keyboard (02.09.2012)
Ազիկներին մենք վաղուց գիտենք, բայց մեզ թվում էր, թե եվրոպային գիտենք... ստացվեց նենց, որ եվրոպան ի դեմս հունգարների՝ ազիկներին չգիտեր,
ու էն մարդը ով «բռատ» ասելով հային կացնեց, հմի էլ հունգարներին «բռատ» ասելով ազատության մեջ ա...
Էտքան ԱՄՆ-ին, Օբամային "ձեռ եք առնում"` կապված Օբամայի անհանգստության հետ, բայց ասեմ, որ ավելի լավա ձևական անհանգստանալ, քան թե մեր "լավ ախպեր" Ռուսաստանի պես, "դեմոկրատիայի օրինակելի" Եվրամիության պես, աշխարհում "խաղաղության համար պայքարող" NATO-ի պես, որոնց, փաստորեն, ընդհանրապես չի հետքրքրում տեղի ունեցածը:
Բարև Ձեզ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (03.09.2012)
Գիտեմ, որ ոմանք սաստիկ համաձայն չեն լինի հնչած մտքերին, բայց որոշեցի այնուամենայնիվ դնել. Հրանտ Բագրատյանը դեպքերի մասին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (02.09.2012), Varzor (03.09.2012)
Էդելա պետք, էն էլ - ամեն ինչ իր տեղն ունի, դրանք երկուսն իրար հետ են հիանալի արդյունք ապահովում: Առանց մռութին հասցնելու բարոյա-հոգեբանական էքսցեսների մեջ ընկնելը մեր տարածաշրջանում չի հարգվում, էս ձեզ սկանդինավները չի, իսկ մռութին հագցնելն ու դրանից հետո արարքը չհիմնավորելը ևս չի ընդունվում - չեն հասկանա: Պետք է պատասխան տալ բոլոր հարթություններում, սկսած բանակցություններում այս հարցը անվերջ շահարկելուց, հիանալի հաղթաթուղթ է, վերջացրած Սաֆարովի նկատմամբ հայտարարված որսով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ու սենց, էս հոգեբանությամբ էլ ապրում ենք, դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք:
Միշտ սպասում ենք սրա-նրա պադաչկեքին, արձագանքին, թե Օբաման ինչ կասի, Պուտինն ինչ կասի, մնացածն ինչ կասեն:
Ասել Տրիբունի փաթթեմ սաղի ասածը, թքեմ սերժի երեսին, որ սաֆարովը հլը սաղա, դրան շան պես սատկացնել ու արունն էլ շներինա պետք տալ:
Բարոյահոգեբանական, դիվանագիտական, գիտահետազոտական, օբամայական, նատոյական, յախք...
451 թվից բարոյական հաղթանակ ենք տանում, մենք մեզ բարձր ենք պահում, հերիքա էլի, մի քչ պտի պահանջատեր լինենք, մի քիչ պտի տեր կանգնենք մերին, լավա էս Ղարաբաղի կռիվն էլ բարոյապես չտարանք, թե չէ վաբշե խոսալու բան չէինք ունենա:
Հ.Գ. հազար ներողություն էմոցիոնալ գրառմանս համար![]()
Էտա կյանքը: Բոլոր երկրներն էլ սպասում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և այլնի արձագանքներին: Էտա քաղաքականությունը, ուրիշը` չկա:
Եթե մի երկիր մի կարևոր բան է ուզում անել, չի կարող դա անել ինքնուրույն, նրան պետք են աջակիցներ, թե չէ "մենակ մարդը մարդ չի":
Նույնիսկ գերհզոր ԱՄՆ-ն, որ մի բանա ուզում անել, պատկերացրու, որ ինքն էլա աջակիցներ փնտրում, շատ հարցերում նույնիսկ Ռուսաստանին:
Բարև Ձեզ
melancholia (02.09.2012), Quyr Qery (03.09.2012), Tig (02.09.2012), Varzor (03.09.2012), Ձայնալար (02.09.2012)
Հունգարիան զառանցում է:
Հունգարիան անընդունելի է համարում և դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը
Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին Բաքվի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. Բուդապեշտում սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Հունգարիայի արտգործնախարարի տեղակալը Հունգարիայում Ադրբեջանի դեսպանին հայտնել է, որ «Բուդապեշտը անընդունելի է համարում և դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը»:
թերթ.ամ
Բարև Ձեզ
keyboard (02.09.2012), One_Way_Ticket (02.09.2012), Varzor (03.09.2012)
keyboard (02.09.2012)
Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին ասել է, որ Սաֆարովի դեպքը խոչընդոտում է բանակցային գործընթացը
թերթ.ամ
Փաստորեն Նալբանդյանը ակնարկ է արել, որ տվյալ փուլում Հայաստանը դուրս է գալիս ԼՂՀ-ի բանակցային գործընթացից և խոսելու թեմա չունի:
Բարև Ձեզ
Ռուսներն ասում են. «Не надо утрировать», ապեր: Փորձի հասկանալ, թե դիմացինդ ինչ ա ասում: Կարծում եմ, չես մտածում, որ հանկարծ սկսել եմ հիանալ հայոց ու կոնկրետ ռազմավարական ու դիվանագիտական մտքի փայլատակմամբ: Հարցը էն չի, որ Սերժը սաղ հաշվել ա գլխանց: Ուղղակի պետք ա իրավիճակին նայել կոնրեը իրողությունների տեսակնկյունից.
