Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ ես չասեցի, էդ դու ասեցիր:
Լավ էլի, այ Չուկ, կռիվ ես ման գալիս


Իսկ ես ուղղակի ասում էի, որ դու չափից ավելի ես ֆիքսվել էդ երևույթի վրա, ընդ որում ինձ թվում ա, որ վախենում ես: Թե ինչի՞, Աստված գիտի: Մի բան գիտեմ, որ ոչ մի հետերո տղամարդ տենց կինոներ նայելով միասեռական չի կարող դառնալ: Ու վախդ արդարացված չի
Նման ֆիլմերը անուղղակի ազդեցություն կարող են ունենալ դեռևս չձևավորված անհատների` երեխաների ու դեռահասների վրա, ասածս էդա: Ու նաև էն ասեմ, որ ստեղ ֆիլմերը հիշեցինք էն առումով, որ ասվեց, թե քարոզչություն չի տարվում...

Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Կներեք էլի, էլ չեմ կարում մեջս պահեմ, էս վերջի խոսակցություններից հետո, հատկապես, որ Լիոնը պնդեց, որ Չուկը տեղյակ ա իրա օրիենտացիայից ոււ գնաց քնելու, նենց պատկերացրեցի, որ հագավ իրա սրտիկներով գիշերանոցը ու պառկեց անկողին, գրողը տանի, աչքիս ես էլ հակումներ ունեմ Հայազնը ճիշտ էր էլի
Էս ինչ մի հուզիչ տեսարան էր, կարողա ծիխարի թռնեմ էս թեմայից

Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց որ մանկապարտեզում տղա երեխան զուգարանում աղջկա երեխայի «տեղին» ձեռ տա, դա նորմա՞լ է: Էս ինչ ծայրահեղության մեջ ընգաք, հասաք մանկապարտեզ
Սկզբունքորեն, եթե համեմատենք, ավելի նորմալա, թեև երկուսն էլ ցանկալի չեն

Իրո՞ք... բա արի արևմուտք, էս խեղճ մարդկանց աչքերը բացի: Իսկ եթե լուրջ, ԻՄՀՈ, բացարձակ վստահությամբ խոսում ես մի երևույթի մասին, որի մասին ընդհանրապես տեղեկացված չես:
Դե հա, էդ քո կարծիքնա...


համաձայն եմ... քննարկումները, բանավեճերը լրիվ բնական են, տեսակետներ արտահայտելը լրիվ բնական է... բայց ոչ երբ գազ են տալիս մարդկանց մի խմբի ու իրանց տարրական իրավունքների վրա, ու էլ հեքիաթ մի պատմեք թե տոլերանտ ենք, ֆլան-ֆստան: Մարդիկ շուն չեն, որ ասեք ուտելիք տալիս ենք, իրանց էտ էլ ա հերիք:
Էլի ընդհանրացրիք??


Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, եթե նորմալը տեսակի շարունակությունն ա, ուրեմն ոչ ենք ասում.
1. Պահպանակներին
2. Հակաբեղմնավորիչ հաբերին
3. Ընդհատված սեռական հարաբերությանը
Սկզբունքորեն ոչի բան են, այլ հարց է, որ տարաբնույթ պատճառներով դրանք գոյություն ունեն և պետք է գոյություն ունենան: Բայց դրանից էն իմ ասած գլոբալ մակարդակով չի բխում, որ դրանք նորմալ բաներ են:

4. Օնանիզմին
Նորմալա և նույնիսկ առողջարար կաթնասունների այն տեսակների համար, որոնց մոտ սեռական ակտիվությունը սեզոնային բնույթ չունի:

5. Իմպոտենտներին
6. Զանազան պատճառներով անպտուղ կանանց ու տղամարդկանց
Հիվանդությունը ոնց կարող է նորմալ լինել

Էս բոլորին վառել ա պետք:
Ոչ մի դեպքում - համենայն դեպս ես նման բաներին դեմ եմ, դեմ եմ նույնիսկ դրա քրեականացմանը:

Այո ենք ասում վաղ տարիքում սեռական հարաբերություններին. հենց աղջիկը կարա արդեն սերունդ տա, սեքսի վախտն ա: Այո ենք ասում ամուսնացած գեյին, որն ունի հինգ երեխա, բայց կնգան ամեն օր տղամարդու հետ դավաճանում ա:
Չէ Խնդիրն այն է, որ մարդկային հասարակությունում անձի ֆիզիկական ծնունդը դեռևս բավարար չէ նորմալ հասարակական էակ ձևավորելու համար: Ու այս տեսակետից, համենայն դեպս մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի առնելով կարող ենք ասել, որ վաղ տարիքում աղջիկների սեքսը այնքա էլ ցանկալի չէ:

Ու վերջիվերջո, էս սաղ թողնում ենք մի կողմ: Այո ենք ասում կլոնավորմանը ու պըրծ: Էլ ինչ սեքս-մեքս, տեսակը տենց էլ կշարունակվի:
Դու նորմալ կլոնավորված մարդ տեսել ես?

Հա, Հայաստանում նորմալ տղերքը քչություն են անում (խոսքը միայն սեռական կողմնորոշման մասին չի, այլ այն մասին, որ հայ տղաներից շատերի վրա նայում ես, սիրտդ խառնում ա):
Է հայ աղջիկներից շատերն էլ են նույն զգացումը առաջացնում, բայց մեկը ես երբեք չեմ պնդել, որ նորմալ աղջկները պրծել են - փնտրել է պետք...