User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Խորհրդային պետկապիտալիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խորհրդային պետկապիտալիզմ

    Մինչև 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանը հիմնականում դեռ ագրարային երկիր էր, որտեղ կապիտալիստական ​​ինդուստրիալիզացիան նոր սկսվում էր: Ռուսաստանի գյուղատնտեսությանում մինչև 1917թ դեռ գերակշռում էր ֆեոդալիզմը, որոշ կապիտալիզմի հայտանիշներով: Ռուսական հասարակությունից ձևավորվում էր ռուսական պետությունը, որն իրենից ներկայացնում էր ասիական բռնապետության ու եվրոպական միապետության միապետության խառնուրդ, և հիմնված էր երկու իշխող դասակարգերի՝ ազնվականության և բուրժուազիաի: Տնտեսապես պետությունն հիմնվում էր քանակապես և որակապես թույլ բուրժուազիայի վրա, իսկ քաղաքականապես հողատերերի և կալվածատերերի վրա: Ռուսական բուրժուազիան և նրան սպասարկող քաղաքական աշխատակազմը, թեև գտնվում էր ընդդիմությունում ցարիզմի ներքո, միաժամանակ գոյություն էր պաշտպանում պետության և պետական ​​պատվերների հաշվին:


    Կապիտալի և վարձու աշխատանքի դասակարգային հակամարտությունը Ռուսաստանում սրվել էր արդեն 1905թ. առաջին ռուսական հեղափոխության ժամանակ, որտեղ արդեն այն ժամանակ բանվոր դասակարգը խաղացել էր իր զգալի դերը: Հենց այն ժամանկել ինքնաբերաբար առաջացան առաջին բանվորական խորհուրդները: Ռուսական կապիտալիստները ավելի շատ վախում էին երիտասարդ բանվոր դասակարգից քան ցարական ռեժիմից:
    1917 թ. դրությամբ, ռուսաստանի բանվոր դասակարգը բաղկացած էր 3,5 մլն արդյունաբերական բանվորներից և 5 մլն գյուղացիական պրոլետարիատից, իսկ ընդհանուր բնակչությունը 195 մլն: Արդյունաբերական պրոլետարիատը դեռ սերտորեն կապված էր գյուղի հետ: Նրա մեծամասնությունը կազմում էին սեզոնային բանվորները հիմնականում գյուղերից:


    Այնուամենայնիվ, Ռուսաստանի համակցված զարգացումը հանգեցրեց նրան այն բանին, որ կապիտալիստական ​​արդյունաբերությունը հայտնվեց այստեղ շատ շուտ, արտադրության մեծ ծավալներով: Հսկայական գործարանները, որոնք հիմնականում պատկանում էին պետությանը կամ օտարերկրյա կապիտալին բերեցին, հատկապես Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, բանվոր դասակարգի մեծ համակենտրոնացման, որն իր հերթին նույնպես բարենպաստ ազդեցություն ունեցավ կոլեկտիվ դասակարգային պայքարի զարգացման վրա:


    1914թ. ցարական Ռուսաստանը, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ մի դաշինքում, մտավ իմպերիալիստական ​​պատերազմ: Ռուսական բուրժուազիան սրտանց պաշտպանում էր այդ արյունալի կոտորածը, քանի որ պատերազմը կապիտալիստներին բերում էր զգալի շահույթ: Այս արյունալի մղձավանջի համար հատուցեցին բանվորներն ու գյուղացիները: Այն ժամանակ, երբ բանվոր դասակարգը դաժանորեն շահագործվում էր ռազմական արդյունաբերությանում, ռուսաստանի գյուղացիները բանակում պետք է ռազմաճակատում սպանեին ու մեռնեին հանուն ցարական, հողատերերի և կալվածատերի շահերի համար: Բայց նման զարգացած բարբարոսության կոչի հետամնաց Ռուսաստանը դեռ պատրաստ չեր: Ցարիզմը փլուզվեց առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով, իսկ փետրվարյան հեղափոխությունը հիվանդ միապետությանը հասցրեց վերջնական հարված:


    Ռուսական հեղափոխությունը, չնայած իր հզոր սոցիալական դինամիկային, այդպես էլ չկարողացավ հաղթահարել բուրժուական կարգի հասարակության սահմանները: Փետրվարյան հեղափոխությունը 1917թ, որն հիմնականում իրականացվել էր պրոլետարիատի և ապստամբում զինվորների օգնությամբ սրբեց ցարական իշխանությունը, ստեղծեց երկիշխանության իրավիճակը: Մի կողմից բանվորական խորհուրդներն և գործարանային կոմիտեները, որոնք բնազդաբար ձգտում էին կոլեկտիվ և ինքնակազմավորաբար գրավել գործարանները, մյուս կողմից՝ Ժամանակավոր կառավարությունը: Այդ բնազդաբար զգտումը կարող էր հանգեցնել միայն կոոպերատիվ, ավելի ճիշտ մանր բուրժուական կոլեկտիվ արդյունաբերական ապրանքային արտադրության ձևի: Կապիտալիստական ​​ապրանքային արտադրության և պետության ոչնչացման վերացումը, այսինքն պրոլետարիատի հեղափոխական ինքնալուծարումը, այն ժամանակ իր սոցիալական թուլության պատճառով օբյեկտիվորեն անհնար էր: Անկեղծ ասած, այն ժամանակվա սոցիալ հեղափոխական տեսության սուբյեկտիվ թուլության պատճառով, գիտակից բանվորների մոտ պրոլետարիատի ինքնալուծարման ցանկություն չկար: Գյուղում առաջացավ գյուղացիական շարժում, որը մանր բուրժուական էր, քանի որ այն ձգտում էր բաժանել խոշոր կալվածատերերի հողերը փոքր մասնավոր սեփականատերերի օգտին:


    Պրոլետարիատի ինքնակազմակերպությունները խորհուրդների և գործարանային կոմիտեների տեսքով դեֆորմացվել էին, այնտեղ ներթափանցված մանր քաղաքական գործիչների օգնությամբ: Այդ քաղաքագետները սոցիալ դեմոկրատական «բանվորական կուսակցությունների» ներկայացուցիչներն էին՝ մենշեվիկները, որոնք բացեիբաց կոչ էին անում ստեղծել մասնավոր կապիտալիստական հարաբերություններ, մանր բուրժուական ծայրահեղականները(ռադիկալ) բոլշևիկները, ինչպես նաև ընդհանուր առմամբ գյուղացիների շահերը ներկայացնող սոցիալիստական ​հեղափոխական կուսակցությունը: Կուսակցությունները, որոնք խորհուրդների կազմում էին, պահանջում էին ավանդական քաղաքական աշխատակիցներից՝ թույլ ռուսական բուրժուազիայից, կադետների կուսակցությունից և Համառուսական համերկրային(զեմսկի) միությունից, վերցնել պետական ​​իշխանությունն իրենց ձեռքը, որնել նրանք արեցին ձևավորելով Ժամանակավոր կառավարությունը:


    Նույնպես բոլշևիկյան կուսակցությունը, որն հանդիսանում էր ծայրահեղական (ռադիկալ) ​​ Սոցիալ դեմոկրատիայի ձախ թևը, գտնվում էր մանր բուրժուական պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների ազդեցության տակ: Այնուամենայնիվ, այդ կուսակցության առաջատար գործիչ Լենինը սկսած 1917թ. ապրիլից նպատակաուղված էր տապալելու ժամանակավոր կառավարությունը: Դասակարգային հակամարտության Սոցիալական դինամիկան Խորհրդային Ռուսաստանում բարենպաստում էր բոլշևիկներին: Պրոլետարիատի դասակարգային պայքարն և գյուղացիական շարժումը գյուղում ավելի ու ավելի բացահայտորեն էին մտնում կոնֆլիկտի մեջ լիբերալ բուրժուազիայի, հողատերերի և ժամանակավոր կառավարության հետ: Սկզբում մենշևիկներն ու Սոցիալիստական հեղափոխականների կուսակցությունը կարողանում էին մեղմել այդ հակամարտությունները: Երկու կուսակցությունները 1917թ. հուլիսին մտան Ժամանակավոր կառավարություն և «սոցիալիստական ​​հեղափոխական» Կերենսկին դարձավ վարչապետ: Այսպիսով, մենշևիկներն ու սոցիալիստական ​​հեղափոխականները շնորհիվ քաղաքականությանը, որը ուղղված էր մասնավոր կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը ընդունվեցին բուրժուազիայի քաղաքական աշխատակազմ: Նրանք դարձան, հակիրճ, խոշոր բուրժուական քաղաքական ուժ, որը միաժամանակ հսկում էր նաև խորհուրդները:


    Բուրժուազիան, հողատերերը, մենշևիկներն և աջ սոցիալիստական հեղափոխականները շարունակեցին ռազմական գործողություններ Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում: Նրանք միաժամանակ պայքարում էին ագրարային ռեֆորմի դեմ և բախվեցին բանվորական խորհուրդների և գործարանային կոմիտեների հետ: Բոլշևիկներին հաջողվեց կապել զինվորների, գյուղացիների և բանվորների դժգոհությունը պատերազմի դադարելու, հողային ռեֆորմի և «Իշխանության փոխանցմանը Խորհուրդներին» հետ: Սակայն, այդ քայլը գյուղացիների պահանջների և պրոլետարական զանգվածների վերաբերյալ, մանր բուրժուական բյուրակրատ բոլշևիկների կողմից զուտ տակտիկական էր: Առավել կարևորը բոլշևիկների համար, զանգվածների վրա ազդեցությունն էր և իրենց կուսակցության կարևորության աճը, որն ավելի ու ավելի ուժեղ էր դառնում խորհուրդներում: Դրան նպաստեց նաև բոլշևիկների ռեպրեսիաները, որոնք 1917թ. հուլիսին Ժամանակավոր կառավարության ռեպրեսիաների պատճառով նրանք փաստորեն ստիպված էին անցնել ընդհատակ: Օգոստոսի վերջում, գեներալ Կորնիլովը և նրա հեևում կանգնած բուրժուա ֆեոդալական ռեակցիան փորձեցին հեղաշրջում կատարել Ժամանակավոր կառավարության և հատկապես խորհուրդների դեմ: Սոցիալիստական ​​հեղափոխականներն և մենշևիկները զգուշորեն ու անվճռականորեն օրինականացրեցին բոլշևիկներին, որպեսզի հաջողությամբ պայքարեն Կորնիլովի դեմ: Բոլշևիկներն օգտագործեցին գյուղացիների և պրոլետարական զանգվածների ազդեցության ամրապնդումը խոշոր և մանր բուրժուական հակառակորդների դեմ:


    Բոլշևիկների իշխանության բռնագրավումը 1917թ. հոկտեմբերին (հին տոմարով)՝ պրոլետարական հողափոխություն չեր, այլ բուրժուա բյուրոկրատական ​​իշխանության և սկզբնական շրջանում պրոլետարական ու գյուղացիիական համակրանքի հետ միասին բռնագրավում ինչպես նաև խորհուրդների կողմից հետին թվով հետևող հավանություն: Հոկտեմբերյան հեղափոխության օրինակով կարելի կատարելապես հասկանալ, թե ինչպես են բուրժուական քաղաքականությունը և կապիտալիստական ​​հարաբերությունները ծառայում և վերարտադրում են միմյանց: Սակայն այդ ամենը հասկանալու համար, անհրաժեշտ է թափանցել գաղափարախոսական վարագույրի ներքո, որոնք վերարտադրում էին և վերարտադրում են կուսակցական «կոմունիստները», որոշ ձախ «կոմունիստները» և նույնպես տրոցկիստներն ու ստալինիստները բոլշևիկյան իշխանության հոկտեմբերին 1917թ.զավթման մասին:


    Համաձայն մարքսիստական ​​գաղափարախոսությանը սոցիալական հեղափախությունը սկսվում է պրոլետարիատի քաղաքական ուժի զավթումով և պրոլետարիատի Դիկտատուրայի հաստատումով «բանվորական» պետության ձևով: Այդ «բանվորական» պետությունը պետք է վերձնի արտադրության բոլոր միջոցները իր վերահսկողության տակ և ճնշի բուրժուական հակահեղափոխությունը: Այդ խնդիրը կատարելուց հետո պետք է այդ պետությունը խաղաղ ճանապարհով մեռուկանա և զիջի տեղը անդասակարգ հասարակությանը: Այս ամենը դեռ կարելի է գտնել Մարքսի և Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մեջ:


    Իրականում բանվորական պետություն չի կարող լինել, քանի որ պետությունն ինքն իշխանություն ունի բանվոր դասակարգի վրա, այլ ոչ թե այնպես որպես ցանկանում է մարքսիստական ​​գաղափարախոսությանը: Բանվոր դասակարգը չի զավթել իշխանությունը, այլ միայն կարող է սոցիալական հեղափոխության ժամանակ ոչնչացնել պետությունը և կապիտալիստական ​​ապրանքային արտադրությունը, այդպիսով վերացնել ինքն իրեն: Պրոլետարիատի դիկտատուրան դա պետության ջաղջախումն է պրոլետարիատի միջոցավ, այլ ոչ թե «բանվորական» պետության հիմնումը:


    Նույնպես գործնականում, ոչ թե ռուսաստանի պրոլետարիատը գրավեց իշխանությունը պետությունում այլ բոլշևիկյան պրոֆեսիոնալ ​​քաղաքական գործիչները: Այսինքն այդ գրավումը բուրժուական էր այլ ոչ թե պրոլետարական, և ինչպես ցանկացած բուրժուական պետություն, այնպես էլ խորհրդային պետությունը չեր էլ մտածում ինչպես մեռուկանա, այլ մտածում էր, ինչպես ամրապնդվի և ընդլայնվի:


    Մենշևիկների սոցիալ դեմոկրատական մարքսիզմել էր ելնում այն բանից, որ ռուսական հեղափոխությունը բուրժուական էր, և բոլշևիկների փորձը անցկացնել «սոցիալիստական ​​հեղափոխություն»՝ մաքուր ավանտյուրա: Քանի որ Ռուսաստանը դեռևս «հասուն» չեր սոցիալիզմի համար: Արաջինը՝ այն ինչ որ մենշևիկներն ու բոլշևիկները հասկանում էին «սոցիալիստական ​​հեղափոխության» ներքո այսօրվա հեղափոխական տեսանկյունից դա բուրժուական իշխանության գրավում էր, իսկ բոլշևիկների իշխանությունը գրավման համար Ռուսաստանր հասունացել էր: Երկրորդը՝ պրոլետարիատի հեղափոխական ինքնալուծարմանը Ռուսաստանը դեռ հասունացած չեր, քանի որ Ռուսաստանի պրոլետարիատը փոքրամասնություն էր կազմում ագրարային երկրում: Սակայն այն, որ Ռուսաստանի պրոլետարիատը սոցիալ հեղափոխական էր և փորձեց այն, որն իսկզբանե դատապարտված էր ձախողման, ցույց է տալիս նրա սուբյեկտիվ հասունություը: Քանի որ նա, ով պատրաստ չէ պայքարել ոչ բարենպաստ պայմաններում նա չի կարող հաղթել բարենպաստ պայմաններում: Ոչ միայն բոլշևիկները մտան հակամարտության մեջ Ժամանակավոր կառավարության հետ, այլ նաև գյուղացիներն ու հեղափոխական պրոլետարիատը, լավագույն ձևով մարմնավորված Կրոնշտադտի ծովայինների տեսքով:


    Մենշևիկյան գաղափարախոսական պրոպագանդան պետք է շեղեր մասաներին այն բանից, որ միջազգային սոցիալ դեմոկրատիան արդեն վաղուց դարձել էր մասնավոր կապիտալիստական հակահեղափոխության մի մասը: Օրինակ, արդյունաբերական զարգացած Գերմանիայում սոցիալ դեմոկրատիան նույնպես անցավ բուրժուազիայի կողմը, և սոցիալ դեմոկրատական ​​քաղաքագետները 1918-1923թ. ճնշեցին պրոլետարիատի հեղափոխական փորձերը:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.10.2012, 12:43:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհրդային պլակատներ
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.03.2010, 21:01
  2. Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 16.10.2008, 19:45
  3. Խորհրդային Երևանի նկարներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.11.2007, 02:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •