Այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակից կարելի է ենթադրել, որ Հայաստանը Երևանն է։ Ընդ որում թե՛ քաղաքական, թե՛ հասարակական. թե՛ մշակութային և թե այլ ցանկացած բնագավառում։

Ձեր կարծիքով ունե՞ն ոչնչացված տնտեսության, ոչնչացված ու թալանած քաղաքները ապագա։ Կլինե՞ն վաղը Գյումրին ու Վանաձորը, թե՞ Հայաստանը մի ամբողջ Հյուսիսային պողոտա կդառնա։

Ով եղել է Գյումրիում ու Վանաձորում հաստատ կասի, որ երկու քաղաքաներն էլ լացելու վիճակում են։ Հ1-ի եթերում անընդհատ գովաբանվող մի քանի շենք իրոք կառուցվել է, սակայն ընդհանուր առմամբ... Քաղաքները գրեթե դատարկ են։ Տղամարդիկ «ռուսաստաններում են», քաղաքում են տարեցներն ու կանայք...

Զարմանաում եմ, որ մարդիկ ոչ մի ծպտուն չեն հանում, տիրող իրվաիճակը փոխելու ոչ մի ճիգ չեն գործադրում։


Լրիվ լուրջ հարց է առաջացել։ Հայաստանը հանձինս այս երկու քաղաքի ունի՞ ապագա։