User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Արտագաղթ - սոցիալական ոչ բարվոք վիճակի արդյունք, թե' ազգային առանձնահատկություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտագաղթ - սոցիալական ոչ բարվոք վիճակի արդյունք, թե' ազգային առանձնահատկություն

    Խոսքը ցեղասպանության արդյունքում ձևավորված սփյուռքի մասին չէ, ոչ էլ այն մարդկանց մասին ովքեր կարողացել են դրսում հասնել այնպիսի բարձունքների, որը հնարավոր չէր անել սեփական երկրում ( չնայած վերջիններիս էլ չարժե արդարացնել, բայց դրանք արդեն մասնավոր դեպքեր են, և հիմա չեի ուզենա դրանց վրա կենտրոնանալ ): Խոսքը էն մարդկանց մասին է, ովքեր բնակություն հաստատելով արտասահմանում ունենում են նույն, որոշ դեպքերում էլ ավելի վատ կյանքի որակ, քան Հայաստանում: Էս հարցի մասին ավելի շատ սկսեցի մտածել վերջրս Ռուսաստանում հանգստանալուց հետո, այնտեղ շփվեցի շատ մեր հայրենակիցների հետ, որոնց ստվար մասը ապրում էին մեղմ ասած ոչ նոռմալ պայմաններում, ոնց հասկացա միայն ստամոքսի խնդիր էին լուծում, փասթաթղթեր չունեին, այդ պատճառով տեղաշարժվում էին բռնվելու և տուգանվելու վախով, էլ չհաշված էն , որ ազգային հողի վրա նրանց համարում էին ճ սորտի մարդ: Ես գտնում եմ, որ էտ ստամոքսի խնդիրը ցանկացած աշխատունակ մարդ, կկարողանա լուծել նաև Հայաստանում, էստեղ գոնե իրենց հողի վրա են, իրենց տանն են, վախենալով փողոց դուրս չեն գալիս, որ հանկարծ "միլիցեն" չգա չբռնի կամ տուգանի ... Իսկ մառազմը կայանում է նրանում որ էտ մարդիկ այնպես են արտահայտվում, որ կարծես Հայաստանը կոնցճամբար է, իսկ նրանք փախնելով այստեղից հիմա դրախտում են ապրում, իսկ մեկն էլ մի միտք արտահայտեց թե- լավ է դրսում ստրուկ լինենք, քան սեփական երկրում- ես գտնում եմ, որ ստրուկի մտածելակերպով մարդը միշտ էլ կմնա ստրուկ անկախ գտնվելու վայրից... Տեսնելով էս ամենը` մեր երկրի ու ազգի այսօրվա վիճակը, վերհիշելով մեր պատմությունը` եկա այն եզրահանգմանը, որ մենք հարմարվող հոսանքի հետ գնացող ազգ ենք, մենք կնախընտրենք անցնել դժվարությունների ու զրկանքների միջով, կհարմարվաենք դրանց, բայց երբեք չենք ըմբոստանա դրանց դեմ, թեկուզ կորուստների գնով չենք փորձի դրանք հաղթահարել և փոխել ինչ որ բան դեպի լավը...
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (21.10.2012), One_Way_Ticket (20.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտագաղթ.1000+1
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 06.12.2018, 01:29
  2. Արտագաղթ Հայաստանից...
    Հեղինակ՝ sona..., բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.11.2016, 21:36
  3. Արտագաղթ դեպի ՌԴ
    Հեղինակ՝ Sophie, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 12.03.2012, 19:09
  4. Արտագաղթ Հայաստանից
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.04.2011, 02:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •