Չգիտեմ ով ոնց, ես ոչ մի տեղ չեմ գնացել

Շատ էլ որ վերջին էջերին գրառում չեմ արել։ Ասելիքս ասել եմ, նոր ասելիք այս թեմայում չունեմ։ Չունեմ, որովհետև ասածներիս
ըստ էության առարկել է միայն Չուկը (և տեղին), երբ խոսքը գնում էր Եվրոպայի կողմից Հայաստանում ծավալվող տարատեսակ գործունեությանը։
Իսկ գեյ դառնալու և դրա վրա պետական քարոզչական ապարատի ազդեցության մասին իմ ասածներին ոչ մի լուրջ հակափաստարկ չի հնչեցվել։
"Բռնանում ես ուրիշների կամքի վրա, թող ով ոնց ուզում է ապրի" - ես ոչ մեկի կամքի վրա չեմ բռնանում, ընդամենը գտնում եմ, որ ճիշտ քարոզչություն պիտի տարվի, որ մարդիկ չուզենան գեյ դառնալ, առանց որևէ բռնության։
"Ես գեյ չեմ դարձել" - ես էլ չեմ դարձել, բայց մեզանով դատելը սխալ է, մենք ուրիշ արժեհամակարգի վրա ենք մեծացել։ Խոցելի աուդիտորիան դեռահասներն են։ Ի՞նչ գիտես, ինչ կլիներ, եթե մեզ մանկապարտեզում հեքիաթ պատմեին, որտեղ արքայազնը արքայազնին է սիրահարվում։
"Դու գեյ ես, եթե մտածում ես, որ մարդը կարող է քարոզի ազդեցության տակ գեյ դառնալ" - ընդհանրապես տեղին չէ, քանի որ նման մտքեր ես արտահայտել եմ և կարտահայտեի շատ այլ հարցերի շուրջ, և կստացվեր, որ ես բացի գեյ լինելուց ծխող եմ, հարբեցող եմ, թմրոմոլ եմ, էմո եմ, էլ ես շատ գիտեմ ինչ եմ (դժվար թե, էլի)։
Կամ բառերից են կպնում, այդ մասին արդեն ասել եմ։
Կամ վերցնում են ուրիշ մարդու ծայրահեղական խոսքեր, ասենք, գեյերին վառելու մասին, այն ընդհանրացնում բոլոր իրենց հետ ոչ համաձայն մարդկանց վրա, և ըստ այդմ այդ մարդկանց սխալ հանում - նույնպես տարածված, բայց տգեղ տռյուկ է վեճի ժամանակ։
Այվին ճիշտ է, այս կարգի թեմաներ հաճախ են լինում ակումբում, ու միշտ կոսմոպոլիտ-ազատասերները մեծամասնություն են կազմում։
Չեմ հիշում, որ թեման էր, Սելավին ինձ լիքը շնորհակալություններ ստացող գրառումներում համոզում էր, որ ինքը պատրաստ է իր վերջին հացը կիսել սոված աֆրիկացիների հետ, որ իրենց մոտ ճնշող մեծամասնությունը այդպես է մտածում, և կառավարությունն էլ է այդպես մտածում։ Հարցին, թե ինչու այդ դեպքում չեն վերացնում վիզային ռեժիմը աֆրիկացիների համար, պատասխան չհետևեց։ Դե, դժվար էր այնպիսի պատասխան տալը, որ նախորդ ասածներին չհակասեր։
Իհարկե, հոգեբանորեն հաճելի չէ նման թեմայում "փոքրամասնություն" լինելը։ Բայց դե կդիմանամ

Ես չեմ էլ կարծում, որ իմ ասածների արդյունքում մարդիկ իրենց տեսակետները հանկարծ կփոխեն։ Նման բաները հանկարծ չեն լինում։ Գիտեմ իմ օրինակով։ Մի յոթ-ութ տարի առաջ ես էլ այս թեմայում կգրեի "այ մարդ, ինչ եք ուզում գեյերից, թողեք ապրեն էլի իրանց համար, վայ" ու լիքը շնորհակալություն կստանայի

Էջանիշներ