակից որոշել նրա անպարկեշտ լինելը, բայց ինձ ներակայացավ խոցված, անպաշտպան ու մոլորված երեխա:
    Ասեմ ևս մեկ բան, երեխաները, ամբողջ աշխարհով մեկ, մի տեսակ սկսել են զբաղմունք ու հետաքրքրություն չունենալ: Անյպիսի մի բան, որ կարողանան իրենց էներգիան ու պոտենցյլան արտահայտել: Եթե այդ աղջիկը որևէ բանով զբաղվեր, շատ հնարավոր է որ այսպիսի պրոբլեմների մեջ չընկներ: Երեխաները, որ ունեն հետքրքրություններ ու զբաղմունք ինքնաարտահայտման հետ պրոբլեմներ չեն ունենում որպես կանոն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (30.10.2012), shatboyov (30.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •