Ցավոք սրտի, ինձ այդպես չի թվում։ Այսօր Եվրոպայում իմ ասած մոդելը չի գործում։ Այնտեղ գործում է "նույնասեռականությունը առողջ կողմնորոշում է, և մարդիկ պետք է փոքրուց դա իմանան" մոդելը։ Երեխաները մանկապարտեզում պարտադիր հեքիաթ են անցնում, որտեղ արքայազնը արքայազնին է սիրահարվում։ Ու գրեթե համոզված եմ, որ եթե երեխաները հարցնեն, թե արդյոք դա նորմալ երևույթ է, դաստիարակը պարտավոր է պատասխանել, որ շատ նորմալ, առողջ երևույթ է։ Ես սա ճիշտ չեմ համարում։ Երեխաներին պետք չէ նման հեքիաթներ կարդալ, ու եթե երեխան հանկարծ հարցնի այդ երևույթի մասին, պետք է ասել, որ դա լավ բան չի։ Ոնց որ եթե հարցներ "բա ինչու՞ է էն ձյաձյան ծխում", կասեինք "լավ չի անում"։
Ու հիմա, ոնց ջոկում եմ, Եվրոպան ուզում է նույն մոդելը մեզ մոտ տարածել, ու, ոնց ջոկում եմ, լիքը մարդիկ ուրախ են դրա համար։ Ես դա ճիշտ չեմ համարում։ Այնպես չէ, որ համարում եմ դա մեր ամենամեծ պրոբլեմը տվյալ պահին։ Պարզապես ճիշտ չեմ համարում։
Էջանիշներ