- Փաստ ա, որ մերոնք առնվազն տաս օր առաջ իմացել են ինչ պիտի լինի:
- Հաստատ նաև մտածել են, թե ինչ կարելի ա անել:
- Մտածել են, ու ջոգել են, որ ինչ էլ անեն, բան չեն կարա անեն, կամ էլ մտածել են ու ջոգել են, որ չեն կարում մտածեն: Վերջինն ավելի հավանական ա:
- Արդյունքում, իրանցից անկախ որոշում ա ընդունվել, որ բան էլ պետք չի անել, բայց եթե դա տեղի ունեցավ, ուրեմն պետք ա փիս շուխուռ առեն ու եթե կարան կոզրներ հավաքեն: Գոնե էսքան պարզ բանը, գլոխները մտել ա:
N.B. Պետք չի մոռանալ, որ Սերժի մոտ խանագահ աշխատելն ու միջազգային դիվանագիտություն խաղալը լավ չի ստացվում, բայց փոխարենը ինքը (ասում են) փիս ղումարբազ ա:
- Փաստ ա նաև, որ գլոբալ կամ եվրոպական բարոյականությունից կամ արդարությունից խոսացող երկրում ընդհանուր բարոահոգեբանական վիճակը, մեղմ ասած, շումերային ա:
Այ էս օբշի փաստերի ֆոնի վրա, կարծում եմ, որ էս պահի դրությամբ մեզանից յուրաքանչյուրը, որպես ՀՀ քաղաքացի պիտի իրան հարց տա. «ի՞նչ կարա Հայաստանն անի, կու՞լ տա, թե գոնե իրանք քիչ թե շատ հարգող պետության պես որոշ քայլեր անի»: Գոնե իմ համբալ կարծիքով, Հունգարիայի երեսին թքելը բավականին լավ ծառայել ա իրա նպատակին: Գոնե աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով երկու օր ասել են, որ Ադրբեջանցի մարդասպան կար հունգարական բանտում, որին էքստրադիցիա են արել, ու որին Ադրբեջանում հերոս են սարքել: Կարծում եմ, որ մենք նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս ենք գալիս: Ինչ-որ տեղ նաև մանր մունր օգուտներ ենք քաղում, որ վաղը մյուս օր հենց որևէ եվրոգոմիկ սկսի փոխադարձ վստահության մթնոլորտից ու փոխզիջումներից խոսալ, դեմ տանք Սաֆարովի դեպքը ու ուղարկենք գրողի ծոցը:
Հիմա կոնկրետ ՀԱԿ-ի հայտարարության պահով. ՀԱԿ-ը ախմախ բաներ դուրս տալու փոխարեն, լավ կաներ ասեր մոտավորապես հետևյալը. «Սերժա-սաշիկա-նեմեցա-դոդլֆիկական Հայաստնի միջազգային վարկը էնքան ա ընկել, ու մեր հետ հիմա էնքան հաշվի չեն նստում, նույնիսկ ԵՄ անդամ երկրները, որ մեր կարծիքի ու հնարավոր արձագանքի վրա թքած ունենալով, մի քանի մանեթ փողով մարդասպանին հանձնում են մեր թշնամուն: Ըստ էության Հունգարիան ՀՀ հետ բարեկամական հարաբերությունները, սփյուռքի ազդեցությունն ու հնարավորությունները գնահատել ա մոտ մի 2 միլիարդ դոլար»: Էս մի հատ շատ վատ նշան ա: Էս փաստացի նշանակում ա, որ հայերը 100 տարվա միջազգային լոբինգային քաշի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, կորցրել են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