User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր

    ՍՊԸ-ները կան, բյուջեի փողը կա, գնա՞նք մի տեղ քաղաքապետ դառնանք...

    Պաշտոնը ոչ միայն հայտնի դառնալու, լծակներն օգտագործելով հեղինակություն ձեռք բերելու, այլ նաև փող աշխատելու, ազգուցեղը գործի տեղավորելու միջոց է՝ իր բոլոր դրական ու բացասական հետևանքներով:

    Բացասականն այն է, որ եթե «ցեղի» գլխավոր պաշտոնյա «գործատուին» հեռացնում են պաշտոնից կամ քրեորեն պատժում, մեխանիկորեն մեկը մյուսի հետևից համակարգից դուրս են թռչում կամ քրեական պատասխանատվության ենթարկվում նաև նրա «քավորությամբ» գործի տեղավորված ազգականները: Բայց մինչ կգա պատասխանատվության պահը, պոտենցիալ պաշտոնյաները սովորաբար «նաղդիե՝ պաշտոնի դրական կողմերի մասին են մտածում և իրենց թեկնածությունն առաջադրում..., որովհետև մինչև «հետոյի» գալը «կամ էշը կսատկի կամ էշատերը», իսկ մինչ այդ կարելի է փող աշխատել:

    Հանրապետության մի շարք համայնքներում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, Վանաձորում ևս սեպտեմբերի 9-ին քաղաքապետի ընտրություններ են լինելու: Առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու: ՀՀԿ կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ կուսակցության անդամ, Լոռու մարզի նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, ինքնառաջադրվել են անկուսակցականներ` «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն, փաստաբան Կարեն Թումանյանը, «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն Տարոն Ապրեսյանը, ինչպես նաև անհայտ զբաղմունքի տեր Տիգրան Գրիգորյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Տիգրան Գրիգորյանը 2007-ին փորձել է առաջադրվել թիվ 31 ընտրատարածքում, սակայն հրաժարվել է իր մտադրությունից, իսկ 2012-ին մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրվել է մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքում՝ պայքարելով ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

    Ի դեպ, վերոնշյալ 4 թեկնածուներին շատ դժվար է լինելու պայքարել արդեն 13 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ով 1999-ից քաղաքապետի պաշտոնը չի զիջել ոչ մեկին: Մոտ 1 տարի առաջ, երբ «Իրավունքիե լրագրողը հետաքրքրվել էր քաղաքապետից, թե «...Մի բան հասկացա՞ք էդ քաղաքապետի աթոռից, թե՞ չէ: Հարստացա՞ք, թե ՞...»: «Էդ վանաձորցիները կասեն»,- պատասխանել էր Սամվել Դարբինյանը: Հիմա տեսնենք, թե ինչ խոսակցություններ կան վանաձորցիների շրջանում: Ըստ այդմ` Սամվել Դարբինյանն այստեղ լավ տեղավորվել և տեղավորել է իր ազգակիցներին, որոնցից ոմանք ՍՊԸ-ներ ունեն, ՍՊԸ-ներն էլ՝ քաղաքապետարանից, իշխանությունից այլ աղբյուրներից «ստացած» փողոտ գործ:

    2012թ. Վանաձորի քաղաքապետարանին պետական բյուջեից փոխանցվել է 250.000.000 դրամ, որով կատարվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Ասում են, որ Վանաձորում ասֆալտապատման աշխատանքները վերջին 10 տարում կատարվում են «Արգիշտի-1» և «Լոռու ճանշին» կազմակերպությունների կողմից: «Արգիշտի-1ե կազմակերպության տնօրենն է Սամվել Դարբինյանի եղբայր Սեյրան Դարբինյանը, իսկ «Լոռու ճանշին» կազմակերպության (մինչև 1999թ. այս կազմակերպության ղեկավարն է հանդիսացել Սամվել Դարբինյանը) ղեկավարն է Սամվել Դարբինյանի վաղեմի ընկեր և համակուրսեցի Արայիկ Վարդանյանը: Տեղեկությունները մասամբ, այս տարվա հունիսի 21-ի լրագրողների հետ զրույցում հաստատել էին նաև Լոռիի մարզպետարանում: Առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով, պետական բյուջեից Լոռիի մարզին հատկացվել է 1 մլրդ 326 մլն դրամ` կառավարության հրատապ ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում: Լոռիի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հրատապ ծրագրով շուրջ 240 մլն դրամ գումար է տրամադրվել մարզի Բազում, Սարամեջ, Ջրաշեն, Սարահարթ, Լեռնահովիտ, Մեծ Պարնի գյուղերում և Ախթալա քաղաքում համայնքային կենտրոններ կառուցելու նպատակով: Գումարներ են հատկացվել նաև փողոցների ասֆալտապատման, դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման, գյուղերի գազամատակարարման և ջրատարի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ու գյուղերում մշակույթի տների կառուցման համար: Նաև նշվել էր, որ այդ աշխատանքները հիմնականում կատարելու են «Արգիշտի 1» ՍՊ ընկերությունը և «Լոռի ճանշին» ՓԲ ընկերությունը:

    Ի դեպ, թե ինչ լիցենզիայով են իրականացրել այդ պատվերներն այս երկու ընկերությունները, մի քիչ անհասկանալի է, քանի որ հակասական տեղեկություններ կան գործունեության իրավունքի մասով. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրված և կասեցված լիցենզիաների ցանկում նշված են նաև «Արգիշտի-1» ՍՊ և «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների անունները, որոնց գործունեությունը կասեցվել է դրանց ղեկավարների դիմումների համաձայն՝ 2004 թվականին, քաղաքաշինության նախարարի հրամանով:

    Բացի դա, Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին 150 դրամ վաճառքի գին ունեցող հացը մատակարարվում է 230 դրամով: Մատակարարը Ս. Դարբինյանի փեսային (քրոջ ամուսին) պատկանող, Բաղրամյան պողոտայում գործող հացի արտադրամասն է: Որոշ վանաձորցիներ նաև ասում են, որ Վանաձորի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներով տանիքների նորոգման աշխատանքները հիմնականում կատարվում են «Պագամի» կազմակերպության կողմից, որը փաստացի պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանին: Օրինակ` Վանաձորի Տարոն թաղամասում Վանաձորի քաղաքապետարանի միջոցներով կառուցվող կիսակառույց 2 շենքերի շինաշխատանքները կատարել է «Պագամի» կազմակերպությունը: Անցյալ տարվա նոյեմբերին, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Վանաձորում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած, տնակային ավանում բնակվող 32 ընտանիք բնակարանամուտ էր տոնել. 2009-10թթ. Վանաձորի համայնքի կողմից իրականացվել էին Տարոն-2 թաղամասի երկու շենքերի՝ ՔՇՀ 7 թիվ 36 և 37 անավարտ բնակելիների կառուցման ավարտական աշխատանքները, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել էր 120 մլն դրամ: Բնակարանների ներքին հարդարման աշխատանքները պետք է կատարեին բնակարան ստացողները, սակայն «Սեր հայրենիքին» և «Կյանքի հաց» բարեգործական կազմակերպությունները պատրաստակամություն էին հայտնել 60 մլն դրամի չափով այդ աշխատանքները ֆինանսավորելու: Շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը ներկա Սամվել Դարբինյանը նշել էր, որ կիսակառույցներն ավարտին հասցնելու և դրանք բաշխելու այս ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված նախընտրական խոստման արդյունքն է: Վանաձորի քաղաքապետարանի Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը «Արմենպրեսի»՝ Լոռու մարզի թղթակցի հետ զրույցում էլ նշել էր. «Հուսով եմ, որ շարունակական կլինի. Վանաձորում բավականաչափ կիսակառույցներ կան, կարելի է ավարտին հասցնել դրանք»:

    Անցնենք քաղաքապետի մյուս ազգականներին. Վանաձորի քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող ծառայողական ավտոմեքենաների սպասարկումը, լվացումը, պահեստային մասերի ձեռքբերումը և ընթացիկ նորոգման աշխատանքները կատարում է Ս. Դարբինյանի փեսային (աղջկա ամուսնուն) պատկանող կազմակերպությունը: Թափառող կենդանիների ոչնչացմամբ և թաղմամբ զբաղվում է Սամվել Դարբինյանի կնոջ քրոջ որդուն պատկանող կազմակեպությունը: Ընկերությունը պատկանում է Արեն Գոգինյանին: Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության 3 մանկապարտեզի տնօրեններն են Սամվել Դարբինյանի քույրը, աղջիկը և քրոջ աղջիկը: Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի պետը Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է, բնակֆոնդի բաժնի պետը՝ կնոջ եղբայրը, գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետը՝ ազգականը՝ Վիկտր Դարբինյանը, փեսան (աղջկա ամուսինը) հանդիսանում է գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալը, իսկ քրոջ փեսան՝ առևտրի բաժնի պետի տեղակալը:

    Այս տարվա հունիսի 18-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, Սամվել Դարբինյանը հայտարարել է, որ քաղաքում բազմաթիվ չլուծված հարցեր կան, որ քաղաքապետի դժգոհությունն էին հարուցել: Նշել էր, որ դեռ շատ անելիքներ կան՝ «Տարոն-4» թաղամասում աղբարկղերն են քիչ, ուշանում են «Տարոն-4»-ում «Տաջիկական» թաղամասի ճանապարհի բարեկարգման համար նախատեսված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի աշխատանքները, այդ և «Ածխահատների» թաղամասերում տրանսպորտային երթուղու հարցը լուծված չէ... Բայց նկատենք, որ արդեն 2 տարի է բարձրաձայնվում է Վանաձորի աղբահանության և առնետներից ազատվելու խնդիրը: Այստեղ էլ լուրջ գումարներ են պտտվում. 2010-ին քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը տեղեկացրել էր, որ 2010թ. համայնքային բյուջեից կենցաղային աղբի մաքրման համար տրամադրվել է 190 մլն դրամ, որից 10 մլն-ը՝ կենցաղային կոշտ թափոնների համար: Վանաձորում կենցաղային աղբահանությունն իրականացնում են 5 կազմակերպություններ. «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Վանսան», «Աշոտ Մկրտչյան», «ԳՈՒԳ-ՄԻՔ», «Կոմունսերվ» ՍՊԸ-ները:

    Նշված տեղեկությունների վերաբերյալ չկարողացանք պարզաբանումներ ստանալ նաև Սամվել Դարբինյանից՝ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով: Բայց եթե պարոն քաղաքապետն ասի, թե ինչու են համայնքի շինարարական ծրագրերից մինչև շան թաղումները իր բարեկամներն անում՝ մենք պատրաստակամորեն կլսենք նրան:

    Աղբյուր

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.08.2012), Tig (26.08.2012), Կաթիլ (29.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո էլի նյութեր հանդիպեն հետաքրքիր կդնեմ: Քանի որ վանաձորցիները քիչ են ու ակումբն էլ` ոչ ակտիվ, դժվար էլ քննարկում ծավալվի: Չգիտեմ` արժեր թեման բացել, թե չէ, որովհետև չեմ ուզում ծածկանունով բողոքի գիրք դառնա էս թեման ինձ համար: Բայց ամեն դեպքում կարծում եմ թեմա ունենալը չի խանգարի, մեկ էլ տեսար` պետք եղավ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.08.2012), Tig (26.08.2012), Աթեիստ (26.08.2012)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո էլի նյութեր հանդիպեն հետաքրքիր կդնեմ: Քանի որ վանաձորցիները քիչ են ու ակումբն էլ` ոչ ակտիվ, դժվար էլ քննարկում ծավալվի: Չգիտեմ` արժեր թեման բացել, թե չէ, որովհետև չեմ ուզում ծածկանունով բողոքի գիրք դառնա էս թեման ինձ համար: Բայց ամեն դեպքում կարծում եմ թեմա ունենալը չի խանգարի, մեկ էլ տեսար` պետք եղավ:


    Ես հեռվից հետաքրքրվում եմ
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.08.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հեռվից հետաքրքրվում եմ
    Իսկ ես մեջից ինձ ուտում


    ԳՐՈՂՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

    Օգոստոսի 23-ին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի անդամները, սեփական նախաձեռնությամբ, հանդիպում ունեցան Վանաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ՝ հայտնելով նրան իրենց զորակցությունը:Նրանք հանդես եկան նաև հայտարարությամբ, որ ներկայացվում է ստորև:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
    ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը, նկատի ունենալով աշխատանքային հարուստ կենսափորձը և անցած տարիներին կատարած բարեփոխումները Վանաձոր քաղաքում, նաև հետագայում իրականացվելիք իրատեսական ծրագրերը, տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում սատարում է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին:
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
    ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (27.08.2012)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Մտավորականներն» ինչպես միշտ շտապում են մտնե՞լ ...
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (28.08.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՁԵՌԱՄԲ ԵՎ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ


    Երբ օրեր առաջ դատախազությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից ստացված հաղորդման հիման վրա տեղեկատվություն տարածեց Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում կատարված թալանի ու գողության մասին, շատերին զարմացրեց քաղաքապետի այս հայտարարությունը։
    Բայց որոշ ժամանակ անց, երբ պատկան մարմինները գնացին սույն հաղորդման հետքերով, պարզվեց, որ քաղաքապետը ոչ դես, ոչ դեն անմիջական կապ ունի կայանում տեղի ունեցածի հետ եւ իր բանավոր խոսքով գուցե թե ցանկացել է իրենից վանել կասկածները՝ ամբողջովին այն գցելով երբեմնի մարզպետ Հենրիկ Քոչինյանի վրա։ Այստեղ տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը՝ «եզը որ ընկավ, դանակավորը շատանում է»։
    Այո, կայանը թալանված է, բայց թալանված է հօգուտ քաղաքապետի եւ նրա եղբոր անձնական բիզնեսի։ Դեռեւս 1979-ից Վանաձորի հյուսիս-արեւելյան մասում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի աջ կողմում սկսված Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանի շինարարության նախագծային արժեքը բավական մեծ է եղել. 12 մլն խորհրդային ռուբլի եւ 1994-ին այն 95 տոկոսով ավարտված կարելի էր համարել։
    Բնականաբար կառավարության «Համայնքների անավարտ շինարարության օբյեկտների հանձնելու մասին» 2005թ. փետրվարյան որոշման (թիվ 176-Ա) համաձայն մաքրման կայանի շենք-շինությունները նմանօրինակ այլ շինությունների շարքում ակտով հանձնվել է համայնքին. այս դեպքում՝ Վանաձոր համայնքին՝ 240 մլն դրամ հաշվեկշռային արժեքով, եւ ընդունում-հանձնումն էլ կատարել է մարզպետարանի եւ քաղաքապետարանի կողմից կազմված խառը հանձնաժողովը։
    Բայց, չգիտես ինչու, հիշյալ կարեւոր եւ մեծածավալ օբյեկտը Լոռու մարզպետարանի եւ ապա Վանաձորի քաղաքապետարանի կողմից անտերության է մատնվել. տեղական իշխանությունները մեծ գումարների եւ աշխատուժի ծախսման շնորհիվ ստեղծված օբյեկտի պահպանության համար ոչ մի պատասխանատու անձ չեն նշանակել, հսկողություն չեն սահմանել եւ պահպանության չեն հանձնել։
    Ակնհայտ է, որ Լոռու մարզի իշխանություններին բնավ չի մտահոգել, որ բարձիթողի է պետական նշանակության մի օբյեկտ, որի շահագործմանը քիչ բան էր պակասում։ Դե, եթե տեղական իշխանությունը չի մտածում, բնականաբար, պատկան մարմինները պիտի մտածեին այդ մասին, միաժամանակ փորձելով պարզել, թե այդ ինչո՞ւ պետական սեփականության պահպանությամբ չեն մտահոգված մեր պետական պաշտոնյաները։
    Եւ ահա, այս ընթացքում էլ հենց պարզվում են հետաքրքիր մանրամասներ, ըստ որոնց, անհայտ անձինք 1996-2007թթ. ընկած ժամանակահատվածում մաքրման կայանի տարածքից կատարել են առանձնապես խոշոր չափերի հասնող սարքավորումների, խողովակաշարերի, կոնստրուկցիաների, շինանյութերի եւ այլ իրերի գողություններ։
    Ավելին՝ այս կապակցությամբ արդեն իսկ քրեական գործ է հարուցված եւ, թերեւս բազմադրվագ եւ բազմածավալ հափշտակությունների հետ գործ ունենք, որի մի օղակն էլ Վանաձորի մաքրման կայանից կատարված հափշտակություններն են։

    ԿԾԻԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է

    2004թ. ընթացքում Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի թույլտվությամբ (գրավոր, բայցեւ չգրանցված) «Արգիշտի-1» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Դարբինյանի հանձնարարությամբ մաքրման կայանի տարածքից ապամոնտաժվել է կայանի բետոնի արտադրության հանգույցը եւ տեղափոխվել Վանաձորի Գրիգոր Նարեկացի եկեղեցու շինարարական հրապարակ՝ տեղում օգտագործելու համար։
    Պարզվել է նաեւ, որ եկեղեցու շուրջ 1 մլն դոլար արժողության շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արգիշտի-1» ՍՊԸ-ն, որը քաղաքապետ Ս.Դարբինյանի անձնական բիզնես-ձեռնարկությունն է։ Նկատենք, որ եկեղեցու շինարարական աշխատանքների նախագծային ծավալի մեջ մաքրման կայանից բետոնի արտադրության հանգույցի տեղափոխում եւ օգտագործում նախատեսված չի եղել։ Իսկ շինարարության ավարտից հետո հանգույցի կոնստրուկցիաները առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման 2005թ. տեղափոխվել են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի տարածք։ Ահա այսպես։
    Ի դեպ, 2005թ. հոկտեմբեր ամսին, երբ քաղաքապետ Դարբինյանը կառավարության որոշման համաձայն հաստատել է մաքրման կայանի ընդունում-հանձնման ակտը, անտեսել է ոչ միայն արժեքավոր այդ օբյեկտի թալանված լինելը, այլեւ իրավապահ մարմիններին հաղորդում չի տվել այդ մասին։ Ավելին՝ նա, չգիտես ինչու, «մոռացել է» ակտի մեջ մտցնել իր արտադրական բազայում գտնվող մոտ 30000 ԱՄՆ դոլար արժողության վերոհիշյալ բետոնե հանգույցը։
    Այս համատեքստում պարզվել են նաեւ այլ մանրամասներ։ Մասնավորապես, պարզվել է, որ Վանաձորի քաղաքապետը սահմանված կարգի խախտմամբ միանձնյա կազմած փաստաթղթերով թույլատրել է Լոռու մարզի հիդրոօդերեւութաբանական ծառայությանը մաքրման կայանից անհատույց ապամոնտաժել եւ տեղափոխել մետաղական, շարժական, ջրային դիտարկումներ կատարելու հենասյունը։ Պարզվել է, որ շարժական հենասյան ապամոնտաժման, տեղափոխման եւ տեղադրման աշխատանքներով հիդրոմետ ծառայությունը չի զբաղվել ու նշված աշխատանքները կատարվել են Դեբեդի վրա կառուցված «Ալարեքս» ՀԷԿ-ի սեփականատիրոջ կողմից։
    Մասնավորաբար, այդ ամենը կատարվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի կողմից՝ առանց փաստաթղթային ձեւակերպման։ Այս գործի ընթացքում կծիկը բացվելով՝ բազմաթիվ այլ անուններ եւս ջրի երես է բերել։ Պարզվել է՝ 2004-05թթ. ընթացքում Էդիկ Ղուկասյան անունով մեկը մաքրման կայանից կատարել է մետաղական կոնստրուկցիաների եւ խողովակների հափշտակություններ։
    Ով ասես չի գողացել ու չի թալանել համայնքային սեփականությունը. այս պատմության մեջ իբրեւ թալանի մասնակից հիշատակվում է նաեւ Վանաձորի ջրմուղ-կոյուղու ժ/պ Ալբերտ Ժամհարյանի անունը։ Պարզվում է՝ 1997թ. ընթացքում նա մաքրման կայանի տարածքից շարժիչներ ու պոմպեր է ապամոնտաժել ու տեղափոխել։
    Ներկայացված դրվագներով չեն ավարտվում Վանաձորում տիրող բարձիթողի վիճակի մասին վկայող փաստերն ու իրողությունները։ Դրանք շարունակական են, եւ մենք դեռ կանդրադառնանք դրանց։

    Աղբյուր

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.08.2012), Tig (26.08.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանաձորի քաղաքապետը կիսատ թողած գործե՞ր ունի


    Վանաձորի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը երեկ քաղաքի խնդիրներին քաջածանոթ լրագրողներին սկսեց համոզել, որ Վանաձորում 13 տարի շարունակ խնդիրները չեն լուծվում, որովհետև բնակչությունը շատ <անշնորք ու չգնահատող է>: Ու երբ կրկին ներկայացնում էր Սանկտ-Պետերբուրգյան տնակային ավանում բնակվողների ճակատագիրը, որտեղ անմարդկային պայմաններում են մարդիկ բնակվում` ամեն ինչից զրկված թեկնածուն ասաց. <Մենք 80 ոչ աղետի հետևանքով տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովվեցինք, համագործակցեցինք մի շարք կազմակերպությունների հետ և ամբողջությամբ վերանորոգված բնակարաններ տվեցինք անօթևաններին>: Սակայն հարգելի քաղաքապետի թեկնածուն մոռացավ նշել, որ ավագանու որոշումներով Վանաձորի Բազումի ոստիկանության պետին բնակարան հատկացնելու կամ իր շրջապատի ու ավագանու անդամների խնամի ծանոթներին տարածքներ օտարելուն զուգահեռ տնակային ավանի բնակիչներին էլ աջակցեր, 80-ը գոնե 10-ով կբազմապատկվեր: Հիմա նոր, քաղաքապետի թեկնածու դառնալով Ս.Դարբինյանը հանդիպումներ է փնտրում բնակիչների հետ /բազմիցս վանաձորի ծայրամասային թաղամասերի բնակիչներ հրավիրել են քաղաքապետին, որ անձամբ այցելի և տեղում ծանոթանա խնդրին, սակայն այդպես էլ մնացել են սպասելով/ և խոստանում, որ քաղաքապետարանը կաջակցի վարձակալոււթյամբ բնակարաններ ձեռք բերելու համար.:

    Ինչպես պարզվում է 13 տարվա հեռվից Սամվել Դարբինյանը դեռ անավարտ գործեր ունի` դեռ 99 թ-ին ընտրվել էր, որ իր ընտրողների խնդիրները լուծի, բայց ինչպես ինքն է նշում քաղաքը շատ վատ վիճակում էր` ոչ բարեկարգ վիճակում. <Շրջափակումը, երկրաշարժը, պատերազմը, իրենց հետքը թողել էին, ոչ մի լուսավոր ու բարեկագ փողոց չկար, տնակային հանրակրթական դպրոցները պետք էր տեղափոխել քարե շենք, մանկապարտեզները, սպորտայաին ու մշակութային օջախները վերանորոգել>, - ասում է վանաձորի քաղաքապետի թեկնածուն: Փաստորեն քաղաքապետն իրեն է վերագրում կառավարության ու այլ կազմակերպությունների ջանքերով 13 տարվա աշխատանքը` դպրոցների, մշակույթի օջախների, սպորտդահլիճների, նույնիսկ փողոցների բարեկարագումը:

    Հետաքրքիր է, որ չարված գործերն այսօր նա որպես քարոզարշավի հիմնական մեխ է օգտագործում և ոչ մի քաղաքական կամ հասարակական կազմակերպություն չի հարցնում, թե ինչու մինչ այժմ չի արվել այն, ինչ օգտագործվում է որպես քարոզարշավ: Կամ բարձրօղակ ղեկավար մարմինների ինչու չեն կանխում քաղաքապետի գլուխգովան բնավորությունը, երբ ասում է, որ դպրոցների, մանկապարտեզների, մշակուային օջախների, 2750 երկրաշարժի պատճառով անօթևանների խնդիրներն է լուծել և հերթը հասել է այլ հարցերի լուծմանը:

    Ախր, Վանաձորում 2 հիմանական մայրուղի` Երևանյան խճուղին և Բաղրամյան պողոտան կրկին վերանորոգվել է ոչ լրիվ համայնքային բյուջեի հաշվին: Քաղաքում այսքան տարի հետո պետք է որ գոնե փոցոցները լրիվ լուսավոր ու բարեկարգ լինեին, բայց ավաղ կարկատանի վրայից են հիմա էլ կարկատան անում: Ու ստացվում է, որ ՀՀԿ-ի անդամ, վանաձորի քաղաքաօետ Սամվել Դարբինյանը 13 տարի <թոզ է փչել> ոչ միայն այդքան <հարազատ> ժողովրդի այլև նույնքան <հարազատ> կուսակցության ու ղեկավարության աչքերին: Այլ բան է, թե որքան է դա ձեռնտու երկու կողմին և ինչ փոխադարձ շահեր ունեն: Ափսոս, քաղաքական խաղերի արդյունքունքում հասարակ քաղաքացին է տուժում:

    Սամվել Դարբինյանին չի կաշկանդում երիտասարդ թեկնածուների առկայությունը. <Ես 53 տաերեկան եմ և շատ երիտասարդ, և պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին և վանաձորցին ինձ կրկին վստահի ու ձայն տա>:

    Քաղաքապետի թեկնածուն պատրաստ է, բայց արդյոք ի շահ ժողովրդի, թե անձնական կիսատ թողած գործեր էլ ունի:

    Աղբյուր

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.08.2012), Moonwalker (27.08.2012), Tig (27.08.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամվել Դարբինյանի թիմակիցները խոչընդոտել են Կարեն Թումանյանի հանդիպումը բնակիչների հետ

    Սամվել Դարբինյանի թիմակիցները կոպիտ ձևով խոչընդոտել են Կարեն Թումանյանի հանդիպումը բնակիչների հետ:

    Այսօր` ժամը երեքին, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանը Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ, որի ժամանակ կոպիտ ձևով փորձել են խոչընդոտել նախ` Կարեն Թումանյանի ու բնակիչների հանդիպումը, հետո նաև լուսաբանման համար նկարահանող «Լոռի» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը:

    «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Թումանյանը հակիրճ ներկայացրեց եղելությունը, այնուհետև այն որակեց դիտավորություն, որի մասնակիցները, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիմակիցներն են եղել:

    «Հանդիպման ժամանակ» «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, նախ մի քանի անգամ խանգարեց բարձր ձայնային ազդանշանով, այնուհետ մեկը մեքենայից դուրս գալով՝ «արա»-յով մարդ կանչեց հավաքվածներից, հետո սպառնաց կոպիտ բառերով, խանգարեց նկարահանող օպերատորին, ասելով` ա՛յ պյո՛ս, մի՛ նկարի: Ընդամենը կարող եմ ասել, որ ցինիկ ձևով խանգարեց մեզ: Հավաքված քաղաքացիների արձագանքն էլ, բնականաբար, բացասական եղավ»,- պատմեց Կարեն Թումանյանը:

    Նշենք, որ վերջինս ոստիկանության Վանաձորի բաժնում արդեն հաղորդում է ներկայացրել կատարվածի վերաբերյալ, և, ըստ իր տեղեկությունների, հաղորդման հիման վրա արդեն կան ձերբակալվածներ:

    Հիշեցնենք, որ Կարեն Թումանյանը փաստաբանների պալատի անդամ է, «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավարն է, անկուսակցական է, սեպտեմբերի իննին սպասվելիք քաղաքապետի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Ըստ վանաձորցիների՝ գործող քաղաքապետի հիմնական մրցակիցը հենց Կարեն Թումանյանն է:

    Աղբյուր

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.08.2012), Moonwalker (27.08.2012), Tig (27.08.2012), Աթեիստ (27.08.2012), Ներսես_AM (27.08.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրական հանձնաժողովի նախագահն առաջադրված քաղաքապետի քրոջ ամուսինն է

    Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի նախնըտրական շտաբն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահի պաշտոնում Տիգրան Պապանյանին նշանակելու որոշումը:

    Թեկնածուն կասկած ունի, որ Պապանյանի նախընտրական գործունեութունը՝ որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով նաև ընտրությունների արդյունքները:

    ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ նշանակված, այնուհետև ԸԸՀ-ի նախագահ ընտրված Տիգրան Պապանյանը Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետն է, ով նաև բարեկամական կապի մեջ է ներկայում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրած, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ (քրոջ ամուսինն է):

    Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին»: Համաձայն նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող է բողաքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը»:

    Աղբյուր

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (27.08.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ սենց, մի փոքր ուրախ տրամարդություն

    Վանաձորի քաղաքապետը կոչ է անում զերծ մնալ սադրանքներից

    Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել` կոչ անելով քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին:

    «Սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում: Մասնավորապես տեղեկություններ կան, համաձայն որոնց պատռվել են ավագանու եւ քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաեւ քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ:

    Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաեւ քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ, որոնց կանխարգելումը քաղաքապետի թեկնածուի շտաբն իրականացրել է ինքնուրույն` առանց իրավապահներին դիմելու: Ցավոք, հակառակորդներին անգամ փոքր վնաս հասցնելու որոշ մարդկանց մոլուցքը խոչընդոտում է արդար մրցակցության եւ քաղաքական պայքարի համընդհանուր նորմերին:

    Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը կոչ է անում քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին զերծ մնալ քարոզչական սադրանքներից եւ վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին: Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրեական հոգսերը թեթեւացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին»,- ասված է Դարբինյանի շտաբի հայտարարության մեջ:

    Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի շտաբը հենց գործող քաղաքապետի կողմնակիցներին էր մեղադրել սադրանքներ հրահրելու եւ պաստառներ պատռելու մեջ:

    Աղբյուր

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.08.2012), Ներսես_AM (27.08.2012)

  21. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էս մարդուն շատ եմ հարգում:

    «Բնակչության 2/3-ը գնացել է, մնացածն էլ քայլում են բացակա հայացքներով». Աշոտ Մանուկյանը՝ Վանաձորի մասին

    Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել, և առաջադրվածներից որևէ մեկին չի սատարում: Կոնգրեսը քաղաքական որոշում է կայացրել, որին էլ հետևում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակը:

    «Պաշտոնապես ազատ է թողնված, դաշինքի բոլոր անդամները ազատ են և կարող են իրենց ձայնը տալ՝ ում ցանկանան: Որևէ մեկին չենք սատարում, որովհետև որևէ մեկի մեջ մեր քաղաքական ուժին համահունչ կողմնորոշում չենք տեսնում: Թեկնածու էլ չառաջադրեցինք, որովհետև անցած բոլոր տեսակի ընտրությունների փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքում մանավանդ էս իրավիճակում իրական ընտրություններ ենթադրել անիմաստ է»,- ասում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը:

    Հարցին՝ Վանաձորում ինչ-որ բան փոխվե՞լ է քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 13 տարվա ընթացքում, պատասխանում է. «Իհարկե փոխվել է, բա ո՞նց չի փոխվել: Նայեք փողոցում անցուդարձը, կտեսնեք որ շատ-շատ բան է փոխվել. բնակչության 2/3-ը գնացել է, մնացածի դեմքին էլ ոչ տխրություն կտեսնեք, ոչ ուրախություն, բացակա հայացքներով քայլում են մարդիկ, դատարկ աչքերով: Մեր քաղաքը չէր կարող հանրապետության ընդհանուր ֆոնից դուրս մնալ. ինչպես հանրապետությունում քայլ առ քայլ իրավիճակը գնալով վատթարացել է, նույնն էլ մեր քաղաքում»:

    Քաղաքական միակ լուծումը նաև Վանաձորի համար, Աշոտ Մանուկյանի համոզմամբ, իշխանափոխությունն է: «Էսօրվա առաջին դեմքը պետք է փոխվի, ուրիշ ճանապարհ չկա: Սրանք՝ գոյություն ունեցողները, մյուսները՝ ովքեր էլ որ կգան, էսօրվա կենտրոնական իշխանությունների կողմից դրված քաղաքական կուրսը պետք է շարունակեն, կշարունակեն կամ դուրս կմղվեն: Մեծ բան սպասել չի կարելի, դրա համար էլ որևէ մեկին չենք սատարում»,- ասում է նա:

    Վանաձորում ՀԱԿ-ը ավագանու ընտրություններին է մասնակցում: Կոնգրեսը ավագանու անդամության 5 թեկնածու է առաջադրել, որից 2-ի կամ 3-ի ընտրվելու դեպքում ՀԱԿ-ը, Աշոտ Մանուկյանի խոսքով, լուրջ հաջողություն կարձանագրի և կկարողանա «քաղաքի բարձիթողի, անօրեն վիճակները ինչ-որ ձևով կարգավորել»:

    Աղբյուր

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ մեկից, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել. Սամվել Դարբինյան

    Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը այսուհետ անձամբ չի պատասխանելու լրատվամիջոցների հարցերին: Լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ Սամվել Դարբինյանի լիազորած անձի միջոցով:

    “Լրագրողները իմ պատասխանները իրենց ուզածի պես են մեկնաբանում, դրա համար էլ ես ոչ մեկի հետ չեմ ուզում խոսել”,- Henaran.am-ին այսօր ասաց Սամվել Դարբինյանը, երբ փորձեցինք Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղել գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածուին:

    Այսինքն, վախենում եք, որ Ձեր ասածը ԶԼՄ-ները կխեղաթյուրե ՞ ն: Henaran.am-ի այս դիտարկմանը Վանաձորի գործող քաղաքապետն արձագանքեց.”Ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել: Որեւէ մի լրատվության որեւէ հարցի չեմ պատասխանելու”:

    Այսուհանդերձ, Սամվել Դարբինյանից հետաքրքրվեցինք, թե Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված մյուս 4 թեկնածուներից ո՞ ւմ է իր հիմնական մրցակիցը համարում:

    “Բոլորն էլ, եթե մտածել են, որ կարող են քաղաքապետի թեկնածու դառնալ, մրցակիցներ են հիմնական ու անհիմն չկա”,-ասաց պարոն Դարբինյանը: Մեր մյուս հարցին, թե վստա՞հ է, որ հաղթելու է առաջիկա ընտրություններում, Վանաձորի գործող քաղաքապետը պատասխանեց.”Իհարկե հաղթելու եմ , դա ես չեմ ասում, դա ժողովուրդն է ասում”:


    Աղբյուր

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2012)

  25. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վթարի է ենթարկվել Վանաձորի քաղաքապետի թեկնածուն

    Այսօր՝ օգոստոսի 29-ին Վանաձորում վթարի է ենթակվել քաղաքապետի թեկնածու Տիգրան Հրահատի Գրիգորյանի մեքենան: Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Արցախ պուրակի տարածքում Լոռիի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ-ին ծնված Անդրանիկ Շարմազանյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի 26 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նշված հասցեում կայանված «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի 33 SD 429 համարանիշի մեքենային:

    Վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: «Ֆոլքսվագենի» ղեկին եղել է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի որոշմամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

    NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Տիգրան Գրիգորյանը հերքեց քաղաքում տարածված այն լուրերը, թե պատահարը պատահականություն չէ, այլ դիտավորություն: «Նման բան չկա, սա սովորական պատահականություն էր, սովորական ավտովթար, այդտեղ որեւէ դիտավորություն չկա»,- ասաց նա:

    Աղբյուր

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2012)

  27. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մտավորականներն» ինչպես միշտ շտապում են մտնե՞լ ...
    Դու պետք ա մարզային թերթում ձոները կարդաս` Շնորհակալություն, Ով Մարդ և այլն, ափսոս ինտերնետային տարբերակ չկա:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.08.2012)

  29. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանաձորի ԸԸՀ նախագահի պարզաբանումը անտրամաբանական և անհեթեթ է. քաղաքապետի թեկնածու

    Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

    Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանս հայտնում եմ, որ ս/թ օգոստոսի 26-ին հանդես եմ եկել հայտարարությամբ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Պապանյանի պաշտոնավորման հարցը վերանայելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

    Չնայած նրան, որ համայնքի ղեկավարի մյուս թեկնածուները ընտրապայքարում համարվում են նաև իմ մրցակիցները, առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով` ես հանդես եմ եկել բոլոր թեկնածուների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով;

    Ի պատասխան իմ հայտարարության` «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012թ-ի օգոստոսի 28-ի «Հայտարարությունների տարափ» հոդվածում Վանաձորի գործող քաղաքապետ, համայնքապետի թեկնածու պարոն Դարբինյանի շտաբը հայտարարությամբ է հանդես եկել և կոչ արել քաղաքապետի և ավագանու բոլոր թեկնածուներին «..զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին»:

    Այսինքն, ըստ քաղաքապետի թեկնածու պարոն Դարբինյանի շտաբի հայտարարության` օրենքի սահմաններում իրականացվող նախընտրական գործողություններն ու քարոզչությունը համարվում են սադրանք և քաղաքական անազնիվ պայքար:

    2012թ-ի օգոստոսի 28-ին թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Պապանյանը հայտարարել է` մեջբերում եմ«…ի՞նչ կապ ունի սա ընտրության հետ, քրոջ ամուսինը հանձնաժողովի անդամ է դարձել 2011թ-ին, երբ քաղաքային ընտրությունների մասին խոսք ընդհանրապես չկար, չկար թե քաղաքապետ Դարբինյանը էլի իր թեկնածությունը առաջադրելու է թե ոչ և մի քիչ տարօրինակ է, որ մարդիկ իրենց քարոզչությունը անելու փոխարեն ինչի հետևից են ընկել»: Մինչդեռ գործող քաղաքապետ պարոն Դարբինյանը տարբեր առիթներով նշել է, որ անպայման առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու, քանի որ ինքը «դեռ գործեր ունի կիսատ այս քաղաքի համար»:

    Անտրամաբանական և նույնիսկ անհեթեթ է ընտրարտարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Պապանյանի պարզաբանումը, թե ինչ կապ ունի սա ընտրությունների հետ, մինչդեռ նա կամ գիտեր կամ կարող էր իմանալ գործող քաղաքապետի թեկնածության առաջադրման մտադրության մասին և այս ամենը ընդամենը հասարակությանը իրականությունից շեղելու և նրանց աչքերին թոզ փչելու միջոց է:

    Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ այս գործընթացը նախապես ծրագրավորված, կազմակերպված գործողությունների շղթա է, որով ցանկացել են վճռել առաջիկա ընտրություններում իրենց համար ցանկալի ելքը:

    Ելնելով վերոգրյալից, որ այս ընտրությունը վճռելու է Վանաձոր քաղաքի առաջիկա չորս տարիների ճակատագիրը ու արդար, ազնիվ, թափանցիկ և օրինական ընտրություններ անցկացնելու նպատակով, կոչ եմ անում համայնքապետի մյուս բոլոր թեկնածուներին միանալ այս հայտարարությանը և միասնական ճակատով պայքարել խնդիրն արդարացի և օրենքի սահմաններում լուծելու համար:

    Աղբյուր

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. շնորհավո՜ր տոնդ, իմ Վանաձոր
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 02.10.2011, 20:29
  3. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  4. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51
  5. Գրառումներ: 17
    Վերջինը: 13.04.2007, 22:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •