Ծայրահեղ անարդար ես, է

: Ես քեզ համար փառապանծ հայ ազգը չեմ, մի ընդհանրացրու.
Հայկոն եմ՝ շարքային, սովորական, Հայաստանում ապրող հայ ջահել, ու համեստ ուժերիս ներածի չափով ամեն ինչ արել եմ, որ ոչ Սերժը նախագահ լինի, ոչ քաքի մեջ լինենք, ոչ էլ մարդիկ ուզենան ստեղից գնալ: Ու դու հիմա ղարաբաղյան պատերազմի, Սպիտակի երկրաշարժի, միջազգային ճգնաժամի, կաշառակեր հայվանների, արնախում սադիստների ամբողջ մեղքը դնում ես ինձ վրա, Ֆուկուսիմա-երկու ռեակտորն էլ քեզ նվեր: Եթե դու հիմա պիտի ինձ ասես «դուրդ չի գալիս՝ հելի ռադ եղի երկրից, հարազատությունդ ու ընկերությունդ էլ թող մնան, ոչինչ, բալքիմ դրսում մի տեղդ ճղելուց օգուտ կլինի, կարող ա ուկրաինկա ընգերուհի էլ կպցնես», ուրեմն դու ոչ թե ուղղակի անարդար ես, այլ գերագույն-գլխավոր ինկվիզիտոր ես, ձյաձ

: Էն որ մարդուն բռնում են, կոխում են զնդանն ու ասում՝ «ապացուցի, որ անմեղ ես, թե չէ մեղավոր ես», որ հիշողությունը թարմացնելու համար իսպանական սապոգ են հագցնում կամ ասենք Քոչարյանին են փաթաթում վզին: Հիմա դու լուրջ ուզում ես, որ իմ նախագահը դառնա Քոչը՞: Սենց գնա՝ կուզենք, որ բժշկական նպատակներով երեք ամիսը մեկ մարտի մեկ լինի, մարդկանցից մի քիչ արյուն բաց թողնեն, որ խելքները գլուխները գա, իմանան-հասկանան, որ եթե իրանք էնքան մարդակեր չեն, որ մյուս մարդակերներին ուտեն, ուրեմն իրանց հարկավոր ա ասֆալտի վրա սպանել, օրինակ:
Էջանիշներ