Վերջերս ավելի ու ավելի հաճախ է Ռոբերտ Քոչարյանի անձը շոշափվում: Մեկ նրան լրագրողը միամիտ կամ դիտմամբ հարցնում է, թե` նա չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, հետո էլ տարածվում են տեսանյութեր` նրա դիրքորոշման մասին` Արցախի հարցում: Կարճ ասած` նա հայտնվել է ուշադրության կենտրոնում` նախագահական ընտրությունների շեմին: Այս թեմայում եկեք քննարկենք ՀՀ երկրորդ նախագահի` մեծ քաղաքականություն վերադառնալու շանսերի մասին, և, ընդհանրապես, դուք ուզու՞մ եք, որ նա վերադառնա: Դա ի՞նչ կտա մեր պետությանը:
Հարցումը երկու տարբերակով եմ ստեղծել` հույս ունենալով ստանալ հստակ պատասխան: "Միևնույն է" տարբերակը ոչինչ չէր տա:
Էջանիշներ