Դիվի, էս ինչ լավ թեմա ես բացել: Կարանք հանգիստ երկուսով ստեղ մտքի քարկապ ընկնենք, ու մարդ չի ջոգի
Փորձում եմ հասկանալ, թե ինչ ես ուզում ասել, դեռ մոտս լավ չի ստացվում: Համ էլ փորձում եմ իբր հասկացացծիս չափով մի երկու խելոք բան ասեմ, ու ոնց որ էլի չի ստացվում
Ուրեմն, Դիվի ջան.
- Ընտրության իրավունքը բացարձակ ու անքակտելի իրավունք ա:
- Բայց հասարակությունը, ինքը իրա ընտրելու իրավունքը սահմանափակում ա, քանի որ եթե չսահմանափակի, ապա կստացվի բառդակ:
- Կստացվի բառդակ, քանի որ մարդիկ շատ են: Շատ են, հենց քանակի իմաստով: Այսինքն 7 միլիարդ են էս պահին, ու էս 7 միլիարդից յուրաքանչյուրը կարա յուրովի իրա ընտրելու իրավունքը հասկանա:
- Ամեն հասարակություն իրա ձևով ա էտ սահմանափակումներն իրականացնում:
- Կան տեղեր, որտեղ որոշակի կոնսենսուս կա, թե ինչա ա կարելի, իսկ ինչը չի կարելի, ու կարելին ու չի կարելին սահմանված ա օրենքներով - սրանց պայմանականորեն անվանենք դեմոկրատիաներ:
- Կան տեղեր, որտեղ հասարակության տեղը որոշում են, թե ինչն ա կարելի, իսկ ինչը չի կարելի, ու կարելի ու չի կարելին էլի սահմանված ա օրենքներվ, բայց օրենքն ամեն մեկի համար չի - սրանց էլ պայմանականորեն անվանենք դիկտատուրաներ:
- Ու կան տեղեր, որտեղ յանիմ հասարակությունը որոշում ա, բայց ինքն էլ չգիտի թե ինչ ա որոշում, ու իրա տեղը որոշում են, բայց որոշողներն էլ չգիտեն ինչ են որոշում, ու էլի կան օրենքներ, բայց էտ օրենքները ոչ մեկի տանձին չեն - սրան էլ պայմանականորեն անվանենք Հայաստան:
Ու էս օբշակ բոռշի մեջ, մի տեղ իբր հասարակությունը որոշում ա, որ գեյերին պետք ա սիրել, քանի որ էտ էլ իրանց ընտրության իրավունքն ա: Կան տեղեր, որտեղ գեյերին պետք ա սպանել, քանի որ ոչ մեկը իրավուն չունի սիրել իրա սեռակցին: Ու կան տեղեր, որտեղ վռոդի գեյերին կարելի ա սիրել, բայց մուղամով, որ մարդ չիմանա, ու եթե հանկարծ իմանան, պետք ա վռազ գեյերի դեմ բողոքի ակցիա կազմակերպել - ու սրա անունը էլի դնենք Հայաստան:
Հիմա քեզ էսքան մեջից ո՞ր պահն ա հատկապես հետաքրքրում:
Էջանիշներ