Varzor-ի խոսքերից
Ընդհանրապես արտագաղթի համար որպես պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ գործոնները.
1. Կյանքին/գույքին սպառնացող վտանգներ (պատերազմ, բնական աղետներ, համաճարակներ և այլն)
2. Սոցիալական և կենցաղային վատ պայմաններ: Սրանց համար կարող են պատճառ հանդիսանալ ինչպես 1 կետում նշվածները, այլը ներքին քաղաքա-հասարակական իրավիճակները:
3. Ունեցածից ավելի լավին ձգտելը (օրինակ` ՀՀ-ում միլիոնատեր է, բայց նախադրյալներ չունի միլիարդատեր դառնալու, գնում է ԱՄՆ): Այս պարագայում սոցիալական ու կենցաղային գործոնները այդքան էլ որոշիչ չեն:
4. Անձնական նախասիրությունները կամ առողջական վիճակը (մարդն ամբող կյանքը երազել է Ճապոնիայում ապրել, ծովային կլիման իրեն ավելի առողջարար է և այլն)
5. Ընտանեկան կամ աշխատանքային անհրաժեշտությունը (գործատուն հաստիքային տեղափոխում է կատարում, գիտնականը երկարատև ուսումնասիրություններ է կատարում արտերկրում, ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է)
6. Սեռական, քրեական, քաղաքական կամ հասարակական հետապնդումները:
..
Էջանիշներ